Տիեզերական խայտառակություն

Հայ ժողովուրդը հիշողություն չունի` անմեղսունակ է, դրա համար չի տարբերում լավը վատից

Նոյեմբերի 29, 2018
Հայ ժողովուրդը հիշողություն չունի` անմեղսունակ է, դրա համար չի տարբերում լավը վատից

Artiom Khachaturian-ը գրել է Facebook-ի իր էջում

 

Այսօր նոյեմբերի 29-ն է՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օրը: Ընտրություններին մասնակցող և ոչ մի կուսակցություն կամ դաշինք չանդրադարձավ այս ամսաթվին, ինչը վկայում է այն մասին, որ նոյեմբերի 29-ը նրանց համար էական բան չէ, սովորական մի ամսաթիվ է: Եվ սա խոսում է հայ քաղաքական իրականության մակարդակի և որակի մասին: Հայերը տոնում են սեպտեմբերի 21-ը` իրենց իբր անկախության, բայց իրականում՝ օլիգարխացման և ստրկացման օրը, նշում են մայիսի 28-ը՝ որպես պետական տոն, որը դարձավ պատմական Հայաստանի վերջնական կորստի խորհրդանիշը, բայց անտեսում են նոյեմբերի 29-ը, որը դրեց աննախադեպ տնտեսական, գիտակրթական, մշակութային աճի սկիզբը:

 

Համեմատեք 1920-ի Հայաստանը 1947-ինի հետ` և դուք կտեսնեք հսկայական թռիչք ընդամենը 27 տարում. ստեղծվեցին տասնյակ ու հարյուրավոր գիտակրթական, մշակութային օջախներ, որոնցից շատերը ճանաչվեցին աշխարհում, Հայրենական պատերազմի ամենաթեժ պահին՝ 1943-ին, Հայաստանում հիմնադրվեց գիտությունների ակադեմիա, հանրապետությունը բնակչության կտրուկ աճ արձանագրեց, իսկ տնտեսական զարգացումը ռեկորդներ գրանցեց` Հայաստանը դարձավ ԽՍՀՄ ամենաինդուստրիալ հանրապետություններից մեկը: Եվ համեմատեք 1991-ի Հայաստանը 2018-ինի հետ՝ ու կտեսնեք, որ անկախության 27 տարիների ընթացքում ինքնիշխան Հայաստանը գրեթե կործանեց հսկայական գիտակրթական համալիրն իր հարյուրավոր գիտահետազոտական հաստատությունների հետ, վախճանվեց մշակույթը, Օպերան և կոնսերվատորիան հավասարվեցին հողին, թեպետ ԽՍՀՄ ժամանակ այն երրորդն էր Միությունում, իսկ հսկայական արդյունաբերական պոտենցիալն ուղարկվեց Պարսկաստան՝ մետաղաջարդոնի տեղ, կամ գրողի ծոցը:


Ի՞նչ է սա նշանակում: Մի՞թե դեգեներատ են ԱԺ ընտրությունների մասնակիցները, որ չեն հասկանում այս ամենը: Կարծում եմ` դեգեներատ չեն, այլ ավելի վատ բան, այն է` պատմական հիշողությունից հրաժարված տավարներ, իսկ ինչո՞ւ են տավարներ` որովհետև ԿԱՄԱՎՈՐ ԵՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ պատմական հիշողությունից, ոչ ոք չի ստիպել դրանց:


Հայ ժողովուրդը Երրորդ հանրապետության դարաշրջանում երկու անգամ է կամավոր համազգային որոշում ընդունել, երկուսն էլ՝ կործանիչ. Տեր-Պետրոսյանի ընտրությունը 1990-ին, երբ ամբոխը նիստերի դահլիճի մոտ վանկարկում էր «Լե-վոն, Լե-վոն», ինչը փաստորեն բռնություն էր պառլամենտի հանդեպ, ու Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը Վլադիմիր Մովսիսյանի փոխարեն (ՀՀՇ-ն այն ժամանակ մեծամասնություն չուներ Գերագույն խորհրդում), և Փաշինյան Նիկոլի ընտրությունն ամբոխի պարտադրանքով (սա նույնպես մեծամասնություն չուներ, ուղղակի ամբոխն իր գործն արեց): Այսօր կարող ենք միանշանակ ասել, որ եթե տաղանդավոր հայ ժողովուրդը չբռնանար պառլամենտի վրա և նախագահ ընտրվեր Մովսիսյանը, ապա մենք, նախ, չէինք ունենա զինվորական օլիգարխիա և խմբապետություն (որոնք ծնեց և վերածնեց Վազգեն Սարգսյանը), ինչը կործանիչ դարձավ հայոց պետականության համար, մենք չէինք կորցնի մեր հսկայական արդյունաբերական պոտենցիալը (միանշանակ կարելի է ասել, որ Մովսիսյանի բերած շրջկոմի քարտուղարներն ու արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարները երբեք «ռասկուլաչիտ» չէին անի ԵՐԱԶ-ը և մյուս գիգանտները, այլ կգտնեին դրանց շահագործման օպտիմալ ճանապարհները), և մենք 1993-ին չէինք արձանագրի 70 տոկոսանոց տնտեսական անկում 1990-ի ծավալի համեմատ: Տեր-Պետրոսյանի ընտրությունը սև էջ բացեց մեր պատմության մեջ, հայերն ազգովի ընտրությունից ընտրություն դարձան կաշառակեր, դարձան աղքատ ու բոշա, ընկան երկրե-երկիր, իսկ հանրային բարոյականությունը հավասարվեց հողին:


Ինչ վերաբերում է Փաշինյան Նիկոլի բռնի ընտրությանը, ապա պետք է ասել, որ դա կարող է վերածվել Հայաստանի պետականության վախճանի: Առաջին օրվանից Փաշինյանը թիրախ է դարձրել հայ ինքնության ողնաշարը` եկեղեցին, հայ ավանդական արժեքները, վերջապես՝ հայ աշխարհաքաղաքական և քաղաքակրթական կողմնորոշումն է դրել հարցականի տակ (բռնում և բաց է թողնում Խաչատուրովին ու Քոչարյանի` Պուտինի անձնական աշխատողին ու ընկերոջը, ինչն ի վերջո շատ թանկ կնստի Հայաստանի վրա): Այսինքն` նա գիտի իր անելիքը և անում է: Ինչի դիմաց վարձահատույց պիտի լինի հայ ժողովուրդը: Իսկ թե ինչ կվճարի հայ ժողովուրդն իր ազատ ընտրության համար (տարածքներ - որքա՞ն, մարդկային կյանքեր - որքա՞ն)` ցույց կտա ժամանակը:


Ամեն դեպքում, որ կողմից էլ նայես՝ հայ ժողովուրդը չեմ կարծում, թե արժանի է լավ օրվա: Նա գնահատում է իր ազգային խայտառակությունների տարեթվերը, հետևաբար, խայտառակության մեջ էլ կմնա: Հայ ժողովուրդը չի գնահատում իր պատմության եզակի յոթ տասնամյակը որպես կերտիչ աշխատանքի և աննախադեպ անվտանգության ու զարգացման դարաշրջան: Հետևաբար, նման կացությունը հայերին պետք չէ: Դե, եթե պետք չէ, ուրեմն, չեք ունենա նման դարաշրջան: Գնացեք ու Փաշինյան Նիկոլի լակոտ-լուկուտի հետ ԴՄՓ-ԴՄՓ-ՀՈ՛Ւ արեք: Ամե՛ն...






Դիտումների քանակ 50686


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տեր-Պետրոսյան Լևոնն ու կորոնավիրուսը

Տեր-Պետրոսյան Լևոնն ու կորոնավիրուսը

Ապրիլի 7, 2020


Տեր-Պետրոսյան Լևոնը հակակորոնավիրուսային կոչով է հանդես եկել: Տեր-Պետրոսյան Լյուսյայի մարդը և ընդհանրապես բոլոր բոզերի մարդիկ ք...

Սա է Նեմեց Ռուբոյի շնորհքը

Սա է Նեմեց Ռուբոյի շնորհքը

Փետրվարի 21, 2020


Սա Տեր-Պետրոսյան Լևոնի պատկերն է։ Այս քամակի պարունակությունը մի քանի տարի առաջ մազ էր մնացել, որ տիրոջը գերեզման տաներ: Բայց չ...

Տեր-Պետրոսյան Լևոնը դարձավ 75 տարեկան

Տեր-Պետրոսյան Լևոնը դարձավ 75 տարեկան

Հունվարի 9, 2020


Տեր-Պետրոսյան Լևոնն այսօր դարձավ 75 տարեկան: Դարի երեք քառորդից երեք տասնյակ տարին նա ազնվորեն ծառայեց Հայաստանին վնասելու գործ...

Ինչո՞ւ են ազդվել Տեր-Պետրոսյան Լևոնի ճամբարում

Ինչո՞ւ են ազդվել Տեր-Պետրոսյան Լևոնի ճամբարում

Նոյեմբերի 22, 2019


Տեր-Պետրոսյան Լևոնի տունը կռիվ է ընկել: Տան ջահելի միլանյան մի հայտարարություն շատ է ազդել ՀԱԿ անդամների վրա: Մի կողմից, նրանք ...

Բոզության վիթխարի ազդեցությունը պատմության և քաղաքականության վրա

Բոզության վիթխարի ազդեցությունը պատմության և քաղաքականության վրա

Հոկտեմբերի 6, 2019


Բոզության մասին պատմական աշխատություններ գրեթե չկան, չգիտես ինչու խոշոր պատմագետները խուսափել են այս թեմային անդրադառնալ և դարձ...

Տեր-Պետրոսյան Լևոնի ողբալի ապագայի առիթով

Տեր-Պետրոսյան Լևոնի ողբալի ապագայի առիթով

Հուլիսի 29, 2019


Այսօր լրացավ երկրորդ նախագահ Քոչարյանի առաջին կալանքի առաջին տարին: Շատերն անդրադարձան հետխորհրդային տարածքում աննախադեպ այդ իր...

Բակո Սահակյանն արժեզրկում է ինքն իրեն

Բակո Սահակյանն արժեզրկում է ինքն իրեն

Մայիսի 21, 2019


Արցախի նախագահ Բակո Սահակյանը, հավանաբար, պարապ է մնացել և երեկ փակ հանդիպման է գնացել Փաշինյան Նիկոլի խմբակցության հետ: Հետո ա...

ՄԻԵԴ խայտառակ որոշումը խայտառակ մարդու օգտին

ՄԻԵԴ խայտառակ որոշումը խայտառակ մարդու օգտին

Ապրիլի 25, 2019


Երբ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը մտցնում էր Եվրոպայի խորհուրդ, նա չէր պատկերացնում, թե ինչ է բերում իր և հայ ժողովրդի գլխին: Հայա...

Գործը հասավ 1998-ի ընտրություններին

Գործը հասավ 1998-ի ընտրություններին

Մարտի 26, 2019


Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ն հիմա էլ ուզում է զբաղվել 1998թ. նախագահական ընտրություններով: Այդ թեման թարմացրեց Շիրխանյան Վահանի բաց նա...

Մայմունությունը` Մարտի 1-ի գործի շարժիչ ուժ

Մայմունությունը` Մարտի 1-ի գործի շարժիչ ուժ

Փետրվարի 7, 2019


Պատը չոփ կոխենք` այսօր Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ե...

Փաշինյան Նիկոլի ղարաբաղյան ռազմավարության հավանական տարբերակի վերաբերյալ

Փաշինյան Նիկոլի ղարաբաղյան ռազմավարության հավանական տարբերակի վերաբերյալ

Հունվարի 10, 2019


Ըստ հավաստի տեղեկությունների, Փաշինյան Նիկոլն ուզում է աշխատանքից հանել Սարգսյան Արմենին և ՀՀ նախագահ դարձնել Տեր-Պետրոսյան Լևո...

Երրորդ հանրապետության առաջին խայտառակության հոբելյանի կապակցությամբ

Երրորդ հանրապետության առաջին խայտառակության հոբելյանի կապակցությամբ

Հունվարի 9, 2019


Տեր-Պետրոսյանի տված վնասը Հայաստանին ահռելի մեծ է: Նա է զինվորական օլիգարխիայի, ընդհանրապես օլիգարխիայի, կոռուպցիայի, ընտրությո...

За чужой счет пьют даже язвенники и трезвенники

За чужой счет пьют даже язвенники и трезвенники

Դեկտեմբերի 6, 2018


Սարգսյան Վազգենի եղբայր Սարգսյան Արամն այսօր միտք է հայտնել: Այդպես էլ է լինում: Սա ասել է, որ Փաշինյան Նիկոլը փողի մարդ չէ, նա...

Խայտառակության շահառուները

Խայտառակության շահառուները

Հոկտեմբերի 12, 2018


Հայաստանի Հանրապետության ամենախայտառակ օրենքին այս երկրում մեզնից բացի ոչ ոք չի անդրադարձել: Բնականաբար, այդ խայտառակության համ...

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

Հուլիսի 31, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետն արդեն 18 տարի խնդրում-աղաչում է, որ ադրբեջանական պապական հողերը վերադառնան պապական օջախ: Սրա հե...

Տեր-Պետրոսյանին դարձրեցին այցելու

Տեր-Պետրոսյանին դարձրեցին այցելու

Հուլիսի 17, 2018


Այսօրվա լրահոսում աչքի էր զարնում տեղեկատվությունն այն մասին, որ կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշին...

Մենամարտ առանց զոհերի

Մենամարտ առանց զոհերի

Մայիսի 14, 2018


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աննախադեպ ակտիվացման մասին արդեն առիթ ունեցել ենք գրելու: Սովորաբար, դա երբեք հենց այնպես...

Տեր-Պետրոսյանի երկրորդ միջամտությունը

Տեր-Պետրոսյանի երկրորդ միջամտությունը

Մայիսի 10, 2018


Համաժողովրդական շարժման ընթացքում արդեն երկրորդ անգամ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս պարզաբանող հրապարակմամբ...

Տեր-Պետրոսյանն ո՞ւմ է հուշում

Տեր-Պետրոսյանն ո՞ւմ է հուշում

Մայիսի 2, 2018


Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համաժողովրդական անհնազանդության ակցիաներին չի մասնակցում: Մի կողմից` դա պայմանավորված է Տեր-...

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

Հունվարի 26, 2018


Հայ ազգային կոնգրեսը վարչության նիստ էր գումարել: Հավաքի նպատակն այնքան էլ հստակ չէր, քանի որ ՀԱԿ-ը հասարակությանն ասելիք չունի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ