Խայտառակություն առանց մեկնաբանության

Մոռանալ «հերոսական անցյալը», կամ՝ ի՞նչ անել պատմության հետ

Սեպտեմբերի 26, 2018
Մոռանալ «հերոսական անցյալը», կամ՝ ի՞նչ անել պատմության հետ

Ալեքսանդր Թովմասյան

 

Մի երիտասարդ պատմաբան ոչ շատ ժամանակ առաջ հոդված էր գրել, որի բովանդակությունը կներկայացնեմ այնպես, ինչպես որ կա։ Բայց մինչ այն մեջբերելը՝ ընթերցողի հետ կիսեմ միտքս առ այն, որ մեր Քրեական օրենսգրքում հաստատ մի հոդված բացակայում է՝ այնպիսի սրբազան հասկացություններ, ինչպիսին են Հայաստանի, հայ ժողովրդի պատմությունն ու պատիվը, ամեն տեսակ հարձակումներից պաշտպանելու մասին, թեկուզև այնպիսի անձանց կողմից, որոնք օժտված են հայկական քաղաքացիությամբ։ Ամերիկացի Ռոնալդ Սյունիի կամ Ռիչարդ Հովհաննիսյանի (Րաֆֆիի հայրը) տիպի պատմաբանների որոշ կեղծ-պատմական հարձակումների մասին մեր թերթը և էլի շատ աղբյուրներ ու գործիչներ մեկ անգամ չէ, որ գրել են։

 

Այժմ պարզապես առաջարկում եմ, որ ինքներդ ծայրից ծայր կարդաք «Մոռանալ հերոսական անցյալը» վերնագրով հոդվածը։

 

 Մոռանալ «հերոսական անցյալը»

 

«Ամենատարածված կոչը՝ ուղղված հայ ժողովրդին քաղաքական և գիտական ամբիոններից, վերաբերում է պատմությունից դասեր քաղելու անհրաժեշտությանը։

 

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՍԱԿԱՅՆ, ՎՃՌԱԿԱՆԱՊԵՍ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԼՍԵԼ ԻՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻՆ, և այդ մասին վկայում է այն, որ պատմությունից դասեր քաղելու հորդորներն ավելի ու ավելի տարածված են դառնում։ Պատճառը, գուցե, այն է, որ պատմությունից սովորել հորդորող մտավորականը հաջորդ պահին սկսում է հորինել լեգենդ հայ ժողովրդի հերոսական անցյալի մասին, գովերգել և փառաբանել մեր նախնիներին։ Ընդհանրապես, մի բան է օբյեկտիվորեն գնահատել նախնիներին և միանգամայն այլ բան՝ գովերգել նրանց։

 

Եկեք վերջ տանք մեր նախնիներին գովերգելուց և ինքներս մեզ մի շատ պրագմատիկ հարց տանք. իսկ ի՞նչ են մեզ կտակել այդ նախնիները, ի՞նչ են թողել իրենցից հետո։ Ոչինչ, ավելի քան ոչինչ։ Որովհետև «ոչինչը» այն է, երբ պետք է սկսես զրոյից, իսկ մենք պետք է սկսենք չգիտեմ թե ինչ մինուսից, քանի որ մեր նախնիները մեզ ընդամենը ցեղասպանությունների, ստորացումների, դավաճանությունների և անբարոյականության այնպիսի պաշար են թողել, որը հաղթահարելը, ինչպես պարզվում է, դժվար է, ծայրահեղ դժվար։

 

Ես դատապարտում եմ մեր նախնիներին, նզովում եմ նրանց, որովհետև նրանք ոչինչ չեն արել, որպեսզի մենք այսօր ավելի արժանապատիվ և ավելի հպարտ ապրենք։ Մեր նախնիները չեն հոգացել իրենց սերունդների մասին գոնե այնպես, ինչպես բնազդորեն հոգ են տանում կենդանիները։ Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր գովերգում են մեր նախնիներին, քանի որ դրանով լոկ մերժում են հաջորդ սերնդի՝ արժանապատիվ և ուժեղ հայրենիք ունենալու իրավունքը, մեզ՝ ապրողներիս, օժտում են գալիք սերնդին ոչինչ չկտակելու իրավունքով։ Փառաբանելով մեր նախնիներին՝ նրանք ընդամենը նոր թափ են հաղորդում այն արատավոր գործընթացին, որում մենք գտնվում ենք արդեն ավելի քան երկու հազար տարի՝ սկսած այն ժամանակվանից, երբ Տիգրանը, որը Մեծ էր անվանվել, թագը դրեց Հռոմի կուսակալի ոտքերի տակ և որին դավաճանել է սեփական որդին այն պարզ պատճառով, որ չի ստացել պարզ դաստիարակություն՝ ժամանակակից հայ չինովնիկների լկտի լակոտների նման։

 

ԵՍ ՆԶՈՎՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՆԱԽՆԻՆԵՐԻՆ այն բանի համար, որ նրանք հնարավորություն տվեցին իրանցի գավառական գիտնականին, որպեսզի նա, շրջելով Սպահան քաղաքի փողոցներով, մեզ բացատրի, որ շահ Աբասը Ջուղայից այստեղ է քշել հայերին և նրանց այստեղ քաղաք կառուցելու կոչ արել։ Ի՞նչ դաս կարող ենք մենք քաղել այս պատմությունից։ Ինչ-որ մեկին այս պատմությունը հպարտություն է ներշնչում. «Ուրեմն, հայերը շինարարներ էին»,- ասում են նրանք։ Եվ ոչ ոք չի նկատում, որ այդ շինարարներին նախրի նման տեղից տեղ էին քշել և նրանց մի մասը մնացել էր ճանապարհին՝ իրանական տափաստանները վերածելով «հայկական սրբավայրերի»։

 

Ի՞նչ դաս կարող ենք քաղել մեր պատմությունից։ Երբեմն ես հասկանում եմ այն պատմաբաններին, որոնք մեր խայտառակ և ստորացուցիչ անցյալը հերոսությամբ լցված են ցույց տալիս։ Նրանք կարծում են, թե իրական պատմությունը կարող է մեզ կոտրել, ստորացնել։ Բայց կեղծարարությունն էլ ավելի մեծ ավերածություններ է բերում և թույլ չի տալիս, որպեսզի մենք կանգ առնենք և բեկենք մեր հազարամյա նվաստացումը։ Եվ ուրեմն, ի՞նչ դաս մենք կարող ենք քաղել մեր պատմությունից։ Եկեք մոռանանք այն, եկեք իսկապես ամեն ինչ սկսենք զրոյից, ասես Տերը հենց նոր է ստեղծել մեզ և մենք անցյալում ոչինչ չենք ունեցել։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հեշտ կլինի շնչելը։ Եկեք պատկերացնենք, թե Մեսրոպ Մաշտոցը հենց նոր է ստեղծել մեր տառերը, որ Նարեկացին ապրում է մեր կողքին, գուցե նաև Մխիթար Գոշը, Դավիթ Անհաղթը և էլի մի քանի հարազատներ, և ուրիշ ոչինչ։ Մնացածին թողնենք անցյալում, թող նրանք կոտորեն, դավաճանեն մեկը մյուսին, աքսորվեն, ցեղասպանվեն և նվաստանան ինչքան ուզում են։ Եվ այս դեպքում մենք, գուցե, կարողանանք իսկապես դասեր քաղել մեր պատմությունից, որովհետև այն արդեն մեր պատմությունը չի լինի» (թարգմ. ռուսերենից)։

 

Համաձա՞յն եք առաջնորդի հանճարեղ մտքերի հետ։

 

Հավանեցի՞ք։ Կարող եք չպատասխանել։ Իսկ ի՞նչ եք մտածում ընտանիքի մասին, որտեղ դաստիարակվել է այս երիտասարդ պատմաբանը։ Նրա պատմության ուսուցչի, հոր և մոր մասին...

 

Կարող եք սրան էլ չպատասխանել։ Թեև դա անելը դժվար է, մանավանդ գրական լեզվի և նորմատիվ բառապաշարի շրջանակներում։ Ավելի լավ է՝ կանգ առնենք։

 

ԻՍԿ ՀԻՄԱ ՊԵՏՔ Է ԲԱՑ ԱՆԵՆՔ, ԱՎԱՂ, ԱՅԺՄ ՈՉ ԱՅՆՔԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ, ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ, ԲՆԱՎ ՈՉ ՊԱՏՄԱԲԱՆԻ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԸ։ Նրա, ով մի շարք բնութագրական հատկանիշներ ունի։ Նա չի սափրվում, կեպի և ուսապարկ էր կրում, սիրում է երևալ հանրության մեջ և սոցցանցերում, գիշերուզօր սեր է խոստովանում հայ ժողովրդին և բոլորին լուսավոր ապագա խոստանում։

 

Տեսնում եմ՝ դեռ բոլորդ չէ, որ հասկացել եք։ Ստիպված եմ նշել անունը, հայրանունը և ազգանունը։ Նիկոլ Վովայի Փաշինյան։ Հոդվածը տպագրվել է 2005թ. դեկտեմբերի 9-ին «Հայկական ժամանակ» թերթում։ «Голос Армении»-ն արտատպել է այն 2006թ. մարտի 14-ին։ Պատահաբար այն գտա, երբ աշխատում էի իմ «Խառնակ ժամանակների ժամանակագրությունը» տարեգրության երկրորդ հատորի վրա, որտեղ լինելու է ինֆորմացիա 1998-2008թթ. ժամանակաշրջանի մասին։ Պայմանականորեն ասած՝ դա Ռոբերտ Քոչարյանի դարաշրջանն էր։ Հրատարակված և բաժանված առաջին հատորը ամրագրել է Լևոն Տեր-Պետրոսյանի դարաշրջանը (1988թ. փետրվար- 1998թ. փետրվար)։ Երրորդը, եթե ուժերս հերիքեն, կընդգրկի Սերժ Սարգսյանի դարաշրջանը (2008-2018)։

 

Առաջ անցնելով՝ վստահություն հայտնեմ, որ երեք նախագահներին բաժին ընկած նման ժամանակահատված լրագրող և «պատմաբան» Ն.Փաշինյանին, իհարկե, բաժին չի հասնի։ Ավելի ճիշտ՝ եթե նա տարուց ավելի բազմի, մեր բոլորի համար այնպիսի խնդիրներ կծագեն, որոնց մասին ավելի լավ է չմտածենք։

 

Պրն Փաշինյանն անկեղծորեն առաջարկում էր մեզ մոռանալ հայոց պատմությունը և «հերոսական անցյալ» հասկացությունը վերցրել է չակերտների մեջ։ Այսինքն՝ արել է այն, որ անգամ ամեն թուրք կամ ադրբեջանցի չի անի։

 

Այսօր նա զոմբիացված ամբոխի և Ֆեյսբուքի մի մասի աստղն է։ Հետաքրքիր է, գիտե՞ն արդյոք նրանք իրենց առաջնորդի «հերոսական անցյալը» բնութագրող նմանատիպ օպուսների մասին։ Եվ համաձա՞յն են արդյոք այն բանի հետ, որ «մենք, գուցե, կկարողանանք դասեր քաղել մեր պատմությունից, որովհետև այն արդեն մեր պատմությունը չի լինի»։

 

Իսկ ո՞վ կլինի հերոսը դրանում։ Նախնիներին նզովող, հեղափոխական Նիկո՞լը։ Պատմության մեջ նա, իհարկե, կհայտնվի։ Բայց բնավ ոչ այն դերում, որը խաղում է հրապարակում և ինտերնետում, և որն արդեն սկսում է կարգին ձանձրացնել նրա շատ կողմնակիցների։ Գալիս է ինտերնետ-երկնքից մեղսավոր քաղաքական հող իջնելու ժամանակը։

 

Աղբյուրը՝ Голос Армении






Դիտումների քանակ 36786


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլն ընդդեմ հայոց սրբությունների

Փաշինյան Նիկոլն ընդդեմ հայոց սրբությունների

Փետրվարի 13, 2019


Փաշինյան Նիկոլը որոշել է կպնել հայ ժողովրդի սրբությանը` փողին: Այսօր Ազգային ժողովում նա ասել է, որ կառավարությունը քննարկում է...

Ի՞նչ կանի Փաշինյան Նիկոլը, եթե հայտնվի Նիկոլո Պագանինիի տեղում

Ի՞նչ կանի Փաշինյան Նիկոլը, եթե հայտնվի Նիկոլո Պագանինիի տեղում

Փետրվարի 12, 2019


Փաշինյան Նիկոլն իր ծրագիրն է ներկայացրել Ազգայի ժողովին: Եվ ոմանք վատացել են: «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր պողոսյան քրիստինեն...

Ռուս գեղեցկուհու և հայ ժողովրդի դառը ճակատագրի ընդհանրության մասին

Ռուս գեղեցկուհու և հայ ժողովրդի դառը ճակատագրի ընդհանրության մասին

Փետրվարի 11, 2019


Վերջերս մի տխուր դեպք է գրանցվել Եվրոպայում ՌԴ քաղաքացիների մասնակցությամբ: Ուրեմն, մի երիտասարդ մի շքեղ գեղեցկուհու հետ մտնում...

Մի փոքրիկ մութ էջ Փաշինյան Նիկոլի տխուր գրանտակեր անցյալից

Մի փոքրիկ մութ էջ Փաշինյան Նիկոլի տխուր գրանտակեր անցյալից

Փետրվարի 9, 2019


Որտեղ ասես չես հանդիպի ժողովրդի վարչապետի անունը: Այս պահի դրությամբ մենք նրա մասին չենք կարդացել միայն ոստիկանական տեղեկատվութ...

Փաշինյան Նիկոլը կրկին սուտ չի խոսել

Փաշինյան Նիկոլը կրկին սուտ չի խոսել

Փետրվարի 7, 2019


Փաշինյան Նիկոլը Դավոսում հարցազրույց էր տվել RTS ռադիոկայանաին, որին հիացրել էր իր ամեն ինչով` թե հագուստով, թե խելքով, թե համե...

Ռոբերտ Քոչարյանի խայտառակ ողբերգությունը

Ռոբերտ Քոչարյանի խայտառակ ողբերգությունը

Փետրվարի 7, 2019


1944թ. դեկտեմբերի 14-ին լեգենդար Նելսոն Ստեփանյանն իր վերջին թռիչքը կատարեց. նրա օդանավը հավասար օդային պայքարում խփվեց և ընկավ...

Դատախազ Վահագնը Քոչարյանին խառնել է Փաշինյանի հետ

Դատախազ Վահագնը Քոչարյանին խառնել է Փաշինյանի հետ

Փետրվարի 7, 2019


Այն, որ Հայաստանի դատախազները հիմնականում զուրկ են բարոյականությունից, կարող են ցանկացած իրավական հարց գլխիվայր շրջել և նենգափո...

Փաշինյան Նիկոլը անիմաստ ստախոսությամբ է զբաղված

Փաշինյան Նիկոլը անիմաստ ստախոսությամբ է զբաղված

Փետրվարի 5, 2019


Փաշինյան Նիկոլն առ այսօր համոզված է, որ իր հեղափոխության դրսի ուժերը կապ չունեն: Ավելի ստույգ` Փաշինյանն ուզում է դրանում համոզ...

Նիկոլ Փաշինյանն արեց իր գործը

Նիկոլ Փաշինյանն արեց իր գործը

Փետրվարի 5, 2019


Ուշադիր վերլուծելով վերջին ինն ամիսների իրադարձությունները Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո, ինչպես նա...

Փաշինյանն ու նրա թիմը Հայաստանը տանում են դեպի պետականության կորուստ

Փաշինյանն ու նրա թիմը Հայաստանը տանում են դեպի պետականության կորուստ

Փետրվարի 1, 2019


Հայաստանում իշխանությունը «զավթած» Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով նպատակաուղղված և «հայտնի ուժերի» թելադրանքով հարվածի տ...

Փաշինյան Նիկոլը` Լուիս Բունուելի հերոս

Փաշինյան Նիկոլը` Լուիս Բունուելի հերոս

Փետրվարի 1, 2019


Ֆիլմ ունի Բունուելը, որի հերոսը սպանում է մեկ այլ հերոսի, որին շատ բան էր պարտական և չէր կարող տակից դուրս գալ: Հանգիստ ապրելու...

Ի՞նչ են ծրագրել Բոլթոնն ու Փաշինյանը

Ի՞նչ են ծրագրել Բոլթոնն ու Փաշինյանը

Հունվարի 30, 2019


Բոլոր հիմքերը կան եզրակացնելու, որ Փաշինյան Նիկոլը Իլհամ Ալիևի հետ քննարկում է տարածքներ առանց խաղաղության տարբերակը: Քանի որ ա...

Դասալիքները տոնում են, ծառայածներն ու կռվածները նստած են և հետապնդված

Դասալիքները տոնում են, ծառայածներն ու կռվածները նստած են և հետապնդված

Հունվարի 28, 2019


Այսօր Հայաստանը տոնում է բանակի օրը: Քանի որ այն ասոցիացվում է Վազգեն Սարգսյանի հետ, ՀՀ նորմալ քաղաքացիները չեն կարող դա տոն հա...

Փաշինյան Նիկոլը սիրում է հող հանձնողներին, չի սիրում հող բերողներին

Փաշինյան Նիկոլը սիրում է հող հանձնողներին, չի սիրում հող բերողներին

Հունվարի 28, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր ընդունել է ՀՅԴ բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և մյուս անդամներին: Ժողովրդի վարչա...

Փաշինյան Նիկոլի մոսկովյան օվացիաները

Փաշինյան Նիկոլի մոսկովյան օվացիաները

Հունվարի 27, 2019


Փաշինյան Նիկոլի վերջին հյուրախաղերը Մոսկվայում տարակուսանք են առաջացրել փորձագիտական շրջանակներում։ Մոսկան մեծ քաղաք է, ոնց էլ ...

Առաջին անգամ Փաշինյանը չստեց ու սխալվեց

Առաջին անգամ Փաշինյանը չստեց ու սխալվեց

Հունվարի 26, 2019


Ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլը վերջապես առաջին անգամ իր պաշտոնավարման 8 ամիսների ընթացքում խոսեց անկեղծ, ի սրտե, ազնիվ, այսի...

Քայլասեր Փաշինյան Նիկոլը

Քայլասեր Փաշինյան Նիկոլը

Հունվարի 24, 2019


Փաշինյան Նիկոլի խելքն ու միտքը քայլն է: Տպավորություն կա, որ էս տղեն քայլելուց բացի ուրիշ բանի ունակ չէ: Շվեյցարիայում սա հանդի...

Փաշինյան Նիկոլն Իլհամ Հեյդարիչի հետ բան չի խոսել

Փաշինյան Նիկոլն Իլհամ Հեյդարիչի հետ բան չի խոսել

Հունվարի 23, 2019


Դավոսից նա մեզ այդպես ասաց: Զրուցել է, բայց չի խոսել: «Հանդիպման հիմքը եղել է այն պայմանավորվածությունը, որ եթե առնվազն նույն տ...

Փաշինյանը բնակչությանը պատրաստում է Ղարաբաղում խաղաղության... Տավուշում

Փաշինյանը բնակչությանը պատրաստում է Ղարաբաղում խաղաղության... Տավուշում

Հունվարի 23, 2019


Ռուսական մամուլը գրում է Հ1-ի «Անցյալի բարեկամությունն ու ներկայի թշնամանքը» ռեպորտաժի մասին, որում շոշափվում էր հայերի և ադրբե...

Փաշինյան Նիկոլի ղարաբաղյան ռազմավարության հավանական տարբերակի վերաբերյալ

Փաշինյան Նիկոլի ղարաբաղյան ռազմավարության հավանական տարբերակի վերաբերյալ

Հունվարի 10, 2019


Ըստ հավաստի տեղեկությունների, Փաշինյան Նիկոլն ուզում է աշխատանքից հանել Սարգսյան Արմենին և ՀՀ նախագահ դարձնել Տեր-Պետրոսյան Լևո...

Հ1-ն էլ քաշվեց
23.01.2019 | 23:57


Հ1-ն էլ քաշվեց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ