Սովորական խայտառակություն

Խոստումնալիցներն ու տաղանդավորները պատուհաս են դարձել

Նոյեմբերի 20, 2018
Խոստումնալիցներն ու տաղանդավորները պատուհաս են դարձել

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ասում է, որ ժամանակին օգնել է իրեն բանակից ազատվելու խնդրով դիմած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին: Մասնավորապես, Վահան Շիրխանյանն ասել է. «Այն ժամանակ կար ընդունված կարգ, եթե մարդիկ խոստումնալից կրթություն են անցնում, ունեն լավ ցուցանիշներ, խնդրում են տարկետում, մենք տալիս էինք, որ կրթությունն ավարտի: Ժամանակին ինձ դիմել են տարբեր խոստումնալից ու տաղանդավոր երեխաների համար ոչ միայն Վիգեն Սարգսյանի, այլև Արմենչիկի, նրա չորս ընկերների համար էլ են դիմել, այն ժամանակ սովորում էին Սանկտ Պետերբուրգում, հետո Կոպենհագենում, նրանց էլ ենք տարկետում տվել»:

 

Ուրեմն, մի կողմից, ինչպես Շիրխանյանն է ասում, կա ծառայությունից տարկետում տրամադրելու հստակ ընթացակարգ: Մյուս կողմից, Շիրխանյանի պնդմամբ` նա, այնուամենայնիվ, օգնել է որոշ մարդկանց տարկետում ստանալու հարցում: Հենց այստեղ է առաջանում հակասությունը: Եթե կա օրենք, ապա այն պետք է գործի: Չի լինում այնպես, որ օրենքը գործում է, և միաժամանակ այդ հանգամանքը դիտվում է որպես լավություն: Եթե լավություն է, ապա ինչ-որ կերպ օրենքը շրջանցվում է: Բացի այդ, մեզ հետաքրքրեց, թե ով և ինչ չափորոշիչներից ելնելով է որոշում այս կամ այն երիտասարդի խոստումնալից լինելը: Եվ ի վերջո, որտեղ է օգտագործվելու ենթադրաբար խոստումնալից երիտասարդի տաղանդը: Մեր կարծիքով, հենց այստեղ է թաքնված Վահան Շիրխանյանի լավությունը: Փաստորեն, ՀՀ իշխանություններն երիտասարդների խոստումնալից և տաղանդավոր լինելու հանգամանքը հանձնարարել էին պարզել Վահան Շիրխանյանին: Դե, նա էլ պարզում էր: Վերջում էլ պարզվեց, որ Հայաստանի կեսից ավելին չեն ծառայել ՀՀ զինված ուժերում: Չծառայածների մեծ մասն էլ խոստումնալից էին և տաղանդավոր: Այսօրվա իշխանավորների մեծ մասը բանակում չի ծառայել` Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ: Եվ ով գիտի, միգուցե դրանք ևս բանակից ազատվել են Վահան Շիրխանյանի ձեռամբ, իսկ այժմ պատուհաս են դարձել մեր գլխին:

 

Հետգրություն

 

Վահան Շիրխանյանի ասած Արմենչիկը 1997-ից եղել ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանի օգնական, հետո Ռոբերտ Քոչարյանի հետ գնացել է նախագահական, որտեղ աճել է մինչև աշխատակազմի ղեկավար: Ունե՞ր արդյոք Արմենչիկը Շիրխանյան Վահանի օգնության կարիքը..






Դիտումների քանակ 18476


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Համաճարակի ժամանակ կալանքը՝ սպանության փորձ. ովքե՞ր են բանտարկել Ռոբերտ Քոչարյանին

Համաճարակի ժամանակ կալանքը՝ սպանության փորձ. ովքե՞ր են բանտարկել Ռոբերտ Քոչարյանին

Մայիսի 15, 2020


Ինչո՞ւ Հայաստանի երեք վարչապետերի և Արցախի մի վարչապետի երաշխավորությունները հաշվի չառնելով և կորոնավիրուսի համաճարակի սպառնալի...

Դատաքննությանը Քոչարյանի մասնակցությունը անլուրջ է դառնում

Դատաքննությանը Քոչարյանի մասնակցությունը անլուրջ է դառնում

Հոկտեմբերի 7, 2019


Շենգավիթի վարչական շրջանի դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարությունը: Գործող անձինք նույնն են...

Հերթական օրինապղծություն «Զվարթնոցում»

Հերթական օրինապղծություն «Զվարթնոցում»

Հունիսի 20, 2019


Օր չկա, որ Փաշինյան Նիկոլի իշխանությունը չպղծի օրենքն ու բարոյականությունը: Այսպես, երեկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ցան...

Դատավորները կռանի և մուրճի արանքում

Դատավորները կռանի և մուրճի արանքում

Մայիսի 7, 2019


Դատավորները կրակն են ընկել Փաշինյան Նիկոլի ձեռքը: Քոչարյանի և մարտի 1-ի գործով անցնող մյուս մեղադրյալների գործը պատահական սկզբո...

Երբ դատարանն ունի բեմական տաղանդ…

Երբ դատարանն ունի բեմական տաղանդ…

Դեկտեմբերի 14, 2018


Պարզվում է` Փաշինյան Նիկոլից բացարձակ անկախ դատարանը նաև արտիստիզմով է օժտված և լուրջ թատերական ունակություններ է դրսևորում: Այ...

Վենդետան թափ է հավաքում

Վենդետան թափ է հավաքում

Դեկտեմբերի 13, 2018


Կոռուպցիան Հայաստանում այն բանն է, որ ցանկության դեպքում կարելի է դրանով պատասխանատվության կանչել բոլորին, անգամ Փաշինյան Նիկոլ...

Փաշինյան Նիկոլի ուժը նախրի մեջ է

Փաշինյան Նիկոլի ուժը նախրի մեջ է

Նոյեմբերի 28, 2018


ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն առաջարկել է առանձին երկկողմ բանավեճ կազմակերպել ՀՀԿ – «Ի...

միրզոյան արարատը դժգոհ է Վիգեն Սարգսյանի ժառանգությունից

միրզոյան արարատը դժգոհ է Վիգեն Սարգսյանի ժառանգությունից

Հոկտեմբերի 27, 2018


Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը Facebook-ի գրառման մեջ գրել է, թե նոր իշխանությունը հետևողականորեն ավերում է այն, ...

Փաշինյան Նիկոլի պատրանքների վտանգավորության կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի պատրանքների վտանգավորության կապակցությամբ

Հոկտեմբերի 27, 2018


Բոլթոնի այցի կապակցությամբ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը քննադատական գրառում էր կատարել Facebook-ում, ինչին չէին...

Նոր ԱԽՔ-ը էլի պիտի դասի գնա

Նոր ԱԽՔ-ը էլի պիտի դասի գնա

Մայիսի 21, 2018


Մեկ շաբաթվա ընթացքում ի հայտ եկան նորանշանակ պաշտոնյաների ամենագլխավոր առանձնահատկությունները: Եվ դրանցից հիմնականը խորագույն ա...

Պատիվ ունի՞, թե՞ պատիվ չունի

Պատիվ ունի՞, թե՞ պատիվ չունի

Մայիսի 12, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում այսօր ներկայացրեց նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: Վարչապետն ասա...

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Ապրիլի 2, 2018


Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Ապրիլյան պատերազմից ք...

Երկու Արմեններից մեկը

Երկու Արմեններից մեկը

Հունվարի 19, 2018


Նոր նախագահի ընտրությունը սոսկ հերթական պաշտոնյայի ընտրություն չէ: Նույնիսկ եթե նրա լիազորությունների շրջանակները նեղացվում են,...

Արծրունը քաշել է նախարարին

Արծրունը քաշել է նախարարին

Հունվարի 15, 2018


Հայ պաշտոնյաները Ֆեյսբուքում սեփական էջերը բացելիս համոզված են, որ դա հասարակության հետ թափանցիկ աշխատելու գրավականն է: Բայց ան...

Կեղծերն ընդդեմ իսկականների

Կեղծերն ընդդեմ իսկականների

Հունվարի 9, 2018


Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունո...

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Հունվարի 8, 2018


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավորվել ու նեղացել է այն բանի համար, որ իր անմիջական շեֆի` պաշտպանության նախարար Վիգ...

Բաղմանյանին դուրս են գրում

Բաղմանյանին դուրս են գրում

Դեկտեմբերի 5, 2017


Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողներին հայտնեց այն մասին, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկա...

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Նոյեմբերի 22, 2017


Օրեր առաջ, երբ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, պաշտպան...

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Հոկտեմբերի 30, 2017


Նա, ով սիրում է քչփորել ուրիշների կենսագրությունները, պիտի կռահի, որ մի օր էլ ինչ-որ մեկի մտքով կանցնի տնտղել իր կենսագրության ...

Եկեղեցու ընդդիմադիրը

Եկեղեցու ընդդիմադիրը

Հոկտեմբերի 27, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» չարչրկված օրենքի նախագիծի աքիլլեսյան գարշապարերից մեկն էլ դարձավ հո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ