Սովորական խայտառակություն

Ո՞վ է լինելու հայաստանյան ընդդիմությունը

Նոյեմբերի 10, 2018
Ո՞վ է լինելու հայաստանյան ընդդիմությունը

Միքայել Սասունյան 

 

Երբ խորհրդային տարիներին արգելում էին Սախարովի, Կովալյովի, Հավելի,,Գամսախուրդիայի, Լանդսբերգիսի կամ Հայրիկյանի գործունեությունը, նրանք համակրանք էին ձեռք բերում ժողովրդի շրջանում և դրա արդյունքում մեծ առավելությամբ հաղթում էին հետխորհրդային տարիներին անցկացվող ընտրություններում: Ավելին, խորհրդային տարիների այլախոհների մի մասը հետագայում շատ բարձր պետական պաշտոններ զբաղեցրեցին:

 

Երբ 90-ականների սկզբին ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյան Լևոնի նախաձեռնությամբ կասեցվեց ՀՅԴ գործունեությունը, այդ կուսակցությունը սկսեց ճանաչվել և ընդունվել հասարակության կողմից: Հետագայում այդ կուսակցությունն,արգելված լինելով հանդերձ, մեծ դերակատարում ունեցավ 1995,1996, 1998թթ. համապետական ընտրություններում: Հենց որ ՀՅԴ-ի գործունեության վրա դրված արգելանքը հանվեց, այդ կուսակցության վարկանիշը սկսեց սրընթաց անկում ապրել:

 

Իրենց էությամբ չլինելով արմատական ընդդիմություն, 2000-ականներին ընդդիմադիր էին համարվում Արտաշես Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արթուր Բաղդասարյանը և անգամ Վիկտոր Դալլաքյանը: Խնդիրն այն էր, որ օրվա իշխանությունները հրապարակայնորեն նրանցից մեկին անվանել էին իդիոտ, էն մյուսներին էլ ՝ հաճախորդներ: Նպատակը մեկն էր՝ սրանց ընդդիմություն կարգել: Դե, լայն զանգվածներն էլ հիմնականում միամտորեն ձայն են տալիս նրանց, ում փնովում են իշխանությունները:

 

Երբ Սերժ Սարգսյանը վերջնականապես հասկացավ, որ պրն Ծառուկյանից ընդդիմություն չի ստացվի, այդ դերը հանձնեց Փաշինյան Նիկոլին: Դա եղավ 2014թ: Հենց այդ ժամանակ կազմակերպվեց պրն Ծառուկյանի անկումը և նախաձեռնվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծումը: Սակայն, եթե ՀՅԴ-ին կամ Բաղդասարյան Արթուրին վերապահված էր իշխանությունների կողմից հալածյալի դերը, ապա Փաշինյան Նիկոլի պարագայում այդ դերը տրանսֆորմացվեց, և վերջինս ստանձնեց իշխանությունների հալածողի դերը: Նրան համարյա ամեն ինչ թույլատրվում էր: Նա անում էր այնպիսի բաներ, որոնց համար այլոք կպատժվեին: Էլ չենք խոսում նրա ֆինանսավորման մասին նախագահականի կողմից (օրինակ, նրա թերթի ողջ տպաքանակը առանց վերադարձի գնում էր Միքայել Մինասյանի հետ ասոցիացվող «Պրես-Ստենդ» ընկերությունը, ինչը չիրականացվող երազանք է յուրաքանչյուր թերթի համար): Մի խոսքով, Փաշինյան Նիկոլին դարձրեցին ընդդիմություն:

 

Հայ իրականության մեջ ընդդիմություն լինելն ենթադրում է առնվազն երկու հանգամանք: Նախ, օրվա իշխանություններն առկա ընդդիմությամբ շանտաժի են ենթարկում աշխարհի խոշոր քաղաքական խաղացողներին: Հաշվարկը շատ պարզ է: Օրինակ, Տեր-Պետրոսյան Լևոնն իր քաղաքական տերերին վախեցնում էր ՀՅԴ-ով` վերջինիս ներկայացնելով որպես ահաբեկչական խմբավորում, որը կարող է գալ իշխանության, եթե ինքը չլինի նախագահ և այսպիսով Հայաստանն անվերահսկելի կդառնա: Բացի այդ, վերահսկելի ընդդիմությունն անհրաժեշտ է ֆորս մաժորային իրավիճակներում, այսինքն` այն դեպքերում, երբ պետությունը կանգնած է այնպիսի վտանգի առջև, որի պարագայում վտանգվում է պետության տարածքային ամբողջականությունը: Օրինակ, երբ Քոչարյան Ռոբերտին պարտադրում էին զիջումների գնալ Ղարաբաղի հարցով Գոբլի կործանիչ ծրագրով, հայտվեց Նաիրի Հունանյանը, և երկրում իրողություն փոխվեց: Աշխարհը հասկացավ, որ ինչպիսի ուժեր կարող են գալ իշխանության, եթե Հայաստանին զիջումներ պարտադրվեն: Նույնը եղավ այս տարի գարնաը: Էապես Հայաստանում ոչինչ չփոխվեց, սակայն աշխարհը տեսավ, որ հայերն ընդունակ են հեղափոխություն իրականացնել:

 

Այնպես, ինչպես մյուս իշխանությունները, Փաշինյան Նիկոլն էլ ընդդիմության կարիք ունի: Հանրապետականները վարկաբեկված են, պրն Ծառուկյանը չունի այն ունակությունները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից ընդդիմադրին: Փաշինյան Նիկոլի համար ընդդիմության իդեալական տարբերակը «Սասնա Ծռերն» են: Համ ահաբեկչական հակումներ ունեն, համ ռուսատյաց են, համ էլ կարող են հավակնել արմատական տրամադրություններ ունեցող ընտրազանգվածի ձայներին: Փաշինյան Նիկոլն այսպիսի հնարավորություն բաց չի թողնի և, ամենայն հավանականությամբ, «Սասնա ծռեր» կուսակցությունը կդառնա երկրորդ քաղաքական ուժը, որի վրա միաժամանակ կդրվեն երկրի թիվ 1 ընդդիմության կարգավիճակից ենթադրվող պարտավորությունները: Ի դեպ, այդ ընթացակարգի սկիզբն արդեն դրվեց: «Սասնա ծռերի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլայանը դիմել է ՀՀ վարչապետին իրեն քաղաքացիություն շնորհելու համար, սակայն բացասական պատասխան ստացել: Այլ կերպ ասած, մոտակա ընտրություններին Սեֆիլյանը չի կարողանա առաջադրվել որպես պատգամավորության թեկնածու: Սա նշանակում է, որ նա ձեռք է բերելու հալածյալի կարգավիճակ դրա բոլոր հետևանքներով: Մի խոսքով, ընդդիմություն է լինելու: Բացի այդ, աշխարհին ներկայացնելով «Սասնա ծռերին», իշխանությունը պետք է բնութագրի դրանց որպես ահաբեկչական հակումներ ունեցող կուսակցություն և ապացուցի, թե ինչ վտանգներ կարող են սպասել Հայաստանին դրանց՝ իշխանության գալու պարագայում: Աշխարհը կընդունի Փաշինյան Նիկոլի անփոխարինելի լինելու փաստը, և մեր երկիրը մի քանի տարի կապրի սիրո և համերաշխության մթնոլորտում: Եթե, իհարկե, Փաշինյան Նիկոլի հպարտ քաղաքացիներից բաղկացած նախիրը խելքի չգա...






Դիտումների քանակ 27591


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հերթը հասավ Բաղդասարյան Արթուրին. ո՞վ է հաջորդը

Հերթը հասավ Բաղդասարյան Արթուրին. ո՞վ է հաջորդը

Նոյեմբերի 18, 2019


Բաղդասարյան Արթուրը 22 տարի նստեց պառլամենտում, աշխատեց ԱԺ նախագահ, ԱԱԽՔ, 10 անգամ ընդդիմացավ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյա...

Նոր Հայաստանում ու դատարանում ծուռ պավլիկի դեմ խաղ չկա

Նոր Հայաստանում ու դատարանում ծուռ պավլիկի դեմ խաղ չկա

Նոյեմբերի 6, 2019


Ահաբեկիչ մարդասպան մանուկյան պավլիկը Բեռլինը գրաված հերոսների խոսքն է կրկնում՝ если надо, повторим, բայց առանց հասկանալու: «Սաս...

Ահաբեկիչները ողջունում են Ստամբուլյան կոնվենցիան և աշխարհի բոլոր այլասերվածությունները

Ահաբեկիչները ողջունում են Ստամբուլյան կոնվենցիան և աշխարհի բոլոր այլասերվածությունները

Նոյեմբերի 4, 2019


Քանի որ «Սասնա ծռեր» ահաբեկչական բանդան, որի հիման վրա Փաշինյան Նիկոլը կուսակցություն ստեղծեց, ամերիկյան պետդեպարտամենտի և Սորո...

բաբաջանյան արմանին նոր զգացմունքներ են պետք, հներն արդեն լավ չեն ազդում

բաբաջանյան արմանին նոր զգացմունքներ են պետք, հներն արդեն լավ չեն ազդում

Նոյեմբերի 2, 2019


Պրոֆեսիոնալ բոզի վաստակ և միասեռական բաբաջանյան արմանը նորից ընկել է Վազգեն Մանուկյանի հետևից, այս անգամ՝ երջանկահիշատակ Էդուար...

բաբաջանյան արմանը չսիրեց Վազգեն Մանուկյանին, վաղը չի սիրի Գագիկ Ծառուկյանին

բաբաջանյան արմանը չսիրեց Վազգեն Մանուկյանին, վաղը չի սիրի Գագիկ Ծառուկյանին

Հոկտեմբերի 29, 2019


Հոմոսեքսուալ բաբաջանյան արմանը հետերոսեքսուալ ջհանգիրյան գագոյից մեծ գործ կատարեց հոկտեմբերի 27-ի դեպքի բացահայտման մեջ: Նաիրի ...

Բաբլոյանի խոստովանությունը, կամ՝ Բաբլոյանի ու Ծառուկյանի տարբերությունը

Բաբլոյանի խոստովանությունը, կամ՝ Բաբլոյանի ու Ծառուկյանի տարբերությունը

Հոկտեմբերի 23, 2019


Ինչպես հայտնի է, Արա Բաբլոյանին Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ն երեկ շնորհել էր կասկածյալի բարձր կարգավիճակ մի քրեական գործում, որը գոյու...

ավետիսյան վարուժան՝ Փաշինյան Նիկոլի ու ամերիկյան դեսպանի ճիշտ աշխատող

ավետիսյան վարուժան՝ Փաշինյան Նիկոլի ու ամերիկյան դեսպանի ճիշտ աշխատող

Հոկտեմբերի 16, 2019


Փաշինյան Նիկոլի շնորհիվ երկիրն արդեն թևակոխել է զանգվածային գժության դարաշրան: Ազգի նվիրյալ գեներալին համարում են հինգերորդ շար...

Վիտալի Բալասանյանի դեղին քարտը Փաշինյան Նիկոլին

Վիտալի Բալասանյանի դեղին քարտը Փաշինյան Նիկոլին

Հոկտեմբերի 8, 2019


Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանն այսօր դեղին քարտ ցույց տվեց Փաշինյան Նիկոլին: Փոքր տեսանյութում նա հայտարարեց, որ ժողով...

մակունց լիլիթի մեջ էլ տեղ չկա

մակունց լիլիթի մեջ էլ տեղ չկա

Հոկտեմբերի 2, 2019


Ազգային ժողովում շարունակվում են ՀՀ սահմանադրության և Հրայր Թովմասյանի դեմ դիվերսիայի նախապատրաստական աշխատանքները: Այսօր ԲՀԿ ա...

Փաշինյանը ռոնդո է պարում Ծառուկյանի գլխին

Փաշինյանը ռոնդո է պարում Ծառուկյանի գլխին

Սեպտեմբերի 19, 2019


Փաշինյան Նիկոլը նոր մեթոդ է կիրառում քաղաքականությունում՝ ռոնդո: Դա երաժշտական ստեղծագործության ձև է, որտեղ գլխավոր թեման կրկնվ...

Փաշինյան Նիկոլի պուպուլիկը լավ չէ

Փաշինյան Նիկոլի պուպուլիկը լավ չէ

Սեպտեմբերի 14, 2019


Փաշինյան Նիկոլի պուպուլիկը (Կոտայքի մարզպետ պետրոսյան ռոմանոսը) վախեցած է: Հիշեցնենք, որ միքայելյան սասունն ամիսներ առաջ չսատար...

Զգուշացեք, Ծառուկյանը կանգնում է ժողովրդի կողքին

Զգուշացեք, Ծառուկյանը կանգնում է ժողովրդի կողքին

Սեպտեմբերի 12, 2019


Տարիուկես առաջ պրն Ծառուկյանը նույնպես ժողովրդի կողքին կանգնեց և վերջինիս հերն անիծեց՝ Փաշինյան Նիկոլին իշխանության բերելով, ավ...

Ծառուկյանը ոտնձգեց, բայց քաշվեց

Ծառուկյանը ոտնձգեց, բայց քաշվեց

Սեպտեմբերի 10, 2019


Երեկ «Բարգաված Հայաստան» կուսակցության խմբակցությունը հակամարդկային օրինագիծ էր ներկայացրել Ազգային ժողովի ուշադրությանը, որով ...

 Փաշինյան Նիկոլի համար եկել է տեռորի դիմելու ժամանակը

Փաշինյան Նիկոլի համար եկել է տեռորի դիմելու ժամանակը

Սեպտեմբերի 6, 2019


Բեյրութցին ճիշտ է խոսում, չի ստում: Բազմիցս ասել ենք, որ Փաշինյան Նիլոլը, սրանց բանտից ազատելով, երկու նպատակ է հետապնդել. մտցն...

կարապետյան վլադիմիր. ժողովրդի վարչապետն ունի կասկածելի հակումներ ու հետաքրքրություններ

կարապետյան վլադիմիր. ժողովրդի վարչապետն ունի կասկածելի հակումներ ու հետաքրքրություններ

Սեպտեմբերի 5, 2019


Փաշինյան Նիկոլի խոսնակ կարապետյան վլադիմիրն ավետել է, որ այսօր ժողովրդի վարչապետն ընդունել է «Սասնա ծռեր» ահաբեկչական կուսակցու...

«Սասնա ծռերի» խոսնակն ուրիշ խայտառակություն է

«Սասնա ծռերի» խոսնակն ուրիշ խայտառակություն է

Հուլիսի 18, 2019


«Սասնա ծռեր» բանդիտները խոսնակ ունեն, անունը՝ սիմոնյան սյուզան: Սա յուրահատուկ պառվաբոզ է, կարելի է աել՝ հայ ժողովրդի ամենախայտ...

«Սասնա ծռերը» տոն են տոնում

«Սասնա ծռերը» տոն են տոնում

Հուլիսի 17, 2019


«Սասնա ծռեր» ահաբեկչական կուսակցությունն այսօր նշեց իր «ապստամբության» երրորդ տարեդարձը: Քանի որ սրանց լկտիությունը չափ ու սահմ...

Գագիկ Ծառուկյանը չի նկատում

Գագիկ Ծառուկյանը չի նկատում

Հուլիսի 9, 2019


Գագիկ Ծառուկյանին հարցնում են, թե կա արդյոք երկրում սահմանադրական ճգնաժամ, կապված գոմիկ գրիգորյան վահեի՝ ՍԴ նախագահ ինքնահռչակվ...

Փաշինյան Նիկոլը համբերությունից հանում է ահաբեկիչներին

Փաշինյան Նիկոլը համբերությունից հանում է ահաբեկիչներին

Հուլիսի 1, 2019


«Սասնա ծռեր» ահաբեկիչները դժգոհ են Փաշինյան Նիկոլից, որ նա չի ազատում մարդասպան բիլյան արմենին ու բարսեղյան սմբատին: Ավելին, տե...

ԲՀԿ-ն վախենո՞ւմ է Սորոս Ջորջից

ԲՀԿ-ն վախենո՞ւմ է Սորոս Ջորջից

Հունիսի 28, 2019


Մալյանին պատասխանեցին: Նորմալ դիրքորոշում արտահայտեցին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ռամկավարները: Դեմ էին Սորոսի փակմանը Մարուքյան Էդմոնն ու մ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը