Ազգային խայտառակություն

Աշտարակն էլ ունի իր Բալասանյան Սամվելը

Նոյեմբերի 17, 2018
Աշտարակն էլ ունի իր Բալասանյան Սամվելը

Փաշին Նիկոլյան

 

Երեք տարի առաջ Աշտարակում քաղաքապետ ընտրվեց գրեթե անչափահաս մեկը` Շահվերդյան Թովմաս անվամբ: Սա, բնականաբար, ընտրվեց ՀՀԿ ջանքերով ու լծակներով: Դարձավ տիպիկ հայկական քաղաքապետ` և՛ գողականի հետ էր լավ, և՛ կոմերցիայի, էլ չենք խոսում այն մասին, որ բացարձակ հմուտ է ընտրական տեխնոլոգիաների ոլորտում: Հարազատ կուսակցությունը տվեց սրան ամեն ինչ: Կարծես թե վարձահատույց լինելու ժամանակն է մոտենում` առջևում ընտրություններ են: Եվ սա վարձահատույց լինում է:


Դեռ մի 10 օր առաջ սա դուրս չէր գալիս ՀՀԿ մարզային գրասենյակից, պիտի աջակցեր Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ ռեյթինգային թեկնածու Սարգիս Սահակյանին: Այժմ սրա գլխում իրավիճակ է փոխվել. իր ողջ ռեսուրսներով` համայնքային աշխատակիցներով, գողականով, մանկապարտեզներով, մի խոսքով՝ ոտով-գլխով լծվել է Փաշինյան Նիկոլի կուսակցությանը ձայն բերելու գործին: Այժմ սա քամակը ճղում է այսօրվա մարզպետ Դավիթ Գևորգյանի համար, որը նույնպես ռեյթինգային թեկնածու է Արագածոտնից: Բնականաբար, մարզպետը, որ ՔՊ-ից է, անթրաշ ու անլվա մի ջահել, ռեսուրսներ ու լծակներ կօգտագործի արդեն մարզային մասշտաբով:


Այստեղ երկու խայտառակ պահ կա. առաջինն այն է, որ հանրապետական քաղաքապետը կտրուկ շրջադարձ է կատարում: Մոռանալով բարոյականն ու մարդկայինը՝ նա այսօր աշխատում է իր թիմի դեմ: Թե ինչն է ստիպել սրան գնալ այդ քայլին` կիմանան ինքն ու Փաշինյան Նիկոլը: Ամեն դեպքում, սա կարող էր հրաժարվել ՔՊ-ին ծառայելուց` Փաշինյան Նիկոլը մարդակեր չէ և չէր ուտի սրան, եթե հետ կանգներ նաև ՀՀԿ-ից, ինչպես արեցին ավելի մեծ բարոյականությամբ օժտված բազում կոմերսանտ հանրապետականներ: Փաստորեն, Շահվերդյան Թովմասը Բալասանյան Սամվելի կարգի մեկն է, և դա զզվելի է:


Երկրորդ խայտառակ պահը կապված է անձամբ Փաշինյան Նիկոլի և ողջ լակոտակրատիայի ստախոսության հետ: Հազարումի առիթով սրանք ասել և ասում են, որ այլևս վարչական լծակներ չպետք է օգտագործվեն, էլ ուր մնաց մանկապարտեզներ ու դպրոցներ: Լավ, բա սա ի՞նչ է, եթե ոչ վարչական լծակ և տարրական բռնություն ընտրողների կամքի հանդեպ:


Մեկնաբանությունները թողնում եմ ընթերցողին...

 






Դիտումների քանակ 47811


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մարուքյան Էդմոնն ընդդեմ Փաշինյան Նիկոլի կադրերի

Մարուքյան Էդմոնն ընդդեմ Փաշինյան Նիկոլի կադրերի

Մայիսի 13, 2019


«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Մարուքյան Էդմոնը հետաքրքիր գրառում է կատարել՝ Փաշինյան Նիկոլի գևորգյան դավթի կապակցո...

Արագածոտնի մարզպետին անպատվում են ըստ արժանվույն

Արագածոտնի մարզպետին անպատվում են ըստ արժանվույն

Մարտի 18, 2019


Մի թյուրիմացություն կա, անունը՝ գևորգյան դավիթ: Փաշինյան Նիկոլի թիմակիցն է, ՔՊ անդամ, անցած տարվա հոկտեմբերին նշանակվել է Արագա...

Հայաստանի նոր բդեշխները

Հայաստանի նոր բդեշխները

Մայիսի 30, 2018


Արդեն կարելի է անսխալ ասել, որ Հայաստանի մարզպետները, գրեթե բոլոր մարզպետները հրաժեշտ կտան, և նրանց կգան փոխարինելու նորերը: Այ...

Լևոն Մկրտչյանը դեմ է, բայց կողմ է

Լևոն Մկրտչյանը դեմ է, բայց կողմ է

Նոյեմբերի 4, 2016


Երբ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը խոսում է ինչ-որ բանի մասին, կարծես թե սխալ մտքեր չի արտասանում: Օրինակ, այս...

Դաշնակ մարզպետը կփրկի երկիրն արտագաղթից

Դաշնակ մարզպետը կփրկի երկիրն արտագաղթից

Մայիսի 24, 2016


Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հարցում կողմնորոշվելու լուրջ պատճառներ կան: Այս մարդը կամ որդեգրել է մի այնպիսի ...

Մեղրամիսն ավարտվեց, ընտանիքում կռիվ է

Մեղրամիսն ավարտվեց, ընտանիքում կռիվ է

Ապրիլի 21, 2016


ՀՀԿ-ՀՅԴ ցուցադրական համերաշխությունը, նույն նպատակի համար հավակնությունները մի կողմ թողնելու պատրաստակամությունը և քաղաքական սի...

Սննդային դիվերսիա. պետությունն անզոր է

Սննդային դիվերսիա. պետությունն անզոր է

Սեպտեմբերի 12, 2015


Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի չէ անգամ պաշտպանել ամենակարևորն ու թանկը` երեխաների առողջությունը: Ավելին, Հայաստ...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ