Սովորական խայտառակություն

Սարգսյան Սաշիկը տանձի տեղ չդրեց Փաշինյան Նիկոլին և հակագրոհի նետվեց

Սեպտեմբերի 17, 2018
Սարգսյան Սաշիկը տանձի տեղ չդրեց Փաշինյան Նիկոլին և հակագրոհի նետվեց

Սեպտեմբերի 11-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ Փաշինյան Նիկոլը նոպայի մեջ էր, բացահայտեց «Արդշինբանկի» և Սաշիկ Սարգսյանի բանկային գաղտնիքը, դա էլ քիչ էր` գողականով պահանջեց Սաշիկից` վերադարձնել պետբյուջե 30 միլիոն դոլար, որն այժմ կալանքի տակ է «Արդշինբանկում»: Մեկ շաբաթը լրանում է վաղը` ամսի 18-ին, և չսպասելով վերջնաժամկետին, Սաշիկ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

 

«…Ստացվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջ հասկանալով, որ ես այդ գումարներն անօրինական ճանապարհով ձեռք չեմ բերել, որ դրանք օրենքով սահմանված կարգով չեն կարող բռնագանձվել, իմ նկատմամբ ունեցած իր բացասական վերաբերմունքից ելնելով և փորձելով օգտագործել ՀՀ վարչապետի իր պաշտոնեական դիրքն ու իշխանությունը, սպառնում է, որպեսզի ես ինքնակամ ՀՀ պետական բյուջեին հանձնեմ սեփականության իրավունքով ինձ պատկանող գումարները: Վստահ եմ, որ ՀՀ վարչապետը և իրավապահ մարմինները քաջ հասկանում են, թե իրավական տեսնակյունից ինչպես են որակվում ՀՀ վարչապետի այդ գործողությունները: Այս համատեքստում խիստ մտահոգիչ է նաև, որ ՀՀ վարչապետն օրենքով սահմանված կարգի խախտմամբ տիրապետում է իմ վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին, ինչպես նաև, որ անօրինական կարգով հրապարակել է այդ տեղեկությունները: Եվ եթե ՀՀ վարչապետն օրենքով սահմանված կարգի խախտմամբ տիրապետում է նման տեղեկությունների, ուստի վստահ եմ, որ քաջ տիրապետում է նաև այն տեղեկություններին, որ 1985-1995թթ. ընթացքում բիզնես գործունեություն եմ իրականացրել Ռուսաստանի Դաշնությունում և ՀՀ եմ վերադարձել խոշոր գումարով, որից հետո թեկուզ մեկ տարի չեմ դադարել աշխատելը: Ընդ որում, վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը քաջ տեղեկացված է նաև, որ օրինական կարգով ինձ պատկանող գումարները ՀՀ-ից դուրս հանելու փոխարեն, ես դրանք որպես ավանդ ներդրել եմ ՀՀ բանկում, որով իմ որոշակի ներդրումն եմ ունեցել բանկային համակարգի և տնտեսության զարգացման հարցում, միաժամանակ երկար տարիների ընթացքում այդ խոշոր ավանդի դիմաց օրինական կարգով տոկոսներ եմ ստացել, որոնք կազմում եմ իմ բանկային հաշվում այս պահին առկա գումարի զգալի մասը, իսկ մյուս զգալի մասը կազմում են բացառապես ինձ պատկանող /ոչ թե 50%/ ընկերությունների գործունեությունից տարիներ շարունակ ստացված և ՀՀ հարկային մարմիններ ներկայացված հաշվետվություններում արտացոլված գումարների հաշվին: Այս պահին դեռևս չեմ ցանկանում անդրադառնալ իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ ՀՀ պետական մարմինների կողմից իրականացվող ակնհայտ անօրինականություններին և հետապնդումներին, իմ գույքերի և բանկային հաշիվների վրա անօրինական կարգով դրված կալանքներին, ինչպես նաև դրանց հետևանքով ինձ պատճառվող հսկայական վնասներին, սակայն ՀՀ վարչապետին հորդորում եմ կոչ անել ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին` վերադառնալ օրինականության դաշտ, անհապաղ վերադարձնել ինձ և իմ ընտանիքին պատկանող գույքերը և դրամական միջոցները, կալանքից ազատել ինձ և ընտանիքիս պատկանող դրամական միջոցները»:

 

Այսինքն, ստացվում է, որ հիմա էլ Սաշիկն է Նիկոլից պահանջում իր գումարը, այլ կերպ ասած` возврат է փորձում անել: Հուշենք պրն Սարգսյանին, որ այդ բանը նրա մոտ չի ստացվի. ինչպես ապօրինաբար Փաշինյան Նիկոլը խլեց Քոչարյանի անձնագիրն և առ այսօր չվերադարձրեց, այնպես էլ չի վերադարձնի Սաշիկ Սարգսյանի փողերը: Եվ նա կստանա իր հասանելիքն այն ժամանակ, երբ Հայաստանում իրողություն փոխվի, այն է` Փաշինյան Նիկոլը փախչի երկրից կամ կալանավորվի, իսկ վարչապետ աշխատի հոգեպես առողջ անձնավորություն: Եվ ըստ այդմ, կոչ ենք անում պրն Սաշիկ Սարգսյանին, իր իսկ փողերի շութափույտ վերադարձի համար, ջանք չխնայել, որպեսզի Հայաստանում իրավիճակ փոխվի: Կամ գոնե իրողություն: Թող նա դառնա հակահեղափոխական, կամ թող տանը նստի, բայց ֆինանսավորի հակահեղափոխությունը: Համոզված ենք` ՀՀ նորմալ, ոչ հպարտ քաղաքացիները կգնահատեն դա:






Դիտումների քանակ 12230


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀՀ նախագահը կունենա անձնական օգտագործման դատավորներ

ՀՀ նախագահը կունենա անձնական օգտագործման դատավորներ

Նոյեմբերի 21, 2018


ՀՀ նախագահ Սարգսյան Արմենը շատ բարդ է խոսում և անհասկանալի: Սակայն տողատակերում ինչ-որ բան է ցանկանում ասել: Օրինակ, այսօր նա ա...

Շուրա Բալագանովը՝ ՀՀ վարչապետ

Շուրա Բալագանովը՝ ՀՀ վարչապետ

Նոյեմբերի 20, 2018


«Ոսկե հորթը» հայտնի պատմվածքում, երբ Պանիկովսկին մահանում է, նրա գերեզմանին ճառեր են արտասանում Օստապ Բենդերը և Շուրա Բալագանով...

Դատարանը գնահատեց Հայկ Սաշիկի Սարգսյանի իրավական-շուկայական արժեքը

Դատարանը գնահատեց Հայկ Սաշիկի Սարգսյանի իրավական-շուկայական արժեքը

Սեպտեմբերի 10, 2018


Փաշինյան Նիկոլից անկախ դատարանի դատավոր Աննա Դանիելյանն այսօր 50 միլիոն գրավի դիմաց ազատ արձակեց Հայկ Սարգսյանին` նախագահ Սարգս...

Սաշիկի մասին կամ լավ, կամ ոչինչ

Սաշիկի մասին կամ լավ, կամ ոչինչ

Փետրվարի 5, 2015
2

Ամեն ինչ տեսել էինք, բայց ուղիղ եթերի գրաքննություն չէինք տեսել: Սակայն մեր Ազգային ժողովում ինչ հրաշքներ ասես, որ չեն կատարվու...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ