Խայտառակություն առանց մեկնաբանության

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

Նոյեմբերի 30, 2018
ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

2019թ. հունվարի 1-ից Վրաստանը ավտոտրանսպորտով ցորենի կամ ցորենի-տարեկանի ալյուրի ներկրման ու արտակրման արգելք է մտցնում։ Որոշումը տարածվում է այն բոլոր երկրների վրա, որոնք նման բեռնափոխադրումներ են իրականացնում վրացական տարածքով։ Հայաստանի՝ Վրաստանին հարևան այդ հանրապետության պարագայում, որը մշտապես դժվարություններ ունի տրանսպորտային ոլորտում, ստիպված պետք է լինենք օգտվել «Վերին Լարս» անցակետի այլընտրանքից, և դա կարող է լինել Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային անցամիջոցը։

 

Թվում էր, թե հարցը վերաբերում է հեշտ լուծվողների կարգին։ Բայց «նոր Հայաստանի» շուրջ ծավալվող իրադարձությունների համատեքստում առաջ են գալիս հավելյալ ռիսկեր երկրի հաղորդակցային անվտանգության համար։


«Տեղեկատվական գրոհներ» ՀԿԵՈւ ՓԲԸ-ի վրա


Եվ այսպես, նոյեմբերի երկրորդ տասնօրյակի սկզբից հայկական լրատվամիջոցները սկսեցին տեղեկություններ տարածել այսպիսի վերնագրերով՝ «Դադարեցվում է Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավի կանոնավոր երթևեկը», «ՀԿԵՈւ-ն չեղարկել է Կովկաս-Փոթի» լաստանավի երթևեկը» և այլն։ Գրառումների համար հիմք է ծառայել ՀԿԵՈւ ՓԲԸ-ի ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ Դմիտրի Գվոզդևի նամակը (05.11.2018)՝ հասցեագրված բեռներ ուղարկողներին, բեռներ ստացողներին, հանրապետության առաքիչներին։ Նամակում ասվում էր, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2018թ. դեկտեմբերի 1-ից ժամանակավորապես դադարեցվում է Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավի կանոնավոր երթևեկը»։


«2019թ. ՀԿԵՈւ ՓԲԸ-ն կշարունակի աշխատանքը սույն երթուղով կանոնավոր երթևեկի վերականգնման ուղղությամբ։ Անհրաժեշտության, ինչպես նաև բեռների խոշոր խմբաքանակի առկայության դեպքում ՀԿԵՈւ ՓԲԸ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել և մեկանգամյա երկկողմանի երթևեկություն կազմակերպել ձեր պատվերի համաձայն։ Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավի կանոնավոր երթևեկի վերականգնման մասին կտեղեկացվի լրացուցիչ»,- նշվում էր փաստաթղթում։


Զարմանալի է, որ հայկական լրատվամիջոցները այս թեմայով տեղեկություններ պատրաստելիս հանկարծ միահամուռ «կուրացել» են և չեն նկատել, որ նամակում ասվում էր, նախ՝ կիրառված միջոցների ժամանակավոր բնույթի, երկրորդ՝ հաղորդակցության ոչ թե ամբողջական դադարեցման, այլ լոկ կանոնավոր փոխադրումների դադարեցման մասին։ Եվ վերջապես, չեն նկատել ՀԿԵՈւ պատրաստակամությունը՝ աջակցել նշյալ երթուղով բեռնափոխադրմանը՝ անհրաժեշտության, ինչպես նաև տեղափոխվող ապրանքի խոշոր խմբաքանակի (30 երկաթուղային վագոն) առկայության դեպքում։


Նորությունը մամուլում ուղեկցվում էր տարաբնույթ մեկնաբանություններով, որոնց բովանդակությունը հանգեցվում էր այն բանին, որ «շնորհիվ Ռուսաստանի» (ՀԿԵՈւ ՓԲԸ-ն ՌԵՈւ ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստր ընկերությունն է) Հայաստանն այժմ արդեն չի կարողանա հացահատիկային բեռներ ստանալ նաև ծովային ճանապարհով (վրացական կողմի՝ սույն գյուղտնտմթերքի ցամաքային բեռնափոխադրման արգելքից զատ)։


Նոյեմբերի 21-ին հայկական ԶԼՄ-ները հրապարակեցին ՀԿԵՈւ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանի պարզաբանումներն առ այն, որ Կովկաս-Փոթի ուղերթն իրականացնող լաստանավի սեփականատերը վաճառել է այն, և առայժմ անհայտ է, թե կցանկանա արդյոք նոր սեփականատերն աշխատել այս ուղղությամբ։ Ընդ որում՝ պարզվեց, որ Երևանը քննարկում է սույն երթուղով սեփական լաստանավ ձեռք բերելու հարցը։


Որոշ տեղական ԶԼՄ-ների եզրահանգումն այս առնչությամբ հանգում էր նրան, որ ՀԿԵՈւ ընկերությունը «վրեժ է լուծում հանրապետության նոր իշխանություններից», մասնավորապես՝ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանից՝ նրա ռեզոնանսային հայտարարության համար (նոյեմբերի 20-ին Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՀԿԵՈւ գործունեության մեջ շատ բան կա, ինչը պետք է պարզեն քննչական մարմինները)։


Նշենք, որ ՀԿԵՈւ ՓԲԸ հետագա բացատրությունները, նախ, այն մասին, որ «սկզբունքորեն նոր ոչ մի բան ընկերության աշխատանքում Կովկաս-Փոթի բեռնափոխադրման մասով տեղի չի ունեցել, իսկ պահանջարկի առկայության դեպքում ՀԿԵՈւ-ն կապահովի բեռնափոխադրումն ըստ երթուղու», երկրորդ՝ «Կովկաս (Ռուսաստան) և Փոթի (Վրաստան) նավահանգիստների միջև լաստանավային հաղորդակցությունն ապահովում են առանձին իրավաբանական անձինք, որոնց սեփականատերը ոչ Ռուսաստանի երկաթուղին է, ոչ էլ ՌԵՈւ դուստր ընկերությունը», ոչ մի արդյունք չտվեցին։


«Վրեժը» Հայաստանի նոր իշխանություններից այդ նույն տեղական ԶԼՄ-ների պատկերացմամբ՝ արտահայտվեց նոյեմբերի 21-ին, երբ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունեց որոշում ՀԿԵՈւ-ի նկատմամբ 60 հազ. դոլար տուգանք սահմանելու մասին։


Գյոքսել Գյուլբեյը լիազորված է հայտարարել


Այն ժամանակ, երբ հայկական ԶԼՄ-ները ՀԿԵՈւ ՓԲԸ-ն (իմա՝ Ռուսաստանը) ներկայացնում էին սև գույներով, Ադրբեջանում ահազանգում էին Հայաստանի հանդեպ իրենց ավագ եղբոր՝ Թուրքիայի «բարիդրացիական վերաբերմունքի» մասին։ Այսպես, նոյեմբերի 19-ին ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով թուրքական պարբերականներին, հրապարակեցին տեղեկություն այն մասին, որ Անկարան թույլ է տվել 400 հայկական մեծաբեռ ավտոմեքենաների ամեն տարի բեռնափոխադրումներ կատարել Տրապիզոն նավահանգստից։ Այս մասին Haberturk պորտալին տված հարցազրույցում ասել է թուրքական «Հայերի չհիմնավորված պահանջատիրության դեմ պայքարի կազմակերպության» (ASIMDER) ղեկավար Գյոքսել Գյուլբեյը։


Ըստ նրա՝ նման թույլտվությունն իբր տրվել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կողմից։ Գյուլբեյի խոսքերով՝ ավելի վաղ հայ բեռնափոխադրողները ստիպված էին այդ նպատակների համար օգտագործել վրացական Փոթի նավահանգիստը, բայց «թուրքական Տրապիզոնի օգտագործումը թույլ կտա հայ վարորդներին տնտեսել մինչև 600 դոլար» յուրաքանչյուր մեծ բեռնափոխադրող մեքենայից։ Նա նաև հիշեցրել է, որ 2008թ օգոստոսյան պատերազմից հետո հայկական մեծաբեռ ավտոմեքենաների համար, որոնք հատում են վրաց-թուրքական սահմանը, քվոտա է սահմանվել։ Սակայն վերջին ժամանակներս բեռնափոխադրման ծախսերի տարբերության պատճառով հայ վարորդները նախընտրում են անցնել թուրքական Տրապիզոնով, այլ ոչ թե վրացական Փոթիով։ Եվ այնուհետև պարզաբանել է, որ «թուրքական օրենքներով հայաստանցի վարորդները չեն կարող Թուրքիա մտնել որպես տուրիստներ և պետք է դրա համար աշխատանքային վիզա ստանան»։


Նրա խոսքերով՝ հայկական կողմը երկար ժամանակ փորձում էր լուծել այս հարցը, և սկզբում, որպես միջնորդ, հանդես էր գալիս ուկրաինական կողմը, բայց այ հիմա աշխատանքային վիզան հայ վարորդների համար տալիս է Վրաստանում թուրքական դեսպանատունը։


Նրանց, ովքեր զբաղվում են ադրբեջանական մամուլի տեսությամբ, ծանոթ է, թե ինչ է իրենից ներկայացնում «Գյոքսել Գյուլբեյը»։ Նա, օրինակ, պարբերաբար աղաղակում է այն մասին, որ իբր չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը «հանգրվան է տվել» Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամներին և նրա տարածքում «ընթանում է ահաբեկիչների պատրաստման աշխատանք»։ Ընդ որում՝ նրա մասին հոդվածներ տպագրում են այնպիսի հայտնի թուրքական պարբերականներ, ինչպիսին է, օրինակ, Milliyet թերթը։ Մի խոսքով՝ նա այն «մունետիկն» է, որին «բաց են թողնում» անհրաժեշտության դեպքում։


Գյուլբեյի «սենսացիոն մերկացմանը» հետևեց Բաքվի անհապաղ արձագանքը։ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը հանդես եկավ հերքմամբ՝ ասելով, որ երկրի իշխանությունները հայ բեռնափոխադրողներին ոչ մի թույլտվություն չեն տվել։ Իր հերթին՝ Տրապիզոնի նավահանգստի պետ Մուզաֆեր Էրմիշը նշել է, որ նման տեղեկությունները նրան խոր ափսոսանքի տեղիք են տալիս, քանի որ «նավահանգստի ղեկավարությունը հետևողականորեն իրականացնում է Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերությունների հարցում»։


Մուզաֆեր Էրմիշը լիազորված է հայտարարել


2012թ. հուլիսի սկզբին թուրքական Gunebakis թերթը հրապարակել է Տրապիզոնի նավահանգստի տնօրեն Էրմիշի հայտարարությունը։ Վեց տարի առաջ նա հավաստիացնում էր, որ թուրքական կառավարության համապատասխան համաձայնության պարագայում իր ղեկավարության ներքո գտնվող նավահանգիստը պատրաստ է իրականացնել երկկողմանի բեռնափոխադրումներ Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչը շահավետ կլինի երկու երկրներին էլ։


«Հայաստանն այժմ իրականացնում է 7,5 մլրդ դոլարի ներմուծում և արտահանում վրացական Փոթի նավահանգստով։ Մինչև Փոթի երկաթուղի կա, բայց այն գործում է մեծ ընդմիջումներով։ Երևանից դեպի Տրապիզոն կարելի է հասնել օրվա ցանկացած ժամի։ Մեր նավահանգիստը պատրաստ է նման ծավալի բեռնափոխադրումներ իրականացնել»,- ասում էր Էրմիշը՝ հավելելով, որ ներկայում Տրապիզոնի նավահանգիստն աշխատում է իր հզորության 25%-ի չափով։


Հայկական բեռնափոխադրողները լիազորված են հայտարարել


Բայց օբյեկտիվ լինենք, նման հայտարարություններ հնչել են նաև հայկական կողմից։ Օրինակ, Հայաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը մի առիթով տրտնջացել էր, թե Թուրքիան ոչ մի քայլ չի ձեռնարկում հայ վարորդներին վիզա տրամադրելու հարցում մինչև Տրապիզոն բեռները փոխադրելու համար, այն դեպքում, երբ «մենք (նկատի էր առնվում իր ղեկավարած ասոցիացիան- խմբ.) բոլոր միջոցներով ջանում ենք լուծել այդ հարցը»։ Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ 2011թ. հայկական 200 մեծաբեռ ավտոտրանսպորտային միջոցներից միայն երկու մեքենայի համար է հաջողվել թույլտվություն ստանալ Տրապիզոն բեռներ փոխադրելու համար, այն էլ՝ բազմաթիվ դժվարություններից հետո։


Իր հերթին՝ «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ծրագրի» տնօրեն (ծրագիրը ֆինանսավորվում էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից և իրականացվում էր Եվրասիա համագործակցության հիմնադրամի, Երևանի մամուլի ակումբի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության օգնությամբ) Արթուր Ղազարյանը նշում էր, որ Հայաստանի բոլոր բեռնափոխադրողները շահագրգռված են տրապիզոնյան ուղղությամբ, քանի որ այն շահութաբեր է։ Նրա խոսքերով՝ Տրապիզոնի նավահանգիստը Թուրքիայում ծառայում է որպես իրական այլընտրանք վրացական Փոթիին։ Իսկ այնուհետև ներկայացվում է մի տեքստ, որը ճիշտ նույնությամբ վերարտադրում էր Գյոքսել Գյուլբեյի վերը նշված հայտարարությունը «թուրքական օրենսդրության», «վիզաներ ձևակերպելիս ուկրաինական կողմի օգնության», «հայ բեռնափոխադրողների համար տրանսպորտային ծախսերը 600 դոլարով կրճատելու» և այլնի մասին։


Իսկ իրականում եղե՞լ է սա արդյոք


Եթե 2012թ. Տրապիզոնի նավահանգստի տնօրեն Մուզաֆեր Էրմիշը շտապել էր հերքել սեփական խոսքերը և բացատրել, որ «Հայաստանի բոլոր դիմումներին մենք մի պատասխան ունենք՝ քանի դեռ չեն ազատագրվել Ադրբեջանի օկուպացված տարածքները, ոչ մի համագործակցության մասին խոսք լինել չի կարող», ապա 2018թ. ASİMDER-ի ղեկավար Գյոքսել Գյուլբեյը լոկ ընդունել է այն փաստը, որ ձեռքին ոչ մի ապացույց չունի, թե Հայաստանից մեծաբեռ ավտոմեքենաներն օգտագործում են Տրապիզոն նավահանգիստը։ Ընդ որում՝ նա ասել է, թե ինֆորմացիան ստացել է «տեղի բնակիչներից»։


Կարծում ենք՝ հաշվի առնելով հայտարարությունների նմանությունը՝ «լուրեր տարածողը» երկու դեպքում էլ կարող էր լինել նույն կենտրոնը։


Բոլթոն և Ընկ.


Տրապիզոնյան թեմայով բոլոր տեղեկություններում, որոնք հնչեցվել են վեցամյա ինտերվալով, նկատվում է ևս մեկ համընկնում։ Այսպես, առաջին տեղեկատվական արտահոսքերը 2012թ. ի հայտ եկան ճիշտ այն բանից հետո, երբ թուրքական Today’s Zaman թերթին տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մի շարք հայտարարություններ արեց։ Մասնավորապես, նա ասաց, որ ԱՄՆ-ը այսուհետ ևս խթանելու է հայ-թուրքական տնտեսական հարաբերությունները։ «Եթե երկաթուղին նորից բացվի (նկատի ուներ Կարս (Թուրքիա) – Գյումրի (Հայաստան) երկաթուղու բացումը- EADaily), դա հսկայական խթան կհանդիսանա առևտրի և տուրիզմի ոլորտում»,- ասել էր այն ժամանակ Հեֆերնը՝ ավելացնելով, որ երկաթուղին կարող է բացվել առանց թուրքական կողմից Հայաստանի հետ ողջ ցամաքային սահմանի ապաշրջափակման։ Նշենք. առանց որևէ նախապայմանի և տեղաշարժի պարտադիր անհրաժեշտության ղարաբաղյան կարգավորման գործընթացում։


Մեր օրերում «Անկարայի բարության» մասին հայտարարություններն ի հայտ եկան արդեն Հարավկովկասյան տարածաշրջան ամերիկյան «բազեի»՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այցելությունից հետո։ Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի խորհրդականի՝ Երևանում գտնված ժամանակ արած ուղերձներից մեկը հանգում էր այն բանին, որ «Հայաստանը լիարժեք օգտագործի իր ազգային ինքնիշխանությունը (ըստ Բոլթոնի՝ չլինի կաշկանդված «պատմական շաբլոններով») և անկախությունն արտաքին (ռուսական) ազդեցությունից»։


Հատկանշական է նաև, որ նոյեմբերի կեսին հրապարակվեց ամերիկյան մասնավոր հետախուզա-վերլուծական Stratfor գործակալության 2019թ. կանխատեսումը, որի համաձայն (Հայաստանի մասով)՝ Միացյալ Նահանգները հույս ունի օգտագործել լարվածությունը Ռուսաստանի ղեկավարության և Հայաստանի նոր իշխանությունների միջև՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու պատմության հետ կապված, Հայաստանի և Ռուսաստանի միջև սեպ խրելու համար։


Հայաստանն առանց հացի չի մնա, բայց...


Եվ այնուամենայնիվ, եթե Վրաստանը ավտոտրանսպորտով ցորեն ներկրելու արգելք մտցնի, ապա Հայաստանը ստիպված կլինի օգտվել «Վերին Լարս» անցակետի այլընտրանքից, որն, ի դեպ, օբյեկտիվորեն «չի դիմանում» բեռների հոսքին, մանավանդ ձմեռային սեզոնին։ Եվ այլընտրանք դառնալու է կոչված ոչ թե «թուրքական ափը», այլ Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային անցումը։


Հարց է ծագում. ինչո՞ւ կազմակերպվեց «տեղեկատվական գրոհը» ՀԿԵՈւ-ի վրա։ Վարկածները շատ չեն, և դրանք բոլորն էլ, համենայնդեպս, մտածել են տալիս ամերիկյան խորհրդականների՝ «նոր Հայաստանի» իշխանությունների մտքի ու տրամադրությունների վրա հնարավոր ծածուկ ազդեցության մասին։


Բոլթոնը Երևան եկավ հոկտեմբերի 25-ին, ի թիվս այլ բաների՝ նաև նրա համար, որպեսզի տնտղի տեղի մտայնությունը հակառուսական տրամադրությունների աճի, դեպի Հայաստան տրանսպորտային հոսքերը ռուսականից և իրանականից զուտ վրաց-թուրքական երթուղի վերուղղորդելու հետ կապված։ «Վերին Լարսը» իր հնարավորությունների եզրագծին է և խրոնիկական դժվարություններ է կրում արտաքին աշխարհի հետ անդրկովկասյան հանրապետության կայուն հաղորդակցության ապահովման գործում։ 35 կիլոմետրանոց հայ-իրանական սահմանի հատվածը նույնպես չի կարող Երևանի համար «կյանքի ճանապարհ» ծառայել՝ իսլամական հանրապետության վրա ԱՄՆ աճող պատժիչ ճնշման պատճառով։ Այդ դեպքում հարկավոր է Հայաստանի «հեղափոխական իշխանություններին» վերակողմնորոշել դեպի վրաց-թուրքական մայրուղի՝ դրա համար օգտագործելով ձեռքի տակ հայտնված ցանկացած դեպք։ Օրինակ, Փաշինյանի կառավարության «վրաերթերը» ՀԿԵՈւ-ի վրա՝ զրկելու համար վրաց-թուրքական վեկտորը վերջին լուրջ մրցակցից՝ հանձին Կովկաս-Փոթի լաստանավային անցամիջոցի։


Այստեղ նաև Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների գործոնը կա, որոնց ֆոնին հանրապետության քաղաքական դաշտում ի հայտ են եկել ռեակցիոն բնույթի նոր ուժեր, որոնք հավակնում են մտնել իշխանություն։ Հատկանշական է, որ հենց այդ ուժերն են (որոնք անթաքույց անտագոնիզմ ունեն Ռուսաստանի հանդեպ և պնդում են, որ անհրաժեշտ է «ապառուսականացնել» Հայաստանը) սկսել խոսել Թբիլիսիի հետ Երևանի ամենասերտ հարաբերությունների անհրաժեշտության մասին։ Ընդհուպ մինչև հարևան երկու հանրապետությունների միջև «սահմանների վերացումը»։

 

Աղբյուրը՝ EurAsia Daily 






Դիտումների քանակ 20662


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

Նոյեմբերի 17, 2018


Վրաստանի անկախության ձեռքբերման առաջին իսկ օրից պարբերաբար իրար հաջորդող նրա իշխող էլիտաները միավորվեցին մեկ ընդհանուր գծի՝ արև...

Կարո Փայլանը թիրախ է փնտրում

Կարո Փայլանը թիրախ է փնտրում

Նոյեմբերի 16, 2018


Մենք՝ հայերս, երբեք չենք փոխվելու: Եվ դա ապացուցելու համար շատ ջանքեր պետք չեն: Խնդիրն այն է, որ դարեր ի վեր հայերս մեր դժբախտո...

Ինչու է սկսում եռալ Անդրկովկասը

Ինչու է սկսում եռալ Անդրկովկասը

Հոկտեմբերի 29, 2018


Անդրկովկասը հայտնվում է դինամիկ փոփոխությունների գոտում։ Վրաստանում տեղի ունեցան պետության ղեկավարի վերջին համընդհանուր և ուղղա...

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Հոկտեմբերի 17, 2018


Ամերիկյան մտածողության պարզունակությունն ու մակերեսայնությունը երբեմն բթության են վերածվում: Այսպես, Հայաստան է ժամանել պետքարտ...

Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը

Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը

Մարտի 29, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ ապրիլի 3-ից Երևանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար նե...

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Մարտի 29, 2018


Արևմուտքի կողմից հրահրված ցնդաբանական հակառուսական հիստերիային միանում է նաև Վրաստանը։ Ավելի ճիշտ՝ Վրաստանին միացնում են։ Մեծ Բ...

Մեր սուրճն Աթաթուրքի հետ խմենք

Մեր սուրճն Աթաթուրքի հետ խմենք

Մարտի 19, 2018


Հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելուց հետո կողմերը դժգոհություններ փոխանակեցին: Այնպիսի տպավորություն էր, որ կարծես երկ...

Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Մարտի 6, 2018


Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Յան Քելին քանիցս մերթ թեթև ակնարկել, մերթ բաց տեքստով կոչ է արել Վրաստանի քաղաքական էլիտայ...

Բայց ինչո՞ւ սկանդալային

Բայց ինչո՞ւ սկանդալային

Մարտի 2, 2018


ՀՀ նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր հայ-թու...

Նոյի SMS-ը թուրք ակադեմիկոսին

Նոյի SMS-ը թուրք ակադեմիկոսին

Հունվարի 23, 2018


Պատմության խեղաթյուրումը Թուրքիայի պաշտոնական քաղաքականության բաղկացուցիչ մասն է: Բայց եթե կարելի է մոգոնել հավանական ստեր և դր...

Զբոսաշրջիկ չեն հրավիրում, զբոսաշրջիկն ինքն է գալիս

Զբոսաշրջիկ չեն հրավիրում, զբոսաշրջիկն ինքն է գալիս

Հունվարի 12, 2018


Այս Ամանորի տոներին հազարավոր հայաստանցիներ իրենց հանգիստն անցկացրեցին Վրաստանում: Իսկ այսօր Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյա...

Նախագահը, վրացին, Լարսը

Նախագահը, վրացին, Լարսը

Դեկտեմբերի 25, 2017


Վերին Լարսի անցակետը հաճախ է փակվում: Կարևոր չէ, թե տարվա որ եղանակն է: Ամռանը մի պատրվակ են գտնում, աշնանը` մեկ ուրիշ, իսկ ձմռ...

Վրացիներն ամաչում են Վրաստանից

Վրացիներն ամաչում են Վրաստանից

Նոյեմբերի 30, 2017


Երբ մի երկու ամիս առաջ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջարկեց Հայաստան անունը փոխել և այսուհետ երկիրն անվանել Արմենիա, բոլո...

Վրաստանի վարչապետը ամաչո՞ւմ է գալ

Վրաստանի վարչապետը ամաչո՞ւմ է գալ

Նոյեմբերի 30, 2017


Այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ վաղը` դեկտեմբերի 1-ին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով պա...

Ի՞նչ հողի առևտուր է անում վրացին

Ի՞նչ հողի առևտուր է անում վրացին

Նոյեմբերի 22, 2017


Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն այդ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի ...

Թանկի և էժանի տարբերությունը

Թանկի և էժանի տարբերությունը

Նոյեմբերի 3, 2017


Հայրենի դիվանագիտությունը եղել ու շարունակում է մնալ ամենախոցելի ոլորտներից մեկը: Խնդիրն առնչվում է ինչպես կադրերի ընտրությանը,...

Թյուրքերին պետք է ցավակցել

Թյուրքերին պետք է ցավակցել

Հոկտեմբերի 12, 2017


Ղազախստանում տեղակայվող «Միջազգային թյուրքական ակադեմիան», Գիտության և կրթության ոլորտում համագործակցության Համաշխարհային թյուր...

Անտերության դրդապատճառները

Անտերության դրդապատճառները

Հոկտեմբերի 2, 2017


Ջավախքի հայկական Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների մասին արդեն գրել ենք: Այսօր էլ այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ...

Աղբը թաքցնես, գարշահոտությունը դուրս կգա

Աղբը թաքցնես, գարշահոտությունը դուրս կգա

Սեպտեմբերի 30, 2017


Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում հայ-վրացական քաղաքական հարթության վրա բարձր մակարդակի փոխայցելությունների թիվն այնքան մեծ էր, ...

Թե ինչպես գրավեցինք Վրաստանը

Թե ինչպես գրավեցինք Վրաստանը

Սեպտեմբերի 1, 2017


Թբիլիսիի կառավարության շենքի հարակից տարածքում մի արտասովոր բողոքի ակցիա էր: Կանգնած էին մի քանի հոգի, վրացերեն ինչ-որ պաստառ է...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Գողը գողից գողացավ
Դեկտեմբերի 10, 2018


Գողը գողից գողացավ

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ