Ազգային խայտառակություն

ՀՀ ԱԱԽՔ-ը լավ է լիներ քաք, բայց ոչ արմեն գրիգորյան

Սեպտեմբերի 12, 2018
ՀՀ ԱԱԽՔ-ը լավ է լիներ քաք, բայց ոչ արմեն գրիգորյան

Միրզո Արարատյան

 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը սեպտեմբերի 9-ին հոդված էր հրապարակել REGNUM գործակալությունում: Ի թիվս շատ հարցերի (հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական հարաբերություններ, Պուտին-Փաշինյան հանդիպում և այլն) նա անդրադարձել էր Փաշինյան Նիկոլի լակոտակրատիայի կարկառուն դեմքերից մեկին` լակոտ արմեն գրիգորյանին, որը Թրանսփարենսի Ինթերնեշընըլի գործակալից դարձավ ՀՀ ԱԱԽՔ: Մասնավորապես, Գեղամյանը զարմանք է հայտնում, որ պրոֆեսիոնալ ռուսատյաց և արևմտամետ անձնավորությունը մեկ օրում դարձավ ռուսամետ և ստանձնեց բարձր պատասխանատու պաշտոն: Եվ Գեղամյանը մեջբերումներ է կատարում դրա նախկին հոդվածներից ու հարցազրույցներից: Օրինակ. «Բայց խնդիրը հենց այն է, որ ՀԱՊԿ-ը ազդեցիկ ռազմաքաղաքական կառույց չէ, այլ հենց ձևական է, քանի որ ի սկզբանե դրա ստեղծման միակ պատճառը եղել են ոչ թե անդամ երկրների ընդհանուր շահերը, այլ Ռուսաստանի հիվանդագին մեծապետական ամբիցիաները» («Առավոտ» օրաթերթ, 12.01.2016): Կամ՝ «2013թ. աշնանից սկսած՝ բազմիցս առիթներ են եղել նշելու, որ Եվրասիական միությանն անդամակցելու և Ռուսաստանից կախվածությունն էլ ավելի խորացնելու գործընթացն, ըստ էության, «անշլյուսի», աստիճանական անեքսիայի է վերածվելու» («Առավոտ», 2016թ. օգոստոսի 17)։ Իսկ 2016թ. նոյեմբերի 16-ին «Առավոտ» թերթում հրապարակված «Երկիրը ռուսական գուբերնիայի վերածելու գործընթաց» հոդվածում, խոսելով տուրիզմից, սա դարդ է անում, որ Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանը վիզային ռեժիմ չի սահմանում: Գեղամյանը մեջբերում է. «Բացի այդ, զբոսաշրջությունը զարգացնելու համար կարելի էր այլ երկրների քաղաքացիներին ևս առանց անձնագրի մուտքի հնարավորություն տալ. մասնավորապես, ԵՄ-ի քաղաքացիները մի շարք երկրներում նման արտոնություն ունեն: Մնում է փաստել, որ Հայաստանի կառավարությունը նախընտրել է երկիրը ռուսական գուբերնիայի վերածելու գործընթացն արագացնել` հանուն իր վերարտադրությունը երաշխավորելու»:

 

Գեղամյանը նաև թվարկում է սրա մի քանի հոդվածների վերնագրերը, որոնցից կարելի է պատկերացում կազմել հեղինակի գաղափարական և բարոյական մակարդակի վերաբերյալ: Ահա մի քանիսը դրանցից. «Ռուսական շանտաժի գործոնը բնավ չի վերացել», «Ռուսաստանը չի հարգում Հայաստանի ինքնիշխանությունը», «Ռուսաստանը կարող է դիմել սադրանքի ԼՂ հակամարտության գոտում»։

 

Կարծես թե յուրահատուկ բան չկա էստեղ, որ մեր ուշադրությունը գրավեր. Գեղամյանը խրոնիկ ալերգիա ունի այն ամենի հանդեպ, ինչը կապ ունի Փաշինյան Նիկոլի հետ, իսկ արմեն գրիգորյանն էլ գրանտակեր լակոտ է, իհարկե՝ ժամանակին պետք է հանդես գար ռուսատյաց և արևմտամետ ռակուրսներից: Բայց ահա նույն REGHUM-ը նույն օրը, մի քանի ժամ անց, նյութ է հրապարակում՝ «Опровержение к статье Гегамяна», որտեղ աննա գևորգյան անունով մի, հավանաբար, բարոյազուրկ և բարոյալքված թռչնակ, որը ՀՀ ԱԱԽՔ-ի խորհրդականն է, գրում է, թե Գեղամյանի մեջբերած հոդվածների հեղինակը ոչ թե ԱԱԽՔ արմեն գրիգորյանն է, այլ լրիվ այլ Արմեն Գրիգորյան: Մի բան էլ մունաթով ասում է, թե՝ բարի եղեք, հղումներով գնացեք և կտեսնեք այլ Արմեն Գրիգորյանի նկարը, որը մեր ԱԱԽՔ-ը չէ, և բարի եղեք ստուգեք ձեր ինֆորմացիան գրելուց առաջ:

 

Դրանից հետո Գեղամյանը ստուգում է, պարզում է և մի գրառում էլ է կատարում REGNUM-ում.

 

«Հետաքրքրությամբ ծանոթացա ս.թ. սեպտեմբերի 9-ին REGNUM լրատվական գործակալության հրապարակած «Հերքում Արտաշես Գեղամյանի հոդվածի առիթով» վերնագրով հրապարակմանը, որում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Աննա Գևորգյանը, հղում կատարելով ավելի վաղ հրապարակված իմ «Ռուսաստանի և Հայաստանի ռազմաքաղաքական դաշինք կամ պատերազմ Հարավային Կովկասում» հոդվածին, անհամաձայնություն է հայտնում իմ հոդվածում ներկայացված փաստերի առնչությամբ։ Ուղարկում եմ «Արմեն Գրիգորյան. Միջազգային հարթակներում հայ պաշտոնյաները նպաստում էին ոչ ճիշտ ընկալման տարածմանը» լուսանկարը՝ հրապարակված 2017թ. նոյեմբերի 11-ին բավական հայտնի ARMENIAN REPORT.COM ինտերնետ պարբերականում։

 

Կարծում եմ, որ անգամ ոչ ադեկվատ երևակայության պարագայում դժվար է կասկածել, թե լուսանկարում Հայաստանի Անվտանգության խորհրդի ներկայիս գործող քարտուղար Արմեն Գրիգորյանը չի պատկերված։ Այնուամենայնիվ, եթե ենթադրենք, թե ինտերնետ պարբերականը սխալ է թույլ տվել՝ ինտերնետ պորտալում տեղադրելով ոչ թե Jamestown Foundation ֆոնդի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանի լուսանկարը, այլ մեկ ուրիշինը, այդ ժամանակ ոչ պակաս տագնապալի հարց է ծագում. ինչպե՞ս է ստացվել, որ ահա արդեն 11 ամիս ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի լուսանկարի տակ տեղադրված է մի հոդված, որն իբր չի պատկանում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի գրչին։ Զարմացնում է այն, որ ցայժմ որևէ արձագանք չի եղել ՀՀ Անվտանգության խորհրդի կողմից։ Ինչպե՞ս հասկանալ այն կազմակերպության անտարբերությունը, որը պատասխանատու է ազգային անվտանգության համար, որն ի վիճակի չէ ապահովել սեփական տեղեկատվական անվտանգությունը։ Չէ՞ որ այս կոնկրետ պարագայում Անվտանգության խորհրդի քարտուղարին վերագրվում են ուրիշի մտքերը։ Ի՞նչ է սա։ Ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորո՞ւմ։ Թե՞ լուսանկարում իրոք պատկերված է ՀՀ Անվտանգության խորհրդի ներկայիս գործող քարտուղարը։

 

Ուզում եմ հուսալ, որ նամակս կընկալվի նաև որպես հոդվածիս սյուժեի զարգացում»։

 

Ի՞նչ է ստացվում: Ստացվում է այն, որ ՀՀ ԱԱԽՔ արմեն գրիգորյանը ոչ թե միայն գրանտակեր է, արևմտամետ ու ռուսատյաց, որն ուզում է Փաշինյան Նիկոլի հետ իր արևին Պուտինին խաբել և Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի ծիրից, այլ ԱԱԽՔ արմեն գրիգորյանը նաև լկտի ստախոս է, այն աստիճանի լկտի, որ մարդկանց դնում է կատարյալ էշի տեղ: Դրա պատճառը սրա ծայրահեղ սնոբիզմն է. եթե նորմալ մարդ լիներ, մի պահ կմտածեր, որ, հնարավոր է, մարդիկ գնան և հղումներով ստուգեն ու պարզեն (գոնե նկարով), որ իսկապես այլ արմեն գրիգորյան չկա: Բայց սրա սնոբիզմը դա թույլ չի տալիս. էս լակոտի համար հենց ինքն է տիեզերքի կենտրոնը, հենց իր գիտեցածն է ճշմարիտը, ոչ ոք չի կարող հասկանալ իր մտածածը, իր յուրաքանչյուր լկտի սուտ չի բացահայտվի, որովհետև չկա այդ խելոք մարդը:

 






Դիտումների քանակ 38753


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մոտենում է Փաշինյան Նիկոլի X ժամը

Մոտենում է Փաշինյան Նիկոլի X ժամը

Սեպտեմբերի 7, 2018


Հայրենի մամուլն ուզում է արժևորել Փաշինյան Նիկոլի լակոտակրատիայի որոշ անդամների և գրում է, թե իբր Կրեմլից ասում են, որ դրանք պի...

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Հունիսի 2, 2018


Առասպելական Մյունհաուզենը տարօրինակ սովորություններ ուներ: Դրանցից մեկը այլ պետությունների հետ պատերազմելն էր: Օրինակ, նա հայտա...

Նոր ԱԽՔ-ը էլի պիտի դասի գնա

Նոր ԱԽՔ-ը էլի պիտի դասի գնա

Մայիսի 21, 2018


Մեկ շաբաթվա ընթացքում ի հայտ եկան նորանշանակ պաշտոնյաների ամենագլխավոր առանձնահատկությունները: Եվ դրանցից հիմնականը խորագույն ա...

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Մայիսի 17, 2018


Փաշինյան Նիկոլն սկզբում իրեն հռչակեց ժողովրդի միակ թեկնածու, հետո՝ ռուսամետ գործիչ, հետո՝ բռնի ուժով ու շանտաժով, խաղաղ քաղաքաց...

Փաշինյան- Գեղամյան վեճի գլոբալ արմատները

Փաշինյան- Գեղամյան վեճի գլոբալ արմատները

Հոկտեմբերի 6, 2017


Խորհրդարանում պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև ծագած վիճաբանությունը, որն ավարտվեց բռունցքների գործադրմամ...

Խոսրով Հարությունյանի դեմ իրոք խաղ չկա

Խոսրով Հարությունյանի դեմ իրոք խաղ չկա

Հունիսի 7, 2016
1

Կարծում ենք, խնդիրն ընդամենը ապրիլյան պատերազմն է և դրանից առաջացած տնտեսելու անհրաժեշտությունը: Իսկ տնտեսումն, ինչպես հայտնի ...

Վարդան Օսկանյանի ինտրիգանությունը

Վարդան Օսկանյանի ինտրիգանությունը

Հոկտեմբերի 27, 2015


Այդ ինտրիգանությունն է պատճառը, որ Վարդան Օսկանյանն իր հսկայական խելքով առ այսօր չի զբաղեցրել ՀՀ նախագահի կամ գոնե ՄԱԿ գլխավոր ...

Հելսինկյան խայտառակություն. մեղավորները Հայաստանում են

Հելսինկյան խայտառակություն. մեղավորները Հայաստանում են

Հուլիսի 10, 2015
1

Հելսինկիում աշխատանքներն ավարտած` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Հայաստանի շահերի տեսանկյունից խայտառակ մի հռչակագիր...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ