Խայտառակություն առանց մեկնաբանության

Թույնը Ռուսաստանի համար արդեն պատրաստ է. ԱՊՀ-ն նույնպես հարվածի տակ է

Սեպտեմբերի 21, 2018
Թույնը Ռուսաստանի համար արդեն պատրաստ է. ԱՊՀ-ն նույնպես հարվածի տակ է

Սլավիկ Յաբլոչնի


Ներկայիս Ռուսաստանի սահմանի պարագծով ամերիկյան բիոլաբորատորիաների հետ կապված ներկա իրավիճակը ինչ-որ բանով հիշեցնում է ամերիկացիների փաստարկները ԽՍՀՄ նախկին հանրապետություններում մահացու վիրուսներով նման բիոլաբորատորիաներ ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ։


Գրեթե բոլոր քույր-հանրապետություններն ուրախությամբ համաձայնեցին աշխատել նրանց հետ, ովքեր դեռ վերջերս թիվ 1 հավանական հակառակորդ էին համարվում։ Եվ եթե այդ հանրապետություններն ԱՄՆ-ը այլևս իրենց հակառակորդը չեն համարում, ապա որտեղի՞ց է նրանց վստահությունը, որ ԱՄՆ-ն ինքն այլ կերպ չի մտածում։


Օրինակ, Ադրբեջանը ԱՄՆ-ին է տվել ժանտախտի, սիբիրյան խոցի, խոլերայի և այլ վտանգավոր հիվանդությունների հարուցիչների 62 եզակի տեսակի 124 նմուշ։ Նմուշները տեղափոխվել են ԱՄՆ զինված ուժերի պաթոլոգիայի ինստիտուտ (Վաշինգտոն)։ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը ժառանգություն ստացավ օբյեկտների «հակաժանտախտային» ցանց՝ կազմված 6 ԳՀԻ-ից, 29 տարածաշրջանային և 53 դաշտային բիոկայաններից։ Այստեղ աշխատում էին ոչ միայն ժանտախտի, այլև մի շարք այլ վտանգավոր ինֆեկցիաների՝ բրուցելյոզի, սիբիրյան խոցի, տուլյարեմիայի և այլ պաթոգենների հետ։


Ուզբեկստանում առաջին բիոլաբորատորիան բացվել է 2007թ.։ 2011թ.՝ ևս երկուսը, 2016-ին՝ էլի մեկը։ Դրանք բոլորն էլ ստեղծվել են ԱՄՆ պաշտպանության նախարարության փողերով։ 2011թ. օգոստոսին Տաշքենդի մարզում հանկարծ անհայտ հիվանդություն բռնկվեց, որն ախտանշաններով շատ նման էր խոլերային։ 2012թ. Ուզբեկստանը պատուհասեց մի նոր անհայտ հիվանդություն, որն ավելի քան 10 մարդու կյանք խլեց։ 2017թ. գարնանը Տաշքենդում սկսվեց ջրծաղիկի համաճարակ։


Վաղուց արդեն հասկանալի է, որ իրենց գոյության ամենասկզբից հակառուսական ուղեգիծ որդեգրած Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, կարծելով, թե՝ որքան վատ Ռուսաստանի, այնքան ավելի լավ իրենց համար, ուրախությամբ համաձայնեցին իրենց տարածքում տեղակայել նման բիոլաբորատորիաներ՝ պաթոգեն միկրոօրգանիզմներով։ Իհարկե, դրանից գրեթե անմիջապես հետո նրանք բախվեցին այնպիսի հիվանդությունների, որոնք մինչ այդ իրենց պետություններում չէին եղել։


Սրա ամենացայտուն օրինակներից մեկը խոզերի աֆրիկյան ժանտախտի (ԽԱԺ) հաճախակիացած բռնկումներն են Վրաստանի և Ուկրաինայի տարածքներում։ Իսկ այդ երկրների ժողովուրդը մեծ կորուստներ է կրում խոզերի և ընտանի թռչունների հանկարծակի անկումից ԽԱԺ-ի և թռչնագրիպի պատճառով։ Հավանաբար, այդ երկրների ղեկավարությունը փայփայում է այն միտքը, որ Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում նույնպես կարող են համանման խնդիրներ առաջանալ։


Իսկ մինչ այդ ամերիկացի լրագրող Ջեֆրի Սիլվերմանը տեղեկացնում է, որ Թբիլիսիի մերձակայքում տեղակայված «Լուգարի լաբորատորիայում արտադրում են առողջության համար վտանգավոր նյութեր և դրանք փորձարկում են տեղի բնակչության վրա։ Համոզված եմ, որ Վրաստանում կենդանիների և մարդկանց վրա վտանգավոր փորձարկումներ են իրականացվում»։


Բայց դա այդ երկրների կառավարությունների ընտրությունն է, որոնք կասկածելի բլիթների համար որոշել են իրենց համերկրացիներին վերածել փորձամկների։ Անմիջապես չգիտես ինչու մտաբերում եմ Պրոստոկվաշինոյի փոստատար Պեչկինին՝ Շարիկին փորձերի համար պոլիկլինիկա հանձնելու իր առաջարկությամբ...


Ասենք, թե այդ երկրները, որոնք փորձում են մտնել ՆԱՏՕ, ամեն կերպ իրենց դրսևորում են որպես Ռուսաստանի հակառակորդներ։ Իսկ ի՞նչ է արվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրներում։ Այդ նույն Հայաստանը և Ղազախստանը հանգիստ նման լաբորատորիաներ են տեղակայում իրենց տարածքում՝ ի հեճուկս հենց ՀԱՊԿ առողջ բանականությանը։


Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես կարձագանքեր ԱՄՆ-ը Կանադայում կամ Մեքսիկայում Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող նման լաբորատորիաներ բացելուն։ Նրանք ռուսական «RT» հեռուստաալիքից են չարությունից ցնցվում, իսկ այս դեպքում առհասարակ կսկսեին սպառնալ Երրորդ համաշխարհային պատերազմով։ Դե, Ռուսաստանում նույնպես, ըստ երևույթին, չափից ավելի թեթևամտորեն են վերաբերվում ՀԱՊԿ գծով իրենց դաշնակիցների նման գործողություններին։ Միայն թե արդյո՞ք նրանք դաշնակիցներ ենք այդքանից հետո։ Դուք կարո՞ղ եք պատկերացնել ԽՍՀՄ օրոք ամերիկյան նման լաբորատորիաների գոյությունը Վարշավյան պայմանագրի երկրներում, օրինակ՝ Ռումինիայում կամ ԳԴՀ-ում։ Դե ահա, ես էլ չեմ կարողանում։ Էլ չեմ ասում այդ երկրների զինված ուժերի աջակցության մասին Ռուսաստանի արտասահմանյան ռազմական գործողություններում, անգամ զուտ տեխնիկապես։


Դե ահա, խորհում է Ռուսաստանի ժողովուրդը. իսկ կարո՞ղ են արդյոք այդպես վարվել դաշնակիցները։ Բայց փոխելով գեներալիսիմուս Ստալինի ասածը՝ կարելի է ասել. «Ուրիշ դաշնակիցներ ես ձեզ համար չունեմ»։ Ուրեմն, հարկավոր է աշխատել սրանց հետ։ Եվ նախևառաջ, պարզել, թե ով կարող է կառավարությունում պատասխանատվություն կրել դաշնակից երկրների հետ աշխատանքի համար, և ինչպես կարելի է ուղղել նրանց գործունեությունը հօգուտ Ռուսաստանի։ ԽՍՀՄ «եղբայրական» հանրապետություններում հսկայական միջոցների ներդրման քաղաքականությունը, ի վնաս հենց Ռուսաստանի հանրապետության, հանգեցրեց հայտնի արդյունքներին։ Այստեղ տեղին է հիշել նաև Ուկրաինայի «Խնայբանկի» ժամանակակից անհաջող արկածախնդրությունները, որը կտրականապես հրաժարվում է աշխատել ռուսական Ղրիմի հետ։ Վախենում է պատժամիջոցների՞ց։ Իսկ գուցե նաև ՌԱՀ-ը դադարեցնի իր արտադրանքի թողարկումն ու վաճառքը արևմտյան պատժամիջոցներից վախենալով։ Ժամանակն է «Դրախտը Երկրի վրա» ստեղծել հենց Ռուսաստանում, և այդ ժամանակ նախկին «քույրերի» քաղաքականությունն էլ կարող է փոխվել դեպի լավը Ռուսաստանի համար։


Ի դեպ, ռուսական ԶԼՄ-ներում հաճախ կարելի է կարդալ այն մասին, որ «Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի տարածքների վրա ՆԱՏՕ ինքնաթիռները ցրում են այսպես կոչված «աերոզոլ քիմթրեյլեր»։
Իսկ ո՞վ երաշխիք ունի, որ այդ երկրների վրա հընթացս չեն ցրում պաթոգեն միկրոբներ։ Եվ ինչո՞ւ հանկարծ ԱՄՆ-ն արգելեց ռուսական ինքնաթիռի թռիչքը ԱՄՆ տարածքի վրայով դիտարկման մասին պայմանագրի շրջանակում։


Վախենում է, որ Ռուսաստանը նույնպե՞ս կսկսի նման տեխնոլոգիաներ կիրառել։ Ուրեմն, Ռուսաստանի իրավասու մարմիններն արժե, որ ավելի լուրջ վերաբերվեն Ռուսաստանի վրա անհայտ նյութեր ցրելու ինֆորմացիային։


Հետգրություն


Մեկ անգամ չէ, որ գրել եմ այս թեմայի վերաբերյալ։ Ոչ մի պատերազմ չի լինի, ոչ երրորդ, ոչ էլ քսաներեքերորդ... Կլինի այնպես, ինչպես էժան է։ Այն է՝ բակտերեոլոգիական ինչ-որ կեղտ կցրեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի վրա և այլն...


Մի երկու շաբաթ, և անգամ քաղաքների ու գյուղերի փողոցների շները չեն մնա։ Ավելի էժան՝ չկան ավերածություններ հրթիռներից ու ռումբերից։


Ավելի էժան՝ հարկավոր չէ վերականգնել ճանապարհներն ու ենթակառուցվածքը։


Բավական է հավաքել և այրել ողջ մեռած բիոաղբը (մենք հենց բիոաղբ ենք էլիտայի համար)։


Բավական է վարակված տարածքների վրա ցրել հակաթույնը կամ պատվաստանյութը։


Բանակ ու նավատորմ պետք չեն, պետք չէ շատ փող ծախսել պատերազմներ վարելու համար... Ըստ ծախսերի՝ համեստ, բայց արդյունքը՝ անգամ շատ էլ լավ է։


Արևմուտքն իր փողերը հաշվում է։ Անգամ այս դեպքում այդպես է։


Պատրա՞ստ են արդյոք Ռուսաստանն ու նախկին ԱՊՀ-ն։


Հա, բա չէ՜։ Պատրաստ չեն և անգամ չեն մտածում նման սցենարի մասին։

 

Աղբյուրը՝ cont.ws 

 






Դիտումների քանակ 17927


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

ԱՄՆ լաբորատորիաներ Հայաստանում. ինչպես է բիոզենքն «աշխատում Ռուսաստանի և Իրանի սահմանների մոտ

ԱՄՆ լաբորատորիաներ Հայաստանում. ինչպես է բիոզենքն «աշխատում Ռուսաստանի և Իրանի սահմանների մոտ

Սեպտեմբերի 30, 2018


2008 թվականից Պենտագոնը Հայաստանում ստեղծել է մոտ տասնյակ բիոլաբորատորիաներ, որոնք աշխատում են ամերիկյան պաշտպանական «Համատեղ մ...

ԱՄՆ բիոլաբորատորիաները Հայաստանում. Փաշինյանը ստե՞լ է Պուտինին

ԱՄՆ բիոլաբորատորիաները Հայաստանում. Փաշինյանը ստե՞լ է Պուտինին

Սեպտեմբերի 18, 2018


Ոչ պրոֆեսիոնալիզմը՝ համադրված լկտիության և կեղծավորության հետ, անպայման անվստահություն և անբարեհաճություն է առաջացնում։ Այս բոլ...

Նույն թեմայով

ԱՄՆ-ը խափանում է Հայաստանի և Ռուսաստանի գործարքը բուլղարական զենքի մատակարարումներո՞վ

ԱՄՆ-ը խափանում է Հայաստանի և Ռուսաստանի գործարքը բուլղարական զենքի մատակարարումներո՞վ

Դեկտեմբերի 13, 2018


Երկրորդ ամիսն անընդմեջ Բուլղարիայից սպառազինություն են հասցնում Հայաստան։ Բելառուսական ավիաընկերություններից մեկի Իլ-62 բեռնատա...

Ամերիկյան վատ հոտ թավշյա հեղափոխությունից

Ամերիկյան վատ հոտ թավշյա հեղափոխությունից

Դեկտեմբերի 5, 2018


Շուտով ԱՄՆ-ն մեր երկրում նոր դեսպան է ունենալու: Դա Լին Թրեյսին է լինելու: «Հայաստանում մեր քաղաքականության նպատակը մնում է անփ...

Stratfor-ի կանխատեսումը հատուկ հայրենի իդիոտների և այլ կեղտի համար

Stratfor-ի կանխատեսումը հատուկ հայրենի իդիոտների և այլ կեղտի համար

Նոյեմբերի 20, 2018


Հայաստանին դժվար ժամանակներ են սպասվում արտաքին քաղաքականությունում։ Թե ինչպես դրանից գլուխ կհանի Նիկոլ Փաշինյանի կառավարությու...

Բոլթոնը Փաշինյան Նիկոլին հանձնարարել է հանձնել Ղարաբաղը

Բոլթոնը Փաշինյան Նիկոլին հանձնարարել է հանձնել Ղարաբաղը

Հոկտեմբերի 25, 2018


«Եթե ընտրությունների արդյունքներով Փաշինյանը և նրա քաղաքական թիմը մեծ մանդատ ստանան, դա լավ հնարավորություն կլինի կարգավորման (...

Բոլթոնը դաս է տվել Փաշինյան Նիկոլին

Բոլթոնը դաս է տվել Փաշինյան Նիկոլին

Հոկտեմբերի 25, 2018


Երևան է ժամանել Ջոն Բոլթոնը` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականը: Սա շատ ազդեցիք դեմք է Ամերիկայում, Թրամփի վար...

ԱՄՆ լաբորատորիաներ Հայաստանում. ինչպես է բիոզենքն «աշխատում Ռուսաստանի և Իրանի սահմանների մոտ

ԱՄՆ լաբորատորիաներ Հայաստանում. ինչպես է բիոզենքն «աշխատում Ռուսաստանի և Իրանի սահմանների մոտ

Սեպտեմբերի 30, 2018


2008 թվականից Պենտագոնը Հայաստանում ստեղծել է մոտ տասնյակ բիոլաբորատորիաներ, որոնք աշխատում են ամերիկյան պաշտպանական «Համատեղ մ...

ԱՄՆ բիոլաբորատորիաները Հայաստանում. Փաշինյանը ստե՞լ է Պուտինին

ԱՄՆ բիոլաբորատորիաները Հայաստանում. Փաշինյանը ստե՞լ է Պուտինին

Սեպտեմբերի 18, 2018


Ոչ պրոֆեսիոնալիզմը՝ համադրված լկտիության և կեղծավորության հետ, անպայման անվստահություն և անբարեհաճություն է առաջացնում։ Այս բոլ...

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

Ապրիլի 18, 2018


Երկու գերտերությունները` Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, արձագանքել են Հայաստանում կատարվող դեպքերին: Մոսկվան ասել է, որ Կրեմ...

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

Փետրվարի 17, 2018


ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը հրապարակեց իր հերթական զեկույցը, և այնտեղ խոսվում է նաև հայ-ադրբեջանական ռազմա...

Ո՞րն է ցավալի` ռուսի՞, թե՞ ամերիկացու վիրավորանքը

Ո՞րն է ցավալի` ռուսի՞, թե՞ ամերիկացու վիրավորանքը

Հունվարի 11, 2018


Ամերիկյան The Daily Show հաղորդման վարող, երգիծաբան Թրևոր Նոյը նախագահ Թրամփին քննադատելիս համեմատական է անցկացրել և հայերի մաս...

Ե՛վ սպանել, և՛ փրկել ահաբեկիչներին

Ե՛վ սպանել, և՛ փրկել ահաբեկիչներին

Դեկտեմբերի 29, 2017


Միացյալ Նահանգներն ամբողջ աշխարհում պայքարում է ահաբեկչության դեմ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ը նույ...

Ամերիկյան միլիոնանոց ներդրումները սկսվել են

Ամերիկյան միլիոնանոց ներդրումները սկսվել են

Հունիսի 8, 2017


Շուրջ երկու շաբաթ առաջ «Կոնտուր Գլոբալ» ընկերության նախաձեռնած համաժողովի ժամանակ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ ...

Պեդերաստության համար պայքարում

Պեդերաստության համար պայքարում

Մայիսի 28, 2017


Այն երկրների և քաղաքացիների շարքում, որոնք ոչ միայն ճնշում են համասեռամոլներին, այլև զրկում են նրանց կյանքից, ԱՄՆ ամենակարևոր դ...

Դեգեներատներ ԱՄՆ կոնգրեսում

Դեգեներատներ ԱՄՆ կոնգրեսում

Փետրվարի 14, 2017


Երկուշաբթի օրը ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) տեղեկացրել են, որ Ուկրաինայի վարչապետ...

Նյու Յորքում պարզել են ամերիկացիների բթության աստիճանը

Նյու Յորքում պարզել են ամերիկացիների բթության աստիճանը

Փետրվարի 2, 2017


RT-ի լրագրող Քալեբ Մոպինը սոցիալական փորձարկում է իրականացրել՝ Նյու Յորքի (իսկ դա ԱՄՆ ինտելեկտուալ և մշակութային կենտրոնն է) փո...

Հայերը մնացին խաղից դուրս

Հայերը մնացին խաղից դուրս

Նոյեմբերի 8, 2016


Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները հասել են իրենց կիզակետին, և այս լարվածության մեջ հազիվ թե որևէ մեկը ժամանակ ու...

Հայկական ծածկոցային դիվանագիտությունը

Հայկական ծածկոցային դիվանագիտությունը

Սեպտեմբերի 10, 2016


Մեծ քաղաքականության և դրա տարատեսակ նրբությունների մասին մեր պատկերացումները, պարզվում է, մինչ օրս մոլորություն են եղել: Մինչ մ...

Խայտառակ երկրի խայտառակ ողբերգության խայտառակ վարկածը

Խայտառակ երկրի խայտառակ ողբերգության խայտառակ վարկածը

Հունիսի 13, 2016


Շաբաթ լույս կիրակի գիշերն ամերիկյան Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում ոմն Օմար Մաթին՝ աֆղանական ծագմամբ մի ամերիկացի, գեյ-ակումբ...

Հանուն Հայաստանի՞, թե՞ ընդդեմ Ռուսաստանի

Հանուն Հայաստանի՞, թե՞ ընդդեմ Ռուսաստանի

Հունիսի 13, 2016


Միացյալ Նահանգների Կոնգրեսում քննարկել են Եվրասիային 2017-ին տրամադրվող ամերիկյան օգնության չափերը: Այս ծրագրի շրջանակներում, խ...

ԱՄՆ-ը մահացու վտանգավոր է աշխարհի ժողովուրդների համար

ԱՄՆ-ը մահացու վտանգավոր է աշխարհի ժողովուրդների համար

Փետրվարի 5, 2016


Աշխարհում զարմանալի իրադարձություններ են տեղի ունենում։ Զարմանալի են ոչ թե պատերազմը Սիրիայում և «արաբական գարունն» առհասարակ, ...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ