Ազգային խայտառակություն

Շարմազանովը ջնջեց ժողովրդի վարչապետին

Սեպտեմբերի 19, 2018
Շարմազանովը ջնջեց ժողովրդի վարչապետին

Միրզո Արարատյան

 

Փաշինյան Նիկոլն էսօր դարձյալ իր տարերքի մեջ էր. միտինգ էր անում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Քանի որ վերջին օրերին ФСБ-ն նոր գաղտնալսումներ չի տարածել, ժողովրդի վարչապետի հոգեկանն այսօր անհամեմատ ավելի հանդարտ էր, բայց, այնուամենայնիվ, նա նորից խոսեց ժողովրդի անունից, իրեն նույնականացրեց ողջ հայ ժողովրդի հետ, իր կամքը հավասարեցրեց համաժողովրդական կամքին: «Հիմա էլ ասում են՝ արտահերթ ընտրություններ նպատակահարմար չենք գտնում, այսինքն, ուզում եք ասել, նպատակահարմա՞ր էիք գտնում, որ ես ընտրվեմ վարչապետ, նպատակահարմար պիտի ժողովուրդը գտնի, դուք ո՞վ եք»,- ասել է հանրահավաքին Փաշինյան Նիկոլը: Իսկ Էդուարդ Շարմազանովը հակադարձեց Փաշինյան Նիկոլին 6 կետով: Արժե ներկայացնել և մեկնաբանել դրանք:


Նախ՝ Շարմազանովն ասաց, որ Փաշինյանն ինքն իրեն շփոթել է ժողովրդի հետ։ Հայաստանում չկա ու չի կարող լինել որևէ գործիչ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, որը կարող է խոսել ՀՀ բոլոր քաղաքացիների անունից։


«Երկրորդ, եթե տեղյակ չես, ուրեմն տեղեկացնում եմ, քեզ ընտրել են ԱԺ պատգամավորները. մայիսի 1-ին չես ընտրվել, մայիսի 8-ին ընտրվել ես։ Եթե քեզ պատգամավորները ընտրած չլինեին, դու ոչ թե մայիսի 8–ին կհռչակվեիր ՀՀ վարչապետ, այլ մայիսի 1-ին:


Երրորդ. ՀՀ-ում գործում է Սահմանադրություն, այլ ոչ թե Փաշինյանի կամ իմ ընտրազանգվածի դիկտատուրա, և բոլոր գործընթացները պետք է լինեն բացառապես Սահմանադրության շրջանակում:


Չորրորդ՝ ըստ Սահմանադրության, երաշխավորված է իշխանությունների տարանջատման սկզբունքը, և օրենսդիր մարմինը ոչ թե կառավարության կցորդն է, այլ Փաշինյանն ու կառավարությունն են հաշվետու օրենսդիր մարմնին:


Հինգերորդ. ՀՀ ԱԺ պատգամավորները՝ 105-ից յուրաքանչյուրը, ցանկացած օրենսդրական նախաձեռնության կքվեարկի այնպես, ինչպես իր խիղճը կամ համոզմունքը կթելադրի, այլ ոչ թե Փաշինյանը կամ Փաշինյանի կողմնակիցները:


Վեցերորդ՝ պարոն Փաշինյան, այս երկրագնդի վրա քեզնից հազարապատիկ ավելի հզոր ու ավելի բարձր լեգիտիմություն ունեցող գործիչներ են եղել, որոնց կործանել է մեծամտությունը և անսխալականությունը։ Քանի ժամանակն է, պատմությունից դասեր քաղիր, չէ, հետո ուշ է լինելու»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:


ԱԺ փոխնախագահը կարող էր նշել ևս մի քանի կետ: Օրինակ, յոթերորդ. կարելի էր հնչեցնել, որ ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլը համաշխարհային պատմության մեջ ստեղծեց առաջին ռեժիմը, որի միակ և ամենաճշգրիտ անվանումը լակոտակրատիան է: Ութերորդ. Փաշինյան Նիկոլն աշխարհում քիչ անալոգներ ունեցած ղեկավարն է, որը սկզբունքորեն քանդում է հայությունը պահպանած և 1700 տարի հայ ինքնության հիմք հանդիսացող Հայ Առաքելական եկեղեցին: Իններորդ. Փաշինյան Նիկոլն աշխարհի եզակի ղեկավարներից է, որը կադրային հարցերում առաջնորդվում է այնպիսի չափորոշիչներով, ինչպիսին են, ասենք, սրբապղծությունը, սեքսուալ այլասերվածությունը, հոգեկան հիվանդությունները: Տասներորդ. Փաշինյան Նիկոլը վերջին 100 տարվա մեջ երկրորդ ղեկավարն է, Կերենսկուց հետո, որը սկզբունքորեն քայքայում է պետության Զինված ուժերը (սա հատուկ քննարկման թեմա է, մանրակրկիտ կանդրադառնանք առաջիկայում):


Մի խոսքով, ուրախ ենք, որ հանրապետականները դուրս են գալիս ցեյտնոտից, սկսում են իրերն իրենց անուններով կոչել: Տեսնենք, թե երբ հայ ժողովրդի առողջ ուժերի ճնշման ներքո Փաշինյան Նիկոլը կփախչի Հայաստանից:

 






Դիտումների քանակ 49632


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ժողվարչապետի նոր գլխացավը

Ժողվարչապետի նոր գլխացավը

Հուլիսի 15, 2020


Ժողվարչապետ աշխատող Փաշինյան Նիկոլը նոր ուղերձ է հղել իր ղեկավարությանն ու աշխարհին իր գլխավոր մունետիկ ու գաղափարախոս, պեդերաս...

Նրանք զոհվեցին ժողվարչապետի ձեռամբ

Նրանք զոհվեցին ժողվարչապետի ձեռամբ

Հուլիսի 14, 2020


Այսօր Հայաստանը զոհեր ունեցավ: Թշնամու կրակից զոհվեցին մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Փալյանը, ժամկետային զինծառայողն...

«Հայոց Արծիվների» հայտարարությունը՝

«Հայոց Արծիվների» հայտարարությունը՝

Հուլիսի 14, 2020


Հայաստանի ձախողված իշխանությունը դիմեց հերթական աննախադեպ քայլին՝ չորս ամիս անընդմեջ հայտարարած Արտակարգ դրության ռեժիմը երկարա...

Ալիևի կոնստրուկտիվիզմը գնահատվում է Հայաստանում

Ալիևի կոնստրուկտիվիզմը գնահատվում է Հայաստանում

Հուլիսի 13, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր կառավարության նիստի ժամանակ մի պահ փորձեց հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մեղքը բարդել հայկական կող...

Փաշինյան Նիկոլը մեր նպատակներն է հրապարակել

Փաշինյան Նիկոլը մեր նպատակներն է հրապարակել

Հուլիսի 12, 2020


Ժողովրդի վարչապետ աշխատող Փաշինյան Նիկոլը հրապարակել է հայ ժողովրդի ազգային նպատակները: Երկար-բարակ տեքստ է գրել, ամպագոռգոռ, ա...

Ժողվարչապետը հաղթում է Ծառուկյանին, բայց տուժում է պետությունը

Ժողվարչապետը հաղթում է Ծառուկյանին, բայց տուժում է պետությունը

Հուլիսի 9, 2020


Փաշինյան Նիկոլի կառավաությունն ՀՀ տնտեսության դեմ պայքարում այսօր նոր բարձունք գրավեց՝ կասեցվեց Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շան...

ՄԻԵԴ. Ամերիկյան շահերը գերակա են բարոյականության և իրավունքի հանդեպ

ՄԻԵԴ. Ամերիկյան շահերը գերակա են բարոյականության և իրավունքի հանդեպ

Հուլիսի 9, 2020


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ ծանր հարված հասցրեց հայ ժողովրդի այն հատվածին, որն առ այսօր մտածում է, թե Արևմուտքը...

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հուլիսի 7, 2020


Փաշինյան Նիկոլի ղեկավարությունը Ադրբեջանին 100 միլիոն դոլարի ուղիղ ռազմական օգնություն է տրամադրում: Եվ սա այն դեպքում, երբ հայ...

Փաշինյանը և Ալիևը անընդհատ վազում ու վազում են փակ շրջանակում

Փաշինյանը և Ալիևը անընդհատ վազում ու վազում են փակ շրջանակում

Հուլիսի 7, 2020


Այն բանից հետո, երբ տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական բանակցու...

Լակոտակրատներն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

Լակոտակրատներն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

Հուլիսի 6, 2020


Փաշինյան Նիկոլն իր հարությունյան արայիկի հետ սկսել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարի հերթական փուլը՝ դպրոցական ծրագրերից հա...

Ապագա դատվողների ցանկը պետք է անթերի լինի, ոչ մի լակոտակրատ կամ գրանտակեր չպիտի պլստա

Ապագա դատվողների ցանկը պետք է անթերի լինի, ոչ մի լակոտակրատ կամ գրանտակեր չպիտի պլստա

Հուլիսի 5, 2020


Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հերթական գրառումն է կատարել, որում ասում է, որ Փաշինյան Նիկոլն իր ողջ խմբակցու...

Ժողվարչապետը՝ ժողովրդի եկեղեցու թշնամի

Ժողվարչապետը՝ ժողովրդի եկեղեցու թշնամի

Հուլիսի 4, 2020


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լավ լուր է հայտնում Նոր Հայաստանի գրանտակերներին, միասեռականներին, տրանսգենդերներին, աղանդավորներ...

Բարդ գործեր է անում բաբաջանյան արմանը, շատ բարդ…

Բարդ գործեր է անում բաբաջանյան արմանը, շատ բարդ…

Հուլիսի 4, 2020


բաբաջանյան արմանը հիրավի Փաշինյան Նիկոլի թիվ մեկ գաղափարախոսն է, հենց նրա կեղտոտ բերանի մեջ է ժողվարչապետը դնում իր մտքերը, գաղ...

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Հուլիսի 4, 2020


Հոդվածն ուզում եմ սկսել անկեղծ խոստովանությամբ, դիցուք. երբեք չէի ենթադրի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ավելի ու ավելի...

Փաշինյան Նիկոլն ու Ալեքսեյ Նավալնին

Փաշինյան Նիկոլն ու Ալեքսեյ Նավալնին

Հուլիսի 2, 2020


Փաշինյան Նիկոլի Հ1-ը երեկ ռեպորտաժ էր պատրաստել Ռուսաստանում կայացած համազգային քվեարկության մասին (դա հանրաքվե չէր, համազգային...

Մինասյանը սխալվում է կամ խաբում

Մինասյանը սխալվում է կամ խաբում

Հունիսի 29, 2020


Միքայել Մինասյանը շաբաթ օրը ցուցադրեց իր «Ստի վերջը» շարքի վերջին սերիան: Լակոտակրատները հանգիստ շունչ քաշեցին, սակայն Մինասյան...

Նվազում է Փաշինյան Նիկոլի հարգանք-պատիվը Ամերիկայում

Նվազում է Փաշինյան Նիկոլի հարգանք-պատիվը Ամերիկայում

Հունիսի 29, 2020


Երեկ՝ հունիսի 28-ին, Գլենդելի քաղաքապետարանի դիմաց Փաշինյան Նիկոլին և ՀՀ կառավարությանն աջակցություն հայտնելուն միտված հանրահավ...

Հայաստանի ազգային շահերի դավաճանությունը չի՛ անցնի

Հայաստանի ազգային շահերի դավաճանությունը չի՛ անցնի

Հունիսի 27, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային ժողովրդի տարած Հ...

Իլհամ Ալիևի ջղակծկումները տարածվում են Փաշինյան Նիկոլի մարմնին

Իլհամ Ալիևի ջղակծկումները տարածվում են Փաշինյան Նիկոլի մարմնին

Հունիսի 26, 2020


Փաշինյան Նիկոլի կիրթ գործընկեր Իլհամ Ալիևն այսօր Հայաստանից էր խոսել, ելույթի կեսը խոսեց Փաշինյան Նիկոլի սրտով, կարծես «Հայկակա...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Հունիսի 25, 2020


Ժողվարչապետը հպարտորեն հայտնում է հպարտ հպատակներին, որ Հայաստանում այլևս չկա Սահմանադրական դատարան: Փաշինյան Նիկոլը գրում է. «...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ