Ազգային խայտառակություն

Ուշադրություն, խոսում և գժություն է անում նազարյան լենան

Նոյեմբերի 21, 2018
Ուշադրություն, խոսում և գժություն է անում նազարյան լենան

Փաշին Նիկոլյան

 

Իր հեղափոխության ժամանակ Փաշինյան Նիկոլը, երբ հանդիպում էր Ռուսաստանից ժամանած գործիչների հետ, երդվում և վստահեցնում էր, թե արտաքին քաղաքականության որևէ փոփոխություն տեղի չի ունենա: Ասում էր, թե Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի կլավանան: Իսկ երբ սրան պառլամենտում հարցնում էին, թե՝ բա մի քանի ամիս առաջ ԵՏՄ-ից դուրս գալու օրինագիծ էիր ներկայացնում, հիմա ո՞նց մտափոխվեցիր, պատասխանում էր. «Իրողություն է փոխվել»: Ինչպե՞ս կարող է փոխվել իրողությունը մի քանի ամսվա մեջ` անհասկանալի է: Թե Փաշինյան Նիկոլը վախենում էր Ռուսաստանից, որ քթից կբերեն «թավշյա հեղափոխությունը», թե խելքի էր եկել` անհայտ է: Համենայն դեպս, իրողության փոփոխության հետ դա կապ չունի:


Իսկ այսօր Փաշինյան Նիկոլի զինակից նազարյան լենան հետևյալն է ասում նույն հարցի վերաբերյալ. «Երբ հրապարակում հանրահավաքներ էինք անցկացնում, քաղաքացիների կողմից չկար քաղաքական պահանջ, պատվեր, որ մենք պետք է փոխենք արտաքին քաղաքականությունը։ Դա է պատճառը, որ արտաքին քաղաքական շրջադարձ մենք չենք անելու»: Իսկ երբ սրան հարցնում են, թե՝ դուք պառլամենտ եք մտել հակառուսական, ԵՏՄ-ից դուրս ծրագրի շնորհիվ, սա պատասխանում է. «Նման խոսակցություն չի եղել»:


Հիմա մտածենք, թե ինչ է սա, գժության որ աստիճանն է: Ի՞նչ ասել է՝ ժողովուրդը մեզ նման պահանջ, պատվեր չի տվել: Ինչպե՞ս պիտի ժողովուրդը դա աներ, ի՞նչ մեխանիզմով: Կամ ժողովրդի ո՞ր մասը: Անչափահաս լակոտնե՞րը, որոնք փողոց էին փակում և քայքայեցին մեր նյարդերը: Թե՞ հրապարակի նախիրը: Ընդունենք՝ նախիրը: Միգուցե մեկը նախրից պիտի բարձրանար հարթակ, ձայն խնդրեր, Փաշինյան Նիկոլին ասեր, թե ուզում եմ ԵՏՄ-ից դուրս գալ, հարցը դիր քվեարկությա՞ն: Ինչպե՞ս է պատկերացնում առողջական լրջագույն խնդիրներ ունեցող նազարյան լենան ժողովրդի պահանջի, պատվերի հնչեցումը և դրա մասին Փաշինյան Նիկոլին տեղյակ պահելը:


Սրանք «ժողովուրդ» բառն ուղղակի բռնաբարեցին, վաղն իրենց բոլոր այլանդակությունները կկապեն ժողովրդի պահանջի ու պատվերի հետ, իսկ ցանկացած ձախողում կարդարացնեն ժողովրդով: Եվ սա արդեն անտանելի է դառնում, ուղղակի սրտխառնոց է առաջացնում:


Մի՛ արեք նման բաներ, տիկին նազարյան լենա, պարզապես մի՛ արեք: Հայաստանի Հանրապետությունը ձեր սկեսրանց տունը չէ, որ դժոխքի վերածեք:






Դիտումների քանակ 62003


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի ձրիակերների բեյրության այցի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի ձրիակերների բեյրության այցի կապակցությամբ

Սեպտեմբերի 20, 2018


Փաշինյան Նիկոլի շրջապատը շատ ուշադիր է պետական միջոցներին: Ներսես Զեյնալյանի մասին ասում էին, թե արձակուրդում է գտնվում ընտրութ...

Խոսում և գանգատվում է նազարյան լենան

Խոսում և գանգատվում է նազարյան լենան

Սեպտեմբերի 17, 2018


Մի խայտառակություն կա «Ելք» դաշինքում, Փաշինյան Նիկոլը սրան խմբակցության ղեկավար է նշանակել, անունը լենա նազարյան է, ծնունդով` ...

«Ելքը» քարուքանդ եղավ

«Ելքը» քարուքանդ եղավ

Հուլիսի 26, 2018


«Ելք» դաշինքի ապագայի մասին դեռ որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել: Ասում են, թե քննարկումներ են ընթանում, մոտ ապագայում ...

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Հուլիսի 5, 2018


Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի 2-րդ նիստին առաջարկությունները ներկայացնելու հերթը «Ելք» խմբակցությանն ...

«Ելքում» պաշտոնը չեն կարողանում կիսել

«Ելքում» պաշտոնը չեն կարողանում կիսել

Հունիսի 5, 2018


Փաշինյանն այս հարցում ճիշտ է` նրա գործընկերներն այդքան չկան, որ նա կոմպրոմիսի գնա, իսկ որ իսկապես Մարուքյանն ու Զավենիչ Սարգսյա...

Իրենք ուզում են, ժողովուրդը չի ուզում

Իրենք ուզում են, ժողովուրդը չի ուզում

Դեկտեմբերի 8, 2017


Օրերս ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ նշեց, որ իրենց նպատակն իշխանությանը ճնշելը չէ,...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Գողը գողից գողացավ
Դեկտեմբերի 10, 2018


Գողը գողից գողացավ

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ