Տիեզերական խայտառակություն

Երբ Պուտինին տանձի տեղ չեն դնում, դրամատիզմ է ավելանում կյանքում

Դեկտեմբերի 7, 2018
Երբ Պուտինին տանձի տեղ չեն դնում, դրամատիզմ է ավելանում կյանքում

Արտյոմ Խաչատրյան

 

Փաշինյան Նիկոլի անկախ Վերաքննիչ դատարանը, որին ինքը երբեք բան չի ասել, քանզի հարգում է օրինականությունը, այսօր ուժի մեջ թողեց Ռոբերտ Քոչարյանի` առաջին ատյանի դատարանի կալանքի որոշումը: Այսինքն՝ Քոչարյանն անորոշ ժամանակով բնակություն կհաստատի ԿԳԲ-ի խցերից մեկում։


Վիրավորականն այն է, որ Փաշինյան Նիկոլը համոզում է մեզ, թե երբեք չի միջամտում դատարանների աշխատանքին, այն դեպքում, երբ մենք փաստացի երկու անգամ լսել ենք թե՛ իր, թե՛ իր կադրերի խառնվելու և դատարանին ճնշելու ապացուցող ձայներիզները: Եթե նման բան իր նախրին ասի` դա ոչինչ, նախիրն ամեն ինչին կհավատա, բայց գոնե չվիրավորի Փաշինյան Նիկոլը մեր ինտելեկտը, դա արդեն լավ չէ…


Փաստորեն, այսօր Փաշինյան Նիկոլը միանգամից երկու գործ արեց` բավարարեց իր անձնական վրեժխնդրությունը և կատարեց պրն Ջոն Բոլթոնի հրահանգը: Բոլթոնը գիտի, որ եթե չի հաջողվում քայքայել պետությունների միջև ավանդական հարաբերությունները, ապա պետք է քայքայել այդ պետությունների ղեկավարների անձնական հարաբերությունները: Եվ սա ճիշտ մոտեցում է: Դատավարությունն ավարտվել էր դեռ դեկտեմբերի 4-ին, սակայն Փաշինյանից անկախ դատարանը վճիռը հրապարակեց այսօր` դեկտեմբերի 6-ից հետո, երբ Փաշինյանի հանդիպումը Պուտինի հետ արդեն կայացել է:


Հիմա տեսնենք, թե Փաշինյանը, միանգամից կատարելով երկու կարևոր գործ իր ու Բոլթոնի համար, ինչ բերեց դրանով Հայաստանի գլխին: Վլադիմիր Պուտինից արձագանք կլինի միանշանակ։ Թե ինչ բովանդակություն և ձև կունենա այն` անհնար է ասել: Կտուժի՞ արդյոք Հայաստանը դրանից` միանշանակ: Ինչպե՞ս և որքա՞ն կտուժի` դժվար է ասել: Սակայն այս ամենն արդեն ժողովրդի վարչապետի տանձին չէ…


Մի բան է այստեղ մեզ ուրախացնում, այն է` Փաշինյան Նիկոլն այսօր Presto տեմպ հաղորդեց իր կործանման պրոցեսին, ավելացրեց իր կործանման օպերացիայի մասնակիցների թիվը, ընդ որում` ընդգրկեց այդ ցանկում արդի աշխարհի ամենահզոր անհատականությանը: Որոշ ժամանակ անց, արդեն փախստականի կարգավիճակում գտնվելով Միացյալ Նահանգներում, նա, հավանաբար, զրույց կունենա Ջոն Բոլթոնի հետ իր դառը ճակատագրի վերաբերյալ և կփորձի պարզել, թե ինչու իր կյանքն այսքան շուտ ավարտվեց: Ի պատասխան կլսի այն, ինչ ժամանակին ամերիկացիներից լսել է Միխեիլ Սաակաշվիլին, այսինքն` անօգուտ մի բան: Հուսով ենք, պրն Քոչարյանն էլ բանտում խորհելու ժամանակ կունենա և կգիտակցի, որ այս ամենն իրեն հասնում էր… Ամերիկյան հետախուզական բազա էր ստեղծում Հայաստանում, որ աշխատի մեր բարեկամների դեմ, ամերիկյան դոնորներին գլխի վրա էր պահում իրենց աճեցրած վիժվածքների հետ միասին, կոմպլեմենտարիզմ էր քարոզում… Դե, թող վայելի հիմա ամերիկացիների շնորհակալությունը…


Հետգրություն


Կարծում եմ, ավելորդ չէ նշել, որ Վլադիմիր Պուտինը չի սիրում, երբ իրեն տանձի տեղ չեն դնում: Եվ պատժում է նման փորձ կատարողներին: Մի քանի ամիս առաջ Պուտինը մատչելի բացատրեց հայրենի լակոտակրատիային, որ Քոչարյանն իր ընկերն է: Չհասկացան: Ավելի ստույգ` հասկացան, բայց արեցին Պուտինի ամենաչսիրած բանը` տանձի տեղ չդրեցին նրան, ասացին` մենք հզոր ենք ու հպարտ, մանավանդ որ կատարում ենք ամերիկյան վեհ հանձնարարությունը` փչացնում ենք ՀՀ և ՌԴ ղեկավարների անձնական հարաբերությունները, որպեսզի ԱՄՆ-ն արդյունավետ սկսի այստեղ իրականացնել Հայաստանի համար կործանարար իր աշխարհաքաղաքական ծրագրերը:






Դիտումների քանակ 170373


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Հայոց Արծիվների» հայտարարությունը՝

«Հայոց Արծիվների» հայտարարությունը՝

Հուլիսի 14, 2020


Հայաստանի ձախողված իշխանությունը դիմեց հերթական աննախադեպ քայլին՝ չորս ամիս անընդմեջ հայտարարած Արտակարգ դրության ռեժիմը երկարա...

Ալիևի կոնստրուկտիվիզմը գնահատվում է Հայաստանում

Ալիևի կոնստրուկտիվիզմը գնահատվում է Հայաստանում

Հուլիսի 13, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր կառավարության նիստի ժամանակ մի պահ փորձեց հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մեղքը բարդել հայկական կող...

Փաշինյան Նիկոլը մեր նպատակներն է հրապարակել

Փաշինյան Նիկոլը մեր նպատակներն է հրապարակել

Հուլիսի 12, 2020


Ժողովրդի վարչապետ աշխատող Փաշինյան Նիկոլը հրապարակել է հայ ժողովրդի ազգային նպատակները: Երկար-բարակ տեքստ է գրել, ամպագոռգոռ, ա...

Ժողվարչապետը հաղթում է Ծառուկյանին, բայց տուժում է պետությունը

Ժողվարչապետը հաղթում է Ծառուկյանին, բայց տուժում է պետությունը

Հուլիսի 9, 2020


Փաշինյան Նիկոլի կառավաությունն ՀՀ տնտեսության դեմ պայքարում այսօր նոր բարձունք գրավեց՝ կասեցվեց Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շան...

ՄԻԵԴ. Ամերիկյան շահերը գերակա են բարոյականության և իրավունքի հանդեպ

ՄԻԵԴ. Ամերիկյան շահերը գերակա են բարոյականության և իրավունքի հանդեպ

Հուլիսի 9, 2020


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ ծանր հարված հասցրեց հայ ժողովրդի այն հատվածին, որն առ այսօր մտածում է, թե Արևմուտքը...

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հուլիսի 7, 2020


Փաշինյան Նիկոլի ղեկավարությունը Ադրբեջանին 100 միլիոն դոլարի ուղիղ ռազմական օգնություն է տրամադրում: Եվ սա այն դեպքում, երբ հայ...

Փաշինյանը և Ալիևը անընդհատ վազում ու վազում են փակ շրջանակում

Փաշինյանը և Ալիևը անընդհատ վազում ու վազում են փակ շրջանակում

Հուլիսի 7, 2020


Այն բանից հետո, երբ տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական բանակցու...

Լակոտակրատներն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

Լակոտակրատներն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

Հուլիսի 6, 2020


Փաշինյան Նիկոլն իր հարությունյան արայիկի հետ սկսել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարի հերթական փուլը՝ դպրոցական ծրագրերից հա...

Ապագա դատվողների ցանկը պետք է անթերի լինի, ոչ մի լակոտակրատ կամ գրանտակեր չպիտի պլստա

Ապագա դատվողների ցանկը պետք է անթերի լինի, ոչ մի լակոտակրատ կամ գրանտակեր չպիտի պլստա

Հուլիսի 5, 2020


Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հերթական գրառումն է կատարել, որում ասում է, որ Փաշինյան Նիկոլն իր ողջ խմբակցու...

Ժողվարչապետը՝ ժողովրդի եկեղեցու թշնամի

Ժողվարչապետը՝ ժողովրդի եկեղեցու թշնամի

Հուլիսի 4, 2020


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լավ լուր է հայտնում Նոր Հայաստանի գրանտակերներին, միասեռականներին, տրանսգենդերներին, աղանդավորներ...

Բարդ գործեր է անում բաբաջանյան արմանը, շատ բարդ…

Բարդ գործեր է անում բաբաջանյան արմանը, շատ բարդ…

Հուլիսի 4, 2020


բաբաջանյան արմանը հիրավի Փաշինյան Նիկոլի թիվ մեկ գաղափարախոսն է, հենց նրա կեղտոտ բերանի մեջ է ժողվարչապետը դնում իր մտքերը, գաղ...

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Հուլիսի 4, 2020


Հոդվածն ուզում եմ սկսել անկեղծ խոստովանությամբ, դիցուք. երբեք չէի ենթադրի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ավելի ու ավելի...

Փաշինյան Նիկոլն ու Ալեքսեյ Նավալնին

Փաշինյան Նիկոլն ու Ալեքսեյ Նավալնին

Հուլիսի 2, 2020


Փաշինյան Նիկոլի Հ1-ը երեկ ռեպորտաժ էր պատրաստել Ռուսաստանում կայացած համազգային քվեարկության մասին (դա հանրաքվե չէր, համազգային...

Манька-облигация-ն կեղտ է բռնում Տիգրան Աթանեսյանի վրա

Манька-облигация-ն կեղտ է բռնում Տիգրան Աթանեսյանի վրա

Հունիսի 30, 2020


Փաշինյան Նիկոլը կարծես որոշել է Манька-облигация-ին լուրջ հրապարակախոս դարձնել, պարբերաբար տեքստեր է գրում այդ լիբերալ վարքի տե...

Մինասյանը սխալվում է կամ խաբում

Մինասյանը սխալվում է կամ խաբում

Հունիսի 29, 2020


Միքայել Մինասյանը շաբաթ օրը ցուցադրեց իր «Ստի վերջը» շարքի վերջին սերիան: Լակոտակրատները հանգիստ շունչ քաշեցին, սակայն Մինասյան...

Նվազում է Փաշինյան Նիկոլի հարգանք-պատիվը Ամերիկայում

Նվազում է Փաշինյան Նիկոլի հարգանք-պատիվը Ամերիկայում

Հունիսի 29, 2020


Երեկ՝ հունիսի 28-ին, Գլենդելի քաղաքապետարանի դիմաց Փաշինյան Նիկոլին և ՀՀ կառավարությանն աջակցություն հայտնելուն միտված հանրահավ...

Հայաստանի ազգային շահերի դավաճանությունը չի՛ անցնի

Հայաստանի ազգային շահերի դավաճանությունը չի՛ անցնի

Հունիսի 27, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային ժողովրդի տարած Հ...

Իլհամ Ալիևի ջղակծկումները տարածվում են Փաշինյան Նիկոլի մարմնին

Իլհամ Ալիևի ջղակծկումները տարածվում են Փաշինյան Նիկոլի մարմնին

Հունիսի 26, 2020


Փաշինյան Նիկոլի կիրթ գործընկեր Իլհամ Ալիևն այսօր Հայաստանից էր խոսել, ելույթի կեսը խոսեց Փաշինյան Նիկոլի սրտով, կարծես «Հայկակա...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Հունիսի 25, 2020


Ժողվարչապետը հպարտորեն հայտնում է հպարտ հպատակներին, որ Հայաստանում այլևս չկա Սահմանադրական դատարան: Փաշինյան Նիկոլը գրում է. «...

Բոզը բոզ է մնում, մարուքյան էդմոնն էլ՝ մարուքյան էդմոն

Բոզը բոզ է մնում, մարուքյան էդմոնն էլ՝ մարուքյան էդմոն

Հունիսի 25, 2020


Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր հրաժարվեցին իրենց դիմումից Սահմանադրական դատարան: «Երկու օր առաջ ԱԺ-ում ընդունվեց սահմանադր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ