Խայտառակություն առանց մեկնաբանության

Սերբ դիվանագետը զարմացած է Հայաստանի նախագահի անտեղյակությունից

Հոկտեմբերի 21, 2018
Սերբ դիվանագետը զարմացած է Հայաստանի նախագահի անտեղյակությունից

Փաստն ինքնին, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 12-ին Երևանում անջատողական Կոսովոյի «նախագահ» Հաշիմ Թաչիի հետ հանդիպմանը կարող էր քննարկել ցեղասպանության թեման, առաջացրել է սերբ հասարակության բացարձակ անըմբռնողությունը։ Այս մասին EADaily–ին ասել է Բելառուսում Սերբիայի նախկին դեսպան (2004-2011թթ.), հրապարակախոս, տնտեսագիտության դոկտոր Սրեչկո Ջուկիչը։

 

Ջուկիչը հիշեցրել է, որ Թաչին Հայաստանում է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային ասոցիացիայի գագաթաժողովին մասնակցելու համար, որտեղ Կոսովոն ունի ասոցիացված անդամի կարգավիճակ։ Ընդ որում, Սերբիան այդ գագաթաժողովում պաշտոնապես ներկայացված էր. միջոցառմանը մասնակցում էր արտաքին գործերի նախարար Իվիցա Դադիչը, նշել է սերբ փորձագետը։


Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ Թաչին և Սարգսյանը քննարկել են «ցեղասպանությունների հարցը»։ Վարչության ներկայացուցչի խոսքերով՝ Հայաստանի նախագահը և Կոսովոյի անջատողականների առաջնորդն ընդգծել են, որ ցեղասպանությունների ճանաչումը և դատապարտումը դրանց կանխման լավագույն միջոցն են։


«Ալբանացի ժողովրդի ի՞նչ ցեղասպանության մասին» կարող էր խոսել Թաչին։ Ո՞վ է իրականացրել այդ ցեղասպանությունը»,- հարց է տվել Սրեչկո Ջուկիչը՝ ընդգծելով, որ Հայաստանում շատ լավ հայտնի է այն մասին, որ Սերբիան անկեղծ կարեկցանքով է վերաբերվում հայ ժողովրդին, երբ խոսքը թուրքերի կողմից հայերի ցեղասպանությանն է վերաբերում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։


«Անձամբ ես իմ դիվանագիտական կարիերայում միշտ Սերբիայի անունից մասնակցել եմ բոլոր միջոցառումներին, որոնք կազմակերպել է Հայաստանն ի հիշատակ Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության ժամանակ զոհված հայրենակիցների։ Հիշատակի միջոցառումներն անցկացվում են ամեն տարի ապրիլին, և սերբ դիվանագետները միշտ մասնակցում են դրանց, որպեսզի խոնարհվեն հայ ժողովրդի ներկայացուցիչ միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակի առջև։ Չի կարելի ասել, որ ալբանացիներն ընդհանուր առմամբ կամ Կոսովոյի ալբանացիները, որը Սերբիայի բաղկացուցիչ մասն է, նման բան են ապրել»,- ասել է Ջուկիչը։


Սերբ փորձագետի կարծիքով, եթե տեղեկատվությունն «այն տեսքով, ինչ ձևով որ հասել է մեզ հայկական աղբյուրներից, ճիշտ է, ապա կարելի է ասել, որ Հայաստանի նախագահի անտեղյակությունը պարզապես զարմացնում է»։ Ընդ որում, Ջուկիչն ընդգծել է, որ, հաշվի առնելով սերբ և հայ ժողովուրդների միջև փոխըմբռնման խորությունը, նա չի ցանկանում ավելի կտրուկ արտահայտություններ օգտագործել։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո «սերբերը հանգրվանել և տանիք են տվել հազարավոր հայ ընտանիքների, որոնք Բալկաններ, Բուլղարիա և Սերբիա էին փախել թուրք գլխակերներից»,- հիշեցրել է նա։


Ինչպես կարծում է Ջուկիչը, քանի որ նորությունը Թաչիի և Սարգսյանի զրույցի մասին առաջացրել է սերբ-հայկական հարաբերությունների թեմատիկայով հետաքրքրվող մարդկանց անըմբռնողությունն ու բողոքը, ապա հայկական կողմից ցանկալի է ստանալ «ամբողջական տեղեկատվություն և հերքում առ այն, որ հանդիպմանը քննարկվել է «ալբանացի բնակչության» մի ինչ-որ ցեղասպանություն», ինչին հղում է կատարել Հաշիմ Թաչին։


Թաչիի հետ Սարգսյանի հանդիպման փաստն ինքնին (չնայած Հայաստանը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը) չի զարմացրել սերբ փորձագետին։ Ինչպես պարզաբանել է նա, միջազգային կոնֆերանսներում նման մակարդակի հյուրընկալողը փորձում է հանդիպել բոլոր մասնակիցների հետ։


«Ես չեմ կասկածում, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպման համար պնդել է հենց Թաչին։ Հայաստանը չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, ուստի անջատողականների համար շատ կարևոր է առաջ տանել իր, այսպես կոչված, պետությունը՝ չարաշահելով Սերբիայի և Հայաստանի միջև բարեկամությունը։ Իսկ դա իսկապես պատիվ չի բերում հյուրին։ Ես անձամբ կարծում եմ, որ հյուրընկալողը սույն պարագայում մոլորության մեջ է գցվել, և սերբ հասարակությանը շատ կուրախացներ, եթե նա հայկական կողմից լսեր այն դիրքորոշման հաստատման մասին, որի համաձայն՝ սերբերը չեն մասնակցել ալբանացիների ցեղասպանությանն ինչպես Կոսովոյի տարածքում, այնպես էլ ալբանացի ժողովրդի բնակության ողջ տարածքում»,- ամփոփել է Ջուկիչը։



Աղբյուրը՝ EurAsia Daily






Դիտումների քանակ 55890


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի ղարաբաղյան ռազմավարության հավանական տարբերակի վերաբերյալ

Փաշինյան Նիկոլի ղարաբաղյան ռազմավարության հավանական տարբերակի վերաբերյալ

Հունվարի 10, 2019


Ըստ հավաստի տեղեկությունների, Փաշինյան Նիկոլն ուզում է աշխատանքից հանել Սարգսյան Արմենին և ՀՀ նախագահ դարձնել Տեր-Պետրոսյան Լևո...

ՀՀ նախագահի խորհրդականը` ԿԳԲ գործակալ

ՀՀ նախագահի խորհրդականը` ԿԳԲ գործակալ

Նոյեմբերի 28, 2018


Մենք արդեն անդրադարձել ենք ՀՀ նախագահ Սարգսյան Արմենի խորհրդական Ալեքսանյան Արայի խայտառակ կերպարին: Խոսք էինք տվել անդրադառնալ...

ՀՀ նախագահը կունենա անձնական օգտագործման դատավորներ

ՀՀ նախագահը կունենա անձնական օգտագործման դատավորներ

Նոյեմբերի 21, 2018


ՀՀ նախագահ Սարգսյան Արմենը շատ բարդ է խոսում և անհասկանալի: Սակայն տողատակերում ինչ-որ բան է ցանկանում ասել: Օրինակ, այսօր նա ա...

ՀՀ նախագահը ցածր է գնահատում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կերպարն ու իմիջը

ՀՀ նախագահը ցածր է գնահատում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կերպարն ու իմիջը

Նոյեմբերի 9, 2018


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ասել է, որ «Հայաստանի կերպարը, իմիջը շատ բարձր է, որովհետև աշխարհում մենք յուրօրինակ երկիր ենք...

Նախագահ Սարգսյանը` «չեչենի պլեն»

Նախագահ Սարգսյանը` «չեչենի պլեն»

Հոկտեմբերի 23, 2018


Արմեն Սարգսյանը 2018թ. ապրիլի 9-ին ընտրվեց ՀՀ նախագահ: Նրան առաջադրեց Սերժ Սարգսյանը: Սակայն պրոբլեմ կար` Արմեն Սարգսյանի բրիտա...

Պուտինը թռավ Փաշինյան Նիկոլի գլխից

Պուտինը թռավ Փաշինյան Նիկոլի գլխից

Սեպտեմբերի 20, 2018


Փաշինյան Նիկոլի համար ծանր օր էր այսօր: Բայց բախտներս բերեց, որ գործը հերթական նոպային չհասավ: Այսպես, արդեն տեղեկացրել էինք, ո...

Դոն Պիպոն գտավ իր պաշտպանին

Դոն Պիպոն գտավ իր պաշտպանին

Հունիսի 29, 2018


Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, որը նաև պաշտպանության նախարարի խորհրդականն է, ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել հ...

Չսեղմված ձեռքի աղմուկը

Չսեղմված ձեռքի աղմուկը

Հունիսի 28, 2018


Նախագահ Արմեն Սարգսյանին Միացյալ Նահանգներ են ուղարկել հաճելի և ուրախ ճամփորդության, իսկ նա գնացել և ընկել է միջազգային սկանդալ...

Կուտակային խաբեություն

Կուտակային խաբեություն

Հունիսի 27, 2018


Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: Մասնավորապես, նա ստորագրել է «Կուտակային...

Նիկոլը ճնշում է նախագահին

Նիկոլը ճնշում է նախագահին

Հունիսի 21, 2018


Բոլորս էլ շատ լավ գիտենք, թե պետական լրատվամիջոցներն ինչպես են աշխատում բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վերևից գալիս է հրահանգը,...

Վարչապետն ընդդեմ նախագահի

Վարչապետն ընդդեմ նախագահի

Հունիսի 7, 2018


Որքան էլ առաջին հայացքից կարող է այն տպավորությունը ստեղծվել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը լեզու են գ...

Փաշինյան Նիլոլը` ԱԻ նախարա՞ր

Փաշինյան Նիլոլը` ԱԻ նախարա՞ր

Հունիսի 5, 2018


Երբ դժգոհ քաղաքացիները բողոքի ակցիաներ են կազմակերպում և փակում են քաղաքի փողոցները, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերից դիմո...

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Հունիսի 3, 2018


Բուլղարացի ֆերմերի կովին սպառնում է մահապատիժ Սերբիայի հետ սահմանն անլեգալ հատելու համար։ Այս մասին տեղեկացնում է REGNUM տեղեկա...

Նիկոլի հանքերն ու «սաբոտաժնիկ» ժողովուրդը

Նիկոլի հանքերն ու «սաբոտաժնիկ» ժողովուրդը

Մայիսի 24, 2018


Ամուլսարի ոսկու հանքավայրի մասին բնապահպաններն ու քաղաքացիները առաջին տարին չէ, որ ահազանգում են: Այս վտանգավոր հանքն իսկական պ...

Խաբելու հերթափոխը

Խաբելու հերթափոխը

Մայիսի 7, 2018


Աշխարհն` աշխարհով. «Նաիրիտ» գործարանի բանվորներն իրենց հոգսերով: Հենց երկրում որևէ նոր դեմք է հայտնվում, նրանք անմիջապես վազ են...

Արմեն Սարգսյանը` անտեսանելի մարդը

Արմեն Սարգսյանը` անտեսանելի մարդը

Մայիսի 7, 2018


Այսօր Մոսկվայում կայացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չ...

Գինու զորությունը

Գինու զորությունը

Մայիսի 4, 2018


Այս օրերին նշանակումների մասին հրամաններն այնքան էլ շատ չեն: Սպասողական վիճակ կա: Փոխարենը թափ են հավաքում պաշտոնաթողություններ...

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Ապրիլի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստան չնախատեսված ու հրատապ այցելություն է կատարել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Վերջինս տեղ ...

Ում վրա եք ձեր հույսը դրել

Ում վրա եք ձեր հույսը դրել

Ապրիլի 20, 2018


Երեկ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր նստավայր էր հրավիրել հանրապետության ստեղծագործական միությունների ղեկավարներին: Նախագա...

Երկիրը նախագահ չունի

Երկիրը նախագահ չունի

Ապրիլի 16, 2018


Սերժ Սարգսյանը վայր է դրել իր նախագահական լիազորությունները: Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի նոր նախագահը: Այս փոփոխությունի...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ