Սովորական խայտառակություն

Շահնազարյան Դավիթը անձնական վրեժ է լուծում

Նոյեմբերի 12, 2018
Շահնազարյան Դավիթը անձնական վրեժ է լուծում

Այսօր պարզ դարձավ, որ Դավիթ Շահնազարյանը մասնակցելու է 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին՝ լինելով ՀՀԿ-ի ցուցակում։

 

«Իմ այս որոշման հիմքում խոր մտահոգություններն են՝ կապված Հայաստանի և Արցախի Հանրապետություններին սպառնացող հարաճուն վտանգների հետ։ Գործող հեղափոխական վարչախումբը ոչ միայն եղած մարտահրավերներին ու սպառնալիքներին համարժեք քաղաքականություն չի վարել, այլև վեցամսյա իր գործունեությամբ ու անգործությամբ բազմապատկել է եղածները, ավելացրել նորերը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` 1988-ից ի վեր երբեք սպառնալիքներն ու մարտահրավերներն այնքան վտանգավոր ընթացք չեն ունեցել, որքան ներկայում: Օրվա հրամայականը Հայաստանի ու Արցախի պետականությունների անվտանգությունը հեղափոխականության սպառնալիքներից պաշտպանելն է»,- հայտարարել է նա:


Անդրադառնալով ՀՀԿ-ին՝ Դավիթ Շահնազարյանը նշել է. «ՀՀԿ-ն այսօր, մեղմ ասած, իր լավագույն օրերը չի ապրում, բայց և արդյունավետ վերափոխվում՝ արդիականացվում է: ՀՀԿ արածների և չարածների համար, իմ այս որոշմամբ, իհարկե, ստանձնում եմ քաղաքական պատասխանատվություն: Ունեցել և ունեմ սկզբունքներ, որոնք չեմ փոխել: Թեև ընդհանրապես ասած` սկզբունքները քարացած դոգմաներ չեն, կարող են փոփոխվել, բայց սկզբունքներիս հավատարիմ մնալով եմ կայացրել այս որոշումը: Եվ առհասարակ, լինելով Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնադիրներից մեկը՝ ինձ պատասխանատու եմ համարում ոչ միայն 1988-ից մինչ այսօր Հայաստանում տեղի ունեցածի, այլև ապագա զարգացումների համար»:


Շահնազարյան Դավթի ասածները վերլուծելու և հասկանալու համար պետք է վերհիշենք, թե ով է նա և ինչ նկատառումներ է ունեցել իր գործունեության ընթացքում: Նա քաղաքական դաշտում ի հայտ եկավ 90-ականների սկզբին: Փորձեց պատգամավոր ընտրվել Էրեբունի համայնքում ընդգրկված ընտրատարածքներից մեկից: Երկար ժամանակ նա պատգամավոր չէր ընտրվում: Հետագայում, երբ Շահնազարյան Դավթի դուստրն սկսեց ընկերություն անել, հետագայում ամուսնացավ, Լևոն Տեր- Պետրոսյանի որդու հետ, նրա քաղաքական կարիերան սրընթաց վերելք ապրեց: Նա նշանակվեց ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետ, արտակարգ և լիազոր դեսպան: Մի խոսքով, նա միշտ համարվել է ՀՀ առաջին նախագահի մարդը: Այդ իմաստով, նրա`ՀՀԿ ցուցակում հայտնվելն առնվազն տարակուսելի է: Սակայն, ինչպես հայտնի է, հայաստանյան քաղաքական իրողությունն այնպիսին է, որ այնտեղ չկան ուղղություններ, գաղափարներ, չկան աջեր, ձախեր և այլն: Այստեղ ամեն ինչ անձնավորված է, և քաղաքական գործիչներն իրենց գործունեությունը համապատասխանեցնում են նեղ անձնական շահերին: Շահնազարյան Դավթի պարագայում խնդիրն այն է, որ մի քանի տարի առաջ նրա դուստրն ու Լևոն Տեր-Պետրոսյանի որդին ամուսնալուծվեցին, ընդ որում՝ Դավիթ Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ, որն ամուսնալուծվելուց անմիջապես հետո ամուսնացավ: Եվ քանի որ Շահնազարյան Դավիթը չունի որևէ քաղաքական չափորոշիչ և գաղափար, նրա կտրուկ ճամբարափոխությունը բացատրվում է նախկին փեսայի նկատմամբ վրեժ իրագործելու ցանկությամբ։ Այլ պատճառ սրա դեպքում լինել ուղղակի չի կարող։






Դիտումների քանակ 17573


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ուշադրություն, խոսում և ցուցադրում է 60 տարեկան լակոտը

Ուշադրություն, խոսում և ցուցադրում է 60 տարեկան լակոտը

Դեկտեմբերի 11, 2018


Լակոտը, ինչպես հայտնի է, տարիքային կատեգորիա չէ, կարելի է լինել և 60 տարեկան, բայց մնալ լակոտ: Այդպիսին է Փաշինյան Նիկոլի զինակ...

Շահնազարյանի սարքած փորձանքը Արամ Սարգսյանի գլխին

Շահնազարյանի սարքած փորձանքը Արամ Սարգսյանի գլխին

Դեկտեմբերի 5, 2018


Այսօր Դավիթ Շահնազարյանն ասաց, որ միքայելյան սասունը ստախոս է, ճիշտ այնպիսի ստախոս, ինչպիսին Փաշինյան Նիկոլն է: «միքայելյան սաս...

Կամ քաղբանտարկյալ, կամ Նիկոլի կործանիչ

Կամ քաղբանտարկյալ, կամ Նիկոլի կործանիչ

Դեկտեմբերի 5, 2018


Հնարավոր է, Հայաստանում քաղբանտարկյալ լինի: Այսօր ԱԱԾ-ն բացատրություն տալու է հրավիրել Դավիթ Շահնազարյանին: Առիթը հանդիսացել է ...

Ո՞վ և ինչո՞ւ է փրկել միքայելյանին սասունի անիմաստ կյանքը Վազգեն Սարգսյանից

Ո՞վ և ինչո՞ւ է փրկել միքայելյանին սասունի անիմաստ կյանքը Վազգեն Սարգսյանից

Դեկտեմբերի 4, 2018


«Հարց տվեք միքայելյան սասունին, թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքներն ինչպե՞ս զիջվեցին հակառակորդին, ո՞վ էր ...

Փաշինյան Նիկոլն ու Ալիևը ամերիկյան սցենարում նույն դերն են խաղում

Փաշինյան Նիկոլն ու Ալիևը ամերիկյան սցենարում նույն դերն են խաղում

Դեկտեմբերի 4, 2018


Շահնազարյան Դավիթը կրկին հիշեցրեց, որ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում ադրբեջանցիների առաջխաղացում է նկատվել: Ըստ...

Հայաստանյան բանտերում տեղ չի լինելու

Հայաստանյան բանտերում տեղ չի լինելու

Նոյեմբերի 27, 2018


«Ներկայիս վարչապետը խոսում է կոռուպցիայի մասին. ու դա կատարյալ դեմագոգիա է: Քանի դեռ փոխվարչապետ ավինյանը, որը 35 հազար դոլարի ...

Անիմաստ աննախադեպ երթը հիացրեց ոմանց և խայտառակեց Փաշինյանին

Անիմաստ աննախադեպ երթը հիացրեց ոմանց և խայտառակեց Փաշինյանին

Նոյեմբերի 24, 2018


Փաշինյան Նիկոլն էսօր անմեղ նախրին հանեց փողոց և իր հետ քայլել տվեց գրեթե ողջ քաղաքով: Երեկվանից ստույգ տվյալներ կային, թե ռեսու...

Խաչատուր Քոքոբելյանը` կործանման և փրկության միջև

Խաչատուր Քոքոբելյանը` կործանման և փրկության միջև

Դեկտեմբերի 14, 2016


«Ազատ դեմոկրատներ» կուսակցւթյան նախագահ Խաչատուր Քոքոբելյանը մեծ քաղաքական գործիչ է: Համենայն դեպս, նա է այդպես կարծում, իսկ կա...

Կերպարանափոխվածները

Կերպարանափոխվածները

Հուլիսի 21, 2016
1

Հետաքրքիր է, որ Զավենիչը 1999թ. հոկտեմբերի 27-ի կատարվածը արկածախնդրություն չհամարեց։ Նա դա ճանաչեց ողբերգություն, իսկ արկածախն...

Նամուս ունե՞ն արդյոք հայրենական արևմտամետները

Նամուս ունե՞ն արդյոք հայրենական արևմտամետները

Սեպտեմբերի 9, 2015


Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարություն է արել, որը գրգռել է հայկական հանրությանը։ Բաստրիկինն ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը