Միջազգային խայտառակություն

Հայաստանը տնտեսապես լիբերալ է, բայց ներքաղաքական առումով վախեցնում է- հարցազրույց

Հոկտեմբերի 26, 2018
Հայաստանը տնտեսապես լիբերալ է, բայց ներքաղաքական առումով վախեցնում է-  հարցազրույց

Խմբագրության կողմից

 

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը կոկորդ են պատռում՝ մեզ հավաստիացնելով այն մասին, որ միայն արտահերթ ընտրությունները կկարողանան կարգավորել գործերը տնտեսությունում և ներդրումներ ներգրավել, իրականում ստում են։ Կամ ստում են չհասկանալով, կամ էլ հասկանալով, ինչը մեզ համար, ըստ էության, նույն բանն է։ Բոլորին է հայտնի, որ ներդրումները գնում են այնտեղ, որտեղ, նախ, միջավայրն է տնտեսապես գրավիչ, երկրորդ՝ որտեղ կա մեղսագիտակ քաղաքական ղեկավարություն, որտեղ երկրի ղեկավարը հանրահավաքներում չի բացահայտում բանկային և հետաքննչական գաղտնիքներ, չի հրամայում ինչ-որ մեկին մեկ շաբաթվա ընթացքում վերադարձնել 30 միլիոն դոլար՝ օրենքով գողի նման։ Երկրի տնտեսական զարգացման համար, և դա գիտեն ներդրողները (նրանց կարծիքն արմատապես տարբերվում է արևմտյան քաղաքական գործիչների կարծիքից), անհրաժեշտ է առաջին հերթին ազատվել Նիկոլ Փաշինյանի ռեժիմից։ Ոչ մի պրագմատիկ, իսկ խոշոր ներդրողները ռոմանտիկ լինել չեն կարող, փող չի ներդնի մի երկրում, որտեղ իշխում է իսկական լակոտակրատիա՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով, որտեղ կարելի է ցանկացած քրեական գործ սարքել և ում ուզես վարկաբեկել։ Հատուկ քննչական ծառայության կողմից Ռոբերտ Քոչարյանի կալանման և անձնագիրը խլելու պատմությունը ասվածի վառ հաստատումն է։ Դե, ո՞վ կարող է իրեն անվտանգության մեջ զգալ մի երկրում, որտեղ կարող են միանգամայն անօրինականորեն քննչական մարմինների ձեռքով անձնագրից զրկել մի մարդու, ով անձամբ Վլադիմիր Պուտինի ընկերն է։


Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում իտալացի բանկիրի հարցազրույցը EurAsia Daily-ին,  որտեղ նա խոսում է նաև Հայաստանի մասին։ Դրսի պրոֆեսիոնալի կարծիքը հետաքրքիր է մեզ համար, նա գովում է երկրի բանկային համակարգը, որի ստեղծման հետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի, և քննադատում է Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված շատ բաներ։

 

Պատրա՞ստ են արդյոք ԵՄ-ը և Իտալիան գնալ ԱՄՆ-ի դեմ հակառուսական պատժամիջոցների հարցում։ Ի՞նչ դեր կարող է խաղալ Հայաստանը ԵՄ-ի և Ռուսաստանի միջև հարաբերություններում։ Ինչպե՞ս են անդրադառնում քաղաքական վերջին իրադարձությունները Հայաստանում հանրապետության ներդրումային գրավչության վրա։ Այս հարցերին իտալական Վերոնայում անցկացվող XI Եվրասիական տնտեսական համաժողովի կուլուարներում EADaily–ի թղթակիցը խնդրել է պատասխանել «Բանկ ինտեզա»-ի տնօրենների խորհրդի նախագահ, «Ճանաչենք Եվրասիան» ասոցիացիայի ղեկավար Անտոնիո Ֆալիկոյին։

 

Համաժողովում իտալացի քաղաքական գործիչները և գործարարները խոսում էին այն վնասի մասին, որը հասցնում են Իտալիայի և ընդհանրապես ԵՄ տնտեսությանը ԱՄՆ հակառուսական պատժամիջոցները, դրանք չեղարկելու անհրաժեշտության մասին։Պատրա՞ստ է Եվրոպան կամ թեկուզև Իտալիան դեմ քվեարկել այդ պատժամիջոցներին, թե՞ նրանք հնազանդորեն կգնան ամերիկյան քաղաքականության հետագծով։


Լավ հարց է։ Անձամբ ես կարծում եմ, որ Եվրամիությունը չափից ավելի երկչոտ է։ Եվ հազիվ թե կարողանա չլսել այն կարգադրությունները, որոնք գալիս են Միացյալ Նահանգներից։

 

Իմ հույսերը կապված են այն բանի հետ, որ խոշոր նախագծերը, օրինակ՝ «Հյուսիսային հոսք-2»-ն, որոնց մասին մենք խոսում էինք, եթե հանկարծ հայտնվեն պատժամիջոցների տակ, ապա դա վիթխարի վնաս կհասցնի Գերմանիային։ Ուստի, եթե հանկարծ նրանք հայտնվեն պատժամիջոցների տակ, իմ հույսն այն կլինի, որ Գերմանիան հենց կասի իր խոսքը, քանի որ Ամերիկան հասկանալ է տվել, որ իրեն այդ նախագիծը դուր չի գալիս։

 

Որքան ես եմ հասկանում ներքաղաքական և տնտեսական դրությունը Գերմանիայում, իմ տեսակետից, Բեռլինը չի կարող իրեն թույլ տալ չկառուցել «Հյուսիսային հոսք-2»-ն։ Ուստի, (ԳԴՀ կանցլեր) Անգելա Մերկելի և «Հյուսիսային հոսք-2»-ի բաժնետերերի հայտարարությունը վստահություն է ներշնչում։

 

Ընդհանուր առմամբ, հազիվ թե կարելի է համարձակ որոշումներ սպասել ներկայիս Եվրամիությունից, բայց այն, ինչ վերաբերում է կոնկրետ նախագծերին, որոնք հարվածում են կոնկրետ երկրների, կարելի է կամաց-կամաց առաջ շարժվել։

 

Ի՞նչ դեր կարող են խաղալ Ռուսաստանի և ԵՄ հարաբերություններում ԵՏՄ երկրները, մասնավորապես Հայաստանը։ Այն շատ լավ հարաբերություններ ունի Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ։


Հայաստանը կարող է որոշակի դեր խաղալ, որպեսզի գոնե մի փոքր թեթևացնի պատժամիջոցների հետ կապված այդ ամբողջ պատմությունը՝ հաշվի առնելով նրա լավ հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ։ Ուստի, մեզ համար, ինչպեսև «Ճանաչենք Եվրասիան» ասոցիացիայի համար, հավանաբար, պետք է ունենալ ավելի սերտ դաշինք Հայաստանի հետ՝ աշխարհաքաղաքական տեսակետից։

 

Ես լավ գիտեմ հայկական բանկային համակարգը։ Դա ամենալիբերալ համակարգերից մեկն է, որին ես ծանոթ եմ։ Հանրապետության հարաբերություններն ԱՄՆ-ի հետ լավ են, ինչպեսև Եվրամիության հետ։ Բայց, ցավոք, ԱՄՆ-ը և ԵՄ-ը ցանկանում են Հայաստանի հետ երկկողմանի հարաբերություններ ունենալ, այլ ոչ թե հարաբերություններ բազմակողմանի համակարգի շրջանակներում։ Սա առաջին խնդիրն է։ Ուստի, պետք է նայել, թե որքանով է Հայաստանը պատրաստ խաղալ առաջնորդի դեր, իր հետևից տանել այդ (հնարավոր) շարժման ուղղությամբ՝ պատժամիջոցների մեղմման և չեղարկման համար։

 

Արդյո՞ք շահագրգռված է եվրոպական բիզնեսը Հայաստանով՝ հաշվի առնելով հանրապետության լավ կապերը ԵՄ-ի և Ռուսաստանի հետ։ Մենք ազատ տնտեսական գոտի ունենք Իրանի հետ սահմանին, ազատ առևտրի պայմանագիր ԵՏՄ-ի և Իրանի միջև։ Եվ ինչպե՞ս են վերջին քաղաքական իրադարձությունները Հայաստանում անդրադառնում երկրի ներդրումային գրավչության վրա։


Ցավոք, վերջին քաղաքական իրադարձությունները Հայաստանում վստահություն չեն ներշնչում։ Այդ իրադարձությունների շուրջ, որոնց հետևում են հեռվից, կամ առասպելներ են ստեղծվում, կամ դրանք ընկալվում են որպես մի ինչ-որ սարսափելի բան։ Այն, ինչ տեսնում ենք հիմա խորհրդարանական մակարդակով, ահազանգում է Հայաստանում իշխանության ինստիտուտների թուլացման մասին։ Այսպես է ընկալվում կողքից, դրա համար էլ դեռևս պետք է պարզել, թե ինչ է իրականում տեղի ունենում հանրապետության ներսում։

 

Վարչապետը (Նիկոլ Փաշինյանը) հրաժարական տվեց։ Մեզ մոտ, եթե արտածենք իտալական իրադրության վրա, եթե կառավարությունը հրաժարական է տալիս, խոսքը վերաբերում է ինստիտուտների ամբողջ համակարգի ավտոմատ թուլացմանը։ Դրա համար էլ, եթե խոսքը վերաբերում է Հայաստանի ընկալմանը կողքից՝ իտալական ընկերությունների կողմից, ապա դրանք դա կընկալեն, ինչպես սովոր են ընկալելու՝ որպես երկրի թուլացման նշան։

 

Եթե մենք խոսում ենք խոշոր բիզնեսի մասին, այն չի մտածում կարճաժամկետ հեռանկարի համար, այն պլաններ է կառուցում հեռավոր ապագայի համար։ Ուստի և այդ հատվածի համար Հայաստանը կարող է շատ հետաքրքիր լինել։ Բայց ոչ մեծ ձեռնարկությունների համար, որոնք բախվում են փողի անընդհատ առկայության ռեժիմի խնդրին, նրանց համար սա խնդիր է, դա նրանց վախեցնում է, իհարկե։

 

Ի՞նչ պետք է անի Հայաստանն այս ուղղությամբ, որպեսզի ներդրումներ գրավի, հատկապես Իտալիայից և ընդհանրապես Եվրոպայից։


Ձեր լիբերալ համակարգն ինքնին գրավիչ է ներդրողների համար, եթե Հայաստանը նայենք որպես Եվրասիական տնտեսական միության մաս, նայենք Հայաստանի հարաբերություններն Իրանի հետ, որն ինքնին հսկայական շուկա է։ Դա հանրապետությունը դարձնում է ավելի գրավիչ։ Բայց քաղաքական մակարդակով, երբ մենք բախվում ենք կառավարությունների հրաժարականի հետ, այն բանի հետ, երբ վիճարկվում է իշխանության մարմինների լեգիտիմությունը, երբ տեղի են ունենում գործադուլներ, դա վախեցնում է ներդրողներին, մանավանդ նրանց, ովքեր գալիս են հեռվից։ Չնայած համակարգը, նրա լիբերալիզմը գրավիչ է եվրոպական կապիտալի համար։     

 

 






Դիտումների քանակ 63453


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ի՞նչ պետք է անի մարության հայկը

Ի՞նչ պետք է անի մարության հայկը

Նոյեմբերի 19, 2018


Մեր սրբազան հայրենիքը աղբի մեջ կորած է. և այս խնդիրը պետք է լուծվի կառավարության և քաղաքացու համատեղ պատասխանատվությամբ: Այս մա...

Սվիտալսկին ազնիվ մարդ չէ

Սվիտալսկին ազնիվ մարդ չէ

Նոյեմբերի 14, 2018


Այսօր առաջին փոխվարչապետի պաշտոնակատար արարատ միրզոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստ...

Փաշինյան Նիկոլը չի սիրում բարերն ու ռեստորանները

Փաշինյան Նիկոլը չի սիրում բարերն ու ռեստորանները

Նոյեմբերի 13, 2018


Երկրում ոչինչ չի փոխվել: Չի փոխվել արտաքին և ներքին քաղաքականությունը, ոչինչ չի արվում օրենսդրության փոփոխման ուղղությամբ: Արտա...

Սկզբում՝ գիշերամիզությունը, հետո՝ «Բելաջիոն»

Սկզբում՝ գիշերամիզությունը, հետո՝ «Բելաջիոն»

Նոյեմբերի 12, 2018


Ուրեմն, Հայաստանի ԿԱ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները պետական վերահսկողության շրջանակներում պարզել են, որ...

Հայաստանի օկուպացիայի կապակցությամբ

Հայաստանի օկուպացիայի կապակցությամբ

Նոյեմբերի 9, 2018


Ինքնիշխան Նիկոլն էսօր Աստանայում պրոբլեմ ունեցավ: Կորցրեց բավական սոլիդ ու կարևոր լծակ ու դիրքեր, իր կարծիքն էլ հաշվի չառան: Վա...

Տույի քույրը և Փաշինյան Նիկոլը

Տույի քույրը և Փաշինյան Նիկոլը

Նոյեմբերի 8, 2018


Փաշինյան Նիկոլն աստիճանաբար քրեականանում է: Բանն այն է, որ առաջիկա արտահերթ ընտրություններում, նրա ղեկավարած կուսակցության կողմ...

Փաշինյան Նիկոլի ամեն ինչն է անթերի, որովհետև սակրալ է

Փաշինյան Նիկոլի ամեն ինչն է անթերի, որովհետև սակրալ է

Հոկտեմբերի 24, 2018


Ուրիխանյան Տիգրանն այսօր Ազգային ժողովում Փաշինյան Նիկոլին իր կյանքի ամենախելոք հարցը տվեց: «Ընդունո՞ւմ եք արդյոք, որ այս 5-6 ա...

Սահուն անցում ողբերգությունից ֆարս

Սահուն անցում ողբերգությունից ֆարս

Հոկտեմբերի 23, 2018


Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանում ողբերգությունը վերածվում է ֆարսի: Փաշինյան Նիկոլի առաջին ընտրությունը վարչապետի պաշտոնում ողբեր...

հարությունյան արայիկն էլ է արդեն նախրով ահ տալիս

հարությունյան արայիկն էլ է արդեն նախրով ահ տալիս

Հոկտեմբերի 22, 2018


Գինեկոմաստիայի շնորհիվ բանակից փրկված արայիկ հարությունյանը, որն այսօր նախարար է աշխատում՝ չնայած դեգեներատ լինելուն, այսօր վրդ...

Ուշադրություն, գողական է գնում աբաջյան գոհարի մարդը

Ուշադրություն, գողական է գնում աբաջյան գոհարի մարդը

Հոկտեմբերի 1, 2018


Փաշինյան Նիկոլն առաջին տեղակալ ունի, որը նաև աբաջյան գոհարի մարդն է, սրա անունը միրզոյան արարատ է: Սա հայտնի է նրանով, որ ոչ մի...

Փաշինյան Նիկոլը ծերանում է

Փաշինյան Նիկոլը ծերանում է

Հոկտեմբերի 1, 2018


Երեկ Գյումրի էր ժամանել միրզոյան արարատը` Փաշինյան Նիկոլի ամենախայտառակ կադրերից մեկը, նրա առաջին տեղակալը, աբաջյան գոհարի մար...

Հիանում ենք Աշոտյանով

Հիանում ենք Աշոտյանով

Հոկտեմբերի 1, 2018


Փաշինյան Նիկոլն իր լակոտախմբով այնպիսի խայտառակություն է, որ ցանկացած կասկածելի կամ հակասական մեկի ասածն իր հասցեին չի կարելի չ...

Պորոոշենոյին Իտալիայում զրկել են պատվավոր կոչումից

Պորոոշենոյին Իտալիայում զրկել են պատվավոր կոչումից

Սեպտեմբերի 20, 2018


Ամենազոր արևմտյան քարոզչութունը, որն ապուշացրել է համաշխարհային հանրային կարծիքն ի օգուտ ԱՄՆ և նրա վասալների, սկսում է ձախողում...

Լակոոտակրատիան հավատարիմ է մնում լակոտությանը

Լակոոտակրատիան հավատարիմ է մնում լակոտությանը

Սեպտեմբերի 18, 2018


Փաշինյան Նիկոլի աշխատակազմի լակոտ ղեկավարն ասում է, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան խնդիրը հետևյալն է՝ մենք որպե...

Երկու լակոտի խոստովանությունը

Երկու լակոտի խոստովանությունը

Սեպտեմբերի 11, 2018


Համացանցում հայտնվել է մի հետաքրքիր ձայներիզ. նոր Հայաստանի երկու ակնառու լակոտ` վանեցյան արթուրի և սորոսի քվոտայով նշանակված խ...

Լակոտակրատիայի վերջի սկիզբը

Լակոտակրատիայի վերջի սկիզբը

Սեպտեմբերի 1, 2018


Երեկ տխուր օր էր վարչապետ Փաշինյանի հպարտ հպատակների` ՀՀ հպարտ քաղաքացիների համար: Նախ՝ երեկ ամռան վերջին օրն էր, երկրորդ` երեկ...

Զգուշացեք, Shame.am-ը վերադառնում

Զգուշացեք, Shame.am-ը վերադառնում

Սեպտեմբերի 1, 2018


Սերգեյ Լավրովի նկատողության հաջորդ օրը Փաշինյան Նիկոլը որոշեց իր ահեղ ուժը ցույց տալ աշխարհին, և օգոստոսի 17-ին մենք տեսանք այն...

Հանկարծ ու կեսը հետ վերցնեն

Հանկարծ ու կեսը հետ վերցնեն

Հուլիսի 20, 2018


Արևմուտքի ֆինանսական աջակցությունից դժգոհ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի առիթներով դժգոհել է Եվրոպայից այն բանի համար, որ սրանք ...

Զարմացած են, որ զարմացած է

Զարմացած են, որ զարմացած է

Հուլիսի 16, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բրյուսելից վերադառնալուց հետո, ամփոփելով իր այցի արդյունքները, դժգոհություն էր հայտնել առ այն, որ Եվր...

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Հուլիսի 13, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ավելի հաճախ է սկսել մեկնաբանել ինքն իր խոսքերը: Դրանք այլևս առաջվա նման հեշտ ընկալելի չեն մ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հայրենիքը վտանգված է
Նոյեմբերի 20, 2018


Հայրենիքը վտանգված է

Տարոնն արտագաղթեց
Նոյեմբերի 16, 2018


Տարոնն արտագաղթեց

ՀՀԿ-ի վերջին օգուտը
Հոկտեմբերի 29, 2018


ՀՀԿ-ի վերջին օգուտը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ