Խայտառակություն առանց մեկնաբանության

ԱՄՆ բիոլաբորատորիաները Հայաստանում. Փաշինյանը ստե՞լ է Պուտինին

Սեպտեմբերի 18, 2018
ԱՄՆ բիոլաբորատորիաները Հայաստանում. Փաշինյանը ստե՞լ է Պուտինին

Ոչ պրոֆեսիոնալիզմը՝ համադրված լկտիության և կեղծավորության հետ, անպայման անվստահություն և անբարեհաճություն է առաջացնում։ Այս բոլոր հատկանիշները՝ մի բան էլ ավելիով, ցուցադրում է Հայաստանի վարչապետը։

 

Մի քանի տասնյակ տարիների ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգներն ավելի լավ կիրառության արժանի համառությամբ բիոլաբորատորիաներով օղակում է Ռուսաստանը։ Դրանց ստեղծման և աշխատանքով ապահովման համար Վաշինգտոնն արդեն հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսել և բնավ չի պատրաստվում կրճատել այդ ծախսերը։


Այդ բիոլաբորատորիաներն արդեն տեղակայվում են Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Ղազախստանի, ԱՊՀ մյուս երկրների տարածքներում։ Այս բախտից չի խուսափել նաև Հայաստանը։


«Տարօրինակ» զուգադիպությամբ այդ հաստատությունների առկայությունը բոլորովին չի նպաստում հենց այն վարակիչ հիվանդությունների թվի կրճատմանը, որոնց դեմ դրանք, իբր, պետք է պայքարեն։ Ընդհակառակը, այս կամ այն հիվանդությունների բռնկումները հաճախակիանում են։


Ռուսաստանը դիվանագիտական մակարդակով պարբերաբար հորդորում է ԱՄՆ-ին բացել նման բիոլաբորատորիաների գործունեությունը. «Ռուսաստանը չի կարող չարձագանքել այն բանին, որ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը, ըստ էության, մեր սահմանին, կառուցում է պաշտպանության բարձր աստիճան ունեցող բիոլաբորատորիաներ, որոնք այդ թվում կարող են նախատեսված լինել նաև կենսաբանական զենքի տարրերի արտադրման համար»,- քանիցս փաստվել է նման փաստաթղթերում։


Բայց ամերիկացիները շարունակում են ձևացնել, թե դա նրանց պարզապես չի վերաբերվում։


Օրերս վրացական հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Իգոր Գիորգաձեն Մոսկվայում իր մամուլի ասուլիսի ժամանակ Վրաստանի տարածքում ամերիկյան բիոլաբորատորիաների հանցավոր (այլ կերպ չես ասի) գործունեության անհերքելի ապացույցներ է ներկայացրել։ Գիորգաձեն պնդում է, որ Վրաստանի Լ.Սաքվարելիձեի անվան հիվանդությունների և հանրային առողջության վերահսկողության կենտրոնը և նման մի քանի այլ կառույցներ աշխատում են հենց Ռուսաստանի, ինչպես նաև Ափսնի-Աբխազիայի դեմ:


Նրա ձեռքում հայտնված փաստաթղթերն ապացուցում են, որ «լաբորատորիայում կարող էին փորձարկումներ կատարվել Վրաստանի բնակիչների վրա։ Ահա 30 մահացած անձանց ցուցակը, ովքեր բուժում են ստացել հեպատիտ C-ի դեմ, նրանցից 24-ը մահացել է նույն օրը։ «Մահվան պատճառը» սյունակում նշված է «անհայտ է», և ոչ մի հետաքննություն այնուհետև չի իրականացվել։ Հիվանդները փաստաթղթերում նշված են համարներով»։


Գիորգաձեն դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Վրաստանում անցկացվող փորձարկումների օրինականության փաստը պարզելուն ուղղված հետաքննություն նշանակելու խնդրանքով, որովհետև «Լուգարի լաբորատորիան» գործել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի և նրա վրացի պաշտոնակից Միխայիլ Սաակաշվիլու թույլտվությամբ։


Եվ այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ Բանն այն է, որ Հայաստանի տարածքում նման օբյեկտներ նույնպես կան։ 2016-2017թթ. սկսեց աշխատել մի ամբողջ բիոցանց՝ Երևանի, Գյումրիի, Իջևանի և երեք մարզերի (Լոռի, Գեղարքունիք, Սյունիք) կենտրոններով։ Դրանց արժեքն արդեն գերազանցել է 18 միլիոն դոլարը, որը Երևանն ստացել է Պենտագոնից։


Վերջերս Մոսկվա կատարած իր այցելության ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջանք չէր խնայում իր սերն առ Ռուսաստան ցուցադրելու համար և քաղցրախոս ճառեր էր ցփնում հայ-ռուսական բարեկամության և երկու երկրների միջև ապագա անամպ հարաբերությունների մասին։


Իսկ երբ խոսքը հասավ Հայաստանում Վաշինգտոնի բիոլաբորատորիաներին, վարչապետը խիզախ զեկուցեց ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի թղթակցին. «Տառացիորեն 10-15 օր առաջ իմ անձնական հանձնարարությամբ ռուսաստանցի մասնագետներն այդ լաբորատորիաներ մուտքի իրավունք ստացան։ Եվ առհասարակ, նրանք երբեք այդ իրավունքի հետ կապված խնդիր չեն ունեցել և չեն ունենա այն պահից սկսած, երբ ես դարձել եմ Հայաստանի վարչապետ։ Այդ լաբորատորիաները լիովին գտնվում են Հայաստանի իշխանությունների հսկողության ներքո։ Մենք պատրաստ ենք համագործակցության, և արդեն ռուսաստանցի մասնագետներն այնտեղ եղել են և համոզվել, որ այնտեղ ոչ մի ահավոր բան չկա՝ այդ լաբորատորիաներում։ Իհարկե, դրանք շատ լավորակ լաբորատորիաներ են։ Ես կարծում եմ, շատ լավ է, որ մենք ունենք նման որակյալ լաբորատորիաներ։ Դա ոչ մի կերպ չի կարող օգտագործվել Ռուսաստանի դեմ։ Ընդհակառակը, մենք հրավիրում ենք ռուսաստանցի մասնագետներին և պատրաստ ենք քննարկել այդ լաբորատորիաների համատեղ օգտագործման հարցը։ Նրանք այնտեղ արդեն եղել են, և երբ էլի՛ ցանկանան, սահմանափակումներ չեն լինի...»։


Պարզապես զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանը, իմանալով, թե որպես ինչ և որտեղ է աշխատել Վլադիմիր Պուտինը մինչև քաղաքականություն գալը, կարող էր հուսալ, թե կկարողանա նման հարցազրույցով մոլորության մեջ գցել Ռուսաստանի նախագահին։ Եվ ի՞նչ էր կանգնած սրա հետևում՝ ոչ պրոֆեսիոնալի՞զմ, իրավիճակի չտիրապետո՞ւմ, թե՞ պարզ անպատկառություն։


Հասկանալի է, զուտ «պատահականորեն» սեպտեմբերի 12-ին, Փաշինյանի մոսկովյան այցից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ բուլղարացի լրագրողուհի Դիլյանա Գայթանջիևան՝ Ռուսաստանի սահմանների մոտ Պենտագոնի գաղտնի բիոլաբորատորիաների աշխատանքի մասին աղմկալի հետաքննության (որն անցկացվել էր Մերձավոր Արևելքի ուսումնասիրման կենտրոնի համար) հեղինակը և Ադրբեջանից Մերձավոր Արևելք ահաբեկիչներին սպառազինությունների մատակարարումների բացահայտողը, մի քանի օր անց կհրապարակի ներքին փաստաթղթերի հետաքննություն, որը կհերքի Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչների և Հայաստանի վարչապետի հայտարարություններն առ այն, որ այդ օբյեկտներն ուղղված չեն Ռուսաստանի դեմ և սպառնալիք չեն ներկայացնում տեղի բնակչության համար։


Իսկ հայկական «Երկրամաս» ռեսուրսը բացահայտել է ռուսաստանցի մասնագետների այսպես կոչված «ստուգման» անախորժ մանրամասները, որի համար այդքան մոլեգին ջանք չէր խնայում Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում։ Երևանի տարածքում (Ավան թաղամաս) գաղտնի օբյեկտ մտնելու իրավունք էին ստացել ռուսաստանյան տարածաշրջանային մասնավոր (!!!) ինստիտուտներից մեկի աշխատակիցները, որոնք պետության հետ ոչ մի կապ չեն ունեցել։ Ընդ որում, այցելուներին թույլ էր տրվել ծանոթանալ միայն լաբորատորիայի շինություններին, բայց ոչ (ուշադրությո՛ւն) բոքսերի պարունակությանը, որոնցում պահվում են շտամների նմուշները, և ոչ էլ քիմիական ռեակտորներին։


Հայաստանը հանձին իր վարչապետի ցայժմ ոչ մի կերպ պաշտոնապես չի պատասխանել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական հայտարարությանը, որը նա հնչեցրել է 2018թ. հունիսի 11-ին ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ, որտեղ փաստվում էր, որ «սուր հարց է դարձել, որով մտահոգ են ռուսական հատուկ ծառայությունները, Ղազախստանի և Հայաստանի տարածքում ԱՄՆ ռեֆերենս-բիոլաբորատորիաների տեղակայումը, որոնք զբաղվում են կենսանյութերի հավաքմամբ...»։


Ռուսաստանի՝ ՀԱՊԿ գծով ահա այսպիսի «հավատարիմ» դաշնակից...


Միևնույն ժամանակ, Հայաստանի քաղաքացիական ակտիվիստները դեռևս ընթացիկ տարվա սկզբին էին հաստատել, որ երկրում իսկապես ամերիկյան 6 ռեֆերենս-բիոլաբորատորիա կա։ Եվ դրանցից մեկը գտնվում է Նիկոլ Փաշինյանի հայրենի Իջևան քաղաքում...


Եթե Նիկոլ Փաշինյանը իսկապես պատրաստվում է ամրապնդել և զարգացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ և հոգ տանել իր ժողովրդի մասին, ապա պետք է Հայաստանի տարածքում գտնվող բոլոր ռեֆերենս-լաբորատորիաներ մուտքի լիակատար իրավունք ապահովի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մասնագետների համար, այլ ոչ թե հեքիաթներ պատմի անհասկանալի լիազորություններով ինչ-որ անհայտ աշխատակիցների մասին։


Քաջ հայտնի է, որ փոքր սուտը մեծ անվստահություն է ծնում։ Նիկոլ Փաշինյանը, եթե Մոսկվային մոլորության մեջ է գցում (իսկ նա դա անո՛ւմ է), հերթական անգամ ի ցույց է դնում իր պրոֆեսիոնալ անպիտանությունը։


Աղբյուրը՝ МИР И МЫ






Դիտումների քանակ 38655


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

ԱՄՆ լաբորատորիաներ Հայաստանում. ինչպես է բիոզենքն «աշխատում Ռուսաստանի և Իրանի սահմանների մոտ

ԱՄՆ լաբորատորիաներ Հայաստանում. ինչպես է բիոզենքն «աշխատում Ռուսաստանի և Իրանի սահմանների մոտ

Սեպտեմբերի 30, 2018


2008 թվականից Պենտագոնը Հայաստանում ստեղծել է մոտ տասնյակ բիոլաբորատորիաներ, որոնք աշխատում են ամերիկյան պաշտպանական «Համատեղ մ...

Թույնը Ռուսաստանի համար արդեն պատրաստ է. ԱՊՀ-ն նույնպես հարվածի տակ է

Թույնը Ռուսաստանի համար արդեն պատրաստ է. ԱՊՀ-ն նույնպես հարվածի տակ է

Սեպտեմբերի 21, 2018


Ներկայիս Ռուսաստանի սահմանի պարագծով ամերիկյան բիոլաբորատորիաների հետ կապված ներկա իրավիճակը ինչ-որ բանով հիշեցնում է ամերիկացի...

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Յուրի Վարդանյանի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Յուրի Վարդանյանի

Հուլիսի 30, 2019


Փաշինյան Նիկոլը չունեցավ տաղանդ ոչ սպորտում, ոչ գիտության մեջ, որ արվեստում: Սակայն փառքի և ռեկորդակիրության ծարավը նրան հանգիս...

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Հուլիսի 29, 2019


«Մոսկվացիների տարերային բողոքը» տարերային չէ, և, ոստիկանության տվյալներով, այնքան էլ մոսկովյան չէր։ Անկարգությունների մասնակիցն...

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Հուլիսի 29, 2019


Վլադիմիր Պուտինը հասկանում է. եթե լիբերալ խառնամբոխին գոնե մեկ անգամ օրենքի հանդեպ իր գերազանցությունն զգալու հնարավորություն տ...

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Հուլիսի 26, 2019


Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը Ռուսաստանին կոչ է արել չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության և զբոսաշրջո...

Փաշինյան Նիկոլի հզորությունը զարմացնում է աշխարհին

Փաշինյան Նիկոլի հզորությունը զարմացնում է աշխարհին

Հուլիսի 26, 2019


Հինգերորդ ալիքում երեկ Ագնեսա Խամոյանի հյուրը Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Սևակ Թորոսյանն էր: Նա ֆրանսիացի իրավաբան է, լավ է տիրապե...

Վալերի Օսիպյան. Փաշինյանը խուլիգան է

Վալերի Օսիպյան. Փաշինյանը խուլիգան է

Հուլիսի 25, 2019


Narek Samsonyan-ը գրել է իր էջում. «Երեկ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «փողոց փակելը ԽՈՒԼԻ...

Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը

Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը

Հուլիսի 24, 2019


Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ գրում են զանազան բաներ աբաջյան գոհարի մարդու հերթական պատմական այցի մասին Միացյալ Նահանգներ: Ան...

Հայաստան. մի տրտնջացեք ձեր կառավարությունից, պարզապես փոխեք այն

Հայաստան. մի տրտնջացեք ձեր կառավարությունից, պարզապես փոխեք այն

Հուլիսի 22, 2019


Հայաստանում տեղի ունեցած պետական հեղաշրջումից (2018թ. ապրիլ-մայիս) հետո անցած 15 ամիսները ցույց տվեցին սթափ մտածող մարդկանց փոր...

Հայ-ամերիկյան հարաբերություններն ու Փաշինյան Նիկոլի երկրային առաքելությունը

Հայ-ամերիկյան հարաբերություններն ու Փաշինյան Նիկոլի երկրային առաքելությունը

Հուլիսի 22, 2019


Փաշինյան Նիկոլի կառավարությունն առաջինն է անկախ Հայաստանի պատմությունում, որը կարելի է անվերապահորեն համարել ԱՄՆ պետդեպարտամենտ...

Վենետիկի հանձնաժողովը կօգնի Փաշինյան Նիկոլին, իսկ ավելի շատ՝ հակահեղափոխությանը

Վենետիկի հանձնաժողովը կօգնի Փաշինյան Նիկոլին, իսկ ավելի շատ՝ հակահեղափոխությանը

Հուլիսի 19, 2019


Մեծ հաշվով, մեր՝ հակահեղափոխության հաղթանակի համար այսօր ձեռնտու են միայն Փաշինյան Նիկոլի գժություններն ու ապօրինությունները: Ո...

Լավ, բա ի՞նչ անի Փաշինյան Նիկոլը

Լավ, բա ի՞նչ անի Փաշինյան Նիկոլը

Հուլիսի 19, 2019


Փաշինյան Նիկոլն այս 14 ամիսների ընթացքում, նախ, հասավ իր քաղաքական կերպարի ընկալմանը հանրության կողմից, որն այսօր ուղղակի փոշմա...

Փաշինյան Նիկոլի զարմանալի ուղերձները

Փաշինյան Նիկոլի զարմանալի ուղերձները

Հուլիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլն երեկ հարցազրույց տվեց իր սիրելի «Ազատություն» ռադիոկայանին: Նա ասաց, որ մտադիր է իր իսկ կողմից հրահրած ճգնաժամը...

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Հուլիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլը հեղափոխությունից հետո մեծ պրոբլեմ ձեռք բերեց ի դեմս դատական համակարգի: Ժողովրդի վարչապետը տեսավ, որ ոչ բոլոր դա...

Փաշինյան Նիկոլը չստեց, բայց մի բան թաքցրեց

Փաշինյան Նիկոլը չստեց, բայց մի բան թաքցրեց

Հուլիսի 13, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր այցելել էր ինչ-որ մի գրանտակեր կազմակերպություն («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱ...

Վլադիմիր Պուտինը չսիրեց բաբաջանյան արմանին

Վլադիմիր Պուտինը չսիրեց բաբաջանյան արմանին

Հուլիսի 9, 2019


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի և կազմակերպությունում ներկայացված...

Փաշինյան Նիկոլն ուրիշ է՝ աշխատավարձ է բարձրացնում, որն իրականում պակասում է

Փաշինյան Նիկոլն ուրիշ է՝ աշխատավարձ է բարձրացնում, որն իրականում պակասում է

Հուլիսի 6, 2019


Ժողովրդի վարչապետն ու իրեն սպասարկող խայտառակ լրատվամիջոցները շատ են սիրում «մանիպուլյացիա» եզրույթը, հատկապես համասեռամոլ բաբա...

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Հուլիսի 6, 2019


Սկսելով կարդալ այս հոդվածը՝ ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է հարց տալ. ինչո՞ւ դրա հեղինակն արդեն երկար ժամանակ հրապարա...

Փաշինյան Նիկոլի նախընտրած սեքսի տոնի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի նախընտրած սեքսի տոնի կապակցությամբ

Հուլիսի 5, 2019


Այսօր Փաշինյան Նիկոլի սիրած տոնն է՝ Սահմանադրության օրը: Ժողովրդի վարչապետը շատ է սիրում այն, քանզի բոլորից շատ սեքս է ունեցել ...

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Հուլիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի մոտ նախագահ աշխատող Սարգսյան Արմենը հունիսի 30-ին Մինսկում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այսինքն,...

Կոնստանտին Զատուլին. Ժողովրդի վարչապետն իրեն լավ չի պահում

Կոնստանտին Զատուլին. Ժողովրդի վարչապետն իրեն լավ չի պահում

Հունիսի 29, 2019


ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի վերջին հանդիպումները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա գործում ներգ...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ