Տիեզերական խայտառակություն

Փաշինյան Նիկոլի հիվանդությունը պիտի դառնա մեր բոլորիս խնդիրը

Սեպտեմբերի 13, 2018
Փաշինյան Նիկոլի հիվանդությունը պիտի դառնա մեր բոլորիս խնդիրը

Արտյոմ Խաչատրյան


…քանզի վտանգված ենք բոլորս

 

Ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլի արձագանքն իր աշխատողների գաղտնալսմանը և դրան հաջորդած հանրահավաքային ելույթը ծանր տպավորություն թողեցին ինձ վրա, և ես այսօր կոնսիլիումի նման մի բան եմ անցկացրել հանրապետության լավագույն հոգեբույժների ու հոգեբանների հետ` Փաշինյան Նիկոլի ախտանիշի և դրա հետևանքների վերաբերյալ: Այսօրվա իմ զրուցակիցներն առաջիկայում (դեռ չեմ կարող ստույգ նշել օրը) անպայման հանդես կգան հանրության առջև, ձևաչափը ասուլիս կլինի, թե մեկ այլ բան` դեռ պարզ չէ: Այժմ ուզում եմ ընթերցողին ներկայացնել իմ զրույցի արդյունքները՝ հնարավորինս քիչ օգտագործելով գիտական հասկացություններ և տերմիններ:


Ուրեմն, Փաշինյան Նիկոլը սովորույթի համաձայն խաբում է, թե բանակում չի ծառայել իբր ավագ եղբայրների ծառայության շնորհիվ: Չկա նման բան Հայաստանի օրենսդրությունում. Փաշինյան Նիկոլը օրինավոր կերպով ազատվել է բանակից նևրասթենիայի, որը հետագայում դարձել է անձի նևրոտիկ զարգացում, պատճառով: Նևրասթենիան չի համարվում հոգեկան հիվանդություն, այն դրա հետ սահմանային վիճակ է (նևրոզ), ինչն արդեն հիվանդություն է։ Սրանք լուրջ ախտանիշներ են, այս մասին հայտնի է համապատասխան մարմիններին, և Փաշինյան Նիկոլը պիտի շնորհակալ լինի իր ընդդիմախոսներին, որ նրանք ժամանակին չեն հրապարակել նրա առողջական խնդիրները: Բժիշկները փաստում են, որ Փաշինյանը տառապում է պարանոյայով: Դա հոգեկան հիվանդություն չէ, այլ վարքային խանգարում է, որը, սակայն, կարող է հանգեցնել ծանր հետևանքների: Օրինակ, վերցնենք վերջին հանրահավաքում Փաշինյանի տված հրահանգը ոստիկանությանն ու ԱԱԾ-ին` երկու ժամում օլիգարխների թիկնազորերին բռնել, պառկեցնել ասֆալտին և այլն: Այդ պահին ժողովրդի վարչապետն այդ գործիքն ուներ իր ձեռքում և հենց այդ պատժի օբյեկտները: Հիմա պատկերացրեք, որ իր զինանոցում կա, ասենք, տանկ, իսկ պատժի օբյեկտը ինչ-ինչ պատճառներով Ռոբերտ Քոչարյանն է (ասենք, նոր գաղտնալսում է հրապարակվել, որտեղից երևում է, որ Փաշինյանը դատավորներին հրահանգում է Քոչարյանին փակել): Բնականաբար, Փաշինյանի մոտ նոպա կսկսվի, և նա տանկը կուղարկի Քոչարյանի առանձնատուն: Այսինքն, երբ ասում են, որ պարանոյան վարքային խանգարում է, դա պետք է հասկանալ որպես անսահմանափակ խանգարում՝ կախված կոնկրետ հանգամանքներից, իրավիճակից և այլն: Թե որքանով է վտանգավոր երկրի ղեկավարի պարանոյան պետության համար` դատեք ինքներդ: Օրինակ, Սամվել Ալեքսանյանի՝ ասֆալտին պառկեցված տղաների մեջ ևս կարող էր մի պարանոյիկ լինել և կրակ բացել՝ այդպիսով փոխհրաձգություն հրահրելով, որի արդյունքում կլինեին զոհեր և ծանր քաղաքական հետևանքներ: Եվ 2008-ի մարտի 1-ի ողբերգության մեջ Փաշինյան Նիկոլի հիվանդությունների գործոնը աներկբա է, գոնե մասնագետների համար: Մի խոսքով, երկրի ղեկավարի պարանոյան աղետալի վտանգ է պարունակում, այն առավել ցայտուն է երևում և առավել վտանգավոր է լինում, երբ հիվանդը հայտնվում է ցեյտնոտի կամ ցուգցվանգի մեջ. այդ դեպքում որևէ ռացիոնալ, սթափ մարդու արարք նրանից ակնկալել հնարավոր չէ:


Մեկ այլ ողբերգություն է թե՛ Փաշինյան Նիկոլի, թե՛ հայ ժողովրդի համար նրա սոցիալ-բարոյական մակարդակի անկումը, որը տանում է դեպի դրա տոտալ վերացման (հիմա դժվար է ասել՝ Փաշինյանի սոցիալ-բարոյական մակարդակը դեռ անկման մե՞ջ է, թե՞ այլևս գոյություն չունի): Ժողովրդական լեզվով այս երևույթը բացատրեմ այսպես. այդ անկման զոհի մասին ասում են, թե «տոռմուզ» չունի, ոչ մի բանի առաջ չի կանգնում: Օրինակ, Փաշինյան Նիկոլի փախած ու նստած ժամանակ, դրանից առաջ և հետո նրա ընտանիքի վրա բավական «ամագ» ունեցել է Արա Մինասյանը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրենը: Այսինքն, երեխաների հիվանդության ժամանակ դեղեր է ուղարկել, մասնագետներով է օգնել, ինչևէ, բուժել կամ մասնակցել է բուժմանը (ի դեպ, Արա Մինասյանը Հիպոկրատի երդմանը հավատարիմ յուրահատուկ բժիշկ է, ընդդիմադիրներին հատուկ վերաբերմունք է ցուցաբերել, գրեթե բոլորին հասել է նրա օգնությունը` Ջհանգիրյանին, երբ նա ճաղերի հետևում էր, Շանթ Հարությունյանի ընտանիքի անդամներին և այլոց): Կարծես թե այդ հանգամանքը պետք է գնահատվեր և զերծ պահեր Փաշինյան Նիկոլին Մինասյանի դեմ որևէ քայլից: Բայց ոչ` առաջիններից մեկն էր Մինասյանը, որ ընկավ Փաշինյան Նիկոլի իբր «հակակոռուպցիոն» պայքարի տակ, թեպետ կոռուպցիայի հետ այդ ամենը որևէ կապ չուներ: Եվ իհարկե, սոցիալ-բարոյական անկում չապրող անձնավորությունը երբեք չէր գնա այդ քայլին, երբեք Մինասյանի դեմ որևէ բան չէր ձեռնարկի, բայց ասածը չի վերաբերում Փաշինյան Նիկոլին: Եվս մեկ օրինակ` Էդուարդ Բաբայան, Ծառուկյանի թիկնազորի պետ: Հայտնի է, որ Փաշինյան Նիկոլը դարձավ ՀՀ լեգիտիմ վարչապետ միայն ու միայն շնորհիվ Գագիկ Ծառուկյանի: Եվ ինչպե՞ս երախտապարտ եղավ: Բաբայնը փակվեց անհիմն ու ապօրինի մեղադրանքով, նստեց մոտ երկու ամիս, և ինչ-որ պայմանավորվածությունների արդյունքում Փաշինյան Նիկոլն համաձայնեց նրան 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակել: Եվ իհարկե, չի կարելի ասել, որ Փաշինյանը վատ տղա է, ամենևին` նա ուղղակի սոցիալ-բարոյական մակարդակի անկման մեջ է:


Պարանոյայի վտանգավոր դրսևորումներից մեկն է կասկածամտությունը: Նկատել եք երևի, որ Փաշինյանը ոչ ոքի չի վստահում, «Ելք» դաշինքի մյուս անդամներին անգամ չթողեց կանգնել հանրահավաքների հարթակում: Նրա նշանակած նախարարներին նորմալ մարդիկ լակոտից բացի այլ կերպ չեն բնութագրում (խոսքը դաշնակ և ծառուկյանական նախարարներին չի վերաբերում): Սկանդալային գաղտնալսումը նրա մեջ 100 հոգու հանդեպ կասկած հարուցեց, և այդ հարյուրից բոլորը այս կամ այն կերպ կհայտնվեն Փաշինյանի հարվածի տակ` այստեղից բխող անկանխատեսելի հետևանքներով: Բայց Փաշինյանի կասկածամտության գագաթնակետը օգոստոսի 17-ի հանրահավաքում առաջարկած ուղիղ ժողովրդավարական կառավարումն ու անցումային արդարադատությունն էին: Տեսեք, թե ինչ է իրականում կատարվում Փաշինյանի ուղեղի մեջ. նա չի վստահում պառլամենտին, նրա մտքին միշտ «գցվելն» է վերջինիս կողմից, չի վստահում դատավորներին: Դրա համար նա չեզոքացնում է պառլամենտից բխող (իրեն թվացող) վտանգը հրապարակով, քանզի վստահ է, որ հրապարակը հենց ինքն է, հրապարակն անգամ չի բանավիճի իր հետ, այլ ընդամենը գոռոցներով կվավերացնի իր ամեն ասածը: Դե հիմա մտածեք, թե որքանով է 21-րդ դարի երկրին հարիր 2500 տարվա քաղաքական կառավարման մոդելը, և համոզված եղեք, որ դա երկրի ղեկավարի պարանոյայի արգասիքն է: Հետո մտածեք, թե որքանով է հարիր 21-րդ դարում պարանոյիկ ղեկավար ունենալը…


Մի խոսքով, ունենք նևրասթենիա` անձի նևրոտիկ զարգացումով, ունենք անհերքելի պարանոյա, ունենք սոցիալ-բարոյական մակարդակի անկում կամ դրա (արդեն) տոտալ բացակայություն: Այս ամենի կրողը ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլն է: Համոզված եմ` երկիրը եթիմ չէ, Հայաստանում կա Ազգային ժողով, կան իշխանության այլ ինստիտուտներ, կա օլիգարխաթ, մի խոսքով, կա էլիտա, որոնց Փաշինյանի հիվանդությունները չպետք է անտարբեր թողնեն: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Արա Բաբլոյանը, որպես պառլամենտի նախագահ և բժիշկ, ինչ-որ բան պիտի նախաձեռնի: Չեմ կարող ասել` կոնկրետ ինչ, բայց գիտեմ, որ ոչինչ չանելն այս ախտանիշների պարագայում հանցագործություն է: Ենթադրում եմ, որ կարելի է անցկացնել խորհրդարանական քննարկումներ մասնագետների մասնակցությամբ, կարելի է նաև արտասահմանից հեղինակավոր հոգեբույժներ և հոգեբաններ հրավիրել, իսկ արդյունքների մասին տեղեկացնել հասարակությանը: Սա խիստ ինտիմ հարց է, սա չի կարելի քաղաքականացնել, իսկ դրանով զբաղվողն առնվազն անբարոյական կլինի: Բայց սա այն հարցն է, որը լուծում է պահանջում: Սույն հոդվածը ես կհասցնեմ Արա Բաբլոյանի, ինչպեսև ՀՀԿ, Ծառուկյանի և դաշնակների խմբակցությունների ուշադրությանը: Առաջիկայում կաշխատենք կազմակերպել մասնագետների ասուլիս, մի խոսքով, կաշխատենք անել այն ամենը, ինչ պահանջում է ՀՀ վարչապետի հիվանդություններից վնասազերծվելու և փրկվելու անհրաժեշտությունը:


Առայժմ այսքանը…

 






Դիտումների քանակ 167946


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պեդերաստներին՝ բարձր պաշտոններ և (ցանկալի է) շքանշաններ

Պեդերաստներին՝ բարձր պաշտոններ և (ցանկալի է) շքանշաններ

Հունիսի 17, 2019


Ժողովրդական վարչապետի կադրային քաղաքականությունն առաջ է բերում ավելի մեծ հիացմունք քաղաքակիրթ աշխարհում։ Եթե Արևմուտքում սքանչա...

Փաշինյանի մոտ մեկնարկել է երկարատև ցռիկը

Փաշինյանի մոտ մեկնարկել է երկարատև ցռիկը

Հունիսի 15, 2019


Փաշինյան Նիկոլն իրոք ուզում է դիկտատոր դառնալ: Փոխանակ կարդար Բելովեժյան համաձայնագիրը և իմանար, որ Նազարբաևը կապ չի ունեցել դր...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Հունիսի 14, 2019


Բոլորս հիշում ենք, թե ինչ դաժան կռիվ տվեց Փաշինյան Նիկոլը հանրապետականների հետ անցած ընտրություններին: Նրա միակ թիրախը հանրապետ...

Գիտեի՞ք որ…

Գիտեի՞ք որ…

Հունիսի 13, 2019


Պարզվում է, մեր Նիկոլ-վարչապետը խիստ խրտնում Սուրենավան անունից՝ այն էլ շատ լուրջ պատճառով: Արարատի մարզի Սուրենավանի 85-ամյա կ...

Փաշինյան Նիկոլը փողի ալիք է վառել

Փաշինյան Նիկոլը փողի ալիք է վառել

Հունիսի 13, 2019


Երեկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրաժարվեց իրենց հայցից ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, երբ վերջինիս փաստաբանը հայտարարեց, ...

Փաշինյանը դատարանում հրաժարվեց իր խոսքերից

Փաշինյանը դատարանում հրաժարվեց իր խոսքերից

Հունիսի 12, 2019


Այսօր կայացավ Փաշինյան Նիկոլի դեմ Ռոբերտ Քոչարյանի հայցով առաջին նիստը, որը եղավ վերջինը: Հիշեցնենք, որ ժողովրդի վարչապետը Փարի...

Փաշինյան Նիկոլի մուրազները կդառնան հակամուրազ

Փաշինյան Նիկոլի մուրազները կդառնան հակամուրազ

Հունիսի 12, 2019


Փաշինյան Նիկոլը հասավ ևս մեկ մուրազի՝ հունիսի 11-ին Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվեց Արցախի ԱԱԽ քարտուղարի...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Հունիսի 11, 2019


Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունները արագացված տեմպերով փչանում են: Այսինքն, Փաշինյան Նիկոլը ձեռնոց է նետել Ա...

Մենք մի հայրենիք ունենք՝ միացյալ Հայաստանը

Մենք մի հայրենիք ունենք՝ միացյալ Հայաստանը

Հունիսի 7, 2019


Արդեն գրել եմ պետությունների քանդման արդի տեխնոլոգիաների մասին, որոնցից որոշներն իրականացվեցին Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսին...

Փաշինյան Նիկոլը չսիրեց սև գույնը և նեգրերին ընդհանրապես

Փաշինյան Նիկոլը չսիրեց սև գույնը և նեգրերին ընդհանրապես

Հունիսի 6, 2019


Փաշինյան Նիկոլի աչքին սևազգեստ մարդիկ են երևում: Հավանաբար, վախեցած է ժողովրդի վարչապետը: Վալերի Օսիպյանին և վանեցյան արթուրին ...

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Արցախի ղեկավարության

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Արցախի ղեկավարության

Հունիսի 6, 2019


Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր կողմից հնչեցրած՝ դավադիրներին և հողեր հանձնելու խնդրին՝ ասելով, թե դրա մասին խոս...

Բոզերի վաստակներն անպատժելի են Նոր Հայաստանում

Բոզերի վաստակներն անպատժելի են Նոր Հայաստանում

Հունիսի 4, 2019


Փաշինյան Նիկոլի ոստիկանությունը որոշեց քրեական պատասխանատվության չենթարկել Նոր Հայաստանի ամենախայտառակ բոզի վաստակներից մեկին՝ ...

Ծառուկյան Գագիկին ազգովի իմոդիում մատակարարենք

Ծառուկյան Գագիկին ազգովի իմոդիում մատակարարենք

Հունիսի 3, 2019


Իմոդիումը լուծի (ցռիկի) դեղ է: Օգտագործողներն ասում են, որ օգնում է: Հիմա գործը հասել է նրան, որ մեր ազգային առյուծին է իմոդիու...

Փաշինյան Նիկոլի հերթական հարվածը հայոց բանակին

Փաշինյան Նիկոլի հերթական հարվածը հայոց բանակին

Հունիսի 1, 2019


47 պատգամավորի խնդրանքով խորհրդարանը ստեղծել է խորհրդարանական հանձնաժողով, որը կզբաղվի 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների...

Ո՞վ է վարչապետի տղամարդը

Ո՞վ է վարչապետի տղամարդը

Մայիսի 30, 2019


Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանի օդանավակայանում ինքնաթիռից իջնելիս Փաշինյան Նիկոլի ձեռքին ծաղկեփունջ կար: Սակայն հետաքրքիրն...

Փաշինյան Նիկոլը խայտառակվում է միջազգային ասպարեզում

Փաշինյան Նիկոլը խայտառակվում է միջազգային ասպարեզում

Մայիսի 29, 2019


Այսօր պարզվեց, որ ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլը լիակատար անգրագետ է: Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Փաշինյան Նիկոլը...

Փաշինյան Նիկոլի և Գագիկ Ծառուկյանի ընդհանուր հետաքրքրությունը խաղատնային բիզնեսն է

Փաշինյան Նիկոլի և Գագիկ Ծառուկյանի ընդհանուր հետաքրքրությունը խաղատնային բիզնեսն է

Մայիսի 29, 2019


Ինչպես սպասվում էր, ՀՀ քաղաքացիների ամենաակտիվ խավը բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցներն ու հաճախորդներն են: Վերջիններ...

Փաշինյանն, ի զորու չլինելով հասնել կայուն վերափոխումների Հայաստանում, գլորվելու է դեպի պոպուլիզմ

Փաշինյանն, ի զորու չլինելով հասնել կայուն վերափոխումների Հայաստանում, գլորվելու է դեպի պոպուլիզմ

Մայիսի 27, 2019


Եվ այսպես, 2018թ. մայիսի 18-ին Երևանի Ավան և Նոր Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանը կալանքից ազատեց Լեռնային Ղարաբաղ...

Փաշինյանի կուսակից լակոտներն ուզում են ցխել Բակո Սահակյանի գլուխը և լուծարել դատարանները

Փաշինյանի կուսակից լակոտներն ուզում են ցխել Բակո Սահակյանի գլուխը և լուծարել դատարանները

Մայիսի 26, 2019


Փաշինյան Նիկոլը երեկ լակոտախումբ էր ուղարկել Ազատության հրապարակ միտինգ անելու: Այս անթրաշ, անլվա ու անչափահաս պոռնիկի վաստակնե...

Ինչո՞ւ է Փաշինյանը որդուն էվակուացրել Ղարաբաղից

Ինչո՞ւ է Փաշինյանը որդուն էվակուացրել Ղարաբաղից

Մայիսի 24, 2019


Փաշինյան Նիկոլն իր որդուն տեղափոխել է Նուբարաշեն: Այս մասին գրում է ֆեյսբուքյան լուրջ օգտատեր, որին դժվար է չհավատալ: Եթե դա իր...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ