Ազգային խայտառակություն

Փրկել գեներալ Մանվելին շարքային Նիկոլից

Սեպտեմբերի 26, 2018
Փրկել գեներալ Մանվելին շարքային Նիկոլից

Միրզո Արարատյան

 

Երբեք չէինք սպասում, որ օրը կգա, և մենք ստիպված կպաշտպանենք Մանվել Գրիգորյանին, բայց Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանը մի այնպիսի խայտառակություն դարձավ, որտեղ պղծվեցին իրավունքի և բարոյականության բոլոր նորմերը, որ այսօր ստիպված պաշտպանում ենք արդեն Մանվել Գրիգորյանին: Բայց, ինչպես ասում են, Աստված էլ բեթարից ազատի...


Ուրեմն, Փաշինյան Նիկոլի վենդետայի զոհ Մանվել Գրիգորյանի (այս մասին մենք դեռ առիթ կունենանք խոսելու, իսկ հիմա հակիրճ ասենք, որ Գրիգորյանի կալանավորումը Փաշինյան Նիկոլի անձնական վրեժն է` 2008-ին Տեր-Պետրոսյանի «ժողովրդին» միանալու և հետո չմիանալու համար) առողջական վիճակը լավ չէ: Մեկուկես ամիս առաջ կատարած բժշկական փորձաքննության արդյունքը հայտնի է, երեկ պաշտպանական կողմը ստացել է այն, իսկ այսօր փաստաբան Արսեն Մկրտչյանը տեղեկացրել է լրագրողներին, որ փորձաքննությամբ հաստատվել է, որ Գրիգորյանը տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում ծանր աստիճանի շաքարային դիաբետով և կյանքին վտանգ սպառնացող մեկ այլ՝ լուրջ հիվանդությամբ: Կյանքին սպառնացող մեկ այլ լուրջ հիվադությունը քաղցկեղն է, գեներալ Գրիգորյանի մոտ այն արդեն երրորդ աստիճանի է: Հիմա առաջիկայում Գրիգորյանի կալանքի երկարաձգման հարցը քննվելու է Վերաքննիչ դատարանում, բժշկական փորձաքննության արդյունքներն ուղարկվել են նաև այնտեղ:


Հիմա Փաշինյան Նիկոլի կառավարությանն ու նրա անկախ դատարանին մեկ հարց հղենք: ՀՀ կառավարությունը 2006թ. մայիսի 26-ին որոշում է ընդունել, որով սահմանվել են հիվանդություններ, որոնց կրողները պարտադիր ազատվում են կալանավայրից, անկախ պատժի չափից կամ մեղադրանքի ծանրությունից, եթե դատավճիռ դեռ չկա: Մանվել Գրիգորյանը տառապում է այդ հիվանդություններից առնվազն մեկով` քաղցկեղով, որի երրորդ աստիճանը ֆիքսված է 825 որոշման մեջ որպես կալանքից ազատման հիմք, իսկ նրա դիաբետի աստիճանի մասին չենք կաող ստույգ ասել՝ համապատասխանո՞ւմ է այն արդյոք կառավարության կողմից հաստատված աստիճանին: Հարցը հետևյալն է. գիտենալով այս ամենը՝ ի՞նչ հիմքով եք Մանվել Գրիգորյանին պահում կալանքի տակ: Բա ժողովրդի վարչապետն ասում է, թե սիրում է բոլորիդ, օրինական է, երբեք կաշառք չի լափի և օրենք չի խախտի… Օրենք խախտելն էլ քանի՞ ձև է լինում:


Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելն ապօրինություն է, իսկ այդ ապօրինության հեղինակը Փաշինյան Նիկոլն է: Նրան կարելի է դատել, դատավճիռ նշանակել, բայց բանտ տանել այլևս չի կարելի: Եթե Փաշինյան Նիկոլն իրոք ուզում է Մանվելին բանտում սպանել, ապա թող գոնե բարի լինի երրորդ աստիճանի քաղցկեղը կառավարության որոշումից հանի, որպեսզի գոնե իրավական տեսանկյունից մաքուր մնա: Այդ որոշման փոփոխության համար հանրահավաք անելը պարտադիր չէ, այնպես որ՝ կարող է դա անել առանց «ժողովրդին հարցնելու»: Այսքանը... 






Դիտումների քանակ 78315


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սադիզմը՝ Նոր Հայաստանի քաղաքականության գործիք

Սադիզմը՝ Նոր Հայաստանի քաղաքականության գործիք

Դեկտեմբերի 13, 2018


Նոր Հայաստանի անկախ դատարանը, որի գործերին ընդհանրապես չի խառնվում Փաշինյան Նիկոլը, երեկ կալանքի տակ թողեց գեներալ Մանվել Գրիգո...

Մանվելն էլ բարերար դարձավ

Մանվելն էլ բարերար դարձավ

Հոկտեմբերի 26, 2018


Կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանը մտադիր է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակ...

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Հուլիսի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ «թավշյա հեղափոխության» խորհրդանիշ դարձած Չալո շունն ապրելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ ...

Վատ թալան և լավ թալան

Վատ թալան և լավ թալան

Հունիսի 27, 2018


Գեներալ Մանվել Գրիգորյանը թալանչի է: Այս մասին են վկայում ԱԱԾ-ի վերջին բացահայտումներն ու հրապարակված տեսանյութերը: Մեր երկրում...

Հրեշտակ Սյամոն ու սատանա Մանվելը

Հրեշտակ Սյամոն ու սատանա Մանվելը

Հունիսի 20, 2018


Հանրապետության բնակչության թվաքանակին համապատասխան հայհոյանքներ ու քննադատություններ հնչեցին գեներալ Մանվել Գրիգորյանի հասցեին:...

Իրավապահները` գազանանոցի մատակարարներ

Իրավապահները` գազանանոցի մատակարարներ

Հունիսի 19, 2018


Այն բանից հետո, երբ Փաշինյան Նիկոլի իրավապահները փայլուն բացահայտեցին գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից իրականացված խոշոր չափերի...

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Հունիսի 18, 2018


Թերևս չկա մի մարդ, որն արդեն իր վերաբերմունքն արտահայտած չլինի ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ խուզարկո...

Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր

Հունիսի 16, 2018


ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներ...

Նիկոլը սխալ հաշվարկներ է արել

Նիկոլը սխալ հաշվարկներ է արել

Հունիսի 16, 2018


Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն անսպասելի որոշեց մեկնել Արցախ: Թե ինչու` նույնիսկ իր մերձավոր շրջապատը չգիտեր, և բավարարվեցի...

Ի՞նչ է ասում կառավարությունը Դոն Պիպոյի ականջին

Ի՞նչ է ասում կառավարությունը Դոն Պիպոյի ականջին

Հունիսի 15, 2018


Տեսնելով, որ Էջմիածնում ծավալվող զարգացումները հասցեագրվում են իրեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շտապեց դա հերքել և իր ֆեյսբ...

Քրեականները հեղափոխություն են գլխավորում

Քրեականները հեղափոխություն են գլխավորում

Հունիսի 14, 2018


Գեներալ Մանվել Գրիգորյանն ու նրա որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարենը, պիտի հեռանան, նրանք շատ դառնություններ են պատճառել ժողովրդին...

ԵԿՄ բախտը մազից է կախված

ԵԿՄ բախտը մազից է կախված

Հունիսի 7, 2018


Ամեն ինչ փոխելու, ջնջելու, ոչնչացնելու հեղափոխական ալիքը եկավ, հասավ Երկրապահ կամավորականների միություն: Մինչ այդ խոսում էին, թ...

Մանվել, կողմնորոշվիր

Մանվել, կողմնորոշվիր

Մայիսի 1, 2018


ԱԺ-ում ավարտվեց ՀՀ վարչապետի ընտրությունը: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ստանալ ձայների մեծամասնությունը և ընտր...

Հայր և որդի հեղափոխականները

Հայր և որդի հեղափոխականները

Ապրիլի 24, 2018


Երեկ գիշեր Էջմիածնում դանակահարել ու սպանել էին Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից, գեներալ Մանվել Գրիգորյանի թիմակից, 46-ամյա Ն...

Մի գիշերում ուրացավ

Մի գիշերում ուրացավ

Ապրիլի 24, 2018


Սերժ Սարգսյանի հրաժարականից մեկ օր անց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը Ծիծեռնակաբերդում չկարողացավ կամ չցանկացավ...

Գեներալների աշխարհճանաչողությունը

Գեներալների աշխարհճանաչողությունը

Ապրիլի 18, 2018


Ներկա բարդ իրավիճակում յուրաքանչյուրը կողմնորոշվում է իր պատկերացումների և հնարավորությունների շրջանակներում: Սակայն առավել բար...

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Մարտի 5, 2018


ԵԿՄ նախագահ, պատգամավոր ու գեներալ Մանվել Գրիգորյանը կարող է շատ սիրել Սերժ Սարգսյանին և մեծ ցանկություն ունենալ, որ հենց նա դա...

Գեներալներն ու ոջիլները

Գեներալներն ու ոջիլները

Դեկտեմբերի 21, 2017


Ազգային ժողովի ռազմահայրենասիրական հատվածը` հանձինս գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի, առանց այդ էլ շատ...

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Դեկտեմբերի 6, 2017


Խորհրդարանում քննարկվում էր 2018 թվականի պետական բյուջեի նախագծի արդեն լրամշակված տարբերակը, ասել է, թե` նոր նախագծում հաշվի են...

Լոպազ գեղցու ցուցամոլությունը և գոյություն չունեցող «եվրաինտեգրված» պետությունը

Լոպազ գեղցու ցուցամոլությունը և գոյություն չունեցող «եվրաինտեգրված» պետությունը

Նոյեմբերի 28, 2017


Մեր երկրում փակված ճանապարհն անպայման որևէ բանի խորհրդանիշ պիտի լինի: Եթե մի կողմ թողնենք շինարարական աշխատանքների նպատակով փող...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ