Ազգային խայտառակություն

Ի պատասխան Փաշինյան Նիկոլի Հակոբյան Աննայի գրառմանը

Նոյեմբերի 25, 2018
Ի պատասխան Փաշինյան Նիկոլի Հակոբյան Աննայի գրառմանը

Փաշին Նիկոլյան



Երևանի Տերյան փողոցում «Մոնարխ» ռեստորան կա: Շատ թանկ ռեստորան է: Փաշինյան Նիկոլն իր դստեր 20-ամյակն այդ ռեստորանում էր անցկացրել: Մենք անձամբ ենք ականատես եղել, թե ինչքան և ինչ պետհամարանիշներով մեքենաներ են այդ օրը կայանված եղել Տերյան փողոցում: Ընդ որում, մեքենաների մեծ մասը կայանված է եղել հետիոտների համար նախատեսված մայթին: Մի խոսքով, այդ օրը այդ հատվածում անհնար էր թե՛ հետիոտների, թե՛ ավտոմեքենաների երթևեկը: Նկարահանելն արգելված էր: Մենք փորձեցինք նկարահանել, սակայն մեզ դա արգելվեց: Փաշինյան Նիկոլի թիկնապահներն աչալուրջ էին:


Այս ամենի մասին եղան հրապարակումներ: Ի պատասխան այդ հրապարակումների` Փաշինյան Նիկոլի Հակոբյան Աննան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր դստեր` Մարիամի 20-ամյակի կապակցությամբ արված ամոթալի հրապարակումների հետ կապված հարկ եմ համարում ընդգծել հետևյալը.

1. «Գերթանկ» ռեստորանում երեկոն անցկացնելու համար ծախսել ենք մեկ միլիոն դրամ: Վճարել ենք ամուսնուս բանկային քարտից, որի միջոցները գոյանում են նրա աշխատավարձից և գրքի հոնորարներից:
2. Երեկոյին մասնակցել են միայն այն մարդիկ, ովքեր մեր ընտանեկան միջոցառումներին մասնակցում էին նաև 5 տարի առաջ: Ոչ մի նախարար, կամ այլ գերատեսչության ղեկավար ներկա չի եղել` բացի Տավուշի մարզպետից, ով Նիկոլի մանկության ընկերն է և մարդիկ նրան կարող են հիշել մեր ընտանեկան խնջույքների մասին տարիներ առաջ նկարահանված ոչ անհայտ հեռուստահաղորդումներից: Գումարած` Մարիամի ընկերները:
3. Իմ ամուսնուն և ինձ «քծնել են» ուղիղ այնքան, ինչքան «քծնում են» բոլոր հայ հայրերին և մայրերին, իրենց երեխաների 20-ամյակների կամ այլ հոբելյանների կապակցությամբ:
4. Տերյան փողոցը խնջույքի առիթով չի փակվել:
5. Պարել ենք այնքան, ինչքան բոլոր հայ հայրերն ու մայրերը պարում են իրենց երեխաների 20-ամյակի կապակցությամբ:
6. Մեր ընտանիքի հետ կապված բոլոր մեղադրանքներին արձագանքելու ենք, և թույլ չենք տալու, որ ոմանք մեզանից կերտեն իրենց երազած իշխանական, կոռումպացված, թալանչի, շփացած ընտանիքի կերպարը: Նման իշխանական ընտանիքների ժամանակներն անցել են:
7. Շնորհավորում եմ բոլոր հայրերին ու մայրերին, ում երեխաների 20-ամյակը լրացել է նոյեմբերին»,- գրել է նա


Եվ քանի որ Հակոբյան Աննան փորձում է տրամաբանություն և հակիրճություն մտցնել հերքման բովանդակության մեջ, մենք էլ կփորձենք պահպանել նրա ոճը.


1. Քանի՞ անգամ, որտե՞ղ և որքա՞ն գումար է ծախսել Փաշինյանների ընտանիքը Մարիամի նախորդ 19 ծնունդները նշելու համար:
2. Արդյո՞ք Տավուշի մարզպետը մոտ 20-25 ավտոմեքենա ունի, իսկ Մարիամի ընկերները պետական համարանիշներով ավտոմեքենաներ են վարում և բոլորն ունեն թիկնապահներ:
3. Որքա՞ն է Հակոբյան Աննային քծնողների թվի թվաբանական արտահայտությունը:
4. Արդյո՞ք փողոց չփակելը նշանակում է հետիոտների և ավտոմեքենաների անարգել անցանելիության ապահովում:
5. Որքա՞ն հայրեր և մայրեր կարող են թույլ տալ պարել իրենց զավակների 20-ամյակին «Մոնարխ» ռեստորանում: Որքա՞ն է այդ թվի թվաբանական արտահայտությունը:
6. Ո՞ւմ և ի՞նչ ձևաչափով եք պատասխանելու հրապարակումներին: Ի՞նչ է նշանակում մեղադրանք: Քանի՞ կոռումպացված, թալանչի, շփացած ընտանիքների ներկայացուցիչներ են ձերբակալվել հետհեղափոխական Հայաստանում: Որքա՞ն է այդ թվի թվաբանական արտահայտությունը:
7. Մենք էլ ենք շնորհավորում բոլոր երեխաների 20-ամյակը, սակայն չենք սահմանափակվում միայն նոյեմբերին ծնվածներով: Ավելին, մենք ցանկանում ենք, որ նշվեն բոլոր 20-ամյակները և մեր երկրում լինեն մատչելի «Մոնարխ»-ներ: Խոսքը ռեստորանի մասին է:






Դիտումների քանակ 29014


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ի՞նչ է իրականում ասում Հակոբյան Աննան

Ի՞նչ է իրականում ասում Հակոբյան Աննան

Ապրիլի 8, 2019


Փաշինյան Նիկոլի կինը Ամերիկայում սյուրպրիզներ է անում: Հենց առաջին օրը լուր հաղորդեց, որ Հայաստանում հեղափոխությունից հետո ամեն...

Հակոբյան Աննայի պատմական գործերն Ամերիկայում

Հակոբյան Աննայի պատմական գործերն Ամերիկայում

Ապրիլի 3, 2019


Փաշինյան Նիկոլի Հակոբյան Աննան Ամերիկայում է: Այցով: Նրան ընդունել են կոնգրեսում, հատուկ երեկո են կազմակերպել: «Առանց գեթ մեկ փ...

Մուծվում են Հակոբյան Աննային, առջևում Ծառուկյանն է

Մուծվում են Հակոբյան Աննային, առջևում Ծառուկյանն է

Մարտի 28, 2019


Հայ ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը հրապարակել է նվիրատուների ցանկը: Բնականաբար, ա...

Կոռուպցիայի դեմ պայքարողները կոռուպցիան զարգացրին

Կոռուպցիայի դեմ պայքարողները կոռուպցիան զարգացրին

Մարտի 6, 2019


Կարծիք կա, թե կոռուպցիան երկրում անհետացել է: Դա սխալ կարծիք է` կոռուպցիան միայն կաշառակերությունը չէ: Երբ երկրի վարչապետի կինը...

Ստոկհոլմյան սինդրոմի զոհերը «Ժպիտների քաղաքում»

Ստոկհոլմյան սինդրոմի զոհերը «Ժպիտների քաղաքում»

Փետրվարի 26, 2019


Երեկ Փաշինյան Նիկոլի կինը հրապարակեց իր հիմնադրամի նվիրատուների ցանկը: Հիշեցնեմ, որ տիկին Հակոբյան Աննան գլխավորում է «Ժպիտների...

«Զոնտը Ղարաբաղում» օպերացիայի կապակցությամբ

«Զոնտը Ղարաբաղում» օպերացիայի կապակցությամբ

Փետրվարի 11, 2019


միրզոյան արարատի կնիկ աբաջյան գոհարը ՀՀ երկրորդ տիկինն է: Առաջինը Հակոբյան Աննան է: Կամ առաջինը նախագահի կինն է` Սարգսյան Նունե...

Փաշինյան Նիկոլը` օրինակելի ամուսին և աննախադեպ տնտեսող

Փաշինյան Նիկոլը` օրինակելի ամուսին և աննախադեպ տնտեսող

Դեկտեմբերի 5, 2018


Եթե պետբյուջեն այս եղանակով մսխվեր երկրորդ ու երրորդ նախագահների օրոք, Փաշինյան Նիկոլը լուրջ առողջական խնդիրներ կունենար: Գոռալ...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ գիտության և կրթության

Փաշինյան Նիկոլն ընդդեմ գիտության և կրթության

Նոյեմբերի 26, 2018


Մեր երկրում չկա գիտություն, համարյա չկա կրթություն: Կա Փաշինյան Նիկոլ, որը իշխանության է բերել լակոտներին, որոնց կրթություն և գ...

Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձնելու է Հայիթի

Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձնելու է Հայիթի

Նոյեմբերի 17, 2018


Փաշինյան Նիկոլի հայտնի աներձագ հակոբյան հրաչյայի քույր Հակոբյան Աննան հանդիպել է աղանդավորների ներկայացուցչի հետ: Նա իր գրասենյ...

Փաշինյան Նիկոլը խոշոր կոռուպցիոներ է, բայց նախիրն ի վիճակի չէ դա հասկանալ

Փաշինյան Նիկոլը խոշոր կոռուպցիոներ է, բայց նախիրն ի վիճակի չէ դա հասկանալ

Սեպտեմբերի 22, 2018


Փաշինյան Նիկոլի «ժողովուրդը», որին նա անվանում է «ՀՀ հպարտ քաղաքացիներ», իսկ մենք` տավարի և ոչխարի խառը նախիր, սրբորեն հավատում...

Տիկին Աննան ռեկետի նոր ձև է կիրառում

Տիկին Աննան ռեկետի նոր ձև է կիրառում

Սեպտեմբերի 15, 2018


Ժողովրդի վարչապետի կինը բավական հմուտ է փող կպցնելու արվեստում: Հիշեցնենք, որ հատուկ նրա` «Իմ քայլը» հիմնադրամի համար իր ամուսի...

Աննա Հակոբյանի սանրվածքը դարձավ պետական առաջնահերթություն

Աննա Հակոբյանի սանրվածքը դարձավ պետական առաջնահերթություն

Սեպտեմբերի 10, 2018


Պետությունը Փաշինյան Նիկոլի անձնական սեփականությունն է, ինչպես նրա տան սեղանն ու աթոռները: Ժողովուրդը նրան հռչակեց ՀՀ վարչապետի...

Փաշինյան Նիկոլի կնիկը փուռն է տալիս մարդուն ՀՀ դեսպանի օգնությամբ

Փաշինյան Նիկոլի կնիկը փուռն է տալիս մարդուն ՀՀ դեսպանի օգնությամբ

Սեպտեմբերի 8, 2018


Փաշինյան Նիկոլի կինը գնացել էր Փարիզ: Պարզ է, որ պիտի շոփինգ աներ, իսկ հայաստանյան մամուլը գրեց, որ շոփինգը տիեզերական ծավալներ...

Գայանեին դեռ չեն ձերբակալել

Գայանեին դեռ չեն ձերբակալել

Հուլիսի 25, 2018


Երեկ գիշեր վաթսուն տարվա ընդմիջումից հետո Մոսկվայի Մեծ թատրոնում ներկայացվում էր Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Եվ քանի որ կա...

Երևակայության բացակայություն

Երևակայության բացակայություն

Հունիսի 19, 2018


Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանանց և Հ...

Շերեփներից մինչև հրավառություն

Շերեփներից մինչև հրավառություն

Հունիսի 8, 2018


Այսօրվա կառավարության նիստը բոլոր իմաստներով նոր իշխանությունների պատկերացրած ղեկավարման իսկական արտացոլանքն էր: Ընդամենը հաշվա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ