Սովորական խայտառակություն

ՃՈ-ն ընդդեմ պետբյուջեի

Նոյեմբերի 30, 2018
ՃՈ-ն ընդդեմ պետբյուջեի

Հարութ Արայիկյան



Մենք շատ չենք անդրադարձել Ճանապարհային ոստիկանության գործունեությանը: Շատերը կմտածեն, որ դա մեր ոլորտը չէ: Կսխալվեն: Մենք կանք այնտեղ, որտեղ կա խայտառակ երևույթ և այն լուսաբանելու անհրաժեշտություն:


Ճանապարհային ոստիկանությունը դեռ խորհրդային տարիներից ամենակոռումպացված ոլորտներից մեկն է: Ճանապարհային ոստիկան դառնալու համար մեծ գումար պետք է վճարես: Այսօր գրեթե նույնն է: Մեխանիզմներն են փոխվել:


Սկզբում ներկայացնենք թվերը: Ներկայումս ՀՀ վարչական դատարանում օրական լսվում է ՃՈ վարչական ակտերի անվավերության պահանջով 100-110 դատական գործ: Տուգանված քաղաքացիների զգալի մասը վարչական ակտերը բողոքարկում է դատական կարգով, քանի որ անվավեր ճանաչվելու դեպքում ՃՈ-ից բռնագանձվում է փաստաբանական ծախս: Արդյունքում՝ փաստաբանները վարորդներին շահագրգռում և ծառայություն մատուցում են ՃՈ արտաբյուջեի հաշվին: Անցած տարվա 9 ամիսների ընթացքում ՃՈ-ի կողմից կայացվել է վարչական պատասխանատվության ենթարկելու մասին 1 մլն 461 հազ. 966 որոշում: Նույն ժամանակահատվածում կայացված որոշումներից վերադասության կարգով բողոքարկվել է 14 հազ. 74-ը, դատական կարգով` 5 հազ. 838-ը: Անցած տարվա 9 ամիսների ընթացքում ՃՈ-ի դեմ ներկայացված հայցերով դատարանի կողմից կայացված 4 հազ. 55 վճիռներից ՃՈ-ի դեմ կայացվել է 2 հազ. 325 վճիռ, իսկ ահա ՃՈ-ի օգտին կայացվել է 1 հազ. 730 վճիռ:


Փաստորեն, առաջին հայացքից թվում է, թե Ճանապարհային ոստիկանությունը սխալ է աշխատում կամ, ավելի ճիշտ, ոչ իրավաչափ: Իրոք, եթե դատարանն ավելի շատ վճիռ է կայացրել ՃՈ-ի դեմ, քան կողմ և այդ տարբերությունը զգալի է, ապա եզրակացությունը մեկն է՝ ՃՈ-ում ինչ-որ բան այն չէ: Բացի այդ, վստահ ենք, որ ՃՈ-ի կողմից պատասխանատվության ենթարկվածների մեծ մասը անհետևողական է և դատարանների դռները չի ընկնում: Նրանք խնայում են իրենց ժամանակն ու նյարդերը: Համոզված ենք, որ եթե բոլորը սկզբունքայնություն դրսևորեն՝ պատկերն այլ կլինի: Այժմ ունենք մի իրավիճակ, երբ ՃՈ-ն հիմնականում պարտվում է դատարաններում և որպես դատական ծախսերի փոխհատուցում վճարում է հայցվորի փաստաբանին: Օրինակ, նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում որպես փաստաբանական ծախս ՃՈ-ից բռնագանձվել է 5 մլն դրամ: Եվ կա մտավախություն, որ այս գումարը կաճի և կվերածվի 25-30 մլն դրամի:


Ստացվում է, որ Ճանապարհային ոստիկանությունը հսկայական վնաս է պատճառում պետությանը: Սրանք պահում են հսկայական վարչական ապարատ, որն իրականացնում է ոչ իրավաչափ գործունեություն, որի հետևանքով ՃՈ-ն վճարում է փաստաբանական ծախս: Ի դեպ, այդ ամենը կատարվում է հարկատուների հաշվին: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ բոլորն այս իրավիճակից գոհ են՝ ոստիկանները, փաստաբանները, դատավորները, հայցվորները, իշխանությունները, և այսպես շարունակ: Ավելին, իշխանություններն այնքան գոհ են այս կառույցի աշխատանքից, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու են առաջադրում ՃՈ պետի տեղակալ Խաչատրյան Արմենին: Խնդիրը ո՞րն է:


Պարզեցինք, որ վարչական դատարանի քարտուղարության աշխատակիցները այցելուներին տրամադրում են որոշ փաստաբանների տվյալներ՝ հորդորելով ՃՈ-ի հետ կապված նրանց խնդրով դիմել այդ փաստաբաններին: Բացի այդ, դատարանի քարտուղարության աշխատակիցները նշում են, որ փաստաբանական ծառայությունն անվճար է: Նման մի տեղեկատու կա նաև ՃՈ-ում: ՃՈ քարտուղարության մոտակայքում գտնվող աղջիկը հաճախորդներին նույնպես տրամադրում է որոշ փաստաբանների տվյալներ և նշում, որ փաստաբանական ծառայությունն անվճար է: Այս պարագայում կա միայն մեկ վարկած. ՃՈ-ն և ՀՀ վարչական դատարանը պայմանավորվել են որոշ փաստաբանների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել դատարանում ներկայացնել ՃՈ-ի դեմ բողոքողների շահերը: Եռակողմ պայմանավորվածության արդյունքում ՃՈ-ն, դատարանը և փաստաբանը գումար են աշխատում, որն իրենց վճարվում է հարկատուների հաշվից: Գոհ է մնում նաև այն քաղաքացին, որի՝ ՃՈ-ի դեմ բողոքը բավարարվում է դատարանի կողմից: Սա կոչվում է կոռուպցիա:






Դիտումների քանակ 13899


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Զուրաբյանի ընտանիքը զարգացած է և առաջադեմ

Զուրաբյանի ընտանիքը զարգացած է և առաջադեմ

Փետրվարի 5, 2019


Փաշինյան Նիկոլի գաղափարական զինակից Զուրաբյան Արարատն արևմտամետ տղա է, չի սիրում խորհրդային անցյալը, ռուսատյաց է և երազում է Հա...

Փաշինյանի պատգամավորն ասում է, որ Սաշիկը արագաչափերի բիզնես չի ունեցել

Փաշինյանի պատգամավորն ասում է, որ Սաշիկը արագաչափերի բիզնես չի ունեցել

Հունվարի 23, 2019


ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը, որն այժմ պատգամավոր է «Իմ քայլը» դաշինքից և, հետևաբար, դարձել է խաչատրյան արմեն, ասում...

Արագաչափերից կերակրվողները

Արագաչափերից կերակրվողները

Մայիսի 31, 2018


Հանրապետության ճաապարհներին արագաչափերի և տեսախցիկների քանակի սահմանափակումը, տուգանքների նվազեցումը և ընդհուպ դրանց վերացումը ...

Փող վերցնելու ավանդույթը վերադառնում է

Փող վերցնելու ավանդույթը վերադառնում է

Հոկտեմբերի 28, 2016


Վերջերս գրվել էր այն մասին, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների շրջանում դժգոհություն կա, նրանց այլևս չի բավարարում իրե...

Կառավարությունը «գոլդի» տակ մնաց

Կառավարությունը «գոլդի» տակ մնաց

Հոկտեմբերի 28, 2016


Բոլորը թերահավատ էին, կասկածանքով էին վերաբերվում, ասում էին՝ նոր վարչապետ Կարեն Կարապետյանից Պողոս-Պետրոս դուրս չի գա: Սրտի թր...

Ոտքով գնաք՝ ավելի շուտ կհասնեք

Ոտքով գնաք՝ ավելի շուտ կհասնեք

Հունիսի 1, 2016
1

Քանի դեռ հանրապետության վարորդները գլուխ են կոտրում, նորանոր ձևեր, հնարքներ, խորամանկություններ են մտածում ճանապարհային ոստիկան...

«Սեքյուրիթի դրիմ»-ը տալիս է, իսկ ճանապարհային ոստիկանությունը բաժանում

«Սեքյուրիթի դրիմ»-ը տալիս է, իսկ ճանապարհային ոստիկանությունը բաժանում

Մայիսի 24, 2016


Պարզվում է, որ ՀՀ իշխանական վերնախավից իրավապահները հրահանգ են ստացել պատժել ճանապարհներին տեղադրված տեսախցիկները և արագաչափերը...

Գասպարյանի հիտլերիզմը և Բաբուխանյանի թաղանթը

Գասպարյանի հիտլերիզմը և Բաբուխանյանի թաղանթը

Մարտի 9, 2016


«Իրավունք» թերթում մի սարսափազդու վերնագրով նյութ է հրապարակվել. «Վլադիմիր Գասպարյանի «հիտլերիզմը» ճակատագրական է լինելու»: Սար...

Վովա Գասպարյանի «Կտրվող ձեռք» օպերացիան

Վովա Գասպարյանի «Կտրվող ձեռք» օպերացիան

Հունվարի 21, 2016


Հայաստանում խեղանդամ անողների բանակը գնալով ստվարանում է: Առաքել Մովսիսյանը ականջ է կտրում, Ռուբեն Հայրապետյանը ոտքեր է կոտրում...

Ճանապարհային ոստիկանությունը վերածվել է հարկահավաք մարմնի

Ճանապարհային ոստիկանությունը վերածվել է հարկահավաք մարմնի

Դեկտեմբերի 2, 2015


Այն, որ Ճանապարհային ոստիկանությունը Հայաստանում վաղուց վերածվել է հարկահավաք մարմնի, դրա մասին մենք, իհարկե, գլխի էինք ընկնում...

Սահմանադրության տեքստի մեջ կարևոր բան են մոռացել

Սահմանադրության տեքստի մեջ կարևոր բան են մոռացել

Նոյեմբերի 24, 2015


Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը վերջերս հայտարարեց, որ լուրջ պայքար է սկսելու ավտոմեքենաների մգեցված ապակիների դեմ և հետ...

«Գոլդ» համարանիշի տերերը կփակեն Բաղրամյանը

«Գոլդ» համարանիշի տերերը կփակեն Բաղրամյանը

Հուլիսի 23, 2015


Երբ պարզվեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը կարող է թանկանալ, զայրացած քաղաքացիները փողոց դուրս եկան, բողոքեցին, ցույցեր արեցին և...

«SOS» ինտերնետ-շոուն՝ Ճոյտի բացած արահետով

«SOS» ինտերնետ-շոուն՝ Ճոյտի բացած արահետով

Մայիսի 27, 2015


Վերջին շրջանի հայտնություններից մեկը կարելի է համարել «SOS» ինտերնետ-շոուն: Ուրախ երիտասարդների մի խումբ նկարահանում է ուրախ տե...

Ոստիկանությունը Հոլիվուդն է, Վովան՝ Սփիլբերգը

Ոստիկանությունը Հոլիվուդն է, Վովան՝ Սփիլբերգը

Մայիսի 23, 2015


Այն, որ մեր սիրելի ոստիկանությունը հոգևոր աշխարհի հետ անմիջական առնչություն ունի, դրա մասին վաղուց գիտեինք: Ամեն օր Աստվածաշուն...

Կփրկվե՞ն արդյոք հայերը ՀՀ պետական համակարգից

Կփրկվե՞ն արդյոք հայերը ՀՀ պետական համակարգից

Հունվարի 13, 2015
1

Այն, որ Հայաստանը երկիր չէ, հայտնի է բոլորին: Սա ընդունում են նաև Ազգային ժողովի պատգամավորները, երբ անկեղծ խոսում են խորհրդարա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ