Տիեզերական խայտառակություն

Ուշադրություն, խոսում և գողական է գնում սպարապետի եղբայրը

Հոկտեմբերի 27, 2018
Ուշադրություն, խոսում և գողական է գնում սպարապետի եղբայրը

Փաշին Նիկոլյան

 

Այսօր հոկտեմբերի 27-ն է: Շատերի համար սա տոն է, որը չեն տոնում, ոմանց համար սա ողբի օր է, որն արդեն 19 տարի փորձում են ողջ ազգի վզին փաթաթել: Այնուամենայնիվ, դեպքը եղել է, երջանկացողները երջանկացել են, դժբախտացողները` դժբախտացել: Եվ այսօր, ավանդույթի համաձայն, Եռաբլուր էին այցելել բարձրաստիճան պաշտոնյաները և բոլոր պարապները: Այդ թվում` սպարապետ Վազգենի եղբայր Արմենը:

 

«Ես այն կարծիքին եմ, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացելու անհրաժեշտություն կա, միշտ եղել է... Կարծում եմ՝ Նիկոլ  Փաշինյանը մեծ ցանկություն ունի և մեծ կամք է դրսևորելու ապագայում… Եթե ոչ իր օրոք, ապա երբ սպասել, որ կարող է այս գործը վերաբացվել, վերաքննվել: Այլ հարց է, թե որքանով կհասնենք արդյունքի կամ ինչ արդյունքի կհասնենք, դա կերևա ապագայում, բայց որ հավատում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի ոչ միայն «Հոկտեմբերի 27-ը», այլև չբացահայտված բազմաթիվ այս տեսակի ոճիրներ բացահայտելու՝ սկսած «Մարտի 1»-ով, «Հոկտեմբերի 27»-ով, բազմաթիվ այլ սպանություններ, որոնք տարօրինակ կերպով չբացահայտվեցին: Մարդ ոնց կարող է կրակել իր սրտին, հետո գլխին և ինքնասպան լինել»,- ասել է Արմեն Սարգսյանը:

 

Երբ սրան հարցնում են, թե ում է համարում «Հոկտեմբերի 27»-ի պատվիրատու, պատասխանում է. «Անձամբ որևէ մեկին չեմ տեսնում: Եթե ես իմանամ, որ որևէ մեկն ինքն է կատարել, կարծում եմ՝ էնքան նամուս ու թասիբ ունեմ, որ իմանալով, որ ինչ-որ մեկը կատարել է, ես իմ հաշիվները կմաքրեմ: Կասկածներ, որ եղել են նաև մարդիկ, որ կամ ուղղորդել են, կամ չեն ցանկացել, որ բացահայտվի ամբողջովին: Կա նաև շահերի բախում, կան պետական շահեր, պետությունների շահերի բախում, որոնք կարող են թույլ չտալ կամ չցանկանալ, որ բացահայտվի: Այդ շահերի բախումը կբացահայտի քննությունը, որին չի խոչընդոտի որևէ մեկը»:

 

Սրա խոսքերից կարելի է մի քանի եզրահանգում անել: Նախ՝ անհնար է չեզրակացնել, որ այս անձնավորությունը օլիգոֆրեն է, մնացել է 12 տարեկան հասակում, քանզի չի կարելի գործի բացահայտում պահանջել այն դեպքում, երբ 19 տարի գործ անողները նստած են, ոչ մի պատվիրատու չի բացահայտվել, քանզի նա էլ հիմա դատապարտված կլիներ, եթե գոյություն ունենար: Վերջապես, չի կարելի կասկածել՝ չունենալով կասկածի որևէ օբյեկտ: Հոգեբույժներն ասում են, որ այդօրինակ կասկածներով տառապում են միայն օլիգոֆրենները կամ ծանր հիվանդները: Սպարապետի եղբոր մասով համաձայնենք, որ նա ընդամենը օլիգոֆրեն է, և հույս կա, որ նրա ուղեղը կմեծանա ու կհասնի գոնե դեռահասի ուղեղի մակարդակի:

 

Երկրորդ: Սարգսյան Արմենը սիրում սապոնվել, տվյալ դեպքում սապոնվում է Փաշինյան Նիկոլին: Նիկոլը սրա համար` Թեմիսի մարմնավորումն է, արդարության գագաթնակետը և այլն: Այս վերաբերմունքը կարելի է վերագրել հիերարխիայի` եթե երկիրն այսօր ղեկավարեր Նաիրի Հունանյանը, ապա Սարգսյան Արմենը նույն բանը կասեր նրա հասցեին:

 

Երրորդ: Չհասկանալով` Սարգսյան Արմենը խոսում է իր եղբոր կատարած սպանությունների մասին: «Մարդ ոնց կարող է կրակել իր սրտին, հետո գլխին և ինքնասպան լինել»,- Սարգսյան Արմենի այս խոսքերը ծանր հարցականներով կրկնում էին բազում մասնագետներ, երբ սպարապետ Վազգենը կյանքից հեռացրեց և ինքնասպան ձևակերպեց ՊՆ վարչական աշխատակիցներից մեկին: Բայց մի դետալ է բաց թողել Սարգսյան Արմենն այսօր` տվյալ դեպքի զոհի ականջն էլ էր կծած, հետո մորգում են կարել և տեղը դրել: Այնպես որ, Սարգսյան Արմենը պետք է ասեր այսպես. «Մարդ ոնց կարող է իր ականջը կծել ու պոկել, կրակել իր սրտին, հետո գլխին և ինքնասպան լինել»: Բաց դե հրաշքների երկիր է Հայաստանը, հատկապես սպարապետ Վազգենի օրոք, որտեղ փղերն էլ էին թռչում, մեռելներն էլ իրենց ականջները կծում: Այնպես որ, պրն Արմեն Սարգսյան ջան, Հայաստանում պետք է բացահայտել եղբորդ կատարած սպանությունները, մնացած բոլորը բացահայտված են...

 

Չորրորդ: Զարմանալի է, որ Սարգսյան Արմենի նման կիրթ ու ինտելիգենտ տղան արդեն գողական է գնում: Ինչ ասել է` եթե ես իմանամ, որ որևէ մեկն ինքն է կատարել, կարծում եմ՝ էնքան նամուս ու թասիբ ունեմ, որ իմանալով, որ ինչ-որ մեկը կատարել է, ես իմ հաշիվները կմաքրեմ: Այսինքն՝ սպարապետի եղբայրը դատաստանով է սպառնում, սակայն չէր սպառնա, եթե սպառնալիքի օբյեկտ ունենար, իսկ այդպիսին չունի, որովհետև այդպիսին գոյություն չունի: Դրա համար էլ Սարգսյան Արմենն արխային գողական է գնում, մեկ է` նրան ոչ ոք չի հարցնի, թե՝ բա խի՞ հաշիվդ չմաքրեցիր, խի՞ ականջը չկծեցիր, խի՞...

 

Ամոթ է, պրն Սարգսյան Արմեն, ամոթ: Խայտառակությունդ մի՛ արտահանիր, մի՛ տարածիր, գուցեև մարդիկ 100 տարի հետո մոռանան եղբորդ, ու ձեր գերդաստանի վրայից անեծքը չեզոքանա...






Դիտումների քանակ 155858


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տեռորիստ պավլիկն անհրաժեշտ է համարում ոստիկանների սպանությունը

Տեռորիստ պավլիկն անհրաժեշտ է համարում ոստիկանների սպանությունը

Հոկտեմբերի 27, 2018


Մի մարդասպան կեղծարար լակոտ, որը ժամանակին ընտրություններ է կեղծել Սերժ Սարգսյանի օգտին, հետո դարձել էր ընդդիմադիր, քանզի իր դո...

Երբ Վազգենի եվնուխը դառնում է Նիկոլի մունետիկ…

Երբ Վազգենի եվնուխը դառնում է Նիկոլի մունետիկ…

Սեպտեմբերի 26, 2018


Հարցազրույց է տվել ՀՀ նորագույն պատմության ամենավնասակար դեմքերից մեկը, Վազգեն Սարգսյանի աջ ձեռքը` Վահան Շիրխանյանը: Ընդհանրապե...

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Հոկտեմբերի 31, 2017


Հոկտեմբերի 27-ին մենք նյութ էինք հրապարակել, որտեղ գրել էինք, թե ինչպես փրկվեց Մեղրին շնորհիվ այդ ահաբեկչության: Խոսքը Փոլ Գոբլ...

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Հոկտեմբերի 27, 2017


Վերջին օրերին հայրենի մամուլում նյութեր են հրապարակվում, որոնց մեջ գրեթե բացեիբաց հայտարարվում է այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանն...

Երբ խախտում են պատվիրանը

Երբ խախտում են պատվիրանը

Հոկտեմբերի 26, 2016


Դարձյալ «Հոկտեմբերի 27», և դարձյալ այդ իրադարձության գլխավոր հերոս Վազգեն Սարգսյանի «հրեշտակային-հրեշավոր» կերպարն է առաջնադիրք...

Երբ ողբում են Ծաղիկն ու Սասունը...

Երբ ողբում են Ծաղիկն ու Սասունը...

Հոկտեմբերի 28, 2015


Եվ երբ տեսնում ես սասունա-ծաղիկատիպ «կռված տղերքին», ակամա ցանկանում ես Վազգենի երկրորդ գալուստը: Եվ իսկապես, զգում ես նրա կարի...

Զուրաբյան Լյովիկը գիտի Հոկտեմբերի 27-ի գաղտնիքը

Զուրաբյան Լյովիկը գիտի Հոկտեմբերի 27-ի գաղտնիքը

Հոկտեմբերի 27, 2015


Հոկտեմբերի 27-ին ամեն ոք իր պարտքն է համարում խոսել անմեղ զոհերի, հանցանքի չբացահայտվելու, Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի ...

Գալուստը վտանգավոր է դառնում

Գալուստը վտանգավոր է դառնում

Հոկտեմբերի 27, 2015


Փաստորեն, Սահակյանն առանց հասկանալու կամ միտումնավոր դեմ է դուրս գալիս Սերժ Սարգսյանին: Նա ասում է, թե` չեմ հավատում քեզ ու քո ...

Բացահայտվեց սպարապետի ևս մեկ ազգանվեր սխրանք

Բացահայտվեց սպարապետի ևս մեկ ազգանվեր սխրանք

Հոկտեմբերի 23, 2015
8

Իրականում, Վազգենի ծեծը ոչ մի կապ չուներ երկրի մասին հոգսերի, արդարության և այլ բաների հետ: Վազգենն, ուղղակի իմանալով, որ ինչ-ո...

Ինչո՞ւ է Հայաստանը երբեմն վերածվում դժոխքի

Ինչո՞ւ է Հայաստանը երբեմն վերածվում դժոխքի

Սեպտեմբերի 20, 2015


Երբեմն Հայաստանն իր քաղաքացիների համար կարող է վերածվել դժոխքի: Դա լինում է այն ժամանակ, երբ երկրի ղեկավարության մեջ ցանկությու...

Սուլթանությունից փրկված հայերը պետք է երջանիկ լինեն այսօրվա Հայաստանում

Սուլթանությունից փրկված հայերը պետք է երջանիկ լինեն այսօրվա Հայաստանում

Մայիսի 9, 2015
2

Այսօր՝ մայիսի 9-ին, հայ ժողովրդի տարած ամենամեծ հաղթանակի օրը (այդպիսին մենք համարում ենք Մեծ հայրենականում մեր տարած հաղթանակը...

Հոկտեմբերի 27-ը և Վալերի Պերմյակովը` նույն ազգի, նույն պետության խայտառակություն

Հոկտեմբերի 27-ը և Վալերի Պերմյակովը` նույն ազգի, նույն պետության խայտառակություն

Փետրվարի 22, 2015


Ազգովի խայտառակվեց գլխավոր դատախազը. սկզբում ասաց, թե Պերմյակովին մեզ տալը քննարկման ենթակա չէ, այնուհետև տղամարդու խոսք տվեց, ...

Կարեն մարդասպանի ընտանիքի վրդովմունքի առիթով

Կարեն մարդասպանի ընտանիքի վրդովմունքի առիթով

Փետրվարի 2, 2015
40

Մենք գրել էինք, որ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկված Էդուարդ Գրիգորյանը Facebook-ում էջ է բացել և պարբերաբար գրառումներ է...

Հոկտեմբերի 27-ի իսկական խայտառակությունը

Հոկտեմբերի 27-ի իսկական խայտառակությունը

Դեկտեմբերի 6, 2014
3

Էդուարդ Գրիգորյանը Facebook-ում էջ է բացել (https://www.facebook.com/profile.php?id=100006304759179): Խոսքն այն Էդուարդ Գրիգորյ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հայրենիքը վտանգված է
Նոյեմբերի 20, 2018


Հայրենիքը վտանգված է

Տարոնն արտագաղթեց
Նոյեմբերի 16, 2018


Տարոնն արտագաղթեց

ՀՀԿ-ի վերջին օգուտը
Հոկտեմբերի 29, 2018


ՀՀԿ-ի վերջին օգուտը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ