Տիեզերական խայտառակություն

Չկայացած լակոտներն ընդդեմ կայացած նորմալ մարդկանց

Դեկտեմբերի 4, 2018
Չկայացած լակոտներն ընդդեմ կայացած նորմալ մարդկանց

Արտյոմ Խաչատրյան

 

Այսպիսին են քաղաքական դաշտի այսօրվա իրողությունները

 

Փաշինյան Նիկոլի հեղափոխության, թերևս, ամենավտանգավոր ու խայտառակ արդյունքն այն էր, որ երկրի քաղաքական դաշտը վերածվեց լակոտավայրի. այսօր քաղաքական էլիտային անդամակցում են մարդիկ, որոնք ի ծնե չկայացած շնչավոր առարկաներ են, և դրանք են թելադրելու մեր ներքին և արտաքին քաղաքականության օրակարգը: Նախկինում դժգոհում էին այսպես կոչված «քրեաօլիգարխիայից»: Բայց ի՞նչ ասել է քրեաօլիգարխիա: Դա մի շերտ է, որը բաղկացած է կայացած անհատականություններից, որոնք հեղինակություն են վայելում բնակչության ամենալայն շրջանակներում: Օրինակ, Թոխմախի Մհերի մասին ինչ էլ որ ասեն, չի կարելի ժխտել այն հանգամանքը, որ էդ մարդն իրոք հարգված է իր թաղում, նրան լսում են: Իհարկե, ցավալի է, որ այսօր Թոխմախի Մհերի պոտենցիալն ինչ-ինչ պատճառներով օգտագործում է Փաշինյան Նիկոլն իր լակոտակրատիայի վերարտադրման համար, սակայն դա այլ թեմա է, որին առաջիկայում կանդրադառնանք: Իսկ փաստն այն է, որ այսօր քաղաքական էլիտայում իրենց ուրույն տեղն են զբաղեցրել հարությունյան արայիկներն ու թորոսյան արսենները` մարդկային թյուրիմացություններ, չկայացած ողորմելիներ, որոնք Փաշինյան Նիկոլի ուսերի վրա ներխուժեցին քաղաքական վերնախավ և որոնք կործանիչ են Հայաստանի համար:


Փաշինյան Նիկոլի ողջ թիմից երկու հոգու կարելի է առանձնացնել, որոնց որոշ վերապահումներով կարելի է համարել կյանքում կայացածներ: Մեկը միքայելյան սասունն է, որն իր զոռբայությամբ և այլ հմտություններով դրսևորեց իրեն պատերազմի տարիներին, Վազգեն Սարգսյանի հետ մերձեցավ ու ծեծ կերավ, դարձավ քաղաքապետ, պատգամավոր, հետո իր գենետիկ ստորության պատճառով դավաճանեց Սերժ Սարգսյանին ու դարձավ «քաղբանտարկյալ», այսօր էլ հեղափոխության առաջին դեմքերից է: Երկրորդը սիմոնյան ալենն է, որին որոշ վերապահումներով կարելի է համարել կայացած անձնավորություն գոնե այն պատճառով, որ սա իրավունք է ձեռք բերել երբեմն պրն Գռզոյի (Խաչատուր Սուքիասյանի) հետ զբոսնել ու սուրճ խմել` տեսարան, որն անհնար է պատկերացնել, ասենք, թորոսյան արսենի մասնակցությամբ, և ոչ այն պատճառով, որ միշտ առկա է վտանգը, որ առողջապահության նախարարը, մեղմ ասած, կշռի պրն Գռզոյի վրա, այլ ընդհանրապես այն պատճառով, որ նա թորոսյան արսենն է, և վե՛րջ:


Եվ այս ընտրությունները եզակի ու աննախադեպ են այն առումով, որ պատգամավորական մանդատների համար պայքարում են բացառիկ լակոտները` նախկին քրեաօլիգարխիայի և Փաշինյան Նիկոլի անձնական հեղինակության աջակցությամբ, և կայացած նորմալ մարդիկ, որոնց, չնայած բոլոր թերություններին ու խոցելի տեղերին, հիփոթետիկորեն անհնար է համեմատել Փաշինյան Նիկոլի լակոտ-լուկուտների հետ:


Կոտայքի մարզի թիվ 10 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել են միքայելյան սասունն ու Դավիթ Մանուկյանը: Վերջինս Անդրանիկ Մանուկյանի որդին է ու Գագիկ Ծառուկյանի փեսան, և մեծ հարց է՝ այս ընտանեկան կարգավիճակը նրան օգնո՞ւմ է, թե՞ ավելի շատ խանգարում: Ինչևէ, այս երկուսը մրցակիցներ են Կոտայքում: միքայելյան սասունի մասին բազմիցս գրել ենք, նա հայտնի խայտառակություն է, նրա անիմաստ կյանքի յուրաքանչյուր էջը խայտառակության և լակոտության արձանագրում է: Դավիթ Մանուկյանի մասին կարելի է հակիրճ ասել, որ մեծացել է նորմալ հայ ընտանիքում, կրթություն է ստացել, ունի իր շրջապատը, որտեղ վայելում է լուրջ հեղինակություն, երբեք չափ ու սահմանից դուրս չի եկել: Այլ կերպ ասած՝ Դավիթ Մանուկյանը կյանքում չի հարաբերվել այն միջավայրում, որը նորմալ մարդիկ լակոտավայր են համարում: Եվ ի՞նչ է ասում այս թեկնածուն: Խորհեք ինքներդ. «Ես` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես ԱԺ պատգամավորության թեկնածու, առանձնացնում եմ երկու կարևորագույն խնդիր. առաջինը` Արցախի անվտանգությունն է, երկրորդը` Հայաստանի տնտեսության զարգացումը: Դրանք ամենակարևոր և առաջնային խնդիրներն են, որոնց պետք է ամենայն ուշադրությամբ վերաբերվել: Մնացած բոլոր խնդիրները բխում են այդ երկու կարևորագույն խնդիրներից»:


Իսկ ի՞նչ է ասում միքայելյան սասունը: Սա ասում է, որ իրենց հեղափոխությունն ավելի կարևոր էր Հայաստանի համար, քան Ղարաբաղի հաղթանակը, քանզի Ղարաբաղյան հաղթանակով ազատագրվեց ընդամենը 150.000 հայ, իսկ հեղափոխության շնորհիվ` 3 միլիոն: Իսկ տնտեսական զարգացման մասով էլ սա իր թիմի հետ միասին ասում է, թե պիտի անցումային արդարադատության մեխանիզմներով կոնֆիսկացնենք 2.5 միլիարդ դոլար: Այսինքն՝ սրանք արարելու, մի բան ստեղծելու, կենդանի գաղափար գեներացնելու որևէ ունակություն չունեն, սրանք կարող են միայն խլել ու վերաբաժանել:


Եթե մի պահ ընկնենք ֆանտաստիկայի անծայրածիր տիեզերք ու պատկերացնենք, որ Կոտայքի մարզի բնակչությունն իր մեծամասնությամբ նորմալ զանգված է, ապա պիտի եզրակացնեինք, որ միքայելյան սասունն այդ ընտրատարածքում կստանա միայն իր ընտանիքի անդամների ձայները: Բայց, ավաղ, Կոտայքի մարզի բնակչությունը նորմալ չէ, հատկապես հեղափոխությունից հետո, հետևաբար, սասունը Դավթից միանշանակ շատ ձայն կհավաքի:


Ի՜նչ արած, այսպիսին է Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանը: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս լակոտակրատիան աղբանոց նետենք և այսուհետ բացառենք թափոնների ներխուժումը քաղաքական իրականություն, որ այսուհետ երբեք իրար դեմ քաղաքական պայքարում դուրս չգան միքայելյան սասունն ու Դավիթ Մանուկյանը, թորոսյան արսենն ու Արփինե Հովհաննիսյանը, հարությունյան արայիկն ու Վիգեն Սարգսյանը, միրզոյան արարատն ու Էդուարդ Շարմազանովը: 






Դիտումների քանակ 41965


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փսիխոպաթիան Նոր Հայաստանում – 2

Փսիխոպաթիան Նոր Հայաստանում – 2

Փետրվարի 27, 2020


Շարունակում ենք նախկին քրեաօրիգարխիայի պատվերով կատարել Նոր Հայաստանի ղեկավարության սև-մութ հոգեկան աշխարհի հետազոտությունը: Այ...

Արյան հոտ է առնում չկայացած աբորտի հետևանքը

Արյան հոտ է առնում չկայացած աբորտի հետևանքը

Փետրվարի 6, 2020


Փաշինյան Նիկոլի միքայելյան սասունն այն խայտառակություններից է, որոնց պատճառով ժողովուրդը մեղադրում է նրանց ծնողներին` ժամանակին...

Լակոտակրատիան պատրաստում է սահմանադրական կարգի հերթական տապալումը

Լակոտակրատիան պատրաստում է սահմանադրական կարգի հերթական տապալումը

Փետրվարի 5, 2020


Այսօր՝ փետրվարի 5-ին, շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ...

Փաշինյան Նիկոլի պուպուլիկը վերև է բարձրանում

Փաշինյան Նիկոլի պուպուլիկը վերև է բարձրանում

Դեկտեմբերի 18, 2019


Դեգեներատները վխտում են Փաշինյան Նիկոլի թիմում: Ֆիզիոգնոմիկայի օրենքները հավաստիացնում են, որ դասական դեգեներատների շարքին կարե...

Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը բարևում Փաշինյան Նիկոլին

Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը բարևում Փաշինյան Նիկոլին

Հոկտեմբերի 25, 2019


Սամվել Կարապետյանը self made անձնավորություն է, որը հսկայական կայսրություն է կառուցել օտար երկրում, ընդ որում՝ զրոյից: Բնական է...

Սահմանադրական դատարանն այսօր Փաշինյան Նիկոլի սրտով չգնաց

Սահմանադրական դատարանն այսօր Փաշինյան Նիկոլի սրտով չգնաց

Հոկտեմբերի 14, 2019


Ինչպես հայտնի է, հայրենի լակոտակրատիան առևտրի մեջ է մտել Վենետիկյան հանձնաժողովի և, հավանաբար, այլ եվրակառույցների հետ հետևյալ ...

Փաշինյան Նիկոլը հակապուտինյան ակցիաներ է պատրաստում ռուս առաջնորդի այցի ժամանակ

Փաշինյան Նիկոլը հակապուտինյան ակցիաներ է պատրաստում ռուս առաջնորդի այցի ժամանակ

Սեպտեմբերի 24, 2019


Հայրենի լակոտակրատիան պատրաստվում է ընդունել Վլադիմիր Պուտինին: Ընդ որում, երկու ճակատով են պատրաստվում՝ պաշտոնական և ոչ պաշտոն...

Փաշինյան Նիկոլի պուպուլիկը լավ չէ

Փաշինյան Նիկոլի պուպուլիկը լավ չէ

Սեպտեմբերի 14, 2019


Փաշինյան Նիկոլի պուպուլիկը (Կոտայքի մարզպետ պետրոսյան ռոմանոսը) վախեցած է: Հիշեցնենք, որ միքայելյան սասունն ամիսներ առաջ չսատար...

Գանդոնների դարաշրջանը գանդոնաերկրում

Գանդոնների դարաշրջանը գանդոնաերկրում

Սեպտեմբերի 1, 2019


Այս տարվա գարնանը Ուկրաինայի Տետիև քաղաքի բնակիչ Իգոր Սավլուկը քաղաքապետ Ռուսլան Մայստրուկին «գանդոն» էր անվանել: Մասնավորապես,...

միքայելյան սասունի աչքը պուպուլիկի գլխին է

միքայելյան սասունի աչքը պուպուլիկի գլխին է

Հուլիսի 1, 2019


Լրջագույն պետական գործիչ միքայելյան սասունն այսօր դարձի եկավ՝ վերադարձավ խարհրդարան և անմիջապես փչացրեց պուպուլիկին՝ մարզպետ պե...

Տիտանների տարաձայնությունների պատճառը պուպուլիկն է

Տիտանների տարաձայնությունների պատճառը պուպուլիկն է

Հունիսի 28, 2019


Մամուլից տեղեկանում ենք, որ միքայելյան սասունը կատաղած է Փաշինյան Նիկոլի վրա և կարող է անգամ հրաժարվել մանդատից: Վազգեն Սարգսյա...

Հակազգային սերիալը շարունակվում է

Հակազգային սերիալը շարունակվում է

Հունիսի 25, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր մեծ հաղթանակ տարավ՝ նա պղծեց Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին և ընդհանրապես ղարաբաղցիներին, նա թքեց ա...

Ո՞վքեր են բարսեղյան լևոնները

Ո՞վքեր են բարսեղյան լևոնները

Ապրիլի 27, 2019


Այսօր երկրում տոն է, սակայն անսովոր տոն: Այսօր բարսեղյան լևոնի, սաքունց արթուրի, նազարյան լենայի, սիմոնյան ալենի, աբաջյան գոհար...

Երկրապահ այլևս չկա

Երկրապահ այլևս չկա

Ապրիլի 7, 2019


Երկրապահ կամավորականների միությունը Սարգսյան Վազգենի խայտառակ ժառանգություններից է: Նա ստեղծեց այդ կառույցը որպես ուժային հենար...

Մտորումներ ունիտազի մասին

Մտորումներ ունիտազի մասին

Ապրիլի 3, 2019


Ժամանակին Փաշինյան Նիկոլն ասում էր հրապարակում, թե՝ իշխանությունը ձերն է, ես կատարող եմ, էս երկրում գրեթե բոլորը վարչապետ են, ա...

ԵԿՄ-ն բաժին է հասնում միքայելյան սասունին

ԵԿՄ-ն բաժին է հասնում միքայելյան սասունին

Ապրիլի 2, 2019


ԵԿՄ-ն սպարապետ Սարգսյան Վազգենը ստեղծեց որպես զինված կառույց, որպեսզի քաղաքական գործընթացներում կանգնի իր կողքին: Վազգենին դա հ...

Երբ լակոտները խոսում են Ղարաբաղից, ՀՀ նորմալ քաղաքացիները…

Երբ լակոտները խոսում են Ղարաբաղից, ՀՀ նորմալ քաղաքացիները…

Մարտի 28, 2019


Փաշինյան Նիկոլի անձնական օգտագործման խայտառակություն միքայելյան սասունն այսօր ասում է, թե պատերազմի վտանգ ամեն ժամ զգում է, իբր...

Ի՞նչ էր անում աբաջյան գոհարը հեղափոխությունից առաջ

Ի՞նչ էր անում աբաջյան գոհարը հեղափոխությունից առաջ

Մարտի 15, 2019


Ստացվում է, որ հեղափոխությունը չազդեց միայն ՀՀ նորմալ քաղաքացիների վրա, ինչպես առաջ, այնպես էլ հետո նրանք շարունակում են նյարդա...

Փաշինյան Նիկոլը Ռուսաստանի ու ռուսների հանդեպ ատելություն է սերմանում

Փաշինյան Նիկոլը Ռուսաստանի ու ռուսների հանդեպ ատելություն է սերմանում

Մարտի 12, 2019


Փաշինյան Նիկոլի Հ1-ը հակառուսական քարոզչությամբ է զբաղված, այսինքն` ռուսատյացություն է քարոզում ու դավանում այս երկրում: Ուրեմն...

Հակաչտեսական ակցիա Երևանում

Հակաչտեսական ակցիա Երևանում

Փետրվարի 25, 2019


Փաշինյան Նիկոլի կառավարության անդամներն իրենց չտեսավարի պարգևավճարներ բաժանեցի Նոր տարուց առաջ և լավ չմարսեցին: Նախ, շատ գրվեց ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը