Սովորական խայտառակություն

Փաշինյան Նիկոլը չի հասկանում աղետի գոտի երևույթը

Դեկտեմբերի 7, 2018
Փաշինյան Նիկոլը չի հասկանում աղետի գոտի երևույթը

Այսօր էլ պարզվեց, որ Փաշինյան Նիկոլը չգիտի, թե ինչ է նշանակում աղետի գոտի և աղետի ինչ ծավալի մասին է խոսքը:

 

Վերջինս հայտարարեց, թե այսօր ամենամեծ պրոբլեմն այն է, որ չկա գնահատական, թե ինչ ասել է աղետի գոտի, ու ինչ ծավալի մասին է խոսքը։ «Պետք է որոշում կայացնել, որ ստեղծվի աշխատանքային խումբ, որի խնդիրը լինի ձևավորել ամբողջական տեղեկատվական փաթեթ՚,-ասել է Փաշինյան Նիկոլը:

 

Ընթերցողներին հիշեցնենք, որ ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ին: Այսինքն, անցել է 30 տարի, որոնցից 6 տարին Փաշինյան Նիկոլն եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, դրան նախորդող 5 տարին նա քաղաքական գործունեությամբ է զբաղվել, իսկ դրանից առաջ լրագրող և թերթի խմբագիր է եղել: Ստացվում է, որ Փաշինյան Նիկոլը, այդքան տարի ապրելով Հայաստանում և զբաղվելով քաղաքականությամբ, հասարակական գործունեությամբ և լրագրությամբ, չի պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել 30 տարի առաջ այս օրը: Նա դա պետք է նոր հասկանա: Կհասկանա՞ արդյոք: Չգիտենք: Կարծում ենք, եթե մինչ այժմ չի հասկացել, կարող է նաև չհասկանալ ընդհանրապես: Իսկ ամենավատն այն է, որ Փաշինյան Նիկոլի կողքը չկա մեկը, որը կարող էր նրան բացատրել: Համոզված ենք` նրան շրջապատող լակոտներին աղետի գոտին չի հետաքրքրում: Սրանց հետաքրքրությունների շրջանակն այլ է:

 

Դե ինչ: Մնում է հուսանք, որ Փաշինյան Նիկոլը կարդա կամ համացանցի միջոցով պարզի, թե ինչ է տեղի ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ին: Կկարդա, թե կնայի` չգիտենք: Շատ հավանական է, որ ոչ կարդա, ոչ էլ նայի: Ի դեպ, սա ամենահավանական վարկածն է…






Դիտումների քանակ 8194


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գագիկ Ծառուկյանի նոր զբաղմունքը

Գագիկ Ծառուկյանի նոր զբաղմունքը

Դեկտեմբերի 7, 2018


Այսօր արդեն փաստ է, որ Գագիկ Ծառուկյանը հավակնում է ստանձնել Հայաստանում աղմկահարույց բացահայտումների և քաղաքական լյուստրացիայի...

29 տարվա երկրաշարժ

29 տարվա երկրաշարժ

Դեկտեմբերի 7, 2017


29 տարի շարունակ աղետի գոտու մասին ասվում ու գրվում է միևնույն բանը: 29 տարի շարունակ եկան ու գնացին իշխանություններ` իրենց բար...

Երկրաշարժից 28 տարի անց. հայերը մնացել են նույնը

Երկրաշարժից 28 տարի անց. հայերը մնացել են նույնը

Դեկտեմբերի 7, 2016


Այսօր դեկտեմբերի 7-ն է: 28 տարի առաջ այս օրը Հայաստանի հյուսիսն ավերվեց ստորգետնյա հարվածներից, 40 վայրկյանում զոհվեց 25 հազար ...

Կարեն Դեմիրճյանին` Հայասպանության համար մեդալ

Կարեն Դեմիրճյանին` Հայասպանության համար մեդալ

Հոկտեմբերի 23, 2015
18

«Ժողովուրդ» թերթը հայտնում է, որ հոկտեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանին հետմահու պարգևատրելու են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գոր...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ