Ազգային խայտառակություն

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Հոկտեմբերի 2, 2018
Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Արտյոմ Խաչատրյան

 

Փաշինյան Նիկոլին երեկ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների չի գնա: Նույն բանն այսօր նրան կասի Գագիկ Ծառուկյանը, հետո` դաշնակները, որոնց համար ընտրությունները մահվան վկայական կդառնան: Փաստորեն, Փաշինյան Նիկոլին կործանումից փրկվելու համար անհրաժեշտ կլինի փողոցը: Բայց որքան էլ իռացիոնալ, հույզերով առաջնորդվող, պոպուլիստ լինի՝ ժողովրդի վարչապետը հասկանում է, որ անգամ եթե Երևանն էլ փակի, չի կարողանա Ազգային ժողովին ստիպել կատարել իր կամքը: Մանավանդ որ երկրի կոլապսի պատասխանատվությունն ընկնում է գործադիրի վրա, և հանրության ցասումը կուղղվի դեպի կառավարություն` այստեղից բխող բոլոր հետևանքներով:

 

Այսքանը քիչ էր` Արփինե Հովհաննիսյանը նոր փորձանք պատրաստեց ժողովրդի վարչապետի համար՝ փոփոխության նախագիծ ներկայացնելով ԱԺ կանոնակարգ օրենքի 50 և 51-րդ հոդվածներում, համաձայն որի՝ ԱԺ նիստերը կհամարվեն ընդհատված, եթե դրանք չեն կայանում պատգամավորների կամքից անկախ ի հայտ եկած խոչընդոտների պատճառով: Նիստերը կշարունակվեն խոչընդոտները վերանալուց հետո:

 

Ինչի՞ համար է դա արվում: Բանն այն է, որ ժողովրդի վարչապետը կարող է հենց հիմա հրաժարական տալ և 14 օրով խոչընդոտել Ազգային ժողովի աշխատանքները, այսինքն` թույլ չտալ վարչապետի ընտրություն, որպեսզի 14 օր հետո պառլամենտը իրավունքի ուժով լուծարվի: Սա նշանակում է Փաշինյան Նիկոլի մուրազի իրականացում` միրզոյան արարատը կմնա վարչապետի պաշտոնակատար մինչև նոր ընտրություններ, իսկ հետո կվերադարձնի աթոռը ժողովրդի վարչապետին:

 

Էդմոն Մարուքյանը երեկ փորձում էր ԱԺ ամբիոնից բացատրել 14 օրվա անձեռնմխելիությունը: Լինելով իրավաբան՝ այս արևմտամետ կիրովականցին ուզում էր համոզել, որ 14 օրը մնում է 14 օր, եթե անգամ պատգամավոորներին թույլ չտրվի քվեարկության ներկայանալ: Փաստորեն, ստացվում է, որ Փաշինյան Նիկոլի խմբակցությունն օրենսդրությունը հարմարեցնում է հակասահմանադրական գործողությունների, ավելի ստույգ` խոչընդոտում է ընդունել օրենքներ, որոնք կկանխեն հակասահմանադրական գործողությունների հետևանքները: Բայց Մարուքյան Էդմոնն այս հարցում անզոր է. վաղը նախագիծը կընդունվի, նախագահը կստորագրի, և այն կստանա օրենքի ուժ:

 

Փաստորեն, Փաշինյան Նիկոլի` փողոցային լծակների օգտագործման խոչընդոտներ են ստեղծվում, և դրանք անհրաժեշտ են: Բայց պետք չէ ժամանակից առաջ ընկնել. օրինագիծը կարող է այդպես էլ ուժի մեջ չմտնել: Օրինակ, վաղը օրենքը կուղարկվի նախագահին ստորագրության, որը դա պիտի անի մեկ ամսվա ժամկետում, իսկ մյուս օրը ժողովրդի վարչապետը հրաժարական է տալիս և 15 օրով, Օսիպյանի ու Վանեցյանի օգնությամբ, պաշարում է Ազգային ժողովը, որ ոչ ոք չկարողանա մուտք գործել: Ի՞նչ է լինելու դրանից հետո: Ըստ ամենայնի, նախագահ Արմեն Սարգսյանի վրա նա ավելի շատ ազդեցություն ունի, քան ՀՀԿ-ն, հետևաբար, կպարտադրի նախագահին չստորագրել օրենքը, քանի տևում է Ազգային ժողովի պաշարումը: Եվ այս դեպքում զարգացումները կընթանան տրամաբանությունից դուրս:

 

Փաստն այն է, որ Փաշինյան Նիկոլին այսօր նոր Ազգային ժողովը օդից ու ջրից կարևոր է, և նա ջանք չի խնայի արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար: Տեսնենք, թե ինչ կհակադրեն Փաշինյան Նիկոլի այս հակասահմանադրական ցանկությանը ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, դաշնակները և ՀՀ նորմալ քաղաքացիները:

 






Դիտումների քանակ 59402


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Փաշինյան Նիկոլն էսօր հանգստացավ

Փաշինյան Նիկոլն էսօր հանգստացավ

Հոկտեմբերի 3, 2018


Փաշինյան Նիկոլն ավարտեց իր պատմական բանակցություններն Ազգայի ժողովի խմբակցությունների ղեկավարության հետ և դուրս եկավ բակ, որտեղ...

Փաշինյան Նիկոլին Ազգային ժողովը բուժման չէր ուզում ուղարկել

Փաշինյան Նիկոլին Ազգային ժողովը բուժման չէր ուզում ուղարկել

Հոկտեմբերի 2, 2018


Փաշինյան Նիկոլն այսօր կարողացավ կազմակերպել ինքնաբուխ, բայց նախօրոք պատրաստված հանրահավաք: Եթե մեկը կասի, թե իրոք ՀՀ հպարտ քաղա...

Փաշինյան Նիկոլը վերջ է տալիս հեղափոխությանը

Փաշինյան Նիկոլը վերջ է տալիս հեղափոխությանը

Հոկտեմբերի 2, 2018


Փաշինյան Նիկոլն այսօր գերազանցեց ինքն իրեն: Արդեն գրել էինք, որ Ազգային ժողովը մտադիր է ընդունել մի անմեղ օրենք, որը կպաշտպանի ...

Փաշինյան Նիկոլի դավադրությունը կանխելը Նոր Հայաստանում դավադրություն է որակվում

Փաշինյան Նիկոլի դավադրությունը կանխելը Նոր Հայաստանում դավադրություն է որակվում

Հոկտեմբերի 2, 2018


Փաշինյան Նիկոլին կարճ ժամանակահատվածում հաջողվեց այնպես այլասերել երկրում առանց այդ էլ խախուտ քաղաքական գիտակցությունը և իրավագ...

Նույն թեմայով

Հայաստանի իշխանությունների անհամարժեքությունը պատերազմի սադրանք է

Հայաստանի իշխանությունների անհամարժեքությունը պատերազմի սադրանք է

Մայիսի 20, 2019


Եվ այսպես, մայիսի 20-ին մեկնարկեցին «Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրք-2019» ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժություններ...

Փաշինյան Նիկոլը ներկայացրեց իր փորի ցավը

Փաշինյան Նիկոլը ներկայացրեց իր փորի ցավը

Մայիսի 20, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր նորից զբաղվեց իր սիրած գործով՝ սահմանադրական կարգի տապալմամբ: Ինչպես հայտնի է, ՀՀ հպարտ քաղաքացիներից բաղ...

Ազգովի ողջունենք Փաշինյան Նիկոլի երկրորդ հեղափոխությունը

Ազգովի ողջունենք Փաշինյան Նիկոլի երկրորդ հեղափոխությունը

Մայիսի 19, 2019


Փաշինյան Նիկոլը վաղը նորից հեղափոխություն է անում: Կյանքը սկսկում է ուրախ դառնալ: Այս հեղափոխությունը, ըստ ամենայնի, Փաշինյան Ն...

Թավշյա նախիրը վախ է զգում

Թավշյա նախիրը վախ է զգում

Մայիսի 19, 2019


Սգում է Հայաստանի գրանտակեր հանրույթը: Կարծիքներ են հայտնվում: Օրինակ, սիմոնյան ալենն ասում է, թե անցումային արդարադատությունն ...

Փաշինյան Նիկոլի տխուր օրը

Փաշինյան Նիկոլի տխուր օրը

Մայիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր ծանր պարտություն կրեց, այն էլ՝ երկու անգամ: Առաջին անգամ դատարանն ազատեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...

Սառը պատերազմ Հայաստանի և Ղարաբաղի միջև

Սառը պատերազմ Հայաստանի և Ղարաբաղի միջև

Մայիսի 18, 2019


Բարեկամական Ադրբեջանում նկատվում է երջանկության պոռթկում։ Որովհետև Հայաստանում հաղթել է հեղափոխությունը, իսկ Հայաստանի ու Ղարաբ...

Մերժված Փաշինյան Նիկոլը

Մերժված Փաշինյան Նիկոլը

Մայիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլն համարում է, որ հեղափոխությանը չմասնակցած ու չաջակցած մարդիկ տեղ չունեն Նոր Հայաստանում: Իսկ հեղափոխությանը չմաս...

Արցախ. Երբ պետության շահերը նենգափոխվում են կույր ատելությամբ, աղետն անխուսափելի է

Արցախ. Երբ պետության շահերը նենգափոխվում են կույր ատելությամբ, աղետն անխուսափելի է

Մայիսի 14, 2019


Չեմ թաքցնի, որ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած Հաղթանակի 74-ամյակի, Շուշիի ազատագրման 29-ամյ...

Փաշինյան Նիկոլին նվիրած 10.000 հեռախոսի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլին նվիրած 10.000 հեռախոսի կապակցությամբ

Մայիսի 13, 2019


Փաշինյան Նիկոլը ռուսական ՌԲԿ-ին հարցազրույց է տվել և ասել, թե իբր հեղափոխության վրա ծախսել է 200 հազար դոլար: Այդ գումարը, նրա ...

Մարուքյան Էդմոնն ընդդեմ Փաշինյան Նիկոլի կադրերի

Մարուքյան Էդմոնն ընդդեմ Փաշինյան Նիկոլի կադրերի

Մայիսի 13, 2019


«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Մարուքյան Էդմոնը հետաքրքիր գրառում է կատարել՝ Փաշինյան Նիկոլի գևորգյան դավթի կապակցո...

Ինչո՞ւ է Փաշինյանը մերժված Արցախում

Ինչո՞ւ է Փաշինյանը մերժված Արցախում

Մայիսի 13, 2019


Փաշինյան Նիկոլը յոլա չի գնում Արցախի իշխանությունների հետ: Պատճառն այն է, որ նրանք տարբեր մարդիկ են, տարբեր մոլորակներից: Արցախ...

Սորոսի և Atlantic Council-ի նարնջագույն փոշին Նիկոլ Փաշինյանի ճմրթած թավշի վրա

Սորոսի և Atlantic Council-ի նարնջագույն փոշին Նիկոլ Փաշինյանի ճմրթած թավշի վրա

Մայիսի 11, 2019


Այս տարվա մայիսի առաջին օրերին ամերիկյան Atlantic Council վերլուծական կենտրոնը նախաձեռնել և հրապարակել է Թվային քրեական հետազոտ...

Փաշինյան Նիկոլի «դեմոկրատական» ու «հանդուրժողական» կերպարի առիթով

Փաշինյան Նիկոլի «դեմոկրատական» ու «հանդուրժողական» կերպարի առիթով

Մայիսի 11, 2019


Փաշինյան Նիկոլի հոբելյանական ասուլիսի մի դրվագ, թերևս, չարժանացավ հանրության պատշաճ ուշադրությանը: Խոսքը ժողովրդին փողոց հանելո...

Նախագահ Սարգսյանի աչքին եկած հույզերը հուզել են Արփինե Հովհաննիսյանին

Նախագահ Սարգսյանի աչքին եկած հույզերը հուզել են Արփինե Հովհաննիսյանին

Մայիսի 11, 2019


Տիկին Հովհաննիսյանը պետք է իմանա, թե ինչ պատճառաբանությամբ է նախագահ Սարգսյանն այդ չարաբաստիկ օրենքն ուղարկել ՍԴ: Նախագահականի ...

Փաշինյանը Ղարաբաղցիներին վախեցնում է հեղափոխությամբ

Փաշինյանը Ղարաբաղցիներին վախեցնում է հեղափոխությամբ

Մայիսի 10, 2019


Փաշինյան Նիկոլը խանդով է վերաբերվում Արցախում նախկին իշխանությունների ներկայացուցիչների ընդունելությանը: Նա վատ բան է ուզում տե...

Փաշինյան Նիկոլի իշխանությունն արդեն փչացնում է երեխաներին

Փաշինյան Նիկոլի իշխանությունն արդեն փչացնում է երեխաներին

Մայիսի 6, 2019


Փաշինյան Նիկոլին ամերիկացիները Հայաստանում բերել են իշխանության, որպեսզի նա հաշված տարիների ընթացքում բոլորիս դարձնի ահարոնյան ...

Փաշինյանն իր հրաժարականն է պատրաստում

Փաշինյանն իր հրաժարականն է պատրաստում

Մայիսի 4, 2019


Մեծավորների խելառությունը չպետք է մնա առանց հսկողի։ Շեքսպիրի վարկածով` սա Դանեմարքայի թագավոր Կլավդիոսի հորդորն է իր սենեկապետ ...

Փաշինյան Նիկոլի հեղափոխությունը քրիստոնեական էր

Փաշինյան Նիկոլի հեղափոխությունը քրիստոնեական էր

Մայիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի ազնվությունը չափ ու սահման չունի, տպավորություն է ստեղծվում, թե այս տղայի ազնվությունն ու անկեղծությունն այլմոլ...

Փաշինյան Նիկոլը՝ ապագայի մնացորդ

Փաշինյան Նիկոլը՝ ապագայի մնացորդ

Մայիսի 2, 2019


Դմիտրի Մեդվեդևի անմեղ հարցը Փաշինյան Նիկոլին տակնուվրա արեց Նոր Հայաստանը: Փաշինյանի նախիրն ու գրանտակերները վրդովվեցին, սկսե...

Փաշինյան Նիկոլի տոնի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի տոնի կապակցությամբ

Ապրիլի 27, 2019


Փաշինյան Նիկոլն իրեն շատ է սիրում՝ իր հեղափոխության ու թիմի խաթր ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակեց «քաղաքացու» օր: Եվ այսօր տոնու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ