Տիեզերական խայտառակություն

Փաշինյան Նիկոլը Եվրոպա է ներմուծում, կամ` Սաշիկի 50 տոկոսի միֆն ու Նիկոլի 23-ի իրականությունը

Նոյեմբերի 19, 2018
Փաշինյան Նիկոլը Եվրոպա է ներմուծում, կամ` Սաշիկի 50 տոկոսի միֆն ու Նիկոլի 23-ի իրականությունը

Արտյոմ Խաչատրյան

 

ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել նախագիծ, ըստ որի՝ ՀՀ 18-65 տարեկան բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիր: ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը պատրաստվում է լրջորեն զբաղվել այս խնդրով: Նա, մասնավորապես, նշել է. «Բանն այն է, որ կառավարությունը պատրաստվում է նոր նախաձեռնություն ներկայացնել, որն, ըստ էության, հարվածելու է ամենաանապահով խավի գրպանին: Մասնավորապես, կառավարությունը պատրաստվում է ներկայացնել նախագիծ, որով 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիր: Սա նշանակում է, որ գյուղացին, որ վաճառում է իր մթերքը, այսինքն՝ ինքնազբաղված անձինք պետք է իրենց եկամուտը, որն առաջացել է այդ վաճառքից, հայտարարագրեն: Կամ արտագնա աշխատանքի մեկնած մեր քաղաքացիները, որոնք իրենց ընտանիքը պահելու համար ուղարկում են որոշակի գումար, իրենց ընտանիքը՝ կինը, երեխան պետք է հայտարարագրեն իրենց եկամուտը: Սրանով ամեն ինչ սկսվում է, բայց ոչ ավարտվում: Հայտարարագրելուց հետո, ըստ նախագծի, այդ եկամտի 23 տոկոսը պետք է ուղղվի բյուջե: Այսինքն, եթե ձեզ 100 դոլար են ուղարկել, դրա 23 տոկոսը պետք է գնա պետական բյուջե: Ես համարում եմ, որ սա անթույլատրելի է: Չի կարելի թույլ տալ, որ այս նախագիծը կյանքի կոչվի»:


Երբ այս նորությունը տարածվեց և համացանցում Բաբելոնյան աշտարակաշինություն սկսվեց, Փաշինյան Նիկոլի ՊԵԿ-ը հայտարարությամբ հանդես եկավ. «Ֆիզիակական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումն՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը: Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ: Իսկ ԶԼՄ-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ և արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման կամ նման նախագիծ է քննարկվում»:


Ուշադրություն դարձրեք սրանց ասածին: Նախ` ասում են, թե պիտի հարցը դրվի լայն հանրային քննարկման: Հայտնի է, որ Փաշինյան Նիկոլը քննարկումներ անում է միայն ՀՀ հպարտ քաղաքացիներից բաղկացած նախրի հետ հրապարակում, որին ինչ ուզի` կհրամցնի, հետո էլ կասի, թե` ես ինչ մեղք ունեմ, ժողովուրդն է իշխանության տերը, և ժողովուրդն այդպես որոշեց: Երկրորդ` Փաշինյան Նիկոլի ՊԵԿ-ը մի կողմից ասում է, թե ռեզիդենտների ստացած եկամուտները տեղական և արտասահմանյան աղբյուրներից պետք է հարկվեն, իսկ 18-65 տարեկան քաղաքացիները պետք է հայտարարագրեր ներկայացնեն, մյուս կողմից ասում է, թե խոպանչիների ուղարկած փողերի հարկման նախագիծ չկա: Այսինքն, ընտրություններից առաջ սրանք չեն ուզում ճշմարտությունն ամբողջությամբ ներկայացնել, չեն էլ ուզում խաբել, դրա համար էլ ասում են, թե «նախագիծ չկա»: Եվ վաղը սրանց ոչ ոք խաբեության մեջ չի մեղադրի` էն ժամանակ իրոք նախագիծ չկար, որը ճիշտ է, բայց հիմա նախագիծ կա, որը նույնպես ճիշտ է:


Սյժմ` գլխավորի մասին: Գլխավորն այն է, որ Փաշինյան Նիկոլը սրբորեն հետևում է իր մուրազին և իր արևմտյան սյուզերենների հրահանգին` Հայաստանը դարձնել եվրոպական երկիր: Եվ դա նրան փայլուն հաջողվում է: Ասեմ, որ ցանկացած արևմտյան երկրում բոլոր չափահաս քաղաքացիները տարեկան հայտարարագիր են լրացնում և հարկվում են ըստ ներկայացրած եկամտի: Փաշինյան Նիկոլը նույնն անում է մեզ մոտ: Հայտնի է, որ յուրաքանչյուր արևմտյան երկրում աղանդների գործունեության բացարձակ ազատություն կա: Փաշինյան Նիկոլը նույնը մեզ մոտ է անում, ավելին` պղծում է Հայ Առաքելական եկեղեցին, որպեսզի ժամանակի ընթացքում այն ընդհանրապես կորցնի իր դերն ու նշանակությունը (մենք այսօր ունենք «Կյանքի խոսքի» 120.000 աղանդավոր, դրանցից շատերը Փաշինյան Նիկոլի թիմում են, որոնցից մեկը վարչապետի օգնականն է` Հակոբյան Աննայի վարսավիրը, այնինչ Շվեդիայում` այդ աղանդի հայրենիքում, 20.000-ը չի գերազանցում այդ աղանդի գլխաքանակը): Իսկ թե ինչպես է պղծում եկեղեցին` բոլորս տեսնում ենք. խունվեյբին լակոտներ է ուղարկում վեհարանը օկուպացնելու, սրանք այնտեղ ուղիղ եթերով քյաբաբ են զխտկվում, Օսիպյանը ձայն չի հանում, իսկ հաջորդ օրը խունվեյբին լակոտ պետրոսյան կարենին նշանակում է պետական բուհի մասնաճյուղի տնօրեն` վեհարանի օկուպացիայի համար: Վեհափառին էլ զրկում է ոստիկանության ուղեկցումից: Հիշեցնեմ, որ ոչ դեմոկրատական ԽՍՀՄ-ում կաթողիկոսը միշտ շրջել է ԳԱԻ-ի մեքենայի ուղեկցությամբ: Էլ ի՞նչ է անում Փաշինյան Նիկոլը եկեղեցու պղծման գործում: Տապալում է օրինագիծ, համաձայն որի՝ արգելվում է ՀԱԵ-ին պատկանող տարածքներում որևէ հավաք, ցույց և այլն: Այսինքն, սա նշանակում է, որ ընտրություններից հետո կաթողիկոսն ու եկեղեցին պիտի սպասեն Փաշինյան Նիկոլի խունվեյբինների հաջորդ գրոհին:


Ինչպես գիտենք, բոլոր արևմտյան երկրներում չափազանց հարգված է ԼԳԲՏ հանրույթը, իսկ նրանց մեծամասնությունում օրինականացված են միասեռական ամուսնությունները: Փաշինյան Նիկոլը տանում է մեզ հենց այդ լուսավոր ճանապարհով: Լավ է, ֆայմեց, որ ԼԳԲՏ ֆորումը Երևանում անցկացնելը նրա ձայների վրա կազդի և կասեցրեց այն: Բայց իրականում հարիֆներն են կարծում, թե կասեցրել է` նա ընդամենը հետաձգել է: Էդ արևելյան քրիստոնյա միասեռականների կազմակերպությունը ֆինանսավորում են Սորոսն ու այլ ազդեցիկ կազմակերպություններ, այնպես որ՝ Փաշինյան Նիկոլի քամակն էնքան հաստ չէ, որ կարողանա նրանց ինչ-որ հարցում մերժել: Երևանում շատ շուտով կսկսվեն միասեռականների ֆորումներ, գեյ-շքերթներ, իսկ հարկ եղած դեպքում էլ Փաշինյան Նիկոլը կխորհրդակցի իր հպարտ նախրի հետ և կստանա դրա համաձայնությունն առ այն, որ ԼԳԲՏ-ն մեզ անհրաժեշտ է, քանզի առանց դրանց հարգել-պատվելու Հայաստան ներդրումներ չեն գա, քանի որ...


Առջևում է նաև յուվենալ արդարադատությունը: Դա ընտանեկան արդարադատությունն է: Այսինքն` հայրը երեխային ապտակեց` կնստի: Էլ չեմ խոսում անցումային արդարադատության մասին, որը տեռորի կվերածվի, բայց դա այսօրվա թեման չէ:


Թե որքանով է այս ամենը պետք հայ ժողովրդին, թե որքանով է այս ամենն ու անձամբ Փաշինյան Նիկոլը կործանիչ Հայաստանի համար` դրա պատասխանը կիմանանք դեկտեմբերի 9-ի ուշ երեկոյան: Ավելացնեմ, որ ոչ ոք չմտածի, թե Փաշինյան Նիկոլը մտնում է խոպանչիների կամ գյուղացիների գրպանը, ինչպես այսօր կարծում են բոլորը. ոչ, Փաշինյան Նիկոլը Շուռա Բալագանովը չէ, նա լեյտենանտ Շմիդտի որդին չէ և մեծացել է ընտանիքում: Նա ընդամենը Հայաստանն իր արևին դարձնում է եվրոպական երկիր, ինչը կկործանի այս ազգն ու պետությունը, եթե, իհարկե, ժամանակին չօգնենք Փաշինյան Նիկոլին երկրից փախչել: Այսքանը...

 






Դիտումների քանակ 53535


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլը՝ մեր օրերի իմամ Շամիլ

Փաշինյան Նիկոլը՝ մեր օրերի իմամ Շամիլ

Փետրվարի 22, 2020


Լև Տոլստոյն իր «Հաջի Մուրադում» նկարագրում է Շամիլի մուտքը Վեդենո ռուսների հետ հերթական բախումից հետո։ Իմամ Շամիլը իր վոտչինա է...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ արցախցիների

Փաշինյան Նիկոլն ընդդեմ արցախցիների

Փետրվարի 21, 2020


Երեկ պրն Պետրոսի մոտ եթերում ժողովրդի վարչապետը գլխեց ինքն իրեն՝ ցուցադրելով ժողովրդավար լինելու փայլուն մաստեր կլաս: Փաշինյան ...

Պարանոյան Նոր Հայաստանում – 1

Պարանոյան Նոր Հայաստանում – 1

Փետրվարի 20, 2020


Շարունակում ենք նախկին քրեաօլիգարխիայի պատվերով ուսումնասիրել Նոր Հայաստանի ղեկավարության նուրբ հոգեկան աշխարհը: Այս տեսանյութը...

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Փետրվարի 17, 2020


Պատերազմից չի կարելի խուսափել, այն կարելի է միայն հետաձգել՝ ի շահ ձեր հակառակորդի։ Իտալացի մտածող Նիկոլո Մաքիավելիի այս թեզը, ց...

Անհրաժեշտ է Հայաստանի և Արցախի պաշտպանության միավորված կոմիտեի հիմնումը

Անհրաժեշտ է Հայաստանի և Արցախի պաշտպանության միավորված կոմիտեի հիմնումը

Փետրվարի 12, 2020


Եվ այսպես, 2020թ. հունվարի 25-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հ...

SOS. Փաշինյան Նիկոլը Արցախը վերաբնակեցնում է ադրբեջանցիներով

SOS. Փաշինյան Նիկոլը Արցախը վերաբնակեցնում է ադրբեջանցիներով

Փետրվարի 9, 2020


Ամերիկյան դեսպանը չսխալվեց՝ նշանակելով Փաշինյան Նիկոլին ՀՀ վարչապետ, բայց ՀՀ քաղաքացիները խաբվեցին: Իսկ վաղը կքաշվեն և կբոմժանա...

Փաշինյան Նիկոլը սպառնում է սորոսացնել Արցախը

Փաշինյան Նիկոլը սպառնում է սորոսացնել Արցախը

Փետրվարի 7, 2020


Արցախի նախագահի թեկնածու, դաշնակ պատգամավոր Դավիթ Իշխանյանն ասում է Փաշինյան Նիկոլի մասին. «Նա (Փաշինյանը – խմբ.) ասաց՝ եթե Արց...

Փաշինյան Նիկոլի մուրազը պետք է հարամ անել

Փաշինյան Նիկոլի մուրազը պետք է հարամ անել

Փետրվարի 7, 2020


Փաշինյան Նիկոլն Ազգային ժողովում այսօր ունեցավ իր խայտառակ կյանքի ամենահակաիրավական, ամենահակապետական ու հակազգային ելույթը: Ան...

Ինչու չի կարելի Փաշինյան Նիկոլին պետական պաշտոն զբաղեցնել

Ինչու չի կարելի Փաշինյան Նիկոլին պետական պաշտոն զբաղեցնել

Փետրվարի 6, 2020


Ժողովրդի վարչապետը ծանր տարավ Ռուբեն Հայրապետյանի` նրան «Նիկոլիկ» անվանելը, ոմանց կոշիկի ջնջոց դարձնելու խոստումը: Եվ լինելով Ս...

Փաշինյան Նիկոլին «մարտիմեկյան» խայտառակությունը բավական չէ

Փաշինյան Նիկոլին «մարտիմեկյան» խայտառակությունը բավական չէ

Փետրվարի 5, 2020


Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում ստեղծվել է խումբ, որը զբաղվելու է 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կատարվա...

Փաշինյան Նիկոլն ու ՀԴՄ կտրոնը

Փաշինյան Նիկոլն ու ՀԴՄ կտրոնը

Փետրվարի 4, 2020


Հունվարի 25-ից Փաշինյան Նւկոլի նյարդային համակարգը չի հանդարտվում. ամեն ինչ սկսվեց Հրայր Թովմասյանի «քծնանքից», որը վերածվեց «գ...

Փսիխոպաթիան Նոր Հայաստանում – 1

Փսիխոպաթիան Նոր Հայաստանում – 1

Հունվարի 30, 2020


Shame.am ստեղծագործական խումբը նախկին քրեաօլիգարխիայի պատվերով Նիկոլ Փաշինյանի և Նոր Հայաստանի առանցքային դեմքերի հոգեկան առողջ...

Փաշինյան Նիկոլը ռեժիսուրայով է զբաղված Հանրային հեռուստաընկերությունում

Փաշինյան Նիկոլը ռեժիսուրայով է զբաղված Հանրային հեռուստաընկերությունում

Հունվարի 30, 2020


Հանրային հեռուստաընկերությունը երեկ խայտառակ ռեպորտաժ ցուցադրեց Հրայր Թովմասյանի քրեական գործի մասին: ՍԴ նախագահի փաստաբանական ...

Փաշինյան Նիկոլի ճանաչումն աշխարհում նոր թափ է հավաքում

Փաշինյան Նիկոլի ճանաչումն աշխարհում նոր թափ է հավաքում

Հունվարի 27, 2020


Հայ ժողովուրդը պիտի որ արդեն ուրախանա իր կատարած ընտրության, իր վարչապետի համար: Նրա բժշկական, ավելի ստույգ` պացիենտական համբավ...

Գրիչ, որը հիվանդություն բացահայտեց համայն աշխարհին

Գրիչ, որը հիվանդություն բացահայտեց համայն աշխարհին

Հունվարի 26, 2020


Հրայր Թովմասյանի բախտը բերել է, որ ժողվարչապետին ռեստորանում չի հանդիպել ու ինչ-որ բան հյուրասիրել, հակառակ դեպքում այսօր Փաշին...

Թովմասյանը դատի կտա Փաշինյանին, Փաշինյանն էլ խոստացավ նրան խայտառակել

Թովմասյանը դատի կտա Փաշինյանին, Փաշինյանն էլ խոստացավ նրան խայտառակել

Հունվարի 25, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր Սյունիքում պատմական ասուլիս տվեց: Բնականաբար, չէր կարող ճխոսել Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի ...

Միլիոնատեր Փաշինյանի միլիոնատեր գերդաստանի ձեռքբերումները

Միլիոնատեր Փաշինյանի միլիոնատեր գերդաստանի ձեռքբերումները

Հունվարի 25, 2020


Ինչպես հայտնի է, Փաշինյան Նիկոլը ժողվարչապետ դառնալուց հետո չունի ոչ մի եկամուտ, աշխատավարձից ու ինդուլգենցիաների վաճառքից զատ:...

Փաշինյան Նիկոլը վախ չունի՞

Փաշինյան Նիկոլը վախ չունի՞

Հունվարի 25, 2020


Ուրբաթ օրը ժամը 17-ին մոտ ժողովրդի վարչապետն այցելել է Հատուկ քննչական ծàառայություն, ինչի մասին հաղորդագրություն չի տրվել, քան...

Փաշինյանի «հեղափոխության պահապանները»

Փաշինյանի «հեղափոխության պահապանները»

Հունվարի 18, 2020


Այսօր Հաղթանակի զբոսայգում տեղի ունեցավ հետաքրքիր միջոցառում, որը չվրիպեց ռուսական մամուլի ուշադրությունից։ Դատելով ստորև ներկա...

Պուտինի ուղերձը հավասարապես հասցեագրված է նաև Հայաստանի Հանրապետությանը

Պուտինի ուղերձը հավասարապես հասցեագրված է նաև Հայաստանի Հանրապետությանը

Հունվարի 17, 2020


Անցել է երկու շաբաթից մի փոքր ավելի, ինչ 2020 թվականը մտել է իր իրավունքների մեջ։ Հայաստանում և մեր դաշնակից Ռուսաստանում, ըստ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը