Խայտառակություն առանց մեկնաբանության

Ինչո՞ւ Երևանը չի դիմում ՀԱՊԿ-ին. Փաշինյանին վերածում են Սաակաշվիլո՞ւ

Սեպտեմբերի 25, 2018
Ինչո՞ւ Երևանը չի դիմում ՀԱՊԿ-ին. Փաշինյանին վերածում են Սաակաշվիլո՞ւ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կցված ամերիկյան խորհրդականները նպատակաուղղված և հետևողականորեն խարխլում են հայ հասարակության վստահությունը ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն- խմբ.) հանդեպ՝ դրանով իսկ խարխլելով Ռուսաստանի համար դաշնակից հանրապետության ազգային անվտանգության հիմքերը,- EADaily-ի թղթակցի հետ զրույցում ասել է աղբյուրը ռուսաստանյան ռազմական շրջանակներում։ Նրա խոսքերով՝ թեև Փաշինյանն ինքը հռետորաբանության մակարդակում ցույց է տալիս, թե ձգտում է խուսափել որևէ խնդրից Ռուսաստանի հետ հարաբերություններում, և դրանք հիմա ակնհայտորեն իրեն հակացուցված են, արտաքին քաղաքականության գծով նրա ամերիկյան խորհրդականները «վազում են շոգեքարշի առջևից»։

 

«Ղարաբաղյան հակամարտության շփման ողջ գծի երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրացման ֆոնին, Հայաստանի հակառակորդների ոտնձգություններից Հայաստանը պաշտպանելու կոչով ՀԱՊԿ-ին պաշտոնապես դիմելու փոխարեն Փաշինյանի խորհրդականները նախաձեռնում են կազմակերպության գլխավոր քարտուղարի կալանումը և անօգուտ դիմումներ են հղում ԵԱՀԿ-ին»,- ընդգծել է զրուցակիցը։ Հիշեցնենք, որ ինչպես ընդունել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Հայաստանը չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Ադրբեջանի կողմից իր տարածքների գնդակոծման առիթով։ «Մենք տեղեկացրել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և անձամբ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, ինչպես նաև այլ կառույցների՝ վերջին ժամանակներս սահմանին տիրող իրավիճակի հետ կապված։ Մենք չենք դիմել ՀԱՊԿ-ին»,- ճշգրտել է Բալայանը ի պատասխան հայկական ԶԼՄ-ների հաղորդման՝ իրեն իսկ կատարված հղումով առ այն, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ տարածքների պարբերական գնդակոծման հետ կապված՝ հանրապետության ԱԳՆ-ն, այլ կազմակերպություններից զատ, դիմել է նաև ՀԱՊԿ-ին։


Բայց ինչո՞ւ Երևանը չի դիմում ՀԱՊԿ-ին։ Չէ՞ որ, համաձայն կազմակերպության կանոնադրության, ՀԱՊԿ մասնակից երկիրը պետք է ինքը հայտնի իր դեմ ագրեսիայի փաստի մասին, ինչը թույլ կտա գործի դնել համատեղ պաշտպանության մեխանիզմները։ EADaily-ի աղբյուրի համաձայն՝ ինչպես գեներալ Յուրի Խաչատուրովի կալանման փորձը, որը Հայաստանի քվոտայով գլխավորում է կազմակերպությունը, այնպես էլ ՀԱՊԿ ցուցադրական անտեսումը իրադրության սրացման պահերին ուղղված են «ՀԱՊԿ նշանակության չեղարկմանը Հայաստանի պաշտպանունակության իրական ապահովման գործում և հայ հասարակության աչքում»։


Աղբյուրը նշել է, որ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացմանն ակտիվ մասնակցում են արտասահմանցի քաղաքացիներ՝ վարչապետ Փաշինյանի խորհրդականները։ «Ըստ երևույթին, նրանք վերմակն իրենց վրա են քաշում՝ արտաքին գործերի նախարարությանը թողնելով զուտ ներկայացուցչական և տեխնիկական գործառույթները։ Ըստ էության, սեփական տարածքի գնդակոծման պահերին ՀԱՊԿ-ին չդիմելով՝ հայկական կողմը ասես արհեստականորեն քաղաքացիների մեջ ակտուալացնում է հետևյալ հարցը՝ իսկ առհասարակ ի՞նչ օգուտ կա այդ ՀԱՊԿ-ից»,- շարունակում է աղբյուրը։


Նրա խոսքերով՝ Հայաստանի ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանը էլ ավելի շատ է հիշեցնում Վրաստանի փախստական նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն։ «Փաշինյանը աչքներիս առջև վերածվում է Սաակաշվիլու։ Հավանաբար, նրան տանում են այդ ուղղությամբ՝ հակառակ իր սեփական ցանկությունների և իր երկրի շահերի»,- ասել է մեր զրուցակիցը ռուսական ռազմական շրջանակներում։



Աղբյուրը՝ EurAsia Daily 






Դիտումների քանակ 23754


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Աստանայում Փաշինյանին ցույց տվեցին իր տեղը

Աստանայում Փաշինյանին ցույց տվեցին իր տեղը

Նոյեմբերի 8, 2018


Ինչպեսև գրել էինք երեկ, Հայաստանը շնորհիվ Փաշինյան Նիկոլի զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Ղազախստանի նախագահ Նազարբաևն...

Վաղը Հայաստանին կզրկեն ՀԱՊԿ ղեկավար ունենալու քվոտայից

Վաղը Հայաստանին կզրկեն ՀԱՊԿ ղեկավար ունենալու քվոտայից

Նոյեմբերի 7, 2018


ՌԴ նախագահի օգնական Յու. Ուշակովն այսօր գրեթե հաստատել է, որ Հայաստանի ներկայացուցիչն այլևս չի լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշ...

Մնացականյան Զոհրաբը գիտության մեջ ավանդ կունենա (հոգեբուժության)

Մնացականյան Զոհրաբը գիտության մեջ ավանդ կունենա (հոգեբուժության)

Հոկտեմբերի 18, 2018


Վարկած կա, որ գժությունը վարակիչ է: Հինգ ամիս աշխատելով մի խումբ ծանր ու միջին աստիճանի հոգեկան հիվանդների հետ, ՀՀ արտաքին գործ...

Փաշինյան Նիկոլի մայմունության հետևանքները

Փաշինյան Նիկոլի մայմունության հետևանքները

Հոկտեմբերի 16, 2018


Այն, որ Փաշինյան Նիկոլը ծպտյալ ռուսատյաց ու արևմտամետ է, գաղտնիք չէ մեզ համար, և նա ամեն առիթով ապացուցում է դա: Այսօր Արմեն Աշ...

«Ռուսների հետ հազիվ բարիշել եմ, բռնենք՝ կլնենք խայտառակ»

«Ռուսների հետ հազիվ բարիշել եմ, բռնենք՝ կլնենք խայտառակ»

Սեպտեմբերի 12, 2018


Իշխանությունը Հայաստանում փոխվեց ուղիղ չորս ամիս առաջ։ Այդ ժամանակվանից ի վեր հասարակական-քաղաքական կյանքը հանրապետությունում ե...

Կրեմլը անբավարար նշանակեց ՀՀ ԱԳՆ-ին

Կրեմլը անբավարար նշանակեց ՀՀ ԱԳՆ-ին

Հուլիսի 28, 2018


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական հետապնդում սկսելուց առաջ մեր երկրի իշխանություններն այնքան էին շտապել, որ ...

Հայաստանը ՆԱՏՕ-ին միլիարդներ նվիրեց

Հայաստանը ՆԱՏՕ-ին միլիարդներ նվիրեց

Մարտի 22, 2018


Գեներալ Հայկազ Բաղմանյանի մասին այսօր հրապարակված տեղեկությունը շատերին զարմանք պատճառեց: Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի...

Խաչատուրովի խաթրը չկոտրեցին

Խաչատուրովի խաթրը չկոտրեցին

Սեպտեմբերի 13, 2017


Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուղղակի փայլում էր իր լավատեսությա...

ՀԱՊԿ, դիմացի՛ր, Խաչատուրովն է գալիս

ՀԱՊԿ, դիմացի՛ր, Խաչատուրովն է գալիս

Ապրիլի 14, 2017


Այսօր շատ հետաքրքիր մի լուր ստացվեց. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը նշանակվ...

Խաչատուրովի ճողվածքը և Լիսկայի թոքաբորբը

Խաչատուրովի ճողվածքը և Լիսկայի թոքաբորբը

Հունիսի 3, 2016


Շատ աշխատելը երբեմն վատ հետևանքների է հանգեցնում: Մարդը չի խնայում իրեն, այրվում է գործի մեջ ու մեկ էլ հանկարծ տեսնում է, որ օր...

Ու՞ր գնալ՝ խաղատո՞ւն, թե՞ Հաղթանակի զբոսայգի

Ու՞ր գնալ՝ խաղատո՞ւն, թե՞ Հաղթանակի զբոսայգի

Մայիսի 9, 2016


ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խսչատուրովն այսօր խաղատուն չէր գնացել: Խաղատուն նա սովորաբար գնում է պատերազմական օրերին: Օրինակ...

Խաչատուրովի հրաժեշտի աչքալուսանքին սպասելով

Խաչատուրովի հրաժեշտի աչքալուսանքին սպասելով

Հունիսի 18, 2015


ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին Հայաստան բերելու, նրան ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու ամբողջ պատմությ...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ