Ազգային խայտառակություն

Պատգամավորության թեկնածուից՝ կալանավոր

Դեկտեմբերի 6, 2018
Պատգամավորության թեկնածուից՝ կալանավոր

Միրզո Արարատյան

 

Կան մարդիկ, որոնք, էությամբ աֆերիստ լինելով, թերագնահատում են դիմացիններին և նայելով աչքերին ստում: Մենք անդրադարձել էինք գևորգյան գևորգ անվանմամբ խայտառակ կերպարին: Կայքի միջոցով զգուշացրել էինք սրան, որ իր մասին շատ բան գիտենք, հորդորել էինք վերջինիս, որ որոշակի չափով հեշտացնի թե՛ մեր, թե՛ իր գործը և իր գրառումներից հանի «Ես իմ ու քո զավակների պաշտպանն եմ, իսկ դո՞ւ...» կարգախոսը: Ավելին, խոստացել էինք, որ դա կլինի իր ինքնամաքրման առաջին քայլը, իսկ մնացածն էլ անվճար, որպես օգնություն, կանենք: Կարծում էինք, որ կլսի մեր հորդորը և կկատարի պահանջը: Չլսեց: Չկատարեց: Դե, Աստված իր հետ:


Ուրեմն, սա պատգամավորության թեկնածու է և, հետևաբար, որպես այդպիսին, ամենուր կենսագրությունն է ներկայացնում: Ընդ որում, ներկայացնում է կենսագրության մի քանի վարկած: Սակայն ներկայացված բազմաթիվ կենսագրություններում սա իր երեխաների մասին չի գրում: Մոռացել է: Մենք կհիշեցնենք: Սրա առաջին որդին ծնվեց շատ տարօրինակ պայմաններում: Այդ երեխան միգուցե սպասելի չէր, և այնուամենայնիվ, ծնվեց, և պետք էր հաշվի նստել այդ հանգամանքի հետ: Սա հաշվի չնստեց, և շուրջ 21 տարի է, ինչ որդուն չի տեսել: Մեր տեղեկություններով, 21 տարեկան երիտասարդը մոր հետ բնակվում է Եվրոպայում և սրա երեսը տեսնել չի ցանկանում: Սրա մյուս որդին, մեր տեղեկություններով, շուրջ 17 տարեկան է և մոր հետ Երևանում է բնակվում: Չնայած այդ հանգամանքին, այս մեկին նա չի տեսել մոտ 11-12 տարի: Որդիները մեծացել են: Սա չի իմացել, թե ինչպես: Նորից է ամուսնացել, նոր երեխա է ունեցել: Մեր տեղեկություններով, նոր կնոջ և երեխայի հետ այդքան էլ համերաշխ չի ապրում: Այս ամենից հետո սա նախընտրական պաստառի վրա գրել է տալիս «Ես իմ ու քո զավակների պաշտպանն եմ, իսկ դո՞ւ...» կարգախոսը: Մեկնաբանություններն ավելորդ են:


Ինչպես ասացինք, սա կենսագրություն էր գրել: Ընդ որում, մի քանի կենսագրություն: Կենսագրություններում ամեն ինչ կեղծված է: Օրինակ, կենսագրություններից մեկում սա գրում է, որ ծնվել է 1975թ., սովորել է դպրոցում, որն ավարտել է 1992թ. և անմիջապես ընդունվել «Հայբուսակ» խայտառակ համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, իսկ 1993թ. ուսանել է ՆԳՆ ներքին զորքերի սպայական բարձրագույն դպրոցում: Կենսագրություններից մեկ ուրիշում կարդում ենք, որ սա 1989-1994թթ., ընդհուպ մինչև հրադադարի կնքումը, մարտնչել է պատերազմի ամենաթեժ ճակատներում: Փաստորեն, սա համ դպրոցում է սովորել, համ «Հայբուսակ»-ում, համ ՆԳՆ դպրոցում, սակայն միաժամանակ մարտնչել է պատերազմի ամենաթեժ կետերում: Մեր կարծիքով, այդպես չի լինում: Չի կարող մարդն աշխարհագրության կամ նկարչության դասին նստած՝ միաժամանակ Լեռնային Ղարաբաղում մարտնչել: Հա, ի դեպ, ղարաբաղյան պատերազմը, ըստ էության, սկսվել է 1991թ. աշնանը, այլ ոչ 1989թ., երբ սա ընդամենը 14 տարեկան էր: Սակայն մեր հերոսն այլ կարծիք ունի: Սրա ասելով՝ պատերազմը սկսվել է 1989թ., և նա 14 տարեկան հասակում պատերազմ է գնացել: Սա անգամ դրա վերաբերյալ թուղթ ունի: Ընդ որում, երկու թուղթ: Մեկի տակ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսի, իսկ մյուսի` Վիտալի Բալասանյանի ստորագրություններն են: Սա ասում է, որ թղթերն իր արխիվից է հանել, սակայն Պարգև արքեպիսկոպոսի ստորագրությամբ գրությունը վերջինիս կողմից ստորագրվել է 2018թ. սեպտեմբերի 12-ին: Այսինքն՝ արխիվի բան չէ: Թղթից պարզվում է, որ արքեպիսկոպոսը սրան ճանաչում է 14 տարեկան հասակից և գրում է, որ սա ընդգրկվել է արցախյան շարժմանը: Վիտալի Բալասանյանն էլ գրում է, որ սա 1991թ. հետախուզական ջոկատի ավագ է եղել: Մի խոսքով, սա ունի երկու տեղեկանք: Մենք սրան պատրաստ ենք տրամադրել երրորդ տեղեկանքը, եթե սա քարտեզի վրա հստակ ցույց տա Լեռնային Ղարաբաղի տեղը: Մեր կողմից տրված երրորդ տեղեկանքով սա իրեն շատ ավելի հանգիստ կզգա: Խնդիրն այն է, որ մեր տեղեկություններով՝ սա ընդհանրապես բանակում չի ծառայել և Ղարաբաղի մասին միայն թերթերից գիտի: Իսկ տեղեկանքների իսկության իմաստով ողջամիտ կասկածներ ունենք, հատկապես Վիտալի Բալասանյանի ստորագրությունն է մեզ կասկածելի թվում: Բացի այդ, անհասկանալի է. սա ի վերջո ավարտե՞ց «Հայբուսակ» համալսարանը և ՆԳՆ բարձրագույն դպրոցը, թե՞ ոչ:


Որևէ կենսագրության որևէ հատվածում սա չի անդրադառնում, թե ինչով է զբաղվել ղարաբաղյան պատերազմից հետո: Սրա կենսագրությունն ավարտվում է 1994թ. և վերսկսվում 2009թ.: Այդ տարիներին սա վերարտադրությամբ էր զբաղվում: Մենք արդեն պատմել ենք այդ մասին: Հետո սա ՌԴ Կալինինգրադ քաղաքում հայտնվեց: Մեր տեղեկություններով՝ մինչև այժմ այդ քաղաքի բնակիչներից շատերը որոնում են սրան: Այդ քաղաքի ոստիկանությունում սրա դեմ խաբեության և դրամաշորթության հոդվածներով մի քանի քրեական գործեր էին հարուցված: Այդ ամենի պատճառով սա ճողոպրեց Կալինինգրադից և Հայաստան վերադարձավ: Մի որոշ ժամանակ սրա-նրա հաշվին ապրեց: Հետո Մասիվի այգում սրճարան բացեց, մատակարարներին խաբեց, սրճարանն էլ փակվեց: Սա է իր ողջ կենսագրությունը: Այլ ուշագրավ բան սրա կյանքում չկա:


Այժմ սա ցանկանում է պատգամավոր դառնալ, հարցազրույցներ է տալիս, մտքեր արտահայտում: Պաստառների վրա Վիտալի Բալասանյանի, Պարգև արքեպիսկոպոսի և Կոմանդոսի անուններն է գրում, անգամ վերջիններից տեղեկանքներ ներկայացնում: Իսկ այդ ընթացքում սրա կողմից բարոյապես և ֆինանսապես տուժած Գերմանիայի, ՌԴ Կալինինգրադի մարզի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ հետևում են 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքին և անհամբեր ավարտին սպասում, քանզի ընտրություններն ավարտվելուն պես կավարտվի նաև սրա գործունեությունը և, ամենայն հավանականությամբ, սա կհայտնվի բանտում: Մի խնդիր կա՝ Գերմանիայի՞, Կալինինգրադի՞, Լեռնային Ղարաբաղի՞, թե՞ Հայաստանում գտնվող բանտում: Ինչպես երևում է, կա պահանջարկ, սակայն շատ են առաջարկները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 






Դիտումների քանակ 21051


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ընտրությունների իրական պատկերի կապակցությամբ

Ընտրությունների իրական պատկերի կապակցությամբ

Դեկտեմբերի 11, 2018


Երկու ամիս ու կեսում Փաշինյան Նիկոլը կորցրեց իր ընտրազանգվածի 10 տոկոսը. սեպտեմբերի 23-ին Երևանում նա ստացավ 80 տոկոս քվե, դեկտ...

ԱԱԾ-ն և պրն Գռզոն հաղթեցին ԱՄՆ-ին

ԱԱԾ-ն և պրն Գռզոն հաղթեցին ԱՄՆ-ին

Դեկտեմբերի 10, 2018


Վերջերս ընթերցողներին տեղեկացրել էինք, որ Փաշինյան Նիկոլը, իր մոտ հրավիրելով սիմոնյան ալենին և սանասարյան դավիթին, ԱԺ նախագահի ...

Գողը գողից գողացավ

Գողը գողից գողացավ

Դեկտեմբերի 10, 2018


Այսօր գողության մասին խոսեց տխրահռչակ ուրիխանյան տիգրանը: Սա ԲՀԿ-ից ռեյտինգային կարգով պատգամավորության թեկնածու էր առաջադրվել ...

Մարուքյան Էդմոնին ընդդիմադիր են նշանակում

Մարուքյան Էդմոնին ընդդիմադիր են նշանակում

Դեկտեմբերի 10, 2018


Այսօր հայտարարություն է տարածել ՀՀ Աժ ընտրություններին մասնակցած և ընտրական շեմը հաղթահարած՝ հայաստանյան իրականության մեջ ամենա...

Не виноватый я, она сама пришла

Не виноватый я, она сама пришла

Դեկտեմբերի 10, 2018


Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 9-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ Սյունիքի մարզպետ Պողոսյան Հունանը քաղաքապետերին և ...

Երբ օրենքը մանիպուլյացիաների համար է

Երբ օրենքը մանիպուլյացիաների համար է

Դեկտեմբերի 10, 2018


Ուրեմն, պարզվում է, որ Հայաստանի նոր խորհրդարանը կունենա 132 պատգամավոր, մինչդեռ գործող խորհրդարանում պատգամավորների թիվը 105 է...

Նիկոլ ք....ողը այժմ բռնաբարում է Սյունիքը

Նիկոլ ք....ողը այժմ բռնաբարում է Սյունիքը

Դեկտեմբերի 9, 2018


Իշխանափոխությունից հետո, երբ Վալերի Օսիպյանը նշանակվեց ոստիկանապետ, համակարգում ոչ մի գեներալ չմնաց, բոլորը հեռացան։ Օսիպյանը խ...

Թեժ գիծը որպես նոր ընտրական տեխնոլոգիա

Թեժ գիծը որպես նոր ընտրական տեխնոլոգիա

Դեկտեմբերի 8, 2018


Ի՞նչ կլիներ, օրինակ, երբ հայտարարվեր, որ քվեարկության օրը գաղութում գործելու է թեժ գիծ և գաղութում քվեարկությունից դժգոհողները ...

Հայաստանում ստեղծվում է քաղաքական ոստիկանություն

Հայաստանում ստեղծվում է քաղաքական ոստիկանություն

Դեկտեմբերի 8, 2018


Մեր երկրում աստիճանաբար հիմնավորվում է տոտալիտարիզմը: Դա զգացվում է բոլոր ոլորտներում: Դրան նպաստում է Փաշինյան Նիկոլի միայնակ ...

Голод не тетка

Голод не тетка

Դեկտեմբերի 7, 2018


Ժամանակին մենք կարծիք էինք հայտնել, որ մեր երկրում իշխող լակոտակրատիային հնարավոր է հաղթել միայն նույնանման լակոտների միջոցով: ...

Մարուքյան Էդմոնը խոստովանության կարիք ունի

Մարուքյան Էդմոնը խոստովանության կարիք ունի

Դեկտեմբերի 6, 2018


Հայտնի հեռուստաբանավեճի ընթացքում Ծառուկյան Գագիկը փաստացի բացահայտել էր Մարուքյան էդմոնին՝ ասելով վերջինիս հովանավորների մասին...

Շտապ Ապոլոն է պահանջվում

Շտապ Ապոլոն է պահանջվում

Դեկտեմբերի 6, 2018


«Երեկ Հ1–ի եթերում Սարգսյան Վիգենը շատ արագ մերկացրեց Փաշինյան Նիկոլի գիտելիքի, փորձի և տեսլականի բացակայությունը։ Շատ վտանգավո...

Փաշինյան Նիկոլին նոր դերասաններ են անհրաժեշտ

Փաշինյան Նիկոլին նոր դերասաններ են անհրաժեշտ

Դեկտեմբերի 6, 2018


Ինչ ասես, որ չտեսանք այս նախընտրական շրջանում: Ինչ հնարավոր է տեղավորել մարդկային ուղեղում, այս օրերին դրա ականատեսն եղանք: Այս...

Ընտրությունների մասնակիցների գլուխների դատարկության վերաբերյալ

Ընտրությունների մասնակիցների գլուխների դատարկության վերաբերյալ

Դեկտեմբերի 6, 2018


Այսօրվա` դեկտեմբերի 5-ի դեբատները, որոնք իբր աննախադեպ էին, անձամբ ինձ վրա զզվելի տպավորություն թողեցին: Հավաքվել էին գործից հե...

Մարուքյան Էդմոնը թվաբանություն չգիտի

Մարուքյան Էդմոնը թվաբանություն չգիտի

Դեկտեմբերի 5, 2018


«Եթե 1,5 տարի առաջ ԱԺ ընտրություններում մասնակցությունը 1,5 մլն է եղել, այս անգամ ակնկալում եմ, որ մինչև 1,3 մլն հազար մասնակցո...

Փաշինյան Նիկոլը դիմում է նախընտրական տեռորի

Փաշինյան Նիկոլը դիմում է նախընտրական տեռորի

Դեկտեմբերի 5, 2018


Բոլորս գիտեինք, որ նախընտրական շրջանում կլինեն աղմկահարույց ձեռբակալություններ: Պարոն Բուլկու կալանքի հարցը և Ռոբերտ Քոչարյանի ...

Արդեն հայտնի է, թե ինչ են ուզում Սասնա ծռերը

Արդեն հայտնի է, թե ինչ են ուզում Սասնա ծռերը

Դեկտեմբերի 4, 2018


Սասնա Ծռերը ցանկանում են խորհրդարան մտնել, քանի որ ունեն լուծելու որոշակի խնդիրներ: Այդ խնդիրների մասին այսօր պատմեց գլխավոր ծո...

Ո՞վ և ինչո՞ւ է փրկել միքայելյանին սասունի անիմաստ կյանքը Վազգեն Սարգսյանից

Ո՞վ և ինչո՞ւ է փրկել միքայելյանին սասունի անիմաստ կյանքը Վազգեն Սարգսյանից

Դեկտեմբերի 4, 2018


«Հարց տվեք միքայելյան սասունին, թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքներն ինչպե՞ս զիջվեցին հակառակորդին, ո՞վ էր ...

Լակոտը կրկին խոսեց

Լակոտը կրկին խոսեց

Դեկտեմբերի 4, 2018


Ճիշտն ասած, մտածում էինք, թե Փաշինյան Նիկոլն արգելել է իր թիմակիցներին խոսել: Մեծ հաշվով, ողջունեցինք Փաշինյան Նիկոլի նման որոշ...

Փաշինյան Նիկոլին ընթրիքի չեն հրավիրի

Փաշինյան Նիկոլին ընթրիքի չեն հրավիրի

Դեկտեմբերի 4, 2018


Տեղեկացնելով իր ու Պուտինի հեռախոսազրույցի մասին՝ ՀԱՊԿ քարտուղարի ընտրության առնչությամբ, Փաշինյան Նիկոլն ասել է. պայմանավորվել...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Գողը գողից գողացավ
Դեկտեմբերի 10, 2018


Գողը գողից գողացավ

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ