Տիեզերական խայտառակություն

Անկախությո՞ւն, թե՞ ողբերգություն

Սեպտեմբերի 21, 2018
Անկախությո՞ւն, թե՞ ողբերգություն

Արտյոմ Խաչատրյան


Պատմական իրականությունը ցույց է տալիս, որ հայերը զուրկ են ռացիոնալիզմից, տարրական բաներ չեն ֆայմում, հայերի հավաքական մտածողությունն ադեկվատ չէ իրականությանը: Այսօր տոնում են իբր անկախության տոն. 27 տարի առաջ այս օրը Տեր-Պետրոսյան Լևոնը հանրաքվե կազմակերպեց, որտեղ հայերը գրեթե 100 տոկոսով քվեարկեցին ԽՍՀՄ կազմից դուրս գալու համար: Եվ այս առումով մի քանի նկատառում հայտնեմ:


Առաջին. եթե իրոք հայերը հպարտ են իրենց անկախությունով, ուրախ են, որ դա տեղի ունեցավ, ապա գոնե պիտի ազգային հավաքական քթի ծակ ունենան ու ֆայմեն, որ անկախության տոնը պետք է տոնել ոչ թե սեպտեմբերի 21-ին, այլ դեկտեմբերի 25-ին, երբ Կրեմլից իջեցվեց խորհրդային դրոշը և այդ տերությունը դադարեց գոյություն ունենալ: Քանզի Տեր-Պետրոսյանը չէր պատճառը՝ իր հանրաքվեով հանդերձ, որ Հայաստանն անկախացավ՝ հայերն այդքան չկան և երբեք չեն եղել, որ կարողանան գլոբալ հարցեր լուծել, այլ կայսրության փլուզումը: Եթե ԽՍՀՄ-ը պահպանվեր, եթե չլիներ Գորբաչովի «պերեստրոյկան», Տեր-Պետրոսյանը որ ամեն օր էլ հանրաքվե կազմակերպեր, ոչինչ չէր փոխվի: Եվ ուրեմն, պետք է տարրական ֆայմ ցուցաբերել և այս խայտառակ տոնը տեղափոխել դեկտեմբերի 25:


Երկրորդ՝ հայերը վերջին հարյուրամյակին ունեցել են երեք հանրապետություն: Պետական տոնի կարգավիճակ ունեն առաջինն ու երրորդը` հանրապետություններ, որոնք կործանիչ էին հայ ժողովրդի համար: Առաջինի ժամանակ Հայաստանն իր քաղաքական էլիտայի շնորհիվ զրկվեց պատմական տարածքի մեծ մասից, երրորդի ժամանակ Հայաստանը ենթարկվեց սպիտակ ցեղասպանության` ԽՍՀՄ դարաշրջանում ամեն 25 տարին երկրի բնակչությունն ավելանում էր 30 տոկոսով, նշանակում է՝ այսօր մենք պիտի ունենայինք մոտ 6 միլիոն բնակչություն, այնինչ ունենք ընդամենը երկու միլիոն (ցանկացողները կարող են ինքնուրույն հաշվել և ստանալ այս թիվը, հիշեցնեմ, որ 1920թ. Հայաստանի բնակչությունը կազմում էր մեկ միլիոն, 1990-ին գերազանցում էր երեքուկեսը, և սա՝ այն դեպքում, երբ ունեցել ենք 200 հազար զոհ Հայրենական պատերազմում, 200 հազար ադրբեջանցի 1947-48թթ. Ստալինն է արտահանել, դրանից ավելի շատ ադրբեջանցի հեռացել է 1988-ից հետո, սակայն ունեցել ենք նաև ներգաղթ Ադրբեջանից և արտասահմանից): Մի խոսքով, այսօր մեզ պակասում է չորս միլիոն հայ. դրանք կամ անվերադարձ հեռացել են, կամ չեն ծնվել, կամ չծնված աբորտի են ենթարկվել (ծանր նյութական պայմանների պատճառով): Ինչևէ, եթե Հայաստանի անկախության օրը համարենք սեպտեմբերի 21-ը կամ թեկուզ դեկտեմբերի 25-ը, ապա այն պետք է նշվի որպես համազգային սգո ու ողբի օր, ապրիլի 24-ից ավելի մեծ ողբով, քանզի անկախության զոհերն ավելի շատ էին: Ես էլ չեմ խոսում այնպիսի մանրուքների մասին, ինչպիսին են, ասենք, հսկայական արդյունաբերական պոտենցիալի ոչնչացումը, բացառիկ գիտակրթական համակարգի ու մշակութային ոլորտի այլասերումը և, ամենակարևորը` հանրային բարոյալքումը, իսկ պետությունը բարոյական սուբստանց է` ինչպիսին հանրային բարոյականությունն է, այդպիսին էլ պետությունն է (Հեգել): Այսինքն, հենց հանրային բարոյականությունը հանգեցրեց ընտրակեղծարարության, կոռուպցիայի, արժեքների նենգափոխման, գեներալ մանվելների ու խայտառակ քաղաքական վերնախավի, և որպես արդյունք` Փաշինյան Նիկոլի լակոտակրատիային:


Դե, հիմա գնացեք տոնեք ձեր խայտառակ անկախությունը՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչից անկախացաք, ինչի հասաք և ուր եք գնում, ՀՀ հպարտ քաղաքացիներ և նորմալ բնակիչներ: Ամե՛ն: 






Դիտումների քանակ 47366


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տոնում ենք Անկախության տոնը նոր թռիչքային ձեռքբերումներով

Տոնում ենք Անկախության տոնը նոր թռիչքային ձեռքբերումներով

Սեպտեմբերի 21, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր Հայաստանի ամենաավանդապաշտ քաղաքում նշեց Անկախության տոնը: Բնականաբար, առանց սյուրպրիզի դա չէր կարող տեղի ...

Փաշինյան Նիկոլը տոն օրով էլ սուտ խոսեց

Փաշինյան Նիկոլը տոն օրով էլ սուտ խոսեց

Սեպտեմբերի 21, 2019


Լակոտակրատիան և օլիգարխ գրանտակերները լուրջ գլխաքանակով հետևել էին Փաշինյան Նիկոլի օրինակին և փչացրել Շիրակի օդը՝ էլ խաչատրյան ...

SOS. Թրամփը գովել է Փաշինյանին ու Հայաստանը

SOS. Թրամփը գովել է Փաշինյանին ու Հայաստանը

Սեպտեմբերի 21, 2019


«Իրավունքի գերակայության» զորավիգ Թրամփը նկատի ունի ՀՀ սահմանադրության և սահմանադրական կարգի տապալումը, որը Հայաստանում տեղի է ...

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Սեպտեմբերի 21, 2017


Այսօր պետական տոն է Հայաստանում. երկիրը նշում է Անկախության օրը: Սակայն տոնը զուտ պաշտոնական է, չկա խանդավառություն, չկա այն հա...

Շքերթին ատոմային ռումբը ինչո՞ւ չցուցադրվեց

Շքերթին ատոմային ռումբը ինչո՞ւ չցուցադրվեց

Սեպտեմբերի 23, 2016


Անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի տպավորությունը կարող էր միայն դրական հույզեր արթնացնել, եթե դրան չհաջորդեին մի շ...

Կաթողիկոսին պետք է ցույց տալ իր տեղը

Կաթողիկոսին պետք է ցույց տալ իր տեղը

Սեպտեմբերի 21, 2016


Այսօրվա ռազմական շքերթից տպավորված քաղաքացիներն ակտիվորեն քննարկում են զորահանդեսի յուրաքանչյուր դրվագ, և միշտ չէ, որ նրանց կար...

Վարչապետը դպրոցում ի՞նչ է ստացել հայերենից

Վարչապետը դպրոցում ի՞նչ է ստացել հայերենից

Սեպտեմբերի 21, 2016


Երբ ժամանակին ռուս հեռուստահաղորդավար ու քարոզիչ Դմիտրի Կիսելյովը Հայաստանի Ազգային ժողովում դժգոհեց, թե ինչու հայ տաքսիստները ...

Երեք մինուս երկու

Երեք մինուս երկու

Սեպտեմբերի 20, 2016


Երբ օրեր առաջ Հայաստանի Հանրային խորհուրդը որոշում կայացրեց Անկախության օրը միասին նշելու կոչով դիմել երկրի երեք նախագահներին (...

Փախեք-փրկվե՛ք` հայերը «պառադ» են անում

Փախեք-փրկվե՛ք` հայերը «պառադ» են անում

Սեպտեմբերի 16, 2016


Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կարծում է, թե հայ ժողովուրդն այնքան է երջանկացել իր անկախության 25 տարվա ընթացքում, որ պարտ...

Հայ ժողովրդի հավերժ դժբախտության առիթով

Հայ ժողովրդի հավերժ դժբախտության առիթով

Նոյեմբերի 30, 2015


Երեկ նոյեմբերի 29-ն էր, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օրը: 95 տարի առաջ 11-րդ բանակը Կիրովի, Օրջոնիկիձեի և Միկոյանի ...

Հայաստանի բնակչության կեսն ուզում է հրաժարվել անկախությունից

Հայաստանի բնակչության կեսն ուզում է հրաժարվել անկախությունից

Նոյեմբերի 3, 2015
1

Հայաստանի բնակչության 54.4%-ը ցանկանում է, որ Հայաստանը միանա Ռուսաստանի Դաշնությանը: Նման ցուցանիշ է արձանագրել Gallup Interna...

Անկախություն, թե՞ անկախության սպասում

Անկախություն, թե՞ անկախության սպասում

Սեպտեմբերի 21, 2015
1

Արդեն 24 տարի անկախություն ձեռք բերած Հայաստանում անկախությունն այդպես էլ չդարձավ գերագույն արժեք: Եվ չդարձավ մի քանի պատճառներ...

Կաթողիկոսի և նրա թայֆի պայծառ տոնը

Կաթողիկոսի և նրա թայֆի պայծառ տոնը

Սեպտեմբերի 21, 2015
2

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առիթով: Վեհափառի ուղերձում ասվում է

Կեցցե՛ Հայաստանի անկախությունը

Կեցցե՛ Հայաստանի անկախությունը

Սեպտեմբերի 20, 2015
1

Այնպես, ինչպես Բրեժնևի ժամանակ ԲԱՄ-ի շինարարությունն էր հռչակվել ազգային առաջնահերթություն, այդպես էլ անկախ Հայաստանում բորդելա...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նվեր Փաշինյան Նիկոլը
Հոկտեմբերի 18, 2019


Նվեր Փաշինյան Նիկոլը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ