Խայտառակություն առանց մեկնաբանության

«Ռուսների հետ հազիվ բարիշել եմ, բռնենք՝ կլնենք խայտառակ»

Սեպտեմբերի 12, 2018
«Ռուսների հետ հազիվ բարիշել եմ, բռնենք՝ կլնենք խայտառակ»

Հայաստանում մտափոխվել են նստեցնել ռեժիմի թշնամիներին։ Ռուսաստանի հետ բարեկամությունն ավելի կարևոր դուրս եկավ

 

Իշխանությունը Հայաստանում փոխվեց ուղիղ չորս ամիս առաջ։ Այդ ժամանակվանից ի վեր հասարակական-քաղաքական կյանքը հանրապետությունում եռում է, կրքերը թեժանում են, և հանդարտվելու նախադրյալներ չեն երևում։ Սակայն որոշ դեպքերում իրադարձություններով հարուստ ներհայկական օրակարգը դուրս է ցայտում՝ գերազանցապես Ռուսաստանի ուղղությամբ։ Մոսկվայում այդ ցայտերն այնքան էլ ուրախությամբ չեն ընդունում, ինչի մասին քանիցս հասկանալ են տվել հայ գործընկերներին։ Երբեմն Ռուսաստանի վրդովմունքը եղել է ակնհայտ և ոչ երկիմաստ։ Ուստի, երկու առաջնորդների հերթական հանդիպումը լոկ բթացրեց խնդիրների սրությունը, բայց չլուծեց դրանք։ Թե ինչպես են զուտ հայկական գործերն ազդում երկու երկրների հարաբերությունների վրա և արժե արդյոք, որ հայերը Մոսկվայի բարեհաճության հույս ունենան՝ այս մասին պատմում է «Ленты.ру»–ի նյութը։

 

Ժամը հետ ընկավ

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 10-ին անցկացված երրորդ հանդիպման արդյունքները միանշանակ չեն թվում։ Մի կողմից՝ հայ հյուրն ակնհայտորեն գոհ էր մնացել և հանդիպումից հետո շտապեց ուրախությունը կիսել իր Facebook-աքաունթում։ «Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են»,- գրել է Փաշինյանը և ավելացրել, որ այդ հարաբերություններում «ոչ մի խնդիր չկա ոչ մի ուղղությամբ»։ Մյուս կողմից՝ այս խանդավառությունը հստակ չի կիսում Վլադիմիր Պուտինը, որը, մեղմ ասած, զուսպ էր իր գնահատականներում։ Նրա խոսքերով՝ նա Փաշինյանին ընդունել է, «որպեսզի ստուգի ժամացույցը ընթացիկ փոխգործակցության հետ կապված և միջնաժամկետ հեռանկարում»։

 

Ժամացույցի հետ կապված իրոք ինչ-որ բան այն չէր։ «Лента.ру»-ն արդեն գրել է «մարտի 1-ի գործի» մասին, որով որպես մեղադրվողներ անցնում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Հայրենիքում նրանք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ և կարող են դատապարտվել 15 տարի ազատազրկման։ Բնականաբար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կալանումը (նրան հետո գրավի դիմաց բաց են թողել) խառնաշփոթ առաջացրեց կազմակերպությունում։ Արձագանքը եղավ ԶԼՄ-ներում Հայաստանի և Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետների հեռակա բանակռիվը, իսկ ԶԼՄ-ները տեղեկացրին, որ սպառնալիքի տակ են հայտնվել հայ-ռուսական զինական պայմանագրերը։ Բարձրացավ Հայաստանի ներկայացուցիչ Խաչատուրովի լիազորությունները դադարեցնելու և նոր գլխավոր քարտուղար նշանակելու հարցը։ Եվ անմիջապես էլ կասկածներ առաջացան, թե Երևանը կպահպանի այդ պաշտոնի իրավունքը, որը նրան էր հասել հերթի կարգով։

 

Բայց բանը դրանով չսահմանափակվեց. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս ֆոնին հայտարարեց, որ հայկական իշխանությունների գործողությունները հակասում են նրանց խոստումներին՝ հրաժարվել իրենց նախորդների քաղաքական հետապնդումներից։ Քանի որ Յուրի Խաչատուրովը երբեք քաղաքական ծանրքաշային չի եղել և աշխատել է ռազմական կառույցներում, Լավրովի այդ պասաժն ավելի շուտ ուղղված էր Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանությանը։ «Վերջին օրերին մենք մի քանի անգամ մեր մտահոգություններն ենք հասցրել հայկական ղեկավարությանը։ Հույս ունենք, որ իրավիճակն այնուամենայնիվ կընթանա կառուցողական ճանապարհով»,- այն ժամանակ նշել էր Լավրովը։

 

Տարօրինակ զուգադիպությամբ այս հայտարարությունից շատ չանցած Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց. Վերաքննիչ դատարանը փոխեց խափանման միջոցը։ Եվ որպեսզի հայ գործընկերները չկասկածեն այս որոշման ճշմարտացիությանը, Վլադիմիր Պուտինն անձամբ սատարեց Քոչարյանին՝ ջերմորեն շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ։

 

Մի խոսքով՝ Հայաստանի նոր իշխանությունների ակտիվությունը «մարտի 1-ի գործի» հետաքննության հարցում բախվել է Ռուսաստանի քաղաքական և դիվանագիտական հակազդեցությանը։ Այս գործի երրորդ գործող դեմքը, որի հանդեպ հետախուզում է հայտարարված, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն է, որը գտնվում է Ռուսաստանում, և Մոսկվան հրաժարվում է նրան հանձնել։ Հայաստանը Հարությունյանի հանդեպ միջպետական հետախուզում է հայտարարել, բայց, «Ինտերֆաքսի» աղբյուրների համաձայն, Ռուսաստանի տարածքում հայցը չեղարկված է, քանի որ հետախուզվողը Ռուսաստանի քաղաքացի է 2002 թվականից։

 

Թե ինչպես է Ռուսաստանի քաղաքացին 2008թ. զբաղեցրել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը՝ մեծ հանելուկ է, բայց դա արդեն կարևոր չէ։ Կարևոր է, որ այս աղմկալի գործի երեք գործող դեմքերից մեկը ՌԴ-ում պաշտպանություն է ստացել հայկական նոր իշխանությունների հետապնդումից։ Այն իշխանությունների, որոնք երդվելով խոստացել են բացահայտել «մարտի 1-ի գործը» և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։ Ըստ Փաշինյանի խոսքերի՝ Պուտինի հետ նա այս թեման չի շոշափել. այն, իբր, շատ մասնավոր է։

 

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում չկարգավորված այլ հարցեր էլ կան։ Օրինակ, երբ հուլիսին հանրապետության Պետեկամուտների կոմիտեն (հարկայինը) ֆինանսական խախտումներ գտավ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերություններից մեկում (որն, իր հերթին, «Գազպրոմի» հարյուրտոկոսանոց «դուստրն» է), դա չէր կարող դուր գալ ռուսական կողմին։ Մանավանդ եթե մեկ ամիս հետո այդ նույն կոմիտեի աշխատակիցները գիշերը ներխուժում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ (ՌԵՈւ հարյուրտոկոսանոց «դուստր») գրասենյակ և առգրավում փաստաթղթեր ստուգման համար։

 

«Նա ՀԱՊԿ շեֆն ա, արա...»

 

Վրդովմունքը խորացրեց նաև հայ երկու ուժայինների՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Նրանք քննարկում էին վերոնշյալ եռյակի՝ Քոչարյան-Խաչատուրով-Հարությունյան, հանդեպ քրեական գործի նրբությունները։ Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է Արթուր Վանեցյանը պատմում Ռոբերտ Քոչարյանի գործը վարող դատավորի հետ խոսակցության մասին։ ԱԱԾ ղեկավարը անգամ դատավորի անունը չէր հիշում, բայց զրուցակցին պատմեց, որ հրամայել է նրան Հայաստանի երկրորդ նախագահին կալանելու վճիռ կայացնել և անգամ «թույլ է տվել» ձերդ ազնվությանը ծանոթանալ գործի նյութերին։

 

Բացի այդ, Վանեցյանը խոսում է Յուրի Խաչատուրովի մասին։ Սկզբում նա խորհուրդ է տալիս նրան չկպչել. «ՕԴԿԲ-ի շեֆն ա, արա, իսկ ես նոր եմ բարիշել ռուսների հետ... բռնենք՝ կխայտառակվենք», իսկ հետո ավելացնում է, որ, «թեև վարչապետը [Նիկոլ Փաշինյանը] ասում է՝ փակեք (կալանեք), ռուսները ոռները ճղում են»։ Հետո Վանեցյանը հորդորում է Խաչատրյանին «գոնե չփակել, այլ ընտրել ստորագրությունը որպես խափանման միջոց»։

 

Ձայնագրությունն իսկական է, սա հաստատել է Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթեր դուրս գալով Facebook-ի միջոցով։ Նա ասաց, որ Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսումը քաղաքական սաբոտաժի փորձ է և նրանց մեքենայությունները, ովքեր ուզում են խուսափել նախկին մեղքերի պատասխանատվությունից։

 

Գաղտնալսման շուրջ աղմուկը բարձրացավ սեպտեմբերի 11-ին, բայց այն ցանցում դրեցին մի քանի օր առաջ։ Թե ով է դա արել՝ անհայտ է, սակայն ձայնագրությունը անալոգային է. հիմնական կանալով Սասուն Խաչատրյանի ձայնն է, երկրորդով՝ Արթուր Վանեցյանի։ Սա վկայում է այն մասին, որ այնտեղ եղել է ֆիզիկական «ժուչոկ», և գաղտնալսել են հենց ԱԱԾ ղեկավարին՝ Երևանում։

 

Միամտություն կլինի կարծել, թե Պուտինի հետ Փաշինյանի հանդիպումից երեք օր առաջ այս ձայնագրության գոյության մասին չեն զեկուցել պետության առաջին դեմքերին։ Ավելին, մեծ հավանականությամբ այս արտահոսքը հարմարեցվել է հենց Փաշինյանի Մոսկվա այցելությանը։ Նշանակում է՝ Վլադիմիր Պուտինը տեղեկացված էր իր վիզավիի իրական դերի մասին Քոչարյանի և Խաչատուրովի հանդեպ դատական վճիռներ կայացնելու գործում և չէր կարող չշոշափել այդ հարցը։ Թե ինչպես է գլուխ հանել Փաշինյանը՝ գիտի միայն ինքը։ Մեկ էլ Վլադիմիր Պուտինը։

 

Այս բոլոր իրադարձություններից հետո ասել, թե հայ-ռուսական հարաբերությունները «փայլուն» են և այնտեղ «ոչ մի խնդիր չկա», մեղմ ասած, խորամանկություն է։ Ի դեպ, Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ իր խոսքում ընդգծեց «մեր անձնական հարաբերությունների հատուկ բնույթը», որը հաստատվել է «հակառակ այն վատատեսության, որն այժմ առկա է և՛ հայկական, և՛ ռուսական մամուլում»։ Այստեղ Հայաստանի վարչապետը դիվանագիտորեն մոռացավ նշել, որ վատատեսությունը մամուլում առհասարակ Մոսկվայի պաշտոնական արձագանքն է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

 

Իրականում ամեն բան այնքան էլ փայլուն չէ, ինչպես փորձում է ներկայացնել Հայաստանի վարչապետը։ Բայց և այնքան տխուր էլ չէ, ինչպես կարող է թվալ։ Ակնհայտ է, որ երկու առաջնորդների հանդիպումը բավական լավ է անցել, որպեսզի Փաշինյանը մանևրելու տարածք ունենա և կարողանա ամեն բան գունեղ ներկայացնել։

 

Բայց կան նրբություններ...

 

Հավանաբար, ինչ-որ փոխըմբռնման կողմերը եկել են։ Դա հնարավոր էր անել երկու միջոցով. կամ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է Վլադիմիր Պուտինին, որ ներհայկական գործընթացները ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում Ռուսաստանի առանցքային շահերի առումով (Հայաստանի մասնակցությունը ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին, ՌԴ ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում, դեպի Մոսկվա արտաքին քաղաքական կողմնորոշումը), կամ Փաշինյանը գնացել է որոշ զիջումների։ Ինչն ավելի հավանական է, բայց պակաս հիանալի։

 

Նախ՝ որովհետև առաջին տարբերակի իրագործման համար կարելի է լիովին բավարարվել դիվանագիտական խողովակների ստանդարտներով։ Դրա համար պետությունների ղեկավարների հանդիպում կազմակերպելու առանձնակի անհրաժեշտություն չկար։ Երկրորդ՝ կողմերը պայմանավորվել են, որ Հայաստանը կմասնակցի Ռուսաստանի հետ համատեղ հումանիտար առաքելությանը Սիրիայում՝ առանց ռազմական բաղադրիչի և իր դրոշի տակ։ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ դա համատեղ որոշում է, Երևանի կողմից այն թելադրված է այն հանգամանքով, որ Սիրիայում ապրում է հայկական մեծ համայնք։

 

Բայց իրականում 2011թ. սիրիական հակամարտության սկսվելու պահից Սիրիայի հայկական համայնքը 80 տոկոսով նոսրացել է։ Ընդ որում՝ Հայաստանում այս ամբողջ տարիներին ոչ ոք լրջորեն չի առաջարկել այնտեղ հումանիտար առաքելություն ուղարկել։ Ավելի շուտ դա Մոսկվայի ևս մեկ խնդրանքն էր, որին Երևանն արձագանքեց։ Այլ հանգամանքներում Հայաստանի իշխանությունները չէին հանդգնի ներքաշվել սիրիական քաշքշուկի մեջ Ռուսաստանի գործողություններում, ինչն ակնհայտորեն հղի է եվրոպական գործընկերների և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարդացմամբ։

 

Փաշինյանը «փափկություն» ցուցաբերեց նաև այլ հարցերում։ Հանդիպումից հետո վարչապետը պատմեց, որ ռուսաստանցի մասնագետների համար երաշխավորել է բիոլաբորատորիաների հասանելիություն, որոնք Հայաստանում բացվել են ամերիկյան փողերով, և խորամանկորեն խույս տվեց իր հայտարարած՝ ՀԱՊԿ բարեփոխումների հեռանկարների մասին հարցի պատասխանից։

 

Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը զիջումների է գնացել նաև այլ ճակատներում։ Հայաստանի վարչապետը քաղաքականապես այժմ շատ խոցելի վիճակում է։ Մեղավորը նորից ներհայկական գործընթացներն են։ Վայելելով ժողովրդի՝ Հայաստանի համար աննախադեպ աջակցությունը՝ Փաշինյանը պետք է ինչ գնով էլ լինի պահպանի այն մինչև Ազգային ժողովի ատահերթ ընտրությունները (այս տարվա ապրիլից Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է)։ Ժողովրդական ընտրյալներին, ինչպես երդվելով խոստացել է կառավարության ղեկավարը, ընտրելու են 2019թ. գարնանից ոչ ուշ, իսկ նրանք իրենց հերթին քվեարկելու են նոր, բացարձակ լեգիտիմ վարչապետի թեկնածության օգտին։ Բայց նրբություններ կան։

 

Խորհրդարանը ցրելու մեխանիզմ Հայաստանում չկա, իսկ առանց խորհրդարանը ցրելու արտահերթ ընտրություններ չեն ստացվի։ Բայց տեխնիկապես Փաշինյանը դա անելու երկու միջոց ունի։ Խորհրդարանը կցրեն այն դեպքում, եթե պատգամավորները երկու անգամ չընտրեն վարչապետ կամ էլ չընդունեն նրա ծրագիրը։ Փաշինյանը, որքան հայտնի է, հույսը դրել է առաջին տարբերակի վրա և հրաժարական կտա։ Եվ այստեղ երկրորդ նրբությունն է ծագում։ Պլանը կաշխատի, եթե այլ թեկնածություններ չլինեն, իսկ եթե լինեն էլ, ապա ոչ ոք ձայների անհրաժեշտ քանակություն չի հավաքի։

 

Եթե սա չաշխատի, ապա երկրում կհայտնվի նոր վարչապետ, խորհրդարանը կշարունակի աշխատանքը, արտահերթ ընտրություններ չեն լինի, իսկ Փաշինյանը կգերազանցի ինքն իրեն։ Որպեսզի ամեն բան ճիշտ հաշվարկված լինի, Փաշինյանը պետք է մոբիլիզացնի Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, իսկ դա հնարավոր է միայն համատարած ժողովրդական սատարման պարագայում։ Ուստի հիմա նա պետք է պահպանի պոզիտիվ ֆոնը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունում։

 

Բացի այդ, սեպտեմբերի 23-ին տեղի կունենան առաջին ընտրությունները նոր իշխանության օրոք. ձևավորվելու է Երևանի նոր ավագանու (քաղաքային իշխանություն) կազմը, որը կընտրի նոր քաղաքապետ։ Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, այս ամռանը հրաժարական տվեց սկանդալների շարանից հետո, իսկ նրա առավել հավանական հաջորդը կդառնա «հայկական Ջիմ Քերին»՝ կոմիկ դերասան Հայկ Մարությանը՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

 

Այս ընտրությունները համարվում են համաժողովրդական խորհրդարանական ընտրությունների նախափորձ։ Փաշինյանի համար չափազանց կարևոր է դրանք անցկացնել անթերի և իր թեկնածուի համար ապահովել երևանցիների անվերապահ աջակցությունը։ Նման պայմաններում «ֆեյլեր» թույլ տալ արտաքին քաղաքական ուղղությունում, մանավանդ բոլոր իմաստներով գլխավոր դաշնակցի հետ հարաբերություններում՝ վարչապետը չի կարող։

 

«Գազպրոմը» գազ ունի։ Իսկ դո՞ւք

 

Նիկոլ Փաշինյանի համաձայնողականությունը և ցուցադրական սիրալիրությունը բացատրվում են ոչ միայն երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակով, այլև հայկական իրողությունների ավանդական ռուսական գործոնով։ Տարեվերջին լրանում է ռուսական գազի մատակարարման մասին գործող համաձայնագրի ժամկետը. երկիրը այն ստանում է հազար խորանարդ մետրը 150 դոլարով՝ սա ամենաէժան գազն է, որ վաճառում է «Գազպրոմը»։ Նոյեմբերին կսկսվեն հայ-ռուսական բանակցությունները նոր համաձայնագրի շուրջ, և Երևանը հույս ունի, որ գինն էլ ավելի կիջեցնի։ Անկյունաքարային է նաև Երևանի ու Մոսկվայի ռազմատեխնիկական համագործակցությունը։ Երկու երկրների միջև թյուրըմբռնման ֆոնին անընդհատ ի հայտ են գալիս տեղեկություններ երկկողմ փոխգործողության սկզբունքների հնարավոր վերանայման մասին։ Իսկ Հայաստանում դա բնավ չեն ուզում։

 

Որտեղ է Նիկոլ Փաշինյանը հետքայլ արել և ինչին է Մոսկվան կոնկրետ համաձայնել՝ պարզ կդառնա առաջիկայում իրավիճակի զարգացմամբ։ Գուցե Ռոբերտ Քոչարյանն անմեղ դուրս կգա, իսկ «Գազպրոմը» կկարողանա Հայաստանին գազ վաճառել և 140 դոլարով։ Երկու առաջնորդների հանդիպումը թույլ տվեց հանգել մի ինչ-որ փոխզիջման, բայց հարցը դրա կոնֆիգուրացիայի մասին է։ Եվ գործողության ժամկետի։ Չէ՞ որ ինչպես ճիշտ նկատել է քաղաքագիտության դասական Քենեթ Ուոլտցը. «Արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է»։

 

Իսկ ներքին քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանը գլխիվայր շրջել է, լրիվ ձևափոխել, և դա չի կարող չանդրադառնալ նախկին դաշնակիցների հետ հարաբերությունների վրա։ Դրանք նույնպես հարկ է ճշտել։ Իհարկե, եթե առջևում կյանքի ամենակարևոր ընտրություններն են, այդ դեպքում կարելի է և սպասել։ Թե ինչ կլինի հետո հայ-ռուսական փոխզիջման հետ՝ ցույց կտա ժամանակը։ Կամ էլ Վլադիմիր Պուտինի նախատեսվող այցը Հայաստան. նա չէ՞ որ խոստացել է «ստուգել ժամացույցը»։

 

 

Աղբյուրը՝ LENTA.RU






Դիտումների քանակ 33945


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլը` Նոր Հայաստանի գլխավոր «культмассовик»

Փաշինյան Նիկոլը` Նոր Հայաստանի գլխավոր «культмассовик»

Դեկտեմբերի 17, 2018


ԽՍՀՄ-ում շատ կարևոր մասնագետներ կային, կոչվում էին культмассовик. Սրանք հիմնականում կոմսոմոլի աշխատողներ էին, սրանց առաքելությո...

Փաշինյան Նիկոլը անգլերեն է գրում հայկական հարցերի վերաբերյալ

Փաշինյան Նիկոլը անգլերեն է գրում հայկական հարցերի վերաբերյալ

Դեկտեմբերի 14, 2018


Փաշինյան Նիկոլն հիմա էլ անգլերեն է գրում` Twitter-ում: Աշխարհին հայտնում է իր կարծիքները, մասնավորապես, այսօր գրել է ղարաբաղյան...

Երբ դատարանն ունի բեմական տաղանդ…

Երբ դատարանն ունի բեմական տաղանդ…

Դեկտեմբերի 14, 2018


Պարզվում է` Փաշինյան Նիկոլից բացարձակ անկախ դատարանը նաև արտիստիզմով է օժտված և լուրջ թատերական ունակություններ է դրսևորում: Այ...

Ալիև. ղարաբաղյան կարգավորման համար նպաստավոր իրավիճակ է ստեղծվել

Ալիև. ղարաբաղյան կարգավորման համար նպաստավոր իրավիճակ է ստեղծվել

Դեկտեմբերի 14, 2018


Ալիևը կոնկրետ ոչինչ չի ասել, բայց որոշակիություն նրա ուղեղում առկա եղել է։ Չցանկանալով վարկաբեկել իր հայ պաշտոնակցին, որի հետ մ...

Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին - II

Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին - II

Դեկտեմբերի 13, 2018


Հավանաբար, քչերն են մտածել այն մասին, թե ինչու, ասենք, գերմանացիները, շոտլանդացիները կամ անգլիացիները սփյուռք չունեն, և ինչու ա...

Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին

Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին

Դեկտեմբերի 11, 2018


Ընդհանրապես, մարդուն, նրա էությունը, կերպարը, քաղաքական հայացքներն ու մտադրությունները բոլորից լավ բնութագրում են նրա ընկերներն...

Փաշինյան Նիկոլի վախերի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի վախերի կապակցությամբ

Դեկտեմբերի 8, 2018


News.am կայքը պարբերաբար ցուցադրել է նախընտրական քարոզչության շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ Շարմազանովի ուղիղ միացումները: Դա դո...

Երբ Պուտինին տանձի տեղ չեն դնում, դրամատիզմ է ավելանում կյանքում

Երբ Պուտինին տանձի տեղ չեն դնում, դրամատիզմ է ավելանում կյանքում

Դեկտեմբերի 7, 2018


Փաշինյան Նիկոլն այսօր Presto տեմպ հաղորդեց իր կործանման պրոցեսին, ավելացրեց իր կործանման օպերացիայի մասնակիցների թիվը, ընդ որու...

Փաշինյան Նիկոլը Մերիլին Մոնրոյի նախկին ամուսնու հետ

Փաշինյան Նիկոլը Մերիլին Մոնրոյի նախկին ամուսնու հետ

Դեկտեմբերի 7, 2018


ՙԶանգակ» գրատունը հետաքրքիր դասակարգումով է գրքերը շարել: Ցուցափեղկին՝ նույն շարքում տարբեր երկրների ղեկավարների գրքերն են: Կող...

Բացահայտվեց Փաշինյան Նիկոլի սիամական երկվորյակ եղբայրը

Բացահայտվեց Փաշինյան Նիկոլի սիամական երկվորյակ եղբայրը

Դեկտեմբերի 7, 2018


Ֆարմանյան Սամվելի կարծիքով՝ «Ապրիլ-մայիսյան իրադարձությունները, ապա նաև այս արտահերթ նախընտրական գործընթացը, ըստ էության, եկան ...

За чужой счет пьют даже язвенники и трезвенники

За чужой счет пьют даже язвенники и трезвенники

Դեկտեմբերի 6, 2018


Սարգսյան Վազգենի եղբայր Սարգսյան Արամն այսօր միտք է հայտնել: Այդպես էլ է լինում: Սա ասել է, որ Փաշինյան Նիկոլը փողի մարդ չէ, նա...

Շտապ Ապոլոն է պահանջվում

Շտապ Ապոլոն է պահանջվում

Դեկտեմբերի 6, 2018


«Երեկ Հ1–ի եթերում Սարգսյան Վիգենը շատ արագ մերկացրեց Փաշինյան Նիկոլի գիտելիքի, փորձի և տեսլականի բացակայությունը։ Շատ վտանգավո...

Շպիոնական տեխնիկան ընդդեմ հեղափոխության և Փաշինյան Նիկոլի

Շպիոնական տեխնիկան ընդդեմ հեղափոխության և Փաշինյան Նիկոլի

Դեկտեմբերի 5, 2018


Դեռ օրեր առաջ օպերատիվ ինֆորմացիա ունեինք և տեղեկացրել էինք մեր ընթերցողներին, որ նախընտրական շրջանում կհրապարակվի ևս երկու գաղ...

Փաշինյան Նիկոլը կարող է զրկվել աշխատանքի իրավունքից

Փաշինյան Նիկոլը կարող է զրկվել աշխատանքի իրավունքից

Դեկտեմբերի 5, 2018


Վերջերս բավականին ակտիվացել է ՀՀ ԿԱ սննդամթերքի անվտանգության տեսչությունը: Սրանք որոշել են պետական բյուջե լցնել: Տեսչության մա...

Լակոտակրատիայի լակոտությունն արդեն անտանելի ու վտանգավոր է դառնում պետության համար

Լակոտակրատիայի լակոտությունն արդեն անտանելի ու վտանգավոր է դառնում պետության համար

Դեկտեմբերի 4, 2018


Երեկ Փաշինյան Նիկոլն ասաց, թե իբր Պուտինն իրեն զանգել է (կամ հակառակը) և առաջարկել ՀԱՊԿ գագաթաժողովը հետաձգել, այսինքն` դեկտեմբ...

Փաշինյան Նիկոլն ու Ալիևը ամերիկյան սցենարում նույն դերն են խաղում

Փաշինյան Նիկոլն ու Ալիևը ամերիկյան սցենարում նույն դերն են խաղում

Դեկտեմբերի 4, 2018


Շահնազարյան Դավիթը կրկին հիշեցրեց, որ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում ադրբեջանցիների առաջխաղացում է նկատվել: Ըստ...

Փաշինյան Նիկոլին ընթրիքի չեն հրավիրի

Փաշինյան Նիկոլին ընթրիքի չեն հրավիրի

Դեկտեմբերի 4, 2018


Տեղեկացնելով իր ու Պուտինի հեռախոսազրույցի մասին՝ ՀԱՊԿ քարտուղարի ընտրության առնչությամբ, Փաշինյան Նիկոլն ասել է. պայմանավորվել...

Փաշինյան Նիկոլն ասֆալտ փռել չգիտի

Փաշինյան Նիկոլն ասֆալտ փռել չգիտի

Դեկտեմբերի 3, 2018


ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Շարմազանովն ասում է. «Փաշինյան Նիկոլը շատ լավ հասկանում է, որ այս ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներո...

Ապագա Հայաստանի առաջին նահատակները

Ապագա Հայաստանի առաջին նահատակները

Դեկտեմբերի 3, 2018


Այս երեք անմեղ երիտասարդները կլինեն պոստնիկոլյան Հայաստանի առաջին աղմկահարույց զոհերը: Սրանցից երկուսին` խաչատրյան սասունին ու ...

Փաշինյան Նիկոլը թրջելու է Սարգսյան Արամին

Փաշինյան Նիկոլը թրջելու է Սարգսյան Արամին

Դեկտեմբերի 1, 2018


Սարգսյան Վազգենի եղբայր Սարգսյան Արամն իր ֆեյսբուքյան էջում ֆոտոնկար է տեղադրել և անգամ կարծիք հայտնել: Սա գրել է. «Ասում են, ո...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ