Ազգային խայտառակություն

Փաշինյան Նիկոլը` արդի խոշորագույն պրովոկատոր

Դեկտեմբերի 7, 2018
Փաշինյան Նիկոլը` արդի խոշորագույն պրովոկատոր

Արտյոմ Խաչատրյան

 

Փաշինյան Նիկոլն այնքան է պարապել ամերիկյան դասագրքերով, այնքան է մասնակցել տարբեր ճամբարներում հատուկ դասընթացների, որ դարձել է միջազգային մակարդակի պրովոկատոր: Մերթ նա հավատարմության մեջ երդվում է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, բայց կալանավորում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին` խայտառակելով կազմակերպությունը, մերթ պահանջում է ՀԱՊԿ երկրներից իրենց պարտավորությունների կատարում, բայց այնպիսի պարտավորություններ է դնում նրանց վզին, որոնք գոյություն չունեն: «Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ն կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը: Հիմա հարց` ՀԱՊԿ-ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել, թե` ոչ: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է»,- ասում է Փաշինյան Նիկոլը: Փաստորեն ստացվում է, որ հայ ժողովրդի վարչապետը, կատարելով ամերիկյան հրահանգնեըը, ջանք չի խնայում ՀԱՊԿ-ը վարկաբեկելու համար, ավելին, ջանք չի խնայում նաև Ռուսաստանին պրոբլեմներ ստեղծելու համար (հիշենք Փանիկի մայմունությունը, անհիմն վրաերթերը ռուսական կապիտալի վրա, այլ չարաճճիություններ, էլ չեմ խոսում Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին, որը շատ զգայուն հարց է Ռուսաստանի և անձամբ Պուտինի համար), բայց Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից պահանջում է այնպիսի բաներ, որոնք չեն մտնում նրանց պարտավորությունների մեջ, դա էլ քիչ է` իրեն իրավունք է վերապահում «նեղանալ» ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից, եթե հանկարծ վերջիններս չկատարեն գոյություն չունեցող պարտավորությունները, որոնք, սակայն, իրենց վզին է փաթաթել հայ ժողովրդի վարչապետը:


Ի՞նչ է նշանակում Փաշինյան Նիկոլի միտքը: Ուրեմն, ՀԱՊԿ-ը կազմակերպություն է, որի անդամները պարտավոր են ռազմական օգնության հասնել, այլ կերպ ասած` պատերազմի մեջ մտնել ցանկացած պետության դեմ, որն ագրեսիա կդրսևորի ՀԱՊԿ որևէ անդամի հանդեպ: Փաշինյան Նիկոլը սրա մասին գիտի, և սա անքննելի է, ոչ ոք չի ժխտում այս դրույթը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա միջազգային հանրությունը չի ճանաչում նրա անկախությունը Հայաստանի հետ միասին, ըստ միջազգային իրավունքի` Ղարաբաղն ու կողքի շրջաններն օկուպացված են Հայաստանի կողմից, և ըստ այդ նույն միջազգային իրավունքի` Ադրբեջանն իրավունք ունի ռազմական եղանակով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը և այդ գործում ապավինել միջազգային հանրության աջակցությանը: Բնականաբար, այս մասին էլ Փաշինյան Նիկոլը հրաշալի գիտի: Լավ, բա ի՞նչ է սրա ասածը: Ինչի՞ է դրդում ՀԱՊԿ-ին Փաշինյան Նիկոլը, որի գլխավոր քարտուղարին կալանավորում է ամերիկյան վերադասների հանձնարարությամբ: Ի՞նչ է սա, եթե ոչ պրովոկացիոն հայտարարություն:


Փաշինյան Նիկոլը թորոսյան արսենը չէ, այսինքն` դեբիլ չէ, և նա լավ գիտի, թե իրականում ով է դրդում Ադրբեջանին ռազմական գործողությունների և ով կարող է դրանք կանխել: Դա Միացյալ Նահանգներն է` ապրիլյան քառօրյայի հեղինակը, որն Ալիևը պարտավոր էր սկսել` 2015-ի նոյեմբերյան դաժան պատժամիջոցներից փրկվելու համար, քանի որ ամերիկացիներին այն ժամանակ անհրաժեշտ էր Ռուսաստանին մեկ այլ գլխացավ ավելացնել՝ Սիրիայում վերջինիս ակտիվությունը նվազեցնելու համար: Ինչպես նշեցինք, Փաշինյան Նիկոլն այս մասին էլ գիտի, քանզի դեբիլ չէ, բայց իր թերթում այն ժամանակ մեղադրում էր Ռուսաստանին քառօրյա պատերազմի համար:


Եվ այսօր Փաշինյան Նիկոլը ՀԱՊԿ-ից պաշտպանություն է պահանջում` այն պաշտպանությունը, որը չի մտնում ՀԱՊԿ դաշնակցային պարտավորությունների մեջ: Փոխարենը նա վարկաբեկում է ՀԱՊԿ-ը: Նաև ակնարկում է, որ եթե ՀԱՊԿ պետությունները չկատարեն իրենց գոյություն չունեցող պարտավորությունները, ապա ինքը` Փաշինյան Նիկոլը, շատ վատ կորակի այդ հանգամանքը և էլի չարություն կանի: Սա կատարյալ նագլիություն է, ավելին` գեղացու նագլիություն ու հանդգնություն: Չի կարելի միջազգային ասպարեզում այսպիսի վարքագիծ դրսևորել, ՀԱՊԿ-ը Երևանը չէ, որտեղ նա կարող է նախիրը քշել Ազգային ժողովի վրա: Այն ավելի լուրջ կառույց է, որտեղ ՀՀ հպարտ քաղաքացիների նախիրն անզոր է որևէ բան անել: Պետք է ուղղակի նագլիությունը մի կողմ թողնել, լկտիություն չանել ՀԱՊԿ-ում (այսինքն` դուրս գալ ամերիկյան ենթակայությունից), և ամեն ինչ լավ կլինի: Բայց կկարողանա՞ արդյոք Փաշինյան Նիկոլն այս ամենն անել: Կարծում եմ` ոչ, դա նրա ուժերից վեր է, քանզի նրա էության ողնաշարը գեղցիությունն է:


Հետգրություն


Կարելի է ևս մեկ հանգամանքի վրա ուշադրություն դարձնել: Բանն այն է, որ Փաշինյանը ՀԱՊԿ-ում ի ցուց է դնում նաև իր էգոցենտրիզմը (նշեմ, որ ՀՀ նախկին ղեկավարությանն էլ այն խորթ չէր): Այսինքն, եթե Ադրբեջանը Հայաստանի թշնամին է, Փաշինյանը փորձում է պահանջել, որպեսզի ՀԱՊԿ բոլոր երկրներն էլ թշնամի դառնան Ադրբեջանին, զենք չվաճառեն, բոյկոտեն և այլն՝ հաշվի չառնելով, որ այդ երկրները ոչ միայն Ադրբեջանի հետ պրոբլեմ չունեն, այլև դրանցից ոմանք նաև նույն էթնոսին են պատկանում ադրբեջանցիների հետ: Սա ճիշտ մոտեցում չէ, չի կարելի ստիպել և անգամ ցանկանալ, որ աշխարհը պտտվի Հայաստանի և նրա ղեկավարի շուրջ: Սա ծիծաղելի է և անարդյունավետ:

 






Դիտումների քանակ 30061


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վլադիմիր Պուտինը չսիրեց բաբաջանյան արմանին

Վլադիմիր Պուտինը չսիրեց բաբաջանյան արմանին

Հուլիսի 9, 2019


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի և կազմակերպությունում ներկայացված...

Սերբիային նվրում են, Հայաստանին՝ ոչ

Սերբիային նվրում են, Հայաստանին՝ ոչ

Փետրվարի 25, 2019


Փաշինյան Նիկոլը սիրում է ավիացիան, մանավանդ ռազմականը։ Վերջերս պայմանավորվել է Ռուսաստանի հետ Հայաստանի կողմից չորս СУ-30 գնելո...

Փաշինյան Նիկոլը հաղթել է ՀԱՊԿ-ին

Փաշինյան Նիկոլը հաղթել է ՀԱՊԿ-ին

Փետրվարի 22, 2019


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առնչվող հարցերի շուտափույթ լուծման մեջ ամենից շատ հետաքրքրվածությունն ունի հայկական կողմը: Այս...

Նիկոլ Փաշինյանը խելահեղ մոլեգնում է

Նիկոլ Փաշինյանը խելահեղ մոլեգնում է

Փետրվարի 22, 2019


Եվ այսպես, 2019թ. փետրվարի 17-ին Բավարիայի մայրաքաղաքում ամփոփվեցին Անվտանգության մյունխենյան ամենամյա 55-րդ կոնֆերանսի (այսուհ...

Փաշինյան Նիկոլի մոսկովյան օվացիաները

Փաշինյան Նիկոլի մոսկովյան օվացիաները

Հունվարի 27, 2019


Փաշինյան Նիկոլի վերջին հյուրախաղերը Մոսկվայում տարակուսանք են առաջացրել փորձագիտական շրջանակներում։ Մոսկան մեծ քաղաք է, ոնց էլ ...

Քաքը կերել են և չեն կարող մարսել

Քաքը կերել են և չեն կարող մարսել

Հունվարի 10, 2019


Փաշինյան Նիկոլի ջանքերից մեկը, ուղղված ազգային անվտանգության ապահովմանը, Յուրի Խաչատուրովի քրեական հետապնդումն էր, ինչի պատճառո...

Փաշինյան Նիկոլին ընթրիքի չեն հրավիրի

Փաշինյան Նիկոլին ընթրիքի չեն հրավիրի

Դեկտեմբերի 4, 2018


Տեղեկացնելով իր ու Պուտինի հեռախոսազրույցի մասին՝ ՀԱՊԿ քարտուղարի ընտրության առնչությամբ, Փաշինյան Նիկոլն ասել է. պայմանավորվել...

Տեր-Գրիգորյան Նորատը միայն ծիծաղ է առաջացնում կամ ժպիտ

Տեր-Գրիգորյան Նորատը միայն ծիծաղ է առաջացնում կամ ժպիտ

Նոյեմբերի 30, 2018


Կան մարդիկ, որոնց ի հայտ գալն արդեն ծիծաղ է առաջացնում: Խոսքն ամենևին այն մասին չէ, որ մենք փորձում ենք ծիծաղել մարդկային ֆիզիկ...

ՀԱՊԿ-ի հետ առճակատման երկրորդ փուլն է մոտենում

ՀԱՊԿ-ի հետ առճակատման երկրորդ փուլն է մոտենում

Նոյեմբերի 17, 2018


Փաշինյան Նիկոլը ՀԱՊԿ-ում նոր սկանդալ է պատրաստում: Այժմ նա որոշել է պարզաբանումներ պահանջել Լուկաշենկոյից ու Նազարբաևից: Լուկաշ...

ՀՀ արատաքին գործերի նախարարը թոզ է փչում

ՀՀ արատաքին գործերի նախարարը թոզ է փչում

Նոյեմբերի 16, 2018


Այսօր խոսեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Ըստ նրա, հայկական կողմը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամ դադարե...

Արամ Սարգսյանը պարզապես չի ուզում հասկանալ

Արամ Սարգսյանը պարզապես չի ուզում հասկանալ

Նոյեմբերի 10, 2018


Արամ Սարգսյանն ասում է, թե ՀԱՊԿ-ը ճիշտ չի վարվել մեզ հետ, իբր ՀԱՊԿ գորընկերները մեզ «քցել» են: Ու շատ բութ օրինակ է բերում: Ասո...

Աստանայում Փաշինյանին ցույց տվեցին իր տեղը

Աստանայում Փաշինյանին ցույց տվեցին իր տեղը

Նոյեմբերի 8, 2018


Ինչպեսև գրել էինք երեկ, Հայաստանը շնորհիվ Փաշինյան Նիկոլի զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Ղազախստանի նախագահ Նազարբաևն...

Վաղը Հայաստանին կզրկեն ՀԱՊԿ ղեկավար ունենալու քվոտայից

Վաղը Հայաստանին կզրկեն ՀԱՊԿ ղեկավար ունենալու քվոտայից

Նոյեմբերի 7, 2018


ՌԴ նախագահի օգնական Յու. Ուշակովն այսօր գրեթե հաստատել է, որ Հայաստանի ներկայացուցիչն այլևս չի լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշ...

Մնացականյան Զոհրաբը գիտության մեջ ավանդ կունենա (հոգեբուժության)

Մնացականյան Զոհրաբը գիտության մեջ ավանդ կունենա (հոգեբուժության)

Հոկտեմբերի 18, 2018


Վարկած կա, որ գժությունը վարակիչ է: Հինգ ամիս աշխատելով մի խումբ ծանր ու միջին աստիճանի հոգեկան հիվանդների հետ, ՀՀ արտաքին գործ...

Փաշինյան Նիկոլի մայմունության հետևանքները

Փաշինյան Նիկոլի մայմունության հետևանքները

Հոկտեմբերի 16, 2018


Այն, որ Փաշինյան Նիկոլը ծպտյալ ռուսատյաց ու արևմտամետ է, գաղտնիք չէ մեզ համար, և նա ամեն առիթով ապացուցում է դա: Այսօր Արմեն Աշ...

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Հուլիսի 31, 2018


ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ Թրամփ-Փաշինյան հանդիպման կազմակերպման աշխատանքներ են տարվում: Եթե հանդիպում են կազմակերպում, ապա ինչ-ո...

Հայաստանը ՆԱՏՕ-ին միլիարդներ նվիրեց

Հայաստանը ՆԱՏՕ-ին միլիարդներ նվիրեց

Մարտի 22, 2018


Գեներալ Հայկազ Բաղմանյանի մասին այսօր հրապարակված տեղեկությունը շատերին զարմանք պատճառեց: Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի...

ՀԱՊԿ, դիմացի՛ր, Խաչատուրովն է գալիս

ՀԱՊԿ, դիմացի՛ր, Խաչատուրովն է գալիս

Ապրիլի 14, 2017


Այսօր շատ հետաքրքիր մի լուր ստացվեց. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը նշանակվ...

Կրակոց հարաբերությունների թիկունքին

Կրակոց հարաբերությունների թիկունքին

Դեկտեմբերի 29, 2016


Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում իրականացված դիվերսիոն փորձը ցնցեց նախատոնական տրամադրություններով տարվ...

Մի տեղ կարևոր է, մի տեղ կարևոր չէ

Մի տեղ կարևոր է, մի տեղ կարևոր չէ

Հոկտեմբերի 17, 2016


ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովի ժամանակ հետաձգվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու հարցը, ինչն իր հետ բազմաթիվ անպատասխան հարցեր բե...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ