Ազգային խայտառակություն

Փաշինյան Նիկոլի պատրանքների վտանգավորության կապակցությամբ

Հոկտեմբերի 27, 2018
Փաշինյան Նիկոլի պատրանքների վտանգավորության կապակցությամբ

Արտյոմ Խաչատրյան

 

Բոլթոնի այցի կապակցությամբ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը քննադատական գրառում էր կատարել Facebook-ում, ինչին չէին կարող չանդրադառնալ Նոր Հայաստանի առաջին դեմքերը` Փաշինյան Նիկոլն ու կյանքում ոչ մի բանում չկայացած մարիխուանասեր միրզոյան արարատը: Դե, իսկ նիկոլապաշտ մամուլն էլ հիանում է թե՛ ժողովրդի վարչապետի արտաքին քաղաքականությամբ, թե՛ նրա «դուխով» կեցվածքով, թե՛ Փաշինյան Նիկոլի ամեն ինչով: Հո չի հիանում, հո չի հիանում...


Մասնավորապես, Փաշինյան Նիկոլին սրբացնող գրանտակեր ու կաշառակեր 1in.am-ը ապշած է մնացել, թե ինչպես ժողովրդի վարչապետն արեց մի բան, որը երբեք չէին անի Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Պարբերականը գրում է. «Վարչապետն, ըստ էության, դրական է արձագանքել Բոլթոնի մի գաղափարի՝ ասելով, թե կառավարությունը որևէ կերպ սահմանափակված չէ, եթե ԱՄՆ-ից սպառազինություն ձեռք բերելու շահավետ առաջարկ կլինի մեզ համար՝ մենք կքննարկենք: Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն, առանց չափազանցության, շրջադարձային է, որովհետև սպառազինության ոլորտում հայ-ամերիկյան հնարավոր համագործակցությունն, ըստ էության, ենթադրում է անվտանգային միջավայրի հնարավոր փոփոխության առնվազն չբացառում։ Ի դեպ, հմուտ դիվանագիտություն իրականացնելու պարագայում՝ Հայաստանի իշխանությունը կարող է ամերիկյան ակտիվությունը տարածաշրջանում օգտագործել հայ-ռուսական հարաբերությունների որակն արմատապես փոխելու համար: Իհարկե, այս հարցում տրամագծորեն հակառակ կարծիքն ունի Վիգեն Սարգսյանը։ «Եվ ոչ պակաս հրատապ հարց` ո՞րը պետք է լինի Ռուսաստանի՝ Հայաստանին անվճար կամ մատչելի զենք տրամադրելու շարժառիթը, եթե այլ տեղից Հայաստանն այն ձեռք է բերում շուկայական գներով»:


Հիմա մի քանի հարց, որոնց հօգուտ Փաշինյան Նիկոլի նորմալ մարդը չի կարողանա պատասխանել` դրա համար պետք է լինել դեգեներատ գրանտակեր կամ ուղղակի դեգեներատ:


Առաջին: Ամերիկյան զենքը ամենաթանկն է աշխարհում, սա անվիճելի փաստ է, СУ-30-ի կամ СУ-35-ի անալոգներն արժեն 150 միլիոնից ոչ պակաս, СУ-երի շուկայական գինը 100 միլիոնի չի հասնում, իսկ Հայաստանը կարող է ձեռք բերել ընդամենը 30-35 միլիոնի սահմաններում, և այժմ բանակցություններ են ընթանում: Այդ ինքնաթիռների որակն ամերիկյանների համեմատ արդեն մասնագիտական լուրջ թեմա է, այնպես որ՝ զերծ մնանք քննարկումից: Հիմա ո՞վ կամ ո՞նց կարող է Ամերիկայից Հայաստանին շահավետ առաջարկ անել: Իհարկե, հնարավոր է օրինակ վերցնել լեհերից, որոնք հաճույքով գնում են ամերիկյան հեղուկացրած գազը ռուսականի փոխարեն, որը մինչև երկու անգամ թանկ է նստում Լեհաստանի վրա, բայց լեհերն ուրիշ են` նրանք երդվյալ ռուսատյաց են և ամերիկամետ, հանուն այդ վեհ գաղափարների նրանք պատրաստ են իրենց քամակներն էլ վաճառքի հանել: Իսկ Նոր Հայաստա՞նը:


Երկրորդ: Ո՞րն է Փաշինյան Նիկոլի՝ ամերիկյան զենքի շահավետ ձեռքբերման քննարկման մասին հայտարարության «շրջադարձային լինելը»: Մեկը չի՞ մտածում, որ նման շահավետ առաջարկի քննարկումից անմիջապես հետո Հայաստանը կկորցնի անվճար զենք ստանալու հնարավորությունը և Ռուսաստանից ինքնարժեքով զենք գնելու իրավունքը: Որքանո՞վ է սա համապատասխանում ՀՀ շահերին: Ի՞նչ կա այստեղ հիանալու: Մի՞թե դժվար է հասկանալ, որ կատեգորիկ չի կարելի հակամարտող դաշինքների անդամներին իրենց ավագներից բացի այլ տեղերից զենք գնել, էլ չենք խոսում ավագների հակառակորդներից (Թուրքիայի օրինակը` ասածիս վառ ապացույց):


Երրորդ: Սպառազինությունների ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը եթե «ենթադրում է անվտանգային միջավայրի հնարավոր փոփոխության առնվազն չբացառում», ապա մի՞թե հասկանալի չէ, որ այդ փոփոխությունն առնվազն կործանիչ կլինի Հայաստանի համար, հետևաբար, դա հիանալու բան չէ, իսկ հակառակ կարծիք ունեցողն առնվազն խնդիր ունի ուղեղի հետ:


Չորրորդ: Ինչպե՞ս կարող է «ամերիկյան ակտիվությունը տարածաշրջանում» ՀՀ իշխանությունն օգտագործել հայ-ռուսական հարաբերությունների որակն արմատապես փոխելու համար հօգուտ Հայաստանի: Կամ ո՞րն է այդ որակը փոխելու իմաստը: Փոխել հանուն փոխելո՞ւ, թե՞ փոխել հանուն Հայաստանի կործանման: Մի՞թե դժվար է հասկանալ, որ ամերիկյան ակտիվությունը տարածաշրջանում հակառուսական ուղղվածություն ունի, իսկ դրանից օգտվել՝ նշանակում է վնասել հայ-ռուսական հարաբերություններին և աստիճանաբար բռնել վրացիների և ուկրաինացիների կործանիչ ճամփան:


Այժմ` գլխավորի մասին: Գլխավորը նիկոլական մամուլի գրածի իմաստը չէ, գլխավորն այն է, որ հենց այսպես էլ մտածում են Փաշինյան Նիկոլի կառավարությունում: Եվ հենց այսպես էլ ուզում են գործել: Դա է վտանգը, ինչի մասին ակնարկում է Վիգեն Սարգսյանը, ցավոք, որ քչերն են ի վիճակի հասկանալ նրա ռացիոնալ միտքը:






Դիտումների քանակ 60983


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

սաֆարյան ստոպիկը Աստվածաշունչը հակաիրավական և գողական ուսմունք է համարում

սաֆարյան ստոպիկը Աստվածաշունչը հակաիրավական և գողական ուսմունք է համարում

Հունիսի 3, 2020


Խնդրում եմ հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանեք, լուսանկարահանեք եւ ուղարկեք իմ այս ֆեյսբուքյան ...

Փաշինյան Նիկոլին խոցեց կորոնավիրուսը, հաջորդ հարվածը նա կստանա դիպուկահարից

Փաշինյան Նիկոլին խոցեց կորոնավիրուսը, հաջորդ հարվածը նա կստանա դիպուկահարից

Հունիսի 1, 2020


Վատ բան է պատահել Նոր Հայաստանում՝ հիվանդացել է Փաշինյան Նիկոլը, ժողովրդի վարչապետը: Ընդ որում՝ հիվանդացել է ընտանիքով և այժմ պ...

Վտանգավոր զինավաճառ՝ Ադրբեջանին զենք վաճառող Փաշինյան Նիկոլը

Վտանգավոր զինավաճառ՝ Ադրբեջանին զենք վաճառող Փաշինյան Նիկոլը

Մայիսի 30, 2020


Shame.am-ը միակն է Հայաստանում, որ ահազանգում էր Փաշինյան Նիկոլից բխող պոտենցիալ վտանգի մասին դեռ մինչև իշխանափոխությունը: Այն ...

Սերժի թափոնները` Նիկոլի աշխատողներ

Սերժի թափոնները` Նիկոլի աշխատողներ

Մայիսի 29, 2020


Ապրիլյան պատերազմը թանկ նստեց Հայաստանի վրա: Թեպետ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի էին մերի հետ, այնուամենայնիվ, ոմանց բացթո...

SOS. վտանգված է Փաշինյան Նիկոլը

SOS. վտանգված է Փաշինյան Նիկոլը

Մայիսի 29, 2020


Փաշինյան Նիկոլը չի արդարացնում ամերիկյան դեսպանի հույսերը: Կարծես խնդիր չպետք է լինի, կարելի է հենց վաղը ժողվարչապետին հեռացնել...

Փաշինյան Նիկոլ՝ մեր օրերի Արկադի Ռայկին

Փաշինյան Նիկոլ՝ մեր օրերի Արկադի Ռայկին

Մայիսի 27, 2020


Փաշինյան Նիկոլին այսօր Ազգային ժողովում շատ հեղինակավոր դասալիք (և բանակից, և հարազատ խմբակցությունից) պատգամավոր ուրիխանյան տի...

Ժողվարչապետի հերթական դատաքրեական ֆիլմը կործանում է մի ողջ գերդաստան

Ժողվարչապետի հերթական դատաքրեական ֆիլմը կործանում է մի ողջ գերդաստան

Մայիսի 22, 2020


Փաշինյան Նիկոլը հզոր ղեկավար է, երկու տարի անընդմեջ փառավոր հաղթանակներ է տանում իրավունքի, բարոյականության և հիվանդ մարդկանց դ...

Նոր գաղափար՝ Վատիկանի «պադվալներից»

Նոր գաղափար՝ Վատիկանի «պադվալներից»

Մայիսի 21, 2020


Միքայել Մինասյանը երեկ նոր գրառմամբ է հանդես եկել: Առաջարկում է «Իմ քայլը» խմբակցությանը համախմբվել ու աշխատանքից ազատել Փաշինյ...

Փաշինյան Նիկոլը կոնտրաբանդիստ է և կաշառակեր

Փաշինյան Նիկոլը կոնտրաբանդիստ է և կաշառակեր

Մայիսի 20, 2020


Ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլը երեկ ապացուցեց, որ կոնտրաբանդիստ է, կաշառակեր է, մի խոսքով, աննախադեպ կոռումպացված խայտառակու...

Փաշինյան Նիկոլը կարմիր գծեր է անցնում, բայց Նաիրա Զոհրաբյանի վեջը չէ

Փաշինյան Նիկոլը կարմիր գծեր է անցնում, բայց Նաիրա Զոհրաբյանի վեջը չէ

Մայիսի 20, 2020


Փաշինյան Նիկոլն ամեն օր ապացուցում է, որ իր դեմ խաղ չկա, ինչ ուզի՝ կանի, թքած ունի ամեն ինչի և բոլորի վրա, բացառությամբ ամերիկյ...

Փաշինյան Նիկոլը լցրել է տակը

Փաշինյան Նիկոլը լցրել է տակը

Մայիսի 19, 2020


Ըստ Hraparak.am-ի հավաստի տեղեկությունների՝ այս գիշեր Փաշինյան Նիկոլը ՊԵԿ-ում խուճապ է առաջացրել։ Միքայել Մինասյանի «Ստի վերջը»...

Դժբախտ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Դժբախտ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Մայիսի 19, 2020


Միքայել Մինասյանն այսօր ուշ երեկոյան ցուցադրեց իր «Ստի վերջը» շարքի հինգերորդ սերիան: Ճիշտն ասած, մենք այլ բացահայտում էինք սպա...

Փաշինյան Նիկոլն ընկել է իր հետևից

Փաշինյան Նիկոլն ընկել է իր հետևից

Մայիսի 17, 2020


Ինչպես հայտնի է, Ռուբեն Հայրապետյանին Փաշինյան Նիկոլը համարում է Հայաստանի ամենաատված օլիգարխ: Քանի որ Հայրապետյան իր կողմից է ...

Միքայել Մինասյանը թշնամություն է անում «հայ ժողովրդին»

Միքայել Մինասյանը թշնամություն է անում «հայ ժողովրդին»

Մայիսի 16, 2020


Կարծիք է ստեղծվում, թե Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան և Սերժ Սարգսյանի գործող փեսա, նախկին Նորին գերազանցությունը մահափորձ է պա...

Ինչո՞ւ է Փաշինյանը խոստովանում, որ պատրաստվում է կազմաքանդել երկրի տնտեսությունը

Ինչո՞ւ է Փաշինյանը խոստովանում, որ պատրաստվում է կազմաքանդել երկրի տնտեսությունը

Մայիսի 13, 2020


Աշխարհում դեռ ոչ մի երկրի ղեկավար չի խոստովանել, որ պատրաստվում է ոչնչացնել սեփական երկրի տնտեսությունը: Նրանք կարող են սխալ որ...

Կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Մայիսի 12, 2020


Փաշինյան Նիկոլի մամուլը, հատկապես բաբաջանյան արմանը, որոշ գրանտակերներ վերջերս գրգռված են, ինչ-որ վտանգներ են տեսնում Ռուսաստան...

Քարե Փաշինյան Նիկոլը

Քարե Փաշինյան Նիկոլը

Մայիսի 8, 2020


Փաշինյան Նիկոլն այսօրվա իր խմբակցության գողականի ակցիան http://www.shame.am/news/view/68244.html կապեց ապօրինի գույքի բռնագանձմ...

Ուշադրությո՛ւն, Փաշինյան Նիկոլը վաճառքի է հանել Հայոց ցեղասպանությունը

Ուշադրությո՛ւն, Փաշինյան Նիկոլը վաճառքի է հանել Հայոց ցեղասպանությունը

Մայիսի 5, 2020


Երևի ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն առաջինն էր, որ ահազանգեց Հայոց ցեղասպանության վաճառքի մասին Սորոս Ջորջին ու ամերիկյան ...

Հայաստանի ապրելունակությունն՝ առանց Փաշինյանի

Հայաստանի ապրելունակությունն՝ առանց Փաշինյանի

Մայիսի 5, 2020


Մեր տագնապալի ժամանակներում, երբ կորոնավիրուսի համավարակը, ցավոք, չի մարում, ջանում ես համավարակի դեմ պայքարի մասին տեղեկատվութ...

Նոր դիվերսիա Հայաստանի դեմ, այս անգամ՝ Ծառուկյանի մասնակցությամբ

Նոր դիվերսիա Հայաստանի դեմ, այս անգամ՝ Ծառուկյանի մասնակցությամբ

Մայիսի 4, 2020


Փաշինյան Նիկոլի Ազգային ժողովը ևս մեկ փորձանք է պատրաստում հայ ժողովրդի ու հայ ինքնության գլխին: Դե, զարմանալի բան չկա. նախիրը ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ