Սովորական խայտառակություն

Հայերի խնդիրը կանանց մեջ է

Նոյեմբերի 26, 2018
Հայերի խնդիրը կանանց մեջ է

Միրզո Արարատյան

 

Պարզվում է, որ հայուհիների գենը միակն է, որ արդեն 8000 տարի է, ինչ փոփոխման չի ենթարկվել: Ռուսական ակադեմիայի, ինչպես նաև Հայաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները, նրանց դանիացի ու բրիտանացի կոլեգաները ուսումնասիրել են հայուհիների գենետիկայի առանձնահատկությունները: 18 մասնագետներով ուսումնասիրել են ինչպես հին, այնպես էլ ժամանակակից հայուհիների գենետիկան: Նրանք մեծ զարմանքով նշում են, որ ութ հազար տարիների ընթացքում հայուհիների գենետիկան փոփոխման չի ենթարկվել: Գիտնականներն ուսումնասիրել են ութ հազար տարվա հնություն ունեցող 52 կմախքների ԴՆԹ-ն և համեմատել են ժամանակակից հայուհիների ԴՆԹ-ի հետ: Ամբողջական միտոխոնդրիալ գենոմների հետազոտությունը որևէ փոփոխություն չի հայտնաբերել: Այն, որ հայուհիների գենոֆոնդը ութ հազար տարիների ընթացքում փոփոխության չի ենթարկվել, ցնցել է հետազոտողներին: Նրանք իրենք շփոթմունքն արտահայտել են Current Biology գիտական ամսագրում: Այն տարածքում, որտեղ գտնվում է Հայկական լեռնաշխարհը, մարդիկ սկսել են բնակություն հաստատել տասնութ հազար տարի առաջ: Մոտավորապես երեք հազար տարի է՝ այդ հատվածում միգրացիան զանգվածային բնույթ է ստացել: Փոխվել են ազգերը, մշակույթները, սակայն զարմանալի է, որ այդ ամենը հայուհիների գենոֆոնդի վրա չի ազդել:


Հիմա՝ դա լա՞վ է, թե՞ վատ: Իհարկե, մենք չենք թերագնահատում գիտնականների աշխատանքը: Ավելին, մենք գտնում ենք, որ գիտնականները մեզ մեծ օգուտ են բերել, քանզի մենք վերջնականապես հասկացանք, թե որն է մեր խնդիրը: Փաստորեն, մեր մեջ գեները 8000 տարի է, ինչ չեն փոխվում: Այդ ընթացքում ամեն ինչ փոխվել է, իսկ մենք՝ ոչ: Մենք չենք փոխվում, երբ ուժեղ ենք, երբ թույլ ենք, երբ կրակապաշտ ենք, երբ ցեղապաշտ ենք, երբ քրիստոնյա ենք, երբ աղանդավոր ենք, երբ դաշնակցական ենք, երբ զոմբի ենք, ու այդպես շարունակ: Մենք անընդհատ բողոքում ենք, որ մեզ կոտորել են, որ Ղարաբաղը չեն տալիս, որ աշխատանք չունենք, որ ղեկավարները լավը չեն: Խնդիրն այն է, որ թվարկած խնդիրները չեն լուծվելու, քանի որ հայուհիների գենը չի փոխվում: Այդ իմաստով, գիտնականները մեզ վատ բան չեն հուշել՝ միգուցե արժե փոփոխման ենթարկել հայուհու գենը: Մնում է պարզել, թե ինչպես կարելի է դա իրականացնել: Մեր կարծիքով, գիտնականները պետք է դրա վրա աշխատեն: Իսկ այն, որ մեր գենը 8000 տարի չի փոխվել, դժվար չէր կռահել առանց լրացուցիչ հետազոտությունների և, հետևաբար՝ ծախսերի:

 

 






Դիտումների քանակ 13093


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ամերիկյան գիտությունը սպառնալիք է Երկիր մոլորակի կյանքի համար

Ամերիկյան գիտությունը սպառնալիք է Երկիր մոլորակի կյանքի համար

Ապրիլի 19, 2020


1946թ. ԱՄՆ-ում ծնվեց մի տղա, որի շնորհիվ, գուցե, կանհետանան մարդկությունն ու ամեն կենդանի բան Երկրի վրա։ Նրա անունն է Ջոն Քեյգ ...

Եղունգ ունես` գլուխդ քորիր

Եղունգ ունես` գլուխդ քորիր

Հունվարի 31, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել էր ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ծանոթանալու խնդիրների կատարման արդյունքներ...

Ակադեմիան ուզում է մեզ փրկել, բայց կկործանի

Ակադեմիան ուզում է մեզ փրկել, բայց կկործանի

Հունվարի 23, 2018


Ի՞նչ նպատակների է ծառայեցվում գիտական միտքը Հայաստանում: Շատերն այն համոզմունքն ունեն, որ գիտությունը պիտի խթանի երկրի տնտեսութ...

Գիտությունը սպանվում է այլ խրամատում

Գիտությունը սպանվում է այլ խրամատում

Նոյեմբերի 22, 2017


Հայաստանի գիտությունը պետք է փրկել. սա է ընդվզող ուսանողների գլխավոր կռվաններից մեկը: Բայց եթե երիտասարդները իբրև խոչընդոտ դիտո...

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

Նոյեմբերի 7, 2017


Բանն այն է, որ ակադեմիայի շենքի վաճառքն իրոք պետքական քայլ է, եթե այն չի արվում մի քանի տասնյակ միլիոն յուրացնելու, այլ արվում ...

Ահեղ գիտնականի համեստ ծնունդը

Ահեղ գիտնականի համեստ ծնունդը

Սեպտեմբերի 24, 2017


Գիտության, բարոյականության, ողջամտության և տարրական նամուսի պղծման ևս մեկ դեպք գրանցվեց Հայաստանի Հանրապետության տարածքում` պրն...

Գիտելիքին փող տալը վնասակար է

Գիտելիքին փող տալը վնասակար է

Հուլիսի 26, 2017


Նախորդ շաբաթ կառավարությունն ընդունեց 2018-2020թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Փաստաթղթում ներկայացվում են նաև կրթության մասով...

Պուտինը պահեց խոստումը. «խոշոր գիտնականների» ցեղասպանությունը կատարվեց

Պուտինը պահեց խոստումը. «խոշոր գիտնականների» ցեղասպանությունը կատարվեց

Նոյեմբերի 28, 2016


Անցած շաբաթ մենք գրել էինք ռուսաստանցի որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գիտական գործունեության ծարավի մասին, որոնք այնպիսի հ...

Պուտինն ընդդեմ «խոշոր գիտնականների, հերթը Սարգսյանինն է

Պուտինն ընդդեմ «խոշոր գիտնականների, հերթը Սարգսյանինն է

Նոյեմբերի 23, 2016


Պուտինն այսօր դեմ է հանդես եկել Ռուսաստանի «ականավոր» գիտնականներին և սպառնացել է թողնել նրանց առանց հացի ու գողություն անելու ...

Տարոնը վարձահատույց է լինում

Տարոնը վարձահատույց է լինում

Հունիսի 29, 2016
1

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունները նախատեսված են անցկացնել հուլիսի 12-ին, իսկ մասնակցելու համա...

Ազգային սնապարծությա՞ն, թե՞ զանգվածային էշացման հերթական դրսևորում

Ազգային սնապարծությա՞ն, թե՞ զանգվածային էշացման հերթական դրսևորում

Հունիսի 19, 2016
1

Երբ թուրք-օսմանների նորաթուխ «սուլթան» Ռեջեփ Թայիփ էֆենդին հայտարարում էր, թե Կոլոմբոսից էլ, նորմաններից էլ շատ առաջ իր արյունա...

Երբ հակասանիտարական երևույթը հակահասարակականին է քլնգում

Երբ հակասանիտարական երևույթը հակահասարակականին է քլնգում

Հունիսի 14, 2016


Ասենիզացիայի ու հականեխիչ գործողությունների և ՀՀ քաղաքացիների իմունիտետի իսպառ բացակայության պայմաններում վերջին 25 տարվա ընթաց...

Լեյլա Ալիևան համալրեց Լիսկայի, Տարոնի, Մարտիրոսյան Ռադիկի շարքերը

Լեյլա Ալիևան համալրեց Լիսկայի, Տարոնի, Մարտիրոսյան Ռադիկի շարքերը

Մայիսի 20, 2016


Փաստորեն միայն Հայաստանում չէ, որ արագ տեմպերով զարգանում է գիտությունը: Ավելին, միայն Հայաստանը չէ, որ կարող է պարծենալ Լիսկայ...

Քոսոտ երկրի Չեբուրաշկան

Քոսոտ երկրի Չեբուրաշկան

Մայիսի 13, 2016
2

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի համար մեր երկիրը քոսոտ է միայն այն ժամանակ, երբ նրանից աշխատանք...

Ռադիկ Մարտիրոսյանը լակոտ է մնացել

Ռադիկ Մարտիրոսյանը լակոտ է մնացել

Մայիսի 5, 2016
3

Այս դժվար օրերին մարդիկ նաև հիշեցին, որ երկիրն ակադեմիա ունի, գիտնականներ ունի, բյուջեի հատկացումներ ունի այդ հաստատությանը, որ...

Նոբելյան մրցանակների, քրեական հետապնդման և ապաշխարանքի առիթով

Նոբելյան մրցանակների, քրեական հետապնդման և ապաշխարանքի առիթով

Նոյեմբերի 9, 2015
10

Ուշադրություն դարձնենք, որ մեր երեք գիտնականներն էլ անցել են ստանդարտ ճանապարհ կարիերայի սկզբում. ինստիտուտի դիպլոմ, հետո, մի ե...

Հայաստանի գիտնականների ցանկն ավելացավ ևս մեկով

Հայաստանի գիտնականների ցանկն ավելացավ ևս մեկով

Հոկտեմբերի 28, 2015


Սեյրան Օհանյանի կնոջ էներգիային իսկապես կարելի է նախանձել: Հիմա էլ նա գիտնական է դարձել: Դա դեռ քիչ է, մի բան էլ Facebook-ում կ...

Կեցցե՛ Հայաստանի անկախությունը

Կեցցե՛ Հայաստանի անկախությունը

Սեպտեմբերի 20, 2015
1

Այնպես, ինչպես Բրեժնևի ժամանակ ԲԱՄ-ի շինարարությունն էր հռչակվել ազգային առաջնահերթություն, այդպես էլ անկախ Հայաստանում բորդելա...

Արամ Սիմոնյանն օրը ցերեկով ազնվաբար միլիոնավոր դոլարներ վաստակեց

Արամ Սիմոնյանն օրը ցերեկով ազնվաբար միլիոնավոր դոլարներ վաստակեց

Սեպտեմբերի 10, 2015


Այսպիսով, համոզմունքը, թե հայ գիտնականներն աղքատիկ գոյություն են քարշ տալիս և փող չեն վաստակում, քննադատության չի դիմանում։ Արա...

Աշոտյանն ընդդեմ մտքի տիտանների

Աշոտյանն ընդդեմ մտքի տիտանների

Հունիսի 23, 2015


Զավեշտն այն է, որ կառավարությունը լավ և ճիշտ բան է անում հազվադեպ: Այսօր հենց այդ դեպքն էր, և ֆիասկո: Չէ, հզոր է հայ պաշտոնյայի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ