Սովորական խայտառակություն

Կաթողիկոսը սկսել է մեծածախ օրհնության գործ անել

Նոյեմբերի 7, 2018
Կաթողիկոսը սկսել է մեծածախ օրհնության գործ անել

Ջհանգիր Լֆիկյան

 

Խորհրդային տարիներին ամենուրեք կարելի էր հանդիպել գրությունների, որոնցում նշվում էր ինչ-որ ծառայությունների մատուցման մասին։ Միաժամանակ, գրության ընթերցողին տեղեկացվում էր, որ առաջարկվող ծառայությունների համար ընդունվում են միայն կոլեկտիվ հայտեր: Օրինակ, մարդը կարող էր այցելել օպերայի և բալետի թատրոն՝ միայն կոլեկտիվի անդամ լինելով: Այդ իմաստով, լինում էին անգամ զավեշտալի դեպքեր: Իլֆի և Պետրովի «Ոսկե հորթը» գրքում նկարագրված է մի դրվագ, որտեղ Օստապ Բենդերն ու Շուրա Բալագանովը ցանկանում են նախաճաշել, սակայն պարզում են, որ սրճարաններում նախաճաշը տրամադրվում է միայն արհմիության անդամներին:


Կաթողիկոսը պարապ չի նստում: Նա շարունակում է իր խայտառակ գործունեությունը: Հիմա էլ նա նոր զբաղմունք է գտել: Ընդօրինակելով խորհրդային տարիների փորձը՝ սկսել է օրհնել միայն հիմնարկների աշխատողներին: Ընդ որում, հիմնարկը պետք է նախապես օրհնելու հայտ ներկայացնի և սպասի օրհնության իր հերթին: Այլ կերպ ասած, «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությունը մեծածախ օրհնություններ իրականացնելու հայտ է ներկայացնում: Այսպես շարունակվելու դեպքում անձը կօրհնվի միայն կոլեկտիվի անդամ լինելուց հետո:


ԵՊՀ կայքից տեղեկանում ենք, որ կաթողիկոսն օրհնել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի աշխատակիցներին և որոշ ուսանողների, մի խոսքով՝ կոլեկտիվի ներկայացուցիչներին: Ստացվում է, որ մի քանի դասախոս և սահմանափակ քանակությամբ ուսանող ստացել են օրհնություն, իսկ մնացածը` ոչ: Ընդ որում, կարծում ենք, որ մնացածների մեջ կարող էին լինել այնպիսիները, որոնք օրհնության կարիք են զգում: Արարողության ընթացքում այս խնդրին անդրադարձ չի արվել: Պարզ չէ նաև, թե արդյոք օրհնված արևելագետները կարող են իրենց ստացած օրհնությունից մի փոքր մասնաբաժին փոխանցել չօրհնվածներին: Սրանք լուրջ խնդիրներ են, որոնք պետք է հետագայում գտնեն իրենց լուծումը: Բացի այդ, մեզ համար անհանդուրժելի է խտրականության ցանկացած դրսևորում: Մենք գտնում ենք, որ եթե օրհնվել են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ներկայացուցիչները, ապա նման երջանկության պետք է արժանանան նաև մյուս ֆակուլտետների ներկայացուցիչները, հակառակ դեպքում նրանք կգտնվեն անհավասար պայմաններում: Կարծում ենք, որ մայր բուհն անվերապահությամբ և ամբողջությամբ օրհնելուց հետո կաթողիկոսը պետք է օրհնի նաև այլ բուհերի ներկայացուցիչներին և միայն դրանից հետո անցնի Հայաստանում գործող այլ հիմնարկների օրհնման գործընթացին: Գտնում ենք, որ սկզբում պետք է օրհնվեն պետական հիմնարկների ներկայացուցիչները և միայն դրանից հետո` ՍՊԸ-ները, ԲԲԸ-ները և ՓԲԸ-ները: Մեզ, որոշ առումով, խնդրահարույց էր թվում ԱՁ-ների օրհնությունը, սակայն ՀՀ օրենսդրության մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո պարզեցինք, որ ԱՁ-ն նույնպես համարվում է հիմնարկ, որը կարող է նաև կոլեկտիվ ունենալ:


Ինչևէ: Կաթողիկոսին սպասվում է տաժանակիր աշխատանք, սակայն վստահ ենք, որ նա տակից դուրս կգա, քանի որ դա գործ է և այն անվճար չէ: Զանգվածային օրհնություններն, իհարկե, վճարովի են: Վճարի չափը տատանվում է՝ ելնելով օրհնության ուժգնությունից և հիմնարկի ֆինանսական կարողությունից: Այս իմաստով, անհամեմատելի են, ասենք «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ին և «Սանիտեքին» հատկացվող օրհնությունների չափաբաժինները: Փաստ է, որ դրանցից մեկը շատ կօրհնվի, մյուսը` քիչ: Ավելին, եթե ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ներկայացուցիչներն իրենք են գնացել իրենց բաժին օրհնության հետևից, ապա «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի դեպքում վերջինիս ներկայացուցիչները որակյալ օրհնություն կստանան հենց աշխատավայրում: Կաթողիկոսին հաջողություն մաղթելով՝ ցանկանում ենք նրան տեղեկացնել, որ մենք էլ որակյալ օրհնության կարիք ունեցող կոլեկտիվ ենք: Դե, մանրամասների համար, հուսով ենք, կպայմանավորվենք:

 






Դիտումների քանակ 43562


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կաթողիկոսը Վատիկանում մեզ հետաքրքիր չէ

Կաթողիկոսը Վատիկանում մեզ հետաքրքիր չէ

Հոկտեմբերի 25, 2018


Ամենայն Հայոց կաթողիկոսը Վատիկանում է այցով, բայց այդ մասին մենք իմանում ենք ռուսական լրատվամիջոցներից: Հալալ է Փաշինյան Նիկոլի...

սանասարյան դավթի հերթական դատարկ բացահայտումը

սանասարյան դավթի հերթական դատարկ բացահայտումը

Հոկտեմբերի 25, 2018


Փաշինյան Նիկոլի լակոտակրատիայի ամենաանբարոյական անդամներից մեկը` սանասարյան դավիթը (թեպետ պետք է ասել, որ սա Փաշինյան հարազատ կ...

Կաթողիկոսը՝ ծտի թռիչքի բարձրությունից

Կաթողիկոսը՝ ծտի թռիչքի բարձրությունից

Հոկտեմբերի 13, 2018


Չնայած այն հանգամանքին, որ կաթողիկոսի մասին վերջերս քիչ ենք գրում, մենք նրան չենք մոռացել, և նա շարունակում է մնալ մեր ուշադրու...

Կրկին ԵՊՀ լակոտների և անառակների մասին

Կրկին ԵՊՀ լակոտների և անառակների մասին

Հոկտեմբերի 10, 2018


Բազմիցս անդրադառնալով ԵՊՀ ռեստարտ նախաձեռնության խայտառակ գործունեությանը, այնուամենայնիվ, անդրադարձել ենք նախաձեռնության ղեկավ...

Խունվեյբինները նորից ԵՊՀ-ում

Խունվեյբինները նորից ԵՊՀ-ում

Սեպտեմբերի 19, 2018


Հայտնի է, որ Փաշինյան Նիկոլն իր հաղթանակից հետո ստեղծեց խունվեյբինների ինստիտուտը, այսինքն` այն փոխ առավ Մաոյի դարաշրջանի Չինաս...

Փաշինյան Նիկոլը թշնամություն է անում Հայ Առաքելական եկեղեցուն

Փաշինյան Նիկոլը թշնամություն է անում Հայ Առաքելական եկեղեցուն

Սեպտեմբերի 18, 2018


Փաշինյան Նիկոլը նոր վրաերթ է կազմակերպել կաթողիկոսի և ընդհանրապես Հայ Առաքելական եկեղեցու վրա. օլիգարխների թիկնազորին ասֆալտին ...

Ինչո՞ւ այսքան ուշ

Ինչո՞ւ այսքան ուշ

Հուլիսի 19, 2018


Արդեն երկրորդ ամիսն է` ասպարեզում է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականը պահանջող պատրվակով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախա...

Կաթողիկոսն ընդդեմ Սորոսի

Կաթողիկոսն ընդդեմ Սորոսի

Հուլիսի 9, 2018


Թեև հանրությունն ուշի-ուշով հետևում է, թե ինչ ավարտ կունենա Գարեգին Երկրորդ և «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման հակամարտությ...

Քրիստոսին խոցած Գեղարդով հիմա էլ մեզ են խոցում

Քրիստոսին խոցած Գեղարդով հիմա էլ մեզ են խոցում

Հուլիսի 6, 2018


Այսօր երկրի սկանդալային կիզակետը Էջմիածինն էր, որտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները ներխուժել էին Մայր Աթոռի...

Աղոթքն էլ չի փրկի

Աղոթքն էլ չի փրկի

Հունիսի 29, 2018


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողները համառում են, իսկ կաթողիկոսն այս իրավիճակում իր անելիքը չգիտի: Ներգ...

Ամենայն հայոց կաթողիկոսը շարունակում է անվճար եվ երջանիկ ապրել

Ամենայն հայոց կաթողիկոսը շարունակում է անվճար եվ երջանիկ ապրել

Հունիսի 26, 2018


Այն, որ կաթողիկոսը դուստր ունի, որևէ մեկի համար նորություն չէ: Ավելին, կարող է պարզվել, որ նա մի 10 երեխա էլ ունի, դա էլ զարման...

Ռեկտորին զոռով են պահում

Ռեկտորին զոռով են պահում

Հունիսի 26, 2018


Մի անհասկանալի բան է կատարվում Երևանի պետական համալսարանում: Արդեն տևական ժամանակ է` այստեղ պահանջում են ռեկտոր Արամ Սիմոնյանի ...

Եկեղեցու «թավշյա» հեղաշրջումը

Եկեղեցու «թավշյա» հեղաշրջումը

Հունիսի 12, 2018


Մի քանի օր է` չեն հանդարտվում կաթողիոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող ցուցարարների բողոքի ակցիաներն ու երթերը: Ներքաղաքա...

«Թավշյա» հեղափոխությունը հասավ Մայր Աթոռ

«Թավշյա» հեղափոխությունը հասավ Մայր Աթոռ

Հունիսի 6, 2018


Այսօր Երևանի Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով քաղաքացիները ...

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Հունիսի 2, 2018


Առասպելական Մյունհաուզենը տարօրինակ սովորություններ ուներ: Դրանցից մեկը այլ պետությունների հետ պատերազմելն էր: Օրինակ, նա հայտա...

Նիկոլի Սաքուլիկների ժամանակը

Նիկոլի Սաքուլիկների ժամանակը

Մայիսի 30, 2018


Սաքուլիկ անձնանունը վաղուց է դարձել հասարակ անուն և նշանակում է կարիերիստ երիտասարդ, ով զուրկ է ինտելեկտից և գիտելիքներից, սակա...

Դավիթ զուգարանագետը նաև իրավական սանիտար է

Դավիթ զուգարանագետը նաև իրավական սանիտար է

Մայիսի 29, 2018


Մեր կայքում մի քանի հոդված հրապարակվեց, որոնց մեջ անդրադարձել էինք Երևանի պետական համալսարանում գործունեություն ծավալած «Ռեստար...

Փոխվարչապետը ուղղորդում և սադրում է

Փոխվարչապետը ուղղորդում և սադրում է

Մայիսի 28, 2018


Վաղը Երևանի պետական համալսարանում ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպելու` պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Արամ...

FBI-ն և կաթողիկոսը

FBI-ն և կաթողիկոսը

Մայիսի 18, 2018


Այս օրերին լուրեր տարածվեցին այն մասին, որ Հայաստան է ժամանել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբը: ...

Ո՞վ կպահանջի կաթողիկոսի հրաժարականը

Ո՞վ կպահանջի կաթողիկոսի հրաժարականը

Մայիսի 16, 2018


Այսօր ամբողջ մայրաքաղաքը հեղեղված էր ցուցարարներով: Նաիրիտցիները նախագահականի դիմաց էին, տաքսիստները փակել էին Բաղրամյան պողոտա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հայրենիքը վտանգված է
Նոյեմբերի 20, 2018


Հայրենիքը վտանգված է

Տարոնն արտագաղթեց
Նոյեմբերի 16, 2018


Տարոնն արտագաղթեց

ՀՀԿ-ի վերջին օգուտը
Հոկտեմբերի 29, 2018


ՀՀԿ-ի վերջին օգուտը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ