Ազգային խայտառակություն

Փաշինյան Նիկոլը կազմաքանդում է Հայաստանը` փաստացի մերժելով Ղարաբաղը

Նոյեմբերի 29, 2018
Փաշինյան Նիկոլը կազմաքանդում է Հայաստանը` փաստացի մերժելով Ղարաբաղը

Արտյոմ Խաչատրյան

 

«Ընդհանրապես վերջին օրերին, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը, բացարձակապես չեմ հասկանում, ինչի՞ են ակտիվացել և ինչի՞ են փորձում որևէ ձևով խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանի ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Ասեմ, որ շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ, և այդ հարցերն անպայման կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ պարոն Բակո Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին և ուղարկել իրենց աշխատանքը կատարելու։ Եվ առիթ անառիթ իրենց մեկնաբանություններով թող... Չհասկացա, ուրեմն Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակն օր ու մեջ իմ ասածների վերաբերյալ մեկնաբանություններ է տալիս, այ քեզ բան... Բա պատկերացնո՞ւմ եք՝ իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի և անհայտ իրադարձությունների վերաբերյալ սկսի մեկնաբանություններ տալ, հասկանո՞ւմ եք՝ դրա հետևանքն ու արդյունքը ինչ կլինի: Սթափվե՛ք և զբաղվե՛ք ձեր աշխատանքով, իհարկե, ինչ տեղի է ունեցել, ձեզ հետ կքննարկեմ, բայց ընտրություններից հետո, իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով՚,- ասել է Փաշինյան Նիկոլը:

 

Տարօրինակ է: Երբ պետք է, ասում են` Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է, մեզ հետ կապ չունի, ռոումինգ են կիրառում: Հիմա էլ, թե` բա աշխատողներիդ կարգի հրավիրիր, սթափվիր, զբաղվիր քո աշխատանքով ու այդպիսի արտահայտություններ: Ամերիկյան դեսպանին կամ Սվիտալսկուն Փաշինյան Նիկոլը երբեք չէր հորդորի զերծ մնալ հայաստանյան իրողությունների մեկնաբանությունից, բայց Ղարաբաղի իշխանություններից դա պահանջում է: Ի՞նչ է սա նշանակում: Ամերիկյան դեսպանն ու Սվիտալսկին ավելի հարազա՞տ են Փաշինյան Նիկոլին: Իհարկե: Փաշինյան Նիկոլն արտիստ է, բայց ոչ այնքան մեծ, որ կարողանա թաքցնել իր հակակրանքը Ղարաբաղի և ղարաբաղցիների հանդեպ: Եվ վաղը հայ ժողովուրդը դա կզգա լակոտակրատիայի առաջնորդի ավելի կոնկրետ քայլերից, երբ նա սկսի կամ փորձ անի սկսել կատարել ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հրահանգները:

 

Հետգրություն

 

Փաշինյան Նիկոլն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է նշանակում Լեռնային Ղարաբաղ, և ինչ է նշանակում լինել Հայաստանի ղեկավար: Մոտ 30 տարի է Հայաստանի քաղաքականությունը կառուցվում է այն սկզբունքով, որ հստակ տարանջատվում են Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը: Համաձայն այդ քաղաքական կուրսի` դրանք տարբեր պետություններ են, դրանից բխող հետևանքներով: Ճիշտ է դա, թե սխալ՝ այլ հարց է: Եթե Փաշինյան Նիկոլը գտնում է, որ սխալ է Լեռնային Ղարաբաղը դիտարկել որպես անկախ պետություն, ապա նա պետք է դրա վերաբերյալ մշակի նոր քաղաքական կուրս: Օրինակ, պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղը որպես Հայաստանի անբաժանելի մաս դրանից բխող բոլոր հետևանքներով՝ անցակետերի վերացում, միասնական Սահմանադրություն և օրենքներ, ռոումինգի վերացում և այսպես շարունակ: Փաշինյան Նիկոլը դա չի անում: Քաղաքական կուրսը թողնում է անփոփոխ, սակայն իր գործողություններով վարկաբեկում է այն: Ի՞նչ է նշանակում Լեռնային Ղարաբաղը դիտարկել որպես այլ պետություն, սակայն հայտարարել, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող իր որդին ծառայում է այդ անկախ պետությունում, ընդ որում` միջպետական համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում: Ի՞նչ է նշանակում այլ պետության ղեկավարներին սթափության կոչեր անել և հորդորել զբաղվել աշխատանքով: Ի՞նչ է նշանակում ուղղորդել այլ պետության ղեկավարի մամուլի քարտուղարի աշխատանքը: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Խնդիրը բաց է մնում: Փաշինյան Նիկոլը, չունենալով նոր քաղաքական կուրս, վարկաբեկում է հինը: Սա անպայման հետևանքներ է ունենալու, որոնք էապես վնասելու են Հայաստանին:






Դիտումների քանակ 22855


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բակո Սահակյանն արժեզրկում է ինքն իրեն

Բակո Սահակյանն արժեզրկում է ինքն իրեն

Մայիսի 21, 2019


Արցախի նախագահ Բակո Սահակյանը, հավանաբար, պարապ է մնացել և երեկ փակ հանդիպման է գնացել Փաշինյան Նիկոլի խմբակցության հետ: Հետո ա...

Հայաստանի իշխանությունների անհամարժեքությունը պատերազմի սադրանք է

Հայաստանի իշխանությունների անհամարժեքությունը պատերազմի սադրանք է

Մայիսի 20, 2019


Եվ այսպես, մայիսի 20-ին մեկնարկեցին «Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրք-2019» ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժություններ...

Փաշինյան Նիկոլը ներկայացրեց իր փորի ցավը

Փաշինյան Նիկոլը ներկայացրեց իր փորի ցավը

Մայիսի 20, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր նորից զբաղվեց իր սիրած գործով՝ սահմանադրական կարգի տապալմամբ: Ինչպես հայտնի է, ՀՀ հպարտ քաղաքացիներից բաղ...

Ազգովի ողջունենք Փաշինյան Նիկոլի երկրորդ հեղափոխությունը

Ազգովի ողջունենք Փաշինյան Նիկոլի երկրորդ հեղափոխությունը

Մայիսի 19, 2019


Փաշինյան Նիկոլը վաղը նորից հեղափոխություն է անում: Կյանքը սկսկում է ուրախ դառնալ: Այս հեղափոխությունը, ըստ ամենայնի, Փաշինյան Ն...

Թավշյա նախիրը վախ է զգում

Թավշյա նախիրը վախ է զգում

Մայիսի 19, 2019


Սգում է Հայաստանի գրանտակեր հանրույթը: Կարծիքներ են հայտնվում: Օրինակ, սիմոնյան ալենն ասում է, թե անցումային արդարադատությունն ...

Փաշինյան Նիկոլի տխուր օրը

Փաշինյան Նիկոլի տխուր օրը

Մայիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր ծանր պարտություն կրեց, այն էլ՝ երկու անգամ: Առաջին անգամ դատարանն ազատեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...

Սառը պատերազմ Հայաստանի և Ղարաբաղի միջև

Սառը պատերազմ Հայաստանի և Ղարաբաղի միջև

Մայիսի 18, 2019


Բարեկամական Ադրբեջանում նկատվում է երջանկության պոռթկում։ Որովհետև Հայաստանում հաղթել է հեղափոխությունը, իսկ Հայաստանի ու Ղարաբ...

Մերժված Փաշինյան Նիկոլը

Մերժված Փաշինյան Նիկոլը

Մայիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլն համարում է, որ հեղափոխությանը չմասնակցած ու չաջակցած մարդիկ տեղ չունեն Նոր Հայաստանում: Իսկ հեղափոխությանը չմաս...

Ղարաբաղում նորից տագնապալի է. Բաքուն անցնում է մարտական պատրաստության «ամառային ռեժիմի»

Ղարաբաղում նորից տագնապալի է. Բաքուն անցնում է մարտական պատրաստության «ամառային ռեժիմի»

Մայիսի 15, 2019


Համաձայն Ադրբեջանի նախագահ և հանրապետության ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հաստատած ծրագրի՝ պաշտպանության նախարար...

Արցախ. Երբ պետության շահերը նենգափոխվում են կույր ատելությամբ, աղետն անխուսափելի է

Արցախ. Երբ պետության շահերը նենգափոխվում են կույր ատելությամբ, աղետն անխուսափելի է

Մայիսի 14, 2019


Չեմ թաքցնի, որ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած Հաղթանակի 74-ամյակի, Շուշիի ազատագրման 29-ամյ...

Փաշինյան Նիկոլին նվիրած 10.000 հեռախոսի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլին նվիրած 10.000 հեռախոսի կապակցությամբ

Մայիսի 13, 2019


Փաշինյան Նիկոլը ռուսական ՌԲԿ-ին հարցազրույց է տվել և ասել, թե իբր հեղափոխության վրա ծախսել է 200 հազար դոլար: Այդ գումարը, նրա ...

Ինչո՞ւ է Փաշինյանը մերժված Արցախում

Ինչո՞ւ է Փաշինյանը մերժված Արցախում

Մայիսի 13, 2019


Փաշինյան Նիկոլը յոլա չի գնում Արցախի իշխանությունների հետ: Պատճառն այն է, որ նրանք տարբեր մարդիկ են, տարբեր մոլորակներից: Արցախ...

Սորոսի և Atlantic Council-ի նարնջագույն փոշին Նիկոլ Փաշինյանի ճմրթած թավշի վրա

Սորոսի և Atlantic Council-ի նարնջագույն փոշին Նիկոլ Փաշինյանի ճմրթած թավշի վրա

Մայիսի 11, 2019


Այս տարվա մայիսի առաջին օրերին ամերիկյան Atlantic Council վերլուծական կենտրոնը նախաձեռնել և հրապարակել է Թվային քրեական հետազոտ...

Փաշինյան Նիկոլի «դեմոկրատական» ու «հանդուրժողական» կերպարի առիթով

Փաշինյան Նիկոլի «դեմոկրատական» ու «հանդուրժողական» կերպարի առիթով

Մայիսի 11, 2019


Փաշինյան Նիկոլի հոբելյանական ասուլիսի մի դրվագ, թերևս, չարժանացավ հանրության պատշաճ ուշադրությանը: Խոսքը ժողովրդին փողոց հանելո...

Փաշինյանը Ղարաբաղցիներին վախեցնում է հեղափոխությամբ

Փաշինյանը Ղարաբաղցիներին վախեցնում է հեղափոխությամբ

Մայիսի 10, 2019


Փաշինյան Նիկոլը խանդով է վերաբերվում Արցախում նախկին իշխանությունների ներկայացուցիչների ընդունելությանը: Նա վատ բան է ուզում տե...

Քոչարյանին՝ բանտ, Փաշինյանին՝ ուտել-խմելու Քոչարյանի տոնի առթիվ

Քոչարյանին՝ բանտ, Փաշինյանին՝ ուտել-խմելու Քոչարյանի տոնի առթիվ

Մայիսի 7, 2019


Այսպես է որոշել ՀՀ գլխավոր դատախազ, հանրահայտ Հոռոմ գյուղի ծնունդ Դավթյան Արթուրը: Ուրեմն, Արցախի Հանրապետության գործող նախագահ...

Փաշինյան Նիկոլի իշխանությունն արդեն փչացնում է երեխաներին

Փաշինյան Նիկոլի իշխանությունն արդեն փչացնում է երեխաներին

Մայիսի 6, 2019


Փաշինյան Նիկոլին ամերիկացիները Հայաստանում բերել են իշխանության, որպեսզի նա հաշված տարիների ընթացքում բոլորիս դարձնի ահարոնյան ...

Փաշինյանն իր հրաժարականն է պատրաստում

Փաշինյանն իր հրաժարականն է պատրաստում

Մայիսի 4, 2019


Մեծավորների խելառությունը չպետք է մնա առանց հսկողի։ Շեքսպիրի վարկածով` սա Դանեմարքայի թագավոր Կլավդիոսի հորդորն է իր սենեկապետ ...

Փաշինյան Նիկոլի հեղափոխությունը քրիստոնեական էր

Փաշինյան Նիկոլի հեղափոխությունը քրիստոնեական էր

Մայիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի ազնվությունը չափ ու սահման չունի, տպավորություն է ստեղծվում, թե այս տղայի ազնվությունն ու անկեղծությունն այլմոլ...

Փաշինյան Նիկոլը՝ ապագայի մնացորդ

Փաշինյան Նիկոլը՝ ապագայի մնացորդ

Մայիսի 2, 2019


Դմիտրի Մեդվեդևի անմեղ հարցը Փաշինյան Նիկոլին տակնուվրա արեց Նոր Հայաստանը: Փաշինյանի նախիրն ու գրանտակերները վրդովվեցին, սկսե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ