Սովորական խայտառակություն

Ծառուկյանը գնում է Արմենչիկ Դարբինյանի հետքերով

Հոկտեմբերի 13, 2018
Ծառուկյանը գնում է Արմենչիկ Դարբինյանի հետքերով

Արտյոմ Խաչատրյան


Ի՞նչ կխերվի դրանից ԲՀԿ առաջնորդը

 

Տարաս Գրիգորևիչ Շևչենկո կա, բանաստեղծ է ուկրաինացի: Սա համարվում է ուկրաինական նոր գրականության հիմնադիրը: Բայց նրա հիմնական գործը և արժեքը փոքր-ինչ այլ են. պան Շևչենկոն ուկրաինական նացիոնալիզմի առաջին գաղափարախոսն է, բանդերական նացիզմի նախահայրը և, հետևաբար, ուկրաինական ռուսատյացության պապան, իսկ ուկրաինացի բանդերականները ղարաբաղյան պատերազմի տարիներին եղբայրական օգնություն ցուցաբերեցին ադրբեջանցիներին, այսինքն` ուկրաինական նացիոնալիզմը հայ ժողովրդի թշնամին է: Իսկ Գագիկ Ծառուկյանը, իմանալով, թե չիմանալով այս մասին, բռնել ու ֆինանսավորել է սրա հուշարձանի պատրաստումն ու տեղադրումը Երևանում:


Նախ՝ պետք է ասել, որ Շևչենկոն այն դեմքը չէ, որ Հայաստանում հուշարձան ունենա, գոնե այն բանի համար, որ քսենոֆոբիայի ջատագով է, բացի այդ, անորակ, միջինից ցածր կլասի բանաստեղծ է: Երկրորդ՝ Փաշինյան Նիկոլը, որին չի առարկում Գագիկ Ծառուկյանը գրեթե ոչ մի հարցում, հազար անգամ ասել է, որ ռուսները մեր եղբայրներն են, Ռուսաստանը մեր միակ ռազմավարական դաշնակիցն է: Հիմա ո՞րն է այս ռուսատյաց նացիոնալիստին Երևանում հավերժացնելու իմաստը: Թե՛ Իվետա Տոնոյանը, թե՛ Նաիրա Զոհրաբյանը կյանքում գրքեր կարդացել են, նշանակում է` կարող էին իրենց կուսակցական առաջնորդին հետ պահել նման մտադրությունից:


Սակայն մեկ այլ վարկած էլ կա Շևչենկոյի անմահացման: Բանն այն է, որ Ռուսաստանը պաշտոնապես աջակցում էր ռուսատյացության տարածմանը Հայաստանում, բացի այդ, պարգևատրում էր նրանց, ովքեր ջանք չէին խնայում այդ գործում: Արմենչիկ Դարբինյան կա, ղեկավարում է Ռուս-հայկական համալսարանը, որը պետք է որ ի պաշտոնե զբաղվեր ռուսաց լեզվի ու մշակույթի, ռուսական աշխարհի գովքով ու քարոզով, բայց Արմենչիկ Դարբինյանը զբաղվեց ճիշտ հակառակով. համալսարանի հաշվին նա ամերիկյան սովետոլոգներն էր հրավիրում դասախոսությունների, Ուկրաինայի նախկին դեսպան Բոժկոն Ռուս-հայկական համալսարանի ուսանողների համար դասախոսություններ էր կարդում Գոլոդոմորի թեմայով, և Արմենչիկ Դարբինյանը մեծ ավանդ ունեցավ ռուսատյացության խթանման գործում Հայաստանում: Դրանից հետո ՌԴ նախագահ Մեդվեդևը նրան պարգևատրեց Բարեկամության շքանշանով: Հիմա հնարավոր է, որ այն մեկը, ով խորհուրդ էր տվել Ծառուկյանին՝ Շևչենկոյին անմահացնել Հայաստանում, պարզապես ուզեցել է ՌԴ ղեկավարությունից մի հատ շքանշան պոկել ԲՀԿ առաջնորդի համար:


Բայց Արմենչիկ Դարբինյանի աստեղային ժամից հետո ահագին բան է փոխվել աշխարհում և հատկապես Ռուսաստանում: Օրինակ, նախագահ այնտեղ հիմա աշխատում է Վլադիմիր Պուտինը: Մի հատ էլ օրինակ` Վլադիմիր Պուտինը վերականգնում է ռուսական կայսերական հզորությունն ու ազդեցությունը, բարբարոսաբար քանդում է ամերիկացիների ստեղծած աշխարհակարգը: Նշանակում է` շքանշանի փոխարեն Ծառուկյանը կարող է այլ վերաբերմունքի արժանանալ ՌԴ քաղաքական ղեկավարության կողմից, ասենք՝ զրկվել Ռուսաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններից: Իսկ հետո նրան ոչ ոք չի ասի, թե ում հրամցնի «Նոյ» կոնյակը կամ «Կրեմլին» օղին:


Բայց գլխավորը դա էլ չէ: Գլխավորն այն է, որ քաղաքական գործիչները, մանավանդ եթե նրանք նաև մեկենաս են, պետք է շատ լուրջ վերաբերվեն իրենց մեկենասական-քաղաքական բոլոր նախագծերին` հիմնվելով գիտելիքի, տարրական ինֆորմացիայի, հարցի քաղաքական և հոգևոր նպատակահարմարության վրա: Շևչենկոյի հուշարձանը Երևանում անլուրջ վերաբեմունքի հետևանք է: Այսքանը... 






Դիտումների քանակ 67201


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վանեցյան – բաբաջանյան. հեռանկարային քաղաքական դաշինք

Վանեցյան – բաբաջանյան. հեռանկարային քաղաքական դաշինք

Հունիսի 1, 2020


Վանեցյան Արթուրին Փաշինյան Նիկոլն աշխատանքից հանեց, բայց Վանեցյան Արթուրն ինքն իրեն պաշտոն տվեց՝ Փաշինյան Նիկոլի ինադու: Ինչ-որ...

Պատմական հանդիպում՝ պուպուլիկ - աբաջյան գոհարի մարդ - Գագիկ Ծառուկյան

Պատմական հանդիպում՝ պուպուլիկ - աբաջյան գոհարի մարդ - Գագիկ Ծառուկյան

Մայիսի 28, 2020


Ինչպես հայտնի է, Կոտայքի մարզպետ պուպուլիկը կատարյալ ոչնչություն է, չունի որևէ ունակություն ու շնորհք, ունի ընդամենը մի հատ դիպ...

Նոր Հայաստանը չսիրեց Արթուր Ալեքսանյանին

Նոր Հայաստանը չսիրեց Արթուր Ալեքսանյանին

Մայիսի 7, 2020


Օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոտնձգություն կատարեց Նոր Հայաստանի հանդեպ. ռիսկ արեց պաշտպանել իր ընկ...

Նոր դիվերսիա Հայաստանի դեմ, այս անգամ՝ Ծառուկյանի մասնակցությամբ

Նոր դիվերսիա Հայաստանի դեմ, այս անգամ՝ Ծառուկյանի մասնակցությամբ

Մայիսի 4, 2020


Փաշինյան Նիկոլի Ազգային ժողովը ևս մեկ փորձանք է պատրաստում հայ ժողովրդի ու հայ ինքնության գլխին: Դե, զարմանալի բան չկա. նախիրը ...

Որքա՞ն դեռ կտուժի հեղափոխական տեռորիստ Ծառուկյանը

Որքա՞ն դեռ կտուժի հեղափոխական տեռորիստ Ծառուկյանը

Ապրիլի 23, 2020


2018-ի ամռանը հեղափոխական ավյունը Ծառուկյանին դրդեց ահաբեկչական գործունեության. Փաշինյան Նիկոլի (ըստ ամենայնի) հրահանգով նա սկս...

պուպուլիկն ընդդեմ Ծառուկյանի

պուպուլիկն ընդդեմ Ծառուկյանի

Ապրիլի 21, 2020


Գագիկ Ծառուկյանն իր կյանքի ընթացքում շատ ընդդիմախոսներ, հակառակորդներ է տեսել, սակայն երբեք իսկական կենդանի պուպուլիկ չէր տեսել...

Կորոնավիրուս ուրիխանյանն ու Ծառուկյանի զուր քավարանը

Կորոնավիրուս ուրիխանյանն ու Ծառուկյանի զուր քավարանը

Ապրիլի 21, 2020


Վատ բան է տեղի ունեցել Նոր Հայաստանում՝ հիգանդացել է ուրիխանյան տիգրանը: Իր ասելով՝ թոքաբորբ ունի, երեք անգամ կորոնավիրուսի թես...

Փաշինյան Նիկոլի պառլամենտական երջանկության առիթով

Փաշինյան Նիկոլի պառլամենտական երջանկության առիթով

Մարտի 25, 2020


Փաշինյան Նիկոլի երեկվա խստացումները, որոնք փաստացի պարետային ժամ են սահմանում, չեմ կարող գնահատել, քանզի համաշխարհային պանդեմիա...

Փաշինյան - Ծառուկյան. վտանգավոր «ախպերություն»

Փաշինյան - Ծառուկյան. վտանգավոր «ախպերություն»

Մարտի 23, 2020


ԱԱԾ-ն զեկուցել է Փաշինյան Նիկոլին, որ Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանի աշխատակիցներին վաղը 14:00-ին պարտադրելու են արձակուրդի դիմ...

Ուշադրությո՛ւն, ցռում է Արմենչիկ Դարբինյանը

Ուշադրությո՛ւն, ցռում է Արմենչիկ Դարբինյանը

Փետրվարի 24, 2020


Անո՛ւշ ցռես, պրն Դարբինյան, բայց զուլալ ցեռդ քեզ չի փրկի, երբ գա քո ու Մկրտումյան Արմանի (խոսքը Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ...

Փաշինյան Նիկոլի հեղափոխությունը Ծառուկյանի վրա 8 միլիարդ նստեց

Փաշինյան Նիկոլի հեղափոխությունը Ծառուկյանի վրա 8 միլիարդ նստեց

Փետրվարի 10, 2020


Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնը արտոնյալ չէր համարվում, հատկապես չէ...

պողոսյան քրիստինեն ընդդեմ Գագիկ Ծառուկյանին

պողոսյան քրիստինեն ընդդեմ Գագիկ Ծառուկյանին

Հունվարի 29, 2020


Փաշինյան Նիկոլի խմբակցության պողոսյան քրիստինեն որոշել է իր ներդրումն ունենալ երկրի տնտեսական աճի մեջ և նամակ է գրել ՊԵԿ-ին: «Հ...

Ունիտազի և Տեր-Պետրոսյանի դերը Արմեն Դարբինյանի կյանքում

Ունիտազի և Տեր-Պետրոսյանի դերը Արմեն Դարբինյանի կյանքում

Հունվարի 10, 2020


Ռոբերտ Քոչարյանի կադրային որոշումներից կարելի է անվերջ զարմանալ: Այսպես, երկրորդ նախագահի առաջին վարչապետ Արմեն Դարբինյանը երեկ...

Ուշադրություն, Ուրիխանյան Տիկոն փորել է Ծառուկյանի տակը

Ուշադրություն, Ուրիխանյան Տիկոն փորել է Ծառուկյանի տակը

Դեկտեմբերի 19, 2019


Գագիկ Ծառուկյանի Ուրիխանյան Տիկոն դեպրեսիայի մեջ է 2015-ից ի վեր: Արդարացիորեն համարելով, որ հենց ինքը պիտի լինի Հայաստանի առաջ...

Գողական է գնում Փաշինյան Նիկոլը

Գողական է գնում Փաշինյան Նիկոլը

Դեկտեմբերի 4, 2019


Փաշինյան Նիկոլն իրեն է վերապահում նաև գողական գնալու մենաշնորհը: Հայտնի է, որ ժողովրդի վարչապետը դեռ գարնանը սեփականաշնորհեց պե...

կարգին հայկո. դեգեներա՞տ, թե՞ Փաշինյանի դիվերսանտ

կարգին հայկո. դեգեներա՞տ, թե՞ Փաշինյանի դիվերսանտ

Դեկտեմբերի 4, 2019


Երևանի քաղաքապետ աշխատում է կարգին հայկոն, խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանն էլ աշխատում է Ազգային ժողովում: Ծառուկյանը կապեր ...

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Նոյեմբերի 30, 2019


Արդեն քանի ամիս է` Փաշինյան Նիկոլը չի կարող նշանակել ոստիկանության և ԱԱԾ ղեկավարներ: Օսիպյանն ու Վանեցյանը հեռացան՝ չցանկանալով...

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Նոյեմբերի 27, 2019


Փաշինյան Նիկոլի երկրային երջանկությունը մոտենում է ավարտին, հետևաբար, սկսվում է ժողվարչապետի երկրային ողբերգությունը (բանտում) ...

Հերթը հասավ Բաղդասարյան Արթուրին. ո՞վ է հաջորդը

Հերթը հասավ Բաղդասարյան Արթուրին. ո՞վ է հաջորդը

Նոյեմբերի 18, 2019


Բաղդասարյան Արթուրը 22 տարի նստեց պառլամենտում, աշխատեց ԱԺ նախագահ, ԱԱԽՔ, 10 անգամ ընդդիմացավ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյա...

Խոսեց, ցուցադրեց և փայլեց Արմենչիկ Դարբինյանը

Խոսեց, ցուցադրեց և փայլեց Արմենչիկ Դարբինյանը

Նոյեմբերի 14, 2019


Եվ վերջապես, խոսեց մեկը, ով չէր կարող չխոսել։ Խոսողը Արմենչիկ Դարբինյանն է, Երրորդ հանրապետության երկրորդ նախագահի կողմից նշանա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ