Խայտառակություն առանց մեկնաբանության

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

Նոյեմբերի 17, 2018
ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

Իրակլի Չխեիձե

 

Վրաստանի անկախության ձեռքբերման առաջին իսկ օրից պարբերաբար իրար հաջորդող նրա իշխող էլիտաները միավորվեցին մեկ ընդհանուր գծի՝ արևմտամետ ուղղվածության շուրջ։ Սկզբում, երբ թվում էր, թե Ռուսաստանը վերջնականապես թաղվել է փլուզված Խորհրդային Միության ավերակների տակ, նախկին խորհրդային հանրապետությունների ակտիվ ձգտումը դեպի արևմտյան կառույցներ այդ նույն արևմտյան կառույցների կողմից առանձնակի հետաքրքրության չէր արժանանում։ Դա միանգամայն տրամաբանական էր, քանի որ կարևորագույն խաղացողը հետխորհրդային տարածքում հենց Ռուսաստանն էր։ Նրա հետ հաջող աշխատանքը Արևմուտքին հնարավորություն էր տալիս արագ և արդյունավետ հօգուտ իրեն լուծել ցանկացած հարց նախկին Խորհրդային Միության տարածքում։

 

Բայց այն պահից սկսած, երբ Ռուսաստանը դադարեց իրեն որպես հաղթված և օկուպացված երկիր պահել, երբ դադարեց անտեսել սեփական շահերը և վերադարձրեց իրեն հարիր տեղն արդի աշխարհում, վերաբերմունքը Վարշավյան պայմանագրի գծով իր նախկին դաշնակիցների և նախկին խորհրդային հանրապետությունների հանդեպ արմատապես փոխվեց։ Նրանց առջև լայնորեն դռները բացեց ՆԱՏՕ-ն՝ դաշինք ընդունելով բոլոր նրանց, ում կարելի էր։ Այսպես, ի խախտումն բոլոր այն պարտավորությունների և պայմանավորվածությունների, որոնք ժամանակին տրվել էին վերջին խորհրդային ղեկավարությանը, որն աչքի էր ընկնում դավաճանության հասնող միամտությամբ, ՆԱՏՕ-ում Մերձբալթիկային ընդունելը Դաշինքի սահմանները խիստ մոտեցրեց Սանկտ Պետերբուրգին։

 

Սակայն այս միջոցներով Ռուսաստանի վերածնունդը կանգնեցնել չհաջողվեց, և Արևմուտքը, հանուն իր նպատակներին հասնելու, ստիպված էր էլ ավելի հեռուն գնալ։ ՆԱՏՕ ընդունելով բոլոր նրանց, ում կարելի էր, այն արդեն պատրաստ է ընդունել նաև նրանց, որոնց ընդունել չի կարելի՝ համաձայն այդ կազմակերպության կանոնադրության։

 

Վրաստանին և Ուկրաինային անընդհատ հավաստիացնում են, թե նրանք անպայման կդառնան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Պահի նրբությունն այն է, որ ՆԱՏՕ չեն կարող մտնել այն երկրները, որոնք տարածքային կոնֆլիկտներ ունեն։

 

Այսօր Ուկրաինան և Վրաստանը շատ կարևոր են թշնամական պետությունների կողմից ՌԴ շրջապատման ռազմավարության շրջանակներում, որոնք պատրաստ են իրենց սահմանները վերածել ճակատի գծի։ Բնականաբար, Արևմուտքին շատ ավելի հարմար է Ռուսաստանի հետ պայքարել Ուկրաինայում և Վրաստանում, ուկրաինական և վրացական ձեռքերով, այլ ոչ թե մի ինչ-որ տեղ Արևմտյան Եվրոպայում։ Այն, ինչ հարմար է Արևմուտքին, կարող է աղետ դառնալ վերոնշյալ հանրապետությունների համար։ Բայց հաշվի առնելով այն փաստը, որ այդ երկրները փաստորեն արդեն վաղուց գտնվում են արտաքին կառավարման ներքո, և այստեղ իշխանության ղեկին են արևմտամետ էլիտաները, որոնք անվերապահորեն կատարում են անդրօվկիանոսյան տերերի հրամանները, կարելի է համարձակորեն պնդել, որ սեփական ժողովուրդների ազգային աղետները նրանց ամենից քիչ են հուզում։

 

Եվ ահա, Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան լրագրողներին հայտնում է, որ Թբիլիսիի մերձակայքում՝ Վազիանիում, կկառուցվի ՆԱՏՕ խոշոր ռազմական լոգիստիկ կենտրոն։ Սրա վերաբերյալ պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերված։ Խորհրդային բանակի նախկին օդանավակայանը թռիչքուղու արդիականացումից հետո կկարողանա ընդունել ամենախոշոր ամերիկյան ինքնաթիռները։ Այսպիսով, պաշտպանության նախարար Իզորիան գոհ է մնացել ԱՄՆ զինված ուժերի տրանսպորտային հրամանատարության ղեկավար, գեներալ Սթիվեն Լայոնսի հետ բանակցությունների արդյունքներից։

 

«Մենք մտադիր ենք կենսագործել ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովին ներկայացված նախաձեռնությունը Վազիանիի ռազմակայանում Վրաստանի և ՆԱՏՕ պաշտպանական պատրաստվածության համատեղ կենտրոն ստեղծելու ուղղությամբ»,- ասել է Իզորիան։

 

Հասկանալի է, նման խոշոր լոգիստիկ կենտրոնի գործունեության համար անհրաժեշտ է համապատասխան ռազմական ենթակառուցվածք, և նոր օդանավակայանը կդառնա դրա կարևորագույն բաղկացուցիչը։ Այդ օդանավակայանի ստեղծումը ֆորմալ տեղի է ունեցել վրացական իշխանությունների նախաձեռնությամբ, երբ հոկտեմբերին Բրյուսելում Լևան Իզորիան ՆԱՏՕ-ին ներկայացրեց սույն առաջարկը։ Ի պատասխան՝ արդեն նոյեմբերի կեսին հարցը լուծվեց, իսկ տեխնիկական հանգամանքները «գտնվում են քննարկման փուլում»։ Նախարարն ուրախ է, որ կենտրոնի ստեղծումը նոր մակարդակի է բարձրացնում ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցությունը։

 

Հարկ է նշել, որ ԱՄՆ ՌՕՈւ գերծանր տրանսպորտային ինքնաթիռները բնավ էլ ՆԱՏՕ-ական առաջին ծիծեռնակները չեն Վրաստանում։ Երկրում արդեն կա լեռնային հրաձիգների պատրաստման կենտրոն Սաչխերում, ուսումնամարզական կենտրոն Կրծանիսում, որի բացմանը երեք տարի առաջ անձամբ մասնակցելու էր եկել ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։ Կես տարի առաջ այդ նույն Վազիանիում բացվեց Մարտական պատրաստության կենտրոն՝ գերմանական Հոհենֆելսի ռազմակայանի նմանությամբ, որը նախատեսված է վրացի զինծառայողների պատրաստման համար՝ պաշտպանական պատրաստվածության ծրագրի (GDRP) շրջանակներում, և որը Պենտագոնի ու Վրաստանի պաշտպանության նախարարության համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի տարրերից մեկն է 2016-2019թթ. համար՝ պաշտպանության և անվտանգության ոլորտում։ GDRP-ն նախատեսում է աջակցություն Վրաստանի պաշտպանության համակարգի հետագա արդիականացման գործում։

 

Փաստը, որ իշխող էլիտաները փորձում են ցանկացած գնով Վրաստանը ՆԱՏՕ խցկել, հանցավոր է, բայց միանգամայն հասկանալի։ Բայց մի՞թե այդ նույն քաղաքական էլիտաները չեն հասկանում, որ իրենց անսահման զիջողականությունը ՆԱՏՕ երկրների՝ Վրաստանն (և Ուկրաինան նույնպես) իրենց շարքերում ընդունելու մոտիվացիան հանգեցնում է զրոյի։

 

ՆԱՏՕ ինչի՞ն են պետք նոր անդամները։ Որպեսզի նրանց տարածքներում տեղակայեն ռազմակայաններ, զորքեր և ուսումնական կենտրոններ։ Բայց Վրաստանում ՆԱՏՕ-ն արդեն լիքը բազաներ ունի։ Եթե էլի մի տասը հատ նորն ուզենան՝ հարցը կես ժամվա մեջ կլուծեն։ Ուրեմն, ինչո՞ւ Վրաստանն ընդունել ՆԱՏՕ։ ՆԱՏՕ կանոնադրությամբ դաշինքի անդամներից մեկի վրա հարձակումը հարձակում է համարվում բոլորի վրա, և մնացած բոլորը պետք է մասնակցեն հարվածը հակադարձելուն։

 

Ո՞ւմ են սպառնում ամերիկյան ռազմակայանները Վրաստանում։ Ռուսաստանին, Իրանին, Աֆղանստանին, և այս ցանկն անընդհատ կհամալրվի։ Այդ ռազմակայանները ֆորմալ առումով կարծես թե վրացական իրավազորության ներքո են։ Կարո՞ղ են դրանք դառնալ հարվածի թիրախ հակամարտության ծագման դեպքում։ Իհարկե, ընդ որում՝ առաջին հերթին։ Իրանական հրթիռները դեռ տասնյակ տարի առաջ այնպես էին վախեցրել Արևմուտքին, որ սա որոշեց ռուսական սահմանների մոտ հզոր ու նորագույն ՀՕՊ ամբողջ շարք տեղակայել։ Արևմուտքն ընդգծում էր, որ դա պաշտպանություն է ոչ թե Ռուսաստանից, այլ Իրանից։ Իրանից մինչև Վրաստան տարածությունը շատ ավելի փոքր է, իսկ Իրանը կամ աֆղան մոջահեդները վճռականության պակաս չունեն։ Բայց քանի որ Վրաստանը պաշտոնապես ՆԱՏՕ անդամ չի հանդիսանում, ապա ռազմական դաշինքը պարտավոր չէ որևէ կերպ արձագանքել նրա տարածքի վրա հարձակմանը։

 

Այն, որ նման տիպի օբյեկտները ռազմական հակամարտության ժամանակ կենթարկվեն ուժային ազդեցության, կասկածից վեր է։ 2008թ. օգոստոսը դրա լավագույն հաստատումն է։ Ռուսաստանն այն ժամանակ գործում էր վիրաբուժական ճշգրտությամբ։ Իսկ ո՞վ երաշխիք կտա, որ Իրանի հետ հակամարտության թեժ փուլի դեպքում, ինչին ամերիկացիները գրեթե բացահայտ են փորձում հասնել, ռազմական օդանավակայանի հետ չեն տուժի նաև քաղաքի թաղամասերը։ Հակատանկային «Ջավելիններն» այստեղ չեն օգնի։ Ուրեմն, թանկարժեք ՀՕՊ համակարգե՞ր գնենք։ Դե, բոլորն են հասկանում, թե ումից։

 

Նորից կրկնենք մեր հարցը. ուրեմն, ինչո՞ւ պետք է ՆԱՏՕ-ն պաշտոնապես իր կազմի մեջ ընդունի Վրաստանը։ Ինչպես հայտնի է, ոչ ոք չի ամուսնանում, ներողություն արտահայտությանս, թեթևաբարո վարքի տեր օրիորդի հետ, որի հետ առանց պաշտոնական ամուսնության էլ հարցերդ կլուծես։ Ուրեմն՝ ուրախանա՞նք այն առիթով, որ Վրաստան-ՆԱՏՕ հարաբերություններն անցնում են զարգացման նոր աստիճանի, թե՞ տխրենք։

 

Աղբյուրը՝ EurAsia Daily






Դիտումների քանակ 60100


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դեգեներատ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Դեգեներատ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Մայիսի 23, 2020


Միքայել Մինասյանն այսօր հրապարակեց իր «Ստի վերջը» գլխակեր (Փաշինյան Նիկոլի համար) շարքի վեցերորդ սերիան: Նախկին Նորին գերազանցո...

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

Մայիսի 23, 2020


Քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցնող թորոսյան արսենը, Սորոսի վաստակ լինելուց զատ, նաև դեգեներատ է, երեկ Հանրայ...

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Մայիսի 18, 2020


Իհարկե, թուրքերն իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք պատերազմի մեջ մտնեն Ռուսաստանի դեմ տասնյոթերորդ անգամ, թե՞ ոչ։ Կարծում ենք, մենք ...

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Մայիսի 16, 2020


Մոլորակի վրա մոլեգնող համավարակը, որն անվանել են կորոնավիրուս, և որն արդեն հասցրել է հաշված ամիսների ընթացքում մոտ երեք հարյուր...

 Օրենքով գողերը՝ Վրաստանի նախագահի դեմ

Օրենքով գողերը՝ Վրաստանի նախագահի դեմ

Մայիսի 16, 2020


Արտասահմանում ապրող վրացի օրենքով գողեր Դավիթ Գեռլիանին (Դաթո Սվան) և Իլյա Սամսոնիան (Իլո Օզուրգեթցի), ինչպես նաև ևս մի քանի տա...

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Ապրիլի 5, 2020


Կորոնավիրուսը փլուզեց Եվրամիությունը, համենայնդեպս՝ ցրեց առասպելը եվրոպական միասնության, եվրոպական համերաշխության, միասնական ար...

Վրաստան – Հայաստան. խայտառակ տարբերության կապակցությամբ

Վրաստան – Հայաստան. խայտառակ տարբերության կապակցությամբ

Ապրիլի 1, 2020


Վրաստանը տարածությամբ ու բնակչությամբ երկու անգամ գերազանցում է Հայաստանը, տուրիստների թվով՝ նույնպես: Բացի այդ, վրացիները մինչ...

Ռևանշ «երազանքից». ԱՄՆ-ը սղցրել է ընտրությունների նոր համակարգ Վրաստանում

Ռևանշ «երազանքից». ԱՄՆ-ը սղցրել է ընտրությունների նոր համակարգ Վրաստանում

Մարտի 12, 2020


Լարված դիրքային պայքարը իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև ավարտվեց։ Համաձայնությունը ընտրական մոդելի շ...

Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Մարտի 3, 2020


ԱՄՆ-ը Washington Times-ի միջոցով առաջին անգամ միջազգային հարթությունում մտցրել է թեզ այն մասին, որ ռուսաստանյան Կալինինգրադի մա...

Ռուսատյացությունը ստիպեց Վրաստանին նվաստանալ Եվրոպայի առջև

Ռուսատյացությունը ստիպեց Վրաստանին նվաստանալ Եվրոպայի առջև

Փետրվարի 27, 2020


Եվրոպական դիվանագիտության համար աննախադեպ որոշում է կայացրել Վրաստանը՝ հրաժարվել է իր տարածքում անցկացնել Եվրոպայի խորհրդի երկր...

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Փետրվարի 19, 2020


Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Թեդո Ջափարիձեն մեծ հոդվածով հանդես է եկել թուրքական Daily Sabah հեղինակավոր թերթում, որ...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Հունվարի 22, 2020


ՆԱՏՕ-ն հայտարարել է վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ից Եվրոպա զորքերի տեղափոխման ամենամեծ զորավարժությունների (Defender Europe...

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Նոյեմբերի 19, 2019


Միացյալ Նահանգները հոգեվաքրի վիճակում է։ Դա վիճակ է, որը թույլ չի տալիս վարել նախկին կենսակերպը, նախկին քաղաքականությունը, դա ա...

Գեյ-քարոզչությունը՝ որպես Արևմուտքի թոկ Վրաստանի ժողովուրդների վզին

Գեյ-քարոզչությունը՝ որպես Արևմուտքի թոկ Վրաստանի ժողովուրդների վզին

Նոյեմբերի 18, 2019


Վրաստանում տեղի ունեցավ Լևան Ակինի «Իսկ հետո մենք պարում էինք» ֆիլմի ցուցադրությունը, ինչն առաջ բերեց խոր բավարարվածության զգաց...

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

Նոյեմբերի 4, 2019


«Ժառանգության հիմնադրամ» (The Heritage Foundation) ամերիկյան հետազոտական կենտրոնի վերլուծաբան Լյուք Քոֆին հերթական անգամ իր վրա...

Վրաստանում մանկական պոռնոգրաֆիա են նկարահանում

Վրաստանում մանկական պոռնոգրաֆիա են նկարահանում

Սեպտեմբերի 24, 2019


Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Վրաստանի, նաև բոլոր հետխորհրդային երկրների եվրաինտեգրման և արևմտյան ընտրության հետևանքների մա...

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Հուլիսի 26, 2019


Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը Ռուսաստանին կոչ է արել չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության և զբոսաշրջո...

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Հուլիսի 8, 2019


Վրաստանի «Ռուստավի 2» հեռուստաընկերությունը ամենալիբերալ, ամենադեմոկրատականի համբավն ունի, քանի որ այն ֆինանսավորվում է Սորոս Ջ...

Ով Վրաստանում չի սիրում ռուսներին

Ով Վրաստանում չի սիրում ռուսներին

Հունիսի 22, 2019


Գովական վրացական հյուրընկալությունը «փուստ տվեց»։ Սկզբում այնտեղ հարձակվեցին իշխանությունների հրավերով եկած ռուսաստանցի պատգամա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ