Ազգային խայտառակություն

Ինչո՞ւ այլևս չկա Կարամելի Հարութը

Հոկտեմբերի 8, 2018
Ինչո՞ւ այլևս չկա Կարամելի Հարութը

Շաբաթ օրը երեկոյան Կարամելի Հարութը ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքով սպանել է Յուվեցի Կարոյին, հետո էլ ինքնասպան է եղել: Սա է պատմությունը: Այն, որ կարամելներն ու յուվեցիները սովորական հանցագործ են ̀ պարզ է: Խնդիրն այն է, թե ով է նրանց հանցագործ դարձնում և ինչպես: 

 

Բազմիցս անդրադարձել ենք Կարամելի Հարութի և Յուվեցի Կարոյի խայտառակ կերպարներին, բարձրաձայնել նախկինում նրանց կատարած հանցագործությունների մասին և զգուշացրել, որ նրանց գործունեությունը պետք է սաստել: Բայց լսող չի եղել: Սրանք էլ, օգտվելով իրենց գործունեության նկատմամբ հասարակության անտարբերությունից, շարունակում էին գործել:


Կարամելի Հարութը մեր օրերի թերևս ամենախայտառակ դեմքն էր: Նա ՀՀ ԳԽ և ՀՀ ԱԺ բոլոր գումարումների պատգամավոր էր: Ընդ որում, միակ պատգամավորն էր, որը երբևիցե որևէ ելույթ կամ նույնիսկ հարց չի տվել: Երբ առաջին անգամ ցանկանում էր պատգամավոր դառնալ՝ 1990-ականների սկիզբն էր: Մի քանի անգամ քվեարկվեց՝ չանցավ, հենց ընտրությունների ընթացքում, շատ կասկածելի հանգամանքներում մահացավ նրա գլխավոր մրցակից Համլետ Հովսեփյանը: Մի խոսքով, աննախադեպ լցոնումների և ընտրախախտումների արդյունքում Կարամելը պատգամավոր դարձավ: Այդ տարիներին, բացի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պատգամավորությունը պետք է ճանաչվեր նաև ՀՀ ԳԽ մանդատային և էթիկայի հանձնաժողովի կողմից, որի նախագահն էր ՀՀՇ-ական Աշոտ Ոսկանյանը: Կարամելի Հարութի պատգամավոր դառնալուց անմիջապես հետո Աշոտ Ոսկանյանը առանձնատուն գնեց և կահավորեց այն, իսկ Կարամելը հզոր հովանավոր ունեցավ: 1995թ. արդեն ՀՀՇ-ական Կարամելը ՀՀ ԱԺ ընտրությունների նախօրեին դանակահարեց դաշնակ Յուրային, որը որոշ ժամանակ անց մահացավ: Հետո, 1999 և 2003թթ. ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում, փոխհրաձգություններ, զինված հակամարտություն Վերսանդիկ Հակոբյանի հետ, մահացածներ ու վիրավորներ: Այս ամենն իմանալով հանդերձ՝ պարզվում է, որ 2001թ. ՀՀ վարչապետ Մարգարյան Անդրանիկը սրան ատրճանակ է նվիրել, որով էլ նա 1 օր առաջ սպանեց Յուվեցի Կարոյին: 2007-2017թթ., արդեն ԲՀԿ կազմում՝ կրկին վիրավորներ և կեղծված ընտրություններ: Ի դեպ, Նորագավիթում, որտեղ բնակվում է Կարամելը, մոտ 7000 ընտրող կա, սակայն ընտրություններից հետո պարզվում էր, որ քվեարկել է 9000 ընտրող:


Մի խոսքով, Կարամելի Հարութը բարոյական մարդ չէր: Սակայն չենք կարող պնդել, թե նա այդպիսին է ծնվել: Իհարկե, խնձորը խնձորենուց հեռու չի ընկնում, բայց միշտ չէ, որ այդպես է: Փաստ է, որ խորհրդային տարիներին Հարութը սովորական, անգրագետ տղա էր, որը բավարարվում էր մի քանի կիլոգրամ կոնֆետի գողոնով: Խորհրդային տարիներին այդպիսիք միլիոններ էին: Եթե Խորհրդային Միությունը չփլուզվեր, նա կամ նստելու էր բերդում, կամ էլ աննկատ վայելեր գողոնը: Բոլոր դեպքերում նրա գոյության մասին շատ քչերը կիմանային: Իսկ անկախ Հայաստանում Կարամելը պետքական մարդ դարձավ այն պատճառով, որ ՀՀՇ-ական Աշոտ Ոսկանյանին (այժմ նա ԵՊՀ-ում պրոֆեսոր է) առանձնատուն էր պետք, Կարապետ Ռուբինյանին՝ քեշ փող, իսկ Տեր-Պետրոսյան Լևոնին, Քոչարյան Ռոբերտին և Գագիկ Ծառուկյանին՝ ձայներ: Ընդ որում՝ նրանք, ճանաչելով հանդերձ Կարամելի հանցագործ էությունը, այնուամենայնիվ, նրանից ձայներ էին ակնկալում: Հիմա ո՞վ է ավելի անբարոյական ̀ Կարամելի Հարո՞ւթը, թե՞ ՀՀՇ-ական Աշոտ Ոսկանյանը, որը նրա համար ճանապարհ բացեց:


Ամեն դեպքում, Կարամելի Հարութն էլ չկա: Տա Աստված, որ այսօրինակները չվերարտադրվեն, իսկ դրա համար պահանջվում է մերժել աշոտոսկանյաններին, անդրանիկմարգարյաններին և նմանօրինակ մյուսներին:






Դիտումների քանակ 152752


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Օրենքով արտոնյալ, ճակատագրով դատապարտված

Օրենքով արտոնյալ, ճակատագրով դատապարտված

Հունվարի 27, 2018


Այսօր Երևանում դժբախտ դեպք էր արձանագրվել: Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել էր «Յուվեց...

Ե՞րբ են դատելու Յուվեցի Կարոյին

Ե՞րբ են դատելու Յուվեցի Կարոյին

Փետրվարի 6, 2017


ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Յուվեցի Կարոն ընդդեմ Արթուր Զադոյանի քրեական գործի...

Գլխին գալիքի ողբերգական սպասումը

Գլխին գալիքի ողբերգական սպասումը

Հունվարի 26, 2017


Ներկա պահին մեծ թվով մարդիկ Հայաստանում խորը դեպրեսիա են ապրում: Այդ հոգեվիճակն այս անգամ ոչ մի կապ չունի սոցիալ-տնտեսական անմխ...

Քանի՞ գլխի տեր են, որ արգելեն

Քանի՞ գլխի տեր են, որ արգելեն

Դեկտեմբերի 24, 2016


Ամանորի նախաշեմին ՀՀԿ գործարար պատգամավորներին հրահանգավորվել է չլքել Հայաստանն ու տոներն անցկացնել հնարավորինս համեստ: Եթե իսկ...

Վարչապետի ուժը Յուվեցի Կարոյի վրա չի՞ պատում

Վարչապետի ուժը Յուվեցի Կարոյի վրա չի՞ պատում

Սեպտեմբերի 26, 2016


Այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այս օրերին անխուսափելիորեն պիտի բախվեր գյուղատնտեսական արտադրանքի մթերումների խնդրին, դա առա...

Ասա՝ ով է քեզ գովում, ասեմ ով ես դու

Ասա՝ ով է քեզ գովում, ասեմ ով ես դու

Սեպտեմբերի 13, 2016


Այսօր մեկնարկեց խորհրդարանի աշնանային նստաշրջանը, և ամառային հանգստից վերադարձած պատգամավորների հետաքրքրությունների կիզակետում ...

Յուվեցի Կարոյի լավը

Յուվեցի Կարոյի լավը

Հունիսի 8, 2016


Բանն այն է, որ «լավ» բառը Կարապետյան Կարոյի համար ունի միանգամայն տարբեր բացատրություն: Լավը նրա համար այն է, ինչը վատ է մնացած...

Խաբված գյուղացիները պետք է առգրավեն Յուվեցի Կարոյի ունեցվածքը

Խաբված գյուղացիները պետք է առգրավեն Յուվեցի Կարոյի ունեցվածքը

Մայիսի 26, 2016


Այս պատմության մեջ անհասկանալի է, թե ինչո՞ւ են գյուղացիները հավաքվել կառավարության շենքի մոտ, այլ ոչ Յուվեցու կամ նրա գործարանի...

Վարչապետի առնձնասենյակն ականջ քաշելու վա՞յր

Վարչապետի առնձնասենյակն ականջ քաշելու վա՞յր

Մայիսի 20, 2016


Տխրահռչակ պատգամավոր Յուվեցի Կարոն (Կարո Կարապետյան) կրկին սկանդալային պատմության կիզակետում է հայտնվել: Քաղցրաշենցի գյուղացինե...

Շարմազանովը երկրում ռեֆորմացիա է նախապատրաստում, ռեֆորմիստ արդեն ունի

Շարմազանովը երկրում ռեֆորմացիա է նախապատրաստում, ռեֆորմիստ արդեն ունի

Մայիսի 13, 2016


7 կուսակցություն փոխած ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը, հասկանալով, որ իրեն որևէ այլ կուսակցություն չեն վերցնի, որովհետև երկրի ամե...

Հաղթածներն ու պարտվածները

Հաղթածներն ու պարտվածները

Մարտի 31, 2016


Քաղցրաշենի դրաման, որը ոչ առաջինն է և ոչ էլ վերջինը Հայաստանում, փայլուն օրինակն է այն բանի, թե իրականում ովքերն են հայ ժողովրդ...

Յուվեցին լկտիաբար «քցեց», գյուղացին միամտաբար սխալ գործեց

Յուվեցին լկտիաբար «քցեց», գյուղացին միամտաբար սխալ գործեց

Մարտի 16, 2016


ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկան և մշտական գողական, բարոյականության հետ որևէ ընդհանուր բան չունեցող Յուվեցի Կարոն (Կ...

2015-ի երջանիկները, անորոշ մնացածները և դժբախտները

2015-ի երջանիկները, անորոշ մնացածները և դժբախտները

Դեկտեմբերի 30, 2015
1

Անցնող 2015 թվականը ողբերգական էր շատերի համար, ոմանց համար այն երջանիկ, իսկ ոմանց համար էլ` անորոշությունների տարի էր: Տարին ո...

Յուվեցի Կարոյից թալանվածները

Յուվեցի Կարոյից թալանվածները

Դեկտեմբերի 22, 2015


Այսօր Կառավարության շենքի դիմաց կրկին մարդաշատ էլ: Հիմա էլ այստեղ էին հավաքվել Արարատի մարզից եկած հողագործները: Այն, որ այս տա...

Անառակ օրիորդաց վերադարձը

Անառակ օրիորդաց վերադարձը

Նոյեմբերի 6, 2015
2

2015թ. փետրվարին Հայաստանի փաստացի երկրորդ կուսակցության շարքերում սկսվեց մի երևույթ, որը մամուլում անվանեցին առնետավազք, սակայ...

Յուվեցի Կարոն մեքենա է գողանում

Յուվեցի Կարոն մեքենա է գողանում

Հոկտեմբերի 26, 2015


Բայց անում է դա ոչ թե հայտնի ֆիլմի Դետոչկինի, այլ իր անձնականը բարելավելու նպատակով: «Վերնիսաժի» գործով 3 տարվա ազատազրկման դատ...

Յուվեցի Կարոյի Աստվածն ու սատանան

Յուվեցի Կարոյի Աստվածն ու սատանան

Սեպտեմբերի 23, 2015


«Բարգավաճ Հայաստանը» թե խմբակցության, թե կուսակցության անունից երեկ իր վերջնական դիրքորոշումը հայտնեց՝ նշելով, որ սահմանադրական...

Յուվեցի Կարոյի հաճույքները բավարարվել են

Յուվեցի Կարոյի հաճույքները բավարարվել են

Սեպտեմբերի 3, 2015


ՀՀ նախագահի նստավայրում սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանն այս...

Ի՞նչ պիտի անի Յուվեցի Կարոն հոգեբուժարանում

Ի՞նչ պիտի անի Յուվեցի Կարոն հոգեբուժարանում

Հուլիսի 15, 2015
1

Օրերս լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, ըստ որի, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն հայտնվել է Նուբարաշենի հո...

Յուվեցի Կարոյին թողեցին բորտին

Յուվեցի Կարոյին թողեցին բորտին

Հունիսի 4, 2015


Գոհար Ենոքյանին արդարացրեցին: Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Ենոքյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ ի...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ