Ազգային խայտառակություն

Պահպանողականները վերարտադրվում են ընդհատակում

Նոյեմբերի 15, 2018
Պահպանողականները վերարտադրվում են ընդհատակում

Հարութ Արայիկյան

 

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախօրեին ինչ կուսակցություն ասես, որ ի հայտ չեկավ: Էլ արժանապատիվ, էլ լուսավոր, էլ եվրոպական, էլ ծռական: Մի հատ էլ Պահպանողական կուսակցություն կա: Այս կուսակցությունը նոր չէ, սակայն երբեք որևէ քաղաքական միջոցառման չի մասնակցել: Կուսակցության առաջնորդն է ոմն Հայրապետյան Միքայել, որին նաև Դինուլ են անվանում: Սա վաղուց իր ուրույն տեղն ունի մեր հաճախորդների ցանկում: Սա հայտնի դարձավ 2008թ. ՀՀ նախագահական ընտրություններից հետո, երբ, զարմանալիորեն բոլորի համար, հայտարարեց, որ իրեն հետապնդում են և ինքը փախած է: Զավեշտալին այն էր, որ սրան որևէ մեկը չէր հետապնդում, անգամ չկար հարուցված որևէ քրեական գործ, որտեղ սա գոնե վկայի կարգավիճակ ունենար: Տրամաբանական է, որ սրա հանդեպ հետախուզում էլ հայտարարված չէր: Ամեն ինչ պարզվեց ՔԿԱԳԲ-ում (ԶԱԳՍ-ում): Օրերից մի օր իբր իշխանությունների հետապնդումներից փախած պահպանողականը մի կես ժամով ընդհատակից դուրս է գալիս, գնում է ՔԿԱԳԲ և գրանցում է երեխայի ծնունդը: Փաստորեն, պահպանողականների առաջնորդը փախած էր ոչ թե իշխանություններից, այլ ընտանիքից: Բանն այն է, որ ընդհատակում ծնված և ՔԿԱԳԲ-ում 2008թ. գրանցված երեխան սրա արտամուսնական երեխան էր:


Հիմա պահպանողականները Միքայել-Դինուլի գլխավորությամբ հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է, որ Պահպանողական կուսակցությունն իր գոհունակությունն է հայտնում Հայաստանում ստեղծված ներկա քաղաքական խճանկարի առնչությամբ: Միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ չնայած բազմաբնույթ բանակցություններին և դրանց փորձերին՝ Պահպանողական կուսակցությանը և նրա դաշնակիցներին չհաջողվեց ստեղծել նախընտրական «Արևմտյան ճակատ», որը թույլ կտար Ազգային ժողովում վերջապես ունենալ իրապես արևմտյան քաղաքակրթական արժեքներ և ուղղվածություն հետապնդող մի խմբակցություն, որը մոտեցող աշխարհաքաղաքական վայրիվերումների ընթացքում կդառնար պետականության և քաղաքացիների հուսալի անվտանգության խարիսխ: Այժմ ամբողջ պատասխանատվությունը կրելու են բացառապես ռուսական կայսերական ծիրում գործող և արևմտյանի հերթական իմիտացիան իրականացնելու կոչված քաղաքական խմբերը:


Սրանով հանդերձ, Պահպանողական կուսակցությունն արձանագրում է, որ լիահույս է ընտրական բոլոր փուլերի քաղաքակիրթ անցկացման՝ կառավարության ղեկավարի վճռականությանը, թեև, ցավոք, նոր Աժ-ը չի ներկայացնելու մեր պետականության հեռահար շահերից բխող համարժեքություններն ու ներդաշնակությունը: Բացի այդ, պարզվում է, որ Պահպանողական կուսակցությունը հաջողություն և սթափություն է մաղթում ընտրական պայքարի մեջ մտած բոլոր ուժերին:


Ահա այսպիսի բաներ: Պարզվում է՝ մենք ամբողջ ազգով Միքայել-Դինուլի գոհունակությանն էինք սպասում: Պարզվում է նաև, որ սա դաշնակիցներ ունի, ընդ որում՝ արևմտամետ դաշնակիցներ, որոնք, սակայն, չգիտես ինչու, չուզեցին համագործակցել սրա հետ: Մեր կարծիքով, դաշնակիցները հենց նրա համար են, որ համագործակցեն, իսկ եթե չեն համագործակցում, ուրեմն դաշնակիցներ չեն: Մեր կարծիքով՝ ՀՀ թիվ 1 պահպանողականն ուղեղի հետ կապված խնդիր էլ ունի, քանզի չի հասկանում այսքան պարզ ճշմարտությունները: Ինչևէ, մենք մեր կողմից առողջություն ենք ցանկանում Միքայել-Դինուլին և հուսով ենք, որ կգա ժամանակ, և նա կրկին ընդհատակում կհայտնվի, իսկ ընդհատակում հայտնվելը կնպաստի ազգի վերարտադրությանը:






Դիտումների քանակ 35369


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դինուլը հովանավորում է Սիրադեղյան Վանոյին

Դինուլը հովանավորում է Սիրադեղյան Վանոյին

Սեպտեմբերի 9, 2019


Մեր երկրի թերևս ամենախայտառակ խմբակներից (իրենք իրենց կուսակցություն են անվանում) մեկը Պահպանողական կուսակցությունն է: Սրանք մի...

Աստված պահպանի պահպանողականներին

Աստված պահպանի պահպանողականներին

Սեպտեմբերի 13, 2017


Այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքը ԱԺ հայտարարության նախագիծ ներկայացրեց, որ պետք է որդեգրել ԵՏՄ-ից հեռանալու քաղաքական ուղեգիծ,...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Ստյոպային քաշեցին
Հունիսի 14, 2016


Ստյոպային քաշեցին

Charlie Hebdo-ի տանձին էլ չի
Նոյեմբերի 6, 2015


Charlie Hebdo-ի տանձին էլ չի

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ