Տիեզերական խայտառակություն

Փաշինյան Նիկոլն իր արևին աֆերիստություն է անում Նյու Յորքում

Սեպտեմբերի 24, 2018
Փաշինյան Նիկոլն իր արևին աֆերիստություն է անում Նյու Յորքում

Արտյոմ Խաչատրյան

 

Փաշինյան Նիկոլը Նյու Յորքում գրգռվել է իր երևանյան ընտրությունների հաջողությունից: Հիմա, նախ՝ պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի նա այդ վիճակում չգնա հանկարծ Հարլեմի կողմերը և գլխին օյին չբերի: Երկրորդ՝ հանկարծ ինստիտուցիոնալ թմրամոլության, միասեռականության կամ աղանդավորության մասին բան-ման չիմանա: Իսկ որ Երևան վերադարձավ, արդեն նրա հետ այլ բան կխոսենք:


Ինչևէ, գրգռված վիճակում Փաշինյան Նիկոլը Նյու Յորքում տեղի հայերին ասել է, թե` «Ես խնդրել էի այս ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով քվեարկել նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օգտին կամ ընդդեմ դրա»: Բնականաբար, սուտ է ասել Փաշինյան Նիկոլը` այդպիսի խնդրանք նա չի հնչեցրել: Նա, իհարկե, իր ամբախ-զամբախ ելույթներում բազմիցս անդրադարձել է արտահերթ ընտրությունների թեմային, բայց երբեք չի փոխկապակցել «Իմ քայլը» դաշինքին կողմ քվեարկելը պառլամենտական արտահերթ ընտրությունների հետո: Ժողովրդի վարչապետը, անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին, նաև ասել է. «Կար տրամադրություն, որ դրանք (ընտրությունները- խմբ.) անցկացվեն մինչ հաջորդ տարվա հունիս, բայց այն սպասողական վիճակը, որ ունեն պոտենցիալ ներդրողները, որոնց հարկավոր են երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ, ինչպես նաև տնտեսական միջավայրը բարենպաստ դարձնելու համար, ընտրությունները պետք է անցկացնենք ավելի վաղ, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգնման ընթացքը»:


Փաստորեն, Փաշինյան Նիկոլն իր կարճ խելքով արտահերթ ընտրությունները կապում է տնտեսական աճի հետ: Սա լկտի սուտ է: Վաղը նա կգա Երևան, հարազատ նախիրը կհավաքի հրապարակում, նախրին կասի, թե` նախիր ջան, սիրում և համբուրում եմ բոլորիդ, բայց այն, որ դուք պոմիդորին այսօր 600 դրամ եք տալիս, դա նրանից է, որ Ազգային ժողովը չի ուզում լուծարվել և արտահերթ ընտրություններ անցկացնել: Նախիրն էլ կասի, թե` Նիկոլ ջան, գնանք և Ազգային ժողովը պատժենք: Նիկոլն էլ կասի, թե` նախիր ջան, եկեք մի հատ էլ հեղափոխություն անենք: Նախիրն էլ կասի, թե` Նիկոլ ջան, ուզում ես, քո խաթր համաշխարհային պատերազմ էլ կանենք: Նախրի և չոբանի միջև այս սիրալիրությունների փոխանակումը կարող է երկար շարունակվել, բայց մենք մոռանանք դրա մասին և այս՝ արտահերթ ընտրությունների հետ ներդրումների կապի առիթով մի քանի նկատառում արտահայտենք:


Առաջին: Պրն Փաշինյան Նիկոլ, աշխարհում գոյություն ունի ռադիովիրաբուժություն հասկացությունը: Այն շատ թանկ հաճույք է և դեֆիցիտ: Հայաստանը կարող է դառնալ ռադիովիրաբուժության տարածաշրջանային կենտրոն և սպասարկել ողջ Միջին Արևելքի ապահովված խավին, քանզի այդ սարքավորումները, որոնք աշխատում են միջուկային էներգիայով (gamma knife, ciber-knife, մեր հայերը սրանց ասում են гамма-нож, кибер-нож), Հայաստան ներմուծելուն ԱԷՄԳ-ն դեմ չի լինի, քանի որ Հայաստանն արդեն ունի սեփական միջուկային ռեակտոր, ի տարբերություն Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, արաբական միապետությունների: Վատ է, որ նախկին իշխանությունները չեն ֆայմել, որ Հայաստանը կարելի է վերածել ռադիովիրաբուժության տարածաշրջանային մատչելի (Եվրոպայի ու Ամերիկայի համեմատ) կենտրոնի և գրավել 100 միլիոնի հասնող բնակչության ուշադրությունը: Բայց ավելի վատ է, որ ոչ մի նորմալ ներդրող, ինստիտուցիոնալ թե այլ տիպի, երբեք այս հարցով չի խոսի ձեր դեգեներատ և տակը շռող առողջապահության նախարարի հետ, որի բուրմունքը (մասնագետներն ասում են, թե գիշերամիզությունից տառապողները բուրում են մի անտանելի ձևով) ուղղակի զզվելի է յուրաքանչյուր նորմալ մարդու համար: Այսինքն, առողջապահության և հարակից բարձր տեխնոլոգիաների հետ կապված ներդրումների բացակայությունը կամ ձախողումը, պրն Փաշինյան Նիկոլ, մի կապեք պառլամենտի և արտահերթ ընտրությունների հետ, քանզի Բաբլոյանը չէ, որ դեմ է այս ամենին: Բաբլոյանը նա է, ով որպես բժիշկ գիտի ձեր կառավարության անդամների յուրաքանչյուրի դիագնոզը և համոզված է, որ դրանցից որևէ նորմալ բան ակնկալել հնարավոր չէ:


Երկրորդ: Դուք խոսում եք, պրն Փաշինյան Նիկոլ, տնտեսական ռեֆորմների և ներդրումների մասին, բայց գաղափար չունեք դրանց մասին և, ավելին` չունեք մեկը, ով քիչ թե շատ տեղեկացված կլինի այս թեմայի մասին: Դրա համար էլ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը տվել եք դաշնակ Արծվիկին, որն, իհարկե, որպես դաշնակ, նույնպես շատ հեռու է էկոնոմիկայից, բայց նաև մտքի տիտան է ձեր շրջապատի համեմատ: Գոնե մեկ նախադասություն հնչե՞լ է այս ամիսներին ձեր կառավարության կողմից, որը մի քիչ կնմանվեր տնտեսական մտքի: Իհարկե, ոչ:


Անվերջ կարող եմ շարունակել այս հարցադրումներս, պրն Փաշինյան Նիկոլ, բայց ժամանակ չկա, և ներկայացնեմ վերջին նկատառումս: Ի՞նչ ես կարծում՝ նորմալ մարդը ներդրող կհանդիսանա՞ մի երկրում, որի ղեկավարի ուշքնումիտքը անցումային արդարադատությունն է և Հին Աթենքի ուղիղ ժողովրդավարական կառավարումը (էլ չեմ խոսում ծանր հիվանդությունների մասին): Ձեր նախրին իսկական ոչխարների տեղ պահելը մի՞թե այնքան է ձեզ ոգեշնչել, որ այժմ կարծում եք, թե կարող եք ձեր երկիր հրավիրել հոգեպես առողջ ներդրող, որը տեղյակ չէ անցումային արդարադատությունից կամ Հին Աթենքի ուղիղ ժողովրդավարական կառավարման հմայքից: Մի՞թե կարծում եք, պրն Փաշինյան Նիկոլ, որ ինչ-որ մի հարիֆ կգա էստեղ, կբերի միլիարդ դոլար, որ վաղը հրապարակում դուք ասեք, թե` ժողովուրդ, բա էս հարիֆը հանցագործ չէ՞, կարո՞ղ ենք խլել սրա եղած-չեղածը:


Վերադարձեք Հայաստան, պրն Փաշինյան Նիկոլ, ինստիտուցիոնալ ընդդիմության հարցերով զբաղվեք, այն ձեր կարիքը շատ ունի...

 






Դիտումների քանակ 62734


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայ-ամերիկյան հարաբերություններն ու Փաշինյան Նիկոլի երկրային առաքելությունը

Հայ-ամերիկյան հարաբերություններն ու Փաշինյան Նիկոլի երկրային առաքելությունը

Հուլիսի 22, 2019


Փաշինյան Նիկոլի կառավարությունն առաջինն է անկախ Հայաստանի պատմությունում, որը կարելի է անվերապահորեն համարել ԱՄՆ պետդեպարտամենտ...

Վենետիկի հանձնաժողովը կօգնի Փաշինյան Նիկոլին, իսկ ավելի շատ՝ հակահեղափոխությանը

Վենետիկի հանձնաժողովը կօգնի Փաշինյան Նիկոլին, իսկ ավելի շատ՝ հակահեղափոխությանը

Հուլիսի 19, 2019


Մեծ հաշվով, մեր՝ հակահեղափոխության հաղթանակի համար այսօր ձեռնտու են միայն Փաշինյան Նիկոլի գժություններն ու ապօրինությունները: Ո...

Լավ, բա ի՞նչ անի Փաշինյան Նիկոլը

Լավ, բա ի՞նչ անի Փաշինյան Նիկոլը

Հուլիսի 19, 2019


Փաշինյան Նիկոլն այս 14 ամիսների ընթացքում, նախ, հասավ իր քաղաքական կերպարի ընկալմանը հանրության կողմից, որն այսօր ուղղակի փոշմա...

Փաշինյան Նիկոլի զարմանալի ուղերձները

Փաշինյան Նիկոլի զարմանալի ուղերձները

Հուլիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլն երեկ հարցազրույց տվեց իր սիրելի «Ազատություն» ռադիոկայանին: Նա ասաց, որ մտադիր է իր իսկ կողմից հրահրած ճգնաժամը...

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Հուլիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլը հեղափոխությունից հետո մեծ պրոբլեմ ձեռք բերեց ի դեմս դատական համակարգի: Ժողովրդի վարչապետը տեսավ, որ ոչ բոլոր դա...

Փաշինյան Նիկոլը չստեց, բայց մի բան թաքցրեց

Փաշինյան Նիկոլը չստեց, բայց մի բան թաքցրեց

Հուլիսի 13, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր այցելել էր ինչ-որ մի գրանտակեր կազմակերպություն («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱ...

Փաշինյան Նիկոլն ուրիշ է՝ աշխատավարձ է բարձրացնում, որն իրականում պակասում է

Փաշինյան Նիկոլն ուրիշ է՝ աշխատավարձ է բարձրացնում, որն իրականում պակասում է

Հուլիսի 6, 2019


Ժողովրդի վարչապետն ու իրեն սպասարկող խայտառակ լրատվամիջոցները շատ են սիրում «մանիպուլյացիա» եզրույթը, հատկապես համասեռամոլ բաբա...

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Հուլիսի 6, 2019


Սկսելով կարդալ այս հոդվածը՝ ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է հարց տալ. ինչո՞ւ դրա հեղինակն արդեն երկար ժամանակ հրապարա...

Փաշինյան Նիկոլի նախընտրած սեքսի տոնի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի նախընտրած սեքսի տոնի կապակցությամբ

Հուլիսի 5, 2019


Այսօր Փաշինյան Նիկոլի սիրած տոնն է՝ Սահմանադրության օրը: Ժողովրդի վարչապետը շատ է սիրում այն, քանզի բոլորից շատ սեքս է ունեցել ...

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Հուլիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի մոտ նախագահ աշխատող Սարգսյան Արմենը հունիսի 30-ին Մինսկում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այսինքն,...

Կոնստանտին Զատուլին. Ժողովրդի վարչապետն իրեն լավ չի պահում

Կոնստանտին Զատուլին. Ժողովրդի վարչապետն իրեն լավ չի պահում

Հունիսի 29, 2019


ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի վերջին հանդիպումները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա գործում ներգ...

Հայաստանը՝ Սաակաշվիլիի ճանապարհով

Հայաստանը՝ Սաակաշվիլիի ճանապարհով

Հունիսի 28, 2019


Մեկ ամիս առաջ, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ էր կայացրել կալանքից ազատելու Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Ք...

Տիտանների տարաձայնությունների պատճառը պուպուլիկն է

Տիտանների տարաձայնությունների պատճառը պուպուլիկն է

Հունիսի 28, 2019


Մամուլից տեղեկանում ենք, որ միքայելյան սասունը կատաղած է Փաշինյան Նիկոլի վրա և կարող է անգամ հրաժարվել մանդատից: Վազգեն Սարգսյա...

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Հունիսի 27, 2019


Ադրբեջանական մամուլի տեսությունը թույլ է տալիս ամրագրել, որ Բաքվում ավելի լավ են հասկանում ու ներկայացնում հայկական իրողություն...

Հակազգային սերիալը շարունակվում է

Հակազգային սերիալը շարունակվում է

Հունիսի 25, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր մեծ հաղթանակ տարավ՝ նա պղծեց Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին և ընդհանրապես ղարաբաղցիներին, նա թքեց ա...

Փաշինյան Նիկոլի սպասվող ռեկորդի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի սպասվող ռեկորդի կապակցությամբ

Հունիսի 25, 2019


Փաշինյան Նիկոլի ԱԳ նախարարը Վաշինգտոնում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է զորքերի դուրսբերման և ինչ-որ խաղաղապահ ուժեր տեղա...

Ո՞ւմ վրա է կրակելու Փաշինյան Նիկոլը

Ո՞ւմ վրա է կրակելու Փաշինյան Նիկոլը

Հունիսի 24, 2019


Սա էստրեմիզմի ծայրահեղ դրսևորում է: Դեռ երբեք ՀՀ ղեկավարները չեն ակնարկել ներքին թշնամիների գոյության մասին, թեպետ մենք միշտ ու...

Փաշինյան Նիկոլը պատրաստվում է սահմանադրության բռնաբարմանը

Փաշինյան Նիկոլը պատրաստվում է սահմանադրության բռնաբարմանը

Հունիսի 24, 2019


Փաշինյան Նիկոլի սիրած իրավաբան գրիգորյան վահեն Հայաստանի լակոտակրատիայի ամենավտանգավոր, ամենաէքստրեմիստ, ամենադեմագոգ և արևմտամ...

Ողբալի է պրն Օսիպյանի վիճակը

Ողբալի է պրն Օսիպյանի վիճակը

Հունիսի 21, 2019


Ըստ ամենայնի, Վալերի Օսիպյանը քաքն է ընկել Փաշինյան Նիկոլի ձեռքը: Այսօր լրագրողները նրան հարցնում են, թե ինչու նա չի թույլատրու...

Փաշինյան Նիկոլը զիբիլ է հավաքում Սերժ Սարգսյանի դեմ

Փաշինյան Նիկոլը զիբիլ է հավաքում Սերժ Սարգսյանի դեմ

Հունիսի 20, 2019


Ադրբեջանական մամուլը հիացմունքով գրում է, որ Փաշինյան Նիկոլը վերադարձնում է «ապրիլյան պատերազմում Ադրբեջանին պարտված գեներալներ...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ