Խայտառակություն առանց մեկնաբանության

Ինչու է սկսում եռալ Անդրկովկասը

Հոկտեմբերի 29, 2018
Ինչու է սկսում եռալ Անդրկովկասը

Ստանիսլավ Տարասով

 

Նախագահական ընտրությունները Վրաստանում մի ինչ-որ հետաքրքիր բան ցույց տվեցին

 

Անդրկովկասը հայտնվում է դինամիկ փոփոխությունների գոտում։ Վրաստանում տեղի ունեցան պետության ղեկավարի վերջին համընդհանուր և ուղղակի ընտրությունները։ Թեկնածուներից և ոչ մեկն առաջին փուլում հաղթանակ տանելու համար անհրաժեշտ ձայների 50%-ից ավելին չհավաքեց։ Առաջին տեղում է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին, սակայն, սատարում է «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը։ Նրա օգտին քվեարկել է ընտրողների 38,66%-ը։ Նրա մերձավորագույն մրցակիցը՝ Գրիգոլ Վաշաձեն, որն իշխանության նախկին՝ Միխայիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության թեկնածուն է, հավաքեց 37,7%։ Քվեարկության երկրորդ փուլը տեղի կունենա առաջին փուլի արդյունքների վերջնահաշվարկից 20 օր հետո։ Վրացի շատ փորձագետներ պնդում են, որ դա լիովին բավարարում է «Վրացական երազանքին», իսկ Զուրաբիշվիլին, հաղթանակի պարագայում, կդառնա Վրաստանի առաջին կին նախագահը։

 

Հարկ է ասել, որ քաղաքական պայքարի լարվածությունը շիկացած էր։ Ի դեպ, համաձայն 2017թ. հոկտեմբերին ընդունված սահմանադրական փոփոխությունների՝ 2024թ. հաջորդ ընտրությունների ժամանակ Վրաստանի ղեկավարին ընտրելու է քվեարկող-ընտրողների հատուկ կոլեգիան։ Հանրապետությունն անցնում է կառավարման խորհրդարանական ձևի։ Ներկայիս սրացման պատճառը փորձագետները համարում են այն, որ հիմա, ըստ էության, կատարվում է ավելի կարևոր՝ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստություն, որոնք տեղի կունենան 2020թ.։ Բայց մինչ այդ Քռով շատ ջուր կհոսի, իսկ Թբիլիսիին սպասվում են փոփոխություններ նախևառաջ արտաքին քաղաքականությունում։ Ընդ որում, ինչպես կարծում է վրացի փորձագետ Վասո Կապանաձեն, Զուրաբիշվիլին նախագահի միակ թեկնածուն է, որը կարող է երկխոսություն հաստատել Մոսկվայի հետ։ Մեկ այլ փորձագետ՝ Թենգիզ Աբլոթիան, ուշադրություն է հրավիրում այն բանին, որ «կառավարող կուսակցությունում սկսել է փոխվել հռետորաբանությունը Ռուսաստանի վերաբերյալ»։


Իրավիճակը պարզերից չէ նաև Հայաստանում, որտեղ դեկտեմբերին անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հիմա այստեղ ևս եռում են քաղաքական կրքերը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները պնդում են, որ նա «խուսանավում է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքից և շարժվում է Արևմուտքի ուղղությամբ»։ Սակայն տարածաշրջանում իրավիճակը նրբորեն զգացող վրացի հայտնի քաղաքագետ Գելա Վասաձեն ընդգծում է, որ Փաշինյանը, ընդհակառակը, «հավասարակշռում է՝ ուժեղացնելով, այլ ոչ թե թուլացնելով ռուսական գործոնը»։ Հայաստանի հարևանը՝ Բաքուն, վերջին ժամանակներս նկատելիորեն ակտիվացրել է իր առևտրատնտեսական և քաղաքական համագործակցությունը Մոսկվայի հետ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անցում է կատարել նուրբ, հավասարակշռված արտաքին քաղաքական գծի։ Դուշանբեում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ նա բանավոր պայմանավորվածությունների է գնացել Փաշինյանի հետ, ինչը նկատելիորեն նվազեցրել է ռազմական առճակատման ռիսկը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Թեև շատերն էին ենթադրում, թե Բաքուն կօգտվի Երևանի ցնցումներից՝ հարված հասցնելու համար։


Ի՞նչ է տեղի ունենում։ Նշենք հետևյալ կետերը։ Նախ՝ աչքի է զարնում այն, որ արևմտյան շատ փորձագետներ Անդրկովկասը սկսել են նշել որպես «Եվրոպայի գորշ գոտի»։ Շվեյցարական Neue Zürcher Zeitung պարբերականը ճշտում է. «Ներկայում Արևելյան Եվրոպայում միմյանց դիմակայում են երկու մեծ դաշինքներ. Հյուսիսատլանտյան դաշինքը և Եվրամիությունը՝ մի կողմից, և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ)՝ մյուս։ Չորս երկրներ, որոնք չեն մտնում այս միություններից և ոչ մեկի մեջ, այն է՝ Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը և Մոլդովան (ՎՈւԱՄ կամ, ինչպես այն այլ կերպ էլ են անվանում՝ «Ռուսաստանից նեղացածների դաշինքը»- Ս.Տ.), ամբողջությամբ չեն վերահսկում իրենց տարածքները։ Մոտ ապագայում դեպի արևելք ԵՄ և ՆԱՏՕ ընդլայնման հեռանկարներն աղոտ են։ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և Եվրոպայի խորհուրդը, չնայած Թբիլիսիին սատարելու՝ վերջին տարիներին արվող հայտարարություններին, ի ցույց դրեցին իրենց անկարողությունը՝ լուծելու նրա անվտանգության հիմնարար խնդիրը, որն էլ պայմանավորում է Արևելյան Եվրոպայի գորշ գոտու իրադրությունը»։ Ձախողվեցին նաև անդրկովկասյան «գորշ գոտուն» երկկողմանի հիման վրա որևէ կառուցվածքայնություն և կայունություն հաղորդելու ԱՄՆ բոլոր փորձերը։


Երկրորդ՝ Անդրկովկասում իրավիճակի վրա, ինչպես գրում է լիբանանյան Al Mayadeen պարբերականը, սկսել է ազդել «ԱՄՆ շրջադարձը դեպի Հնդկական օվկիանոս, իսկ Ռուսաստանինը՝ դեպի Մերձավոր Արևելք, Մոսկվայի մասնակցությունը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում՝ Թուրքիայի և Իրանի հետ դաշինք ստեղծելու միջոցով, սկսել է ընդլայնել նրա աշխարհաքաղաքական տարածքն ընդհուպ մինչև Անդրկովկաս»։ Եվ հիմա, փաստում է ադրբեջանական Haqqin.az պորտալը, «Անդրկովկասը սկսում է եռալ»։ Սկսվում են նոր գործընթացներ, որոնց հետևանքների մասին մենք շուտով կիմանանք։

 

Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն

 






Դիտումների քանակ 149154


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դեգեներատ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Դեգեներատ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Մայիսի 23, 2020


Միքայել Մինասյանն այսօր հրապարակեց իր «Ստի վերջը» գլխակեր (Փաշինյան Նիկոլի համար) շարքի վեցերորդ սերիան: Նախկին Նորին գերազանցո...

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

Մայիսի 23, 2020


Քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցնող թորոսյան արսենը, Սորոսի վաստակ լինելուց զատ, նաև դեգեներատ է, երեկ Հանրայ...

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Մայիսի 18, 2020


Իհարկե, թուրքերն իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք պատերազմի մեջ մտնեն Ռուսաստանի դեմ տասնյոթերորդ անգամ, թե՞ ոչ։ Կարծում ենք, մենք ...

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Մայիսի 16, 2020


Մոլորակի վրա մոլեգնող համավարակը, որն անվանել են կորոնավիրուս, և որն արդեն հասցրել է հաշված ամիսների ընթացքում մոտ երեք հարյուր...

 Օրենքով գողերը՝ Վրաստանի նախագահի դեմ

Օրենքով գողերը՝ Վրաստանի նախագահի դեմ

Մայիսի 16, 2020


Արտասահմանում ապրող վրացի օրենքով գողեր Դավիթ Գեռլիանին (Դաթո Սվան) և Իլյա Սամսոնիան (Իլո Օզուրգեթցի), ինչպես նաև ևս մի քանի տա...

Վրաստան – Հայաստան. խայտառակ տարբերության կապակցությամբ

Վրաստան – Հայաստան. խայտառակ տարբերության կապակցությամբ

Ապրիլի 1, 2020


Վրաստանը տարածությամբ ու բնակչությամբ երկու անգամ գերազանցում է Հայաստանը, տուրիստների թվով՝ նույնպես: Բացի այդ, վրացիները մինչ...

Ռևանշ «երազանքից». ԱՄՆ-ը սղցրել է ընտրությունների նոր համակարգ Վրաստանում

Ռևանշ «երազանքից». ԱՄՆ-ը սղցրել է ընտրությունների նոր համակարգ Վրաստանում

Մարտի 12, 2020


Լարված դիրքային պայքարը իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև ավարտվեց։ Համաձայնությունը ընտրական մոդելի շ...

Ռուսատյացությունը ստիպեց Վրաստանին նվաստանալ Եվրոպայի առջև

Ռուսատյացությունը ստիպեց Վրաստանին նվաստանալ Եվրոպայի առջև

Փետրվարի 27, 2020


Եվրոպական դիվանագիտության համար աննախադեպ որոշում է կայացրել Վրաստանը՝ հրաժարվել է իր տարածքում անցկացնել Եվրոպայի խորհրդի երկր...

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Փետրվարի 19, 2020


Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Թեդո Ջափարիձեն մեծ հոդվածով հանդես է եկել թուրքական Daily Sabah հեղինակավոր թերթում, որ...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Հունվարի 22, 2020


ՆԱՏՕ-ն հայտարարել է վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ից Եվրոպա զորքերի տեղափոխման ամենամեծ զորավարժությունների (Defender Europe...

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Նոյեմբերի 19, 2019


Միացյալ Նահանգները հոգեվաքրի վիճակում է։ Դա վիճակ է, որը թույլ չի տալիս վարել նախկին կենսակերպը, նախկին քաղաքականությունը, դա ա...

Գեյ-քարոզչությունը՝ որպես Արևմուտքի թոկ Վրաստանի ժողովուրդների վզին

Գեյ-քարոզչությունը՝ որպես Արևմուտքի թոկ Վրաստանի ժողովուրդների վզին

Նոյեմբերի 18, 2019


Վրաստանում տեղի ունեցավ Լևան Ակինի «Իսկ հետո մենք պարում էինք» ֆիլմի ցուցադրությունը, ինչն առաջ բերեց խոր բավարարվածության զգաց...

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

Նոյեմբերի 4, 2019


«Ժառանգության հիմնադրամ» (The Heritage Foundation) ամերիկյան հետազոտական կենտրոնի վերլուծաբան Լյուք Քոֆին հերթական անգամ իր վրա...

Վրաստանում մանկական պոռնոգրաֆիա են նկարահանում

Վրաստանում մանկական պոռնոգրաֆիա են նկարահանում

Սեպտեմբերի 24, 2019


Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Վրաստանի, նաև բոլոր հետխորհրդային երկրների եվրաինտեգրման և արևմտյան ընտրության հետևանքների մա...

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Հուլիսի 26, 2019


Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը Ռուսաստանին կոչ է արել չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության և զբոսաշրջո...

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Հուլիսի 8, 2019


Վրաստանի «Ռուստավի 2» հեռուստաընկերությունը ամենալիբերալ, ամենադեմոկրատականի համբավն ունի, քանի որ այն ֆինանսավորվում է Սորոս Ջ...

Ով Վրաստանում չի սիրում ռուսներին

Ով Վրաստանում չի սիրում ռուսներին

Հունիսի 22, 2019


Գովական վրացական հյուրընկալությունը «փուստ տվեց»։ Սկզբում այնտեղ հարձակվեցին իշխանությունների հրավերով եկած ռուսաստանցի պատգամա...

«Եվրոպական արժեքներ» պատվիրե՞լ եք: Վրաստանի հասարակությունը՝ պառակտման եզրին

«Եվրոպական արժեքներ» պատվիրե՞լ եք: Վրաստանի հասարակությունը՝ պառակտման եզրին

Հունիսի 17, 2019


Վրաստանի մայրաքաղաքը կրկին տենդի մեջ է։ Կրքերն այնքան են թեժացել, որ սպառնում են պայթյունով՝ այն էլ շատ լուրջ հետևանքներով։ Այս...

Վրացական կուսակցությունը բորդել է բացել

Վրացական կուսակցությունը բորդել է բացել

Մայիսի 10, 2019


Սկանդալային համբավ ունեցող վրացական ընդդիմադիր «Գիրչի» («Կոն») կուսակցությունը հանդես է եկել մարմնավաճառությունը երկրում լեգալա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ