Սովորական խայտառակություն

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը խայտառակում է երկիրը

Նոյեմբերի 30, 2018
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը խայտառակում է երկիրը

Պետական պաշտոնյա լինելը չի նշանակում տվյալ պաշտոնին վերագրված գործառույթներն իրականացնել: Գործառույթներ իրականացնել՝ չի նշանակում դրանք իրականացնել ամենօրյա ռեժիմով: Պարտականությունները ոչ ամենօրյա ռեժիմով իրականացնել՝ չի նշանակում ունենալ այդօրինակ պարտականություններ: Չունենալ պարտականություններ՝ չի նշանակում չաշխատել պետական պաշտոնում: Այսպիսով շրջանակը փակվեց: Արդյունքում՝ ստացվեց, որ կարող ենք ունենալ պետական պաշտոնյա, որը չունի պարտականություններ:

 

Հայաստանում կա Մարդու իրավունքների պաշտպան: Սա պետական պաշտոնյա է, որն ունի աշխատակազմ և ապրում է հարկատուների հաշվին: Սա իր պարտականությունների մասին հիշում է միայն այն ժամանակ, երբ նրան հիշեցնում են այդ մասին: Այսօր սա ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ուրսուլա Գաչեկին և հաշվետու եղել:


Նա տեղեկացրել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ քարոզարշավի ամբողջ ընթացքում և ընտրությունների օրն աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկելու է ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները: Միաժամանակ ապահովելու է պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացված ահազանգերի պատշաճ քննարկումը: Խումբը նաև պատասխանատու է լինելու իրավական խորհրդատվությունների, քաղաքացիների ընդունելությունների և արագ արձագանքման այցերի համար:


Հիմա՝ ի՞նչ կլիներ, եթե Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ուրսուլա Գաչեկը չհանդիպեր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին: Արդյո՞ք վերջինս չէր իրականացնի ընտրությունների անկախ դիտարկում: Արդյո՞ք ամենօրյա ռեժիմով չէր մշտադիտարկելու ընտրական գործընթացը: Արդյո՞ք չէր արձանագրելու ընտրախախտումները: Արդյո՞ք չէր քննարկելու իրեն հասցեագրված դիմումները և բողոքները: Արդյո՞ք չէր անցկացնելու քաղաքացիների իրավական խորհրդատվություններ: Այդ բոլոր գործառույթները նրա պատասխանատվության ներքո են: Սակայն, եթե նա իր պարտականությունները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին ներկայացնում է որպես լրացուցիչ մշակված ծրագիր կամ աշխատանք, ապա դա մեկ բան կարող է նշանակել՝ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը թվարկած գործառույթները սովորական օրերին չի իրականացնում: Կարծում ենք, որ եթե չլիներ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը, ապա նա դա ևս չէր իրականացնելու: Այնպես չէ, որ հիմա անվերապահորեն իրականացնելու է: Ամենևին ոչ, քանզի Հայաստանում պետական պաշտոնյա լինելը չի նշանակում իրականացնել տվյալ պաշտոնին վերագրված գործառույթները:

 






Դիտումների քանակ 45464


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մանվել Գրիգորյանը ռևազյան տաթևիկ չէ

Մանվել Գրիգորյանը ռևազյան տաթևիկ չէ

Մայիսի 22, 2020


ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնալով ավելի է վատանում։ Այս մասին հայտնում է Գրիգո...

Փաշինյան Նիկոլը կարմիր գծեր է անցնում, բայց Նաիրա Զոհրաբյանի վեջը չէ

Փաշինյան Նիկոլը կարմիր գծեր է անցնում, բայց Նաիրա Զոհրաբյանի վեջը չէ

Մայիսի 20, 2020


Փաշինյան Նիկոլն ամեն օր ապացուցում է, որ իր դեմ խաղ չկա, ինչ ուզի՝ կանի, թքած ունի ամեն ինչի և բոլորի վրա, բացառությամբ ամերիկյ...

ռևազյան տաթևիկի նորածին երեխայի հետ կապված շուխուռի առիթով

ռևազյան տաթևիկի նորածին երեխայի հետ կապված շուխուռի առիթով

Մայիսի 20, 2020


Երեկ չուզենալով մեծ լավություն արեցի Փաշինյան Նիկոլին՝ ուշադրությունը շեղելով նրա դեգեներատությունից և դառնալով ֆեյսբուքահայութ...

Ինչո՞ւ է գրգռվել Թաթոյան Արմանը

Ինչո՞ւ է գրգռվել Թաթոյան Արմանը

Մայիսի 20, 2020


Մի քանի ժամ առաջ գրառում էի կատարել, որում ասել էի, որ ուրախ եմ, որ հայկական ավիացիան կործանած ռևազյան տաթևիկը աղջիկ է ունեցել,...

Վախեցել են խառատյան հրուշն ու մարության հարութը աղջկա հետ

Վախեցել են խառատյան հրուշն ու մարության հարութը աղջկա հետ

Մայիսի 12, 2020


Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել մայիսի 10-ին, որը վախեցրել էր խառատյան հրուշին ու մարության հարոթյունին՝ «Հայոց ցե...

Բարոյական, բայց հակահիգիենիկ Թաթոյան Արման

Բարոյական, բայց հակահիգիենիկ Թաթոյան Արման

Ապրիլի 19, 2020


Հայ ժողովրդի բախտն իր օմբուդսմենների հետ չբերեց՝ մեկն էությամբ դոլար էր և անունը Դոլար էին դրել, Ռոբերտ Քոչարյանն էլ դրանց հռչա...

Օմբուդսմեն Թաթոյանն ընդդեմ երեխաների իրավունքների

Օմբուդսմեն Թաթոյանն ընդդեմ երեխաների իրավունքների

Ապրիլի 3, 2019


Ընդհանրապես պետք է եզրակացնել, որ ՀՀ նախագահների բախտը չբերեց օմբուդսմենների հետ: Առաջինը Հարությունյան Արմենն էր, մականունը՝ Դ...

Օմբուդսմենը տիրապետում է հայերենին

Օմբուդսմենը տիրապետում է հայերենին

Սեպտեմբերի 2, 2016


Հավանաբար բոլորն են հիշում, որ կառավարության վերջերս կայացած նիստի ժամանակ, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լսեց, որ Հայաստանը կ...

Լուսնից իջած տղան

Լուսնից իջած տղան

Ապրիլի 1, 2016
1

Երեկ հրապարկվեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը, որը վերաբերում էր 2015 թվականի ընթացքում Հայաստանում մարդու ...

ՄԻՊ-ը թուրքից չի վախենում, հայից է վախենում

ՄԻՊ-ը թուրքից չի վախենում, հայից է վախենում

Մարտի 30, 2016


Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Թուրքիայի իշխանությունը պետականացրել է, որն առաջացրել է Հայաստանի հանրության մեծ մաս...

Եվս մեկ շվեդական կադրային նշանակում

Եվս մեկ շվեդական կադրային նշանակում

Փետրվարի 22, 2016


Իրականում խայտառակությունը օմբուդսմենի ինստիտուտի ներմուծումն է Հայաստան, այլ ոչ թե սրան կամ նրան նշանակելն այդ պաշտոնում: Խայտ...

ՄԻՊ թեկնածուն իրենից պիտի սկսի

ՄԻՊ թեկնածուն իրենից պիտի սկսի

Փետրվարի 8, 2016


Մեծ փողերն ու արդարությունը կարո՞ղ են ներդաշնակ գոյատևել: Այս հարցին թող ՄԻՊ-ը պատասխանի: Արման Թաթոյանը ստիպված կլինի սկսել ին...

Պաշտպանի թեկնածուն փոփոխական թեկնածու է

Պաշտպանի թեկնածուն փոփոխական թեկնածու է

Փետրվարի 5, 2016


Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ՄԻՊ-ի թեկնածու ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն այս օրերին մի տեսակ վե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ