Խայտառակություն առանց մեկնաբանության

Նախիր ունենք` աշխարհը չունի

Սեպտեմբերի 8, 2018
Նախիր ունենք` աշխարհը չունի

Artiom Khachaturian-ը գրել է Facebook-ի իր էջում

 

Հայ ժողովրդի ինքնիշխան մասը, որը բաղկացած է հիմնականում ՀՀ հպարտ քաղաքացիներից, կատարյալ նախիր է, իսկական նախիր` կովերի, ցլերի, հորթերի, մոզիների, երինջների: Երբ լեհ դեսպանն ասում էր, որ Երևանում Անաստաս Միկոյանի արձան չպիտի լինի, որովհետև Կատինի գործի տակ կա նաև նրա ստորագրությունը (լեհ դեսպանն անբարոյականի զավակ էր, թե չէ կհիշեր, որ նույն Միկոյանի ստորագրությունն առկա էր նաև Սիլեզիան ու Պոմերանիան Լեհաստանին նվիրաբերելու որոշման տակ), այս նախիրը չասաց, թե լեհ դեսպանը միջամտում է մեր ներքին գործերին: Երբ հունգարացի դեսպանն ասում էր, թե Երևանում չի կարելի տեղադրել մարշալ Բաբաջանյանի արձանը, քանզի այդ մարշալը 1956-ին Հունգարիայի ապստամբության տապալման հրամանատարներից էր, ինքնիշխան նախիրն էլի ձայն չհանեց: Արդեն 20 տարի ամեն շաբաթ ամերիկյան դեսպանը խոսում է Հայաստանում քաղբանտարկյալներից, նրանց ազատման անհրաժեշտությունից, հազարումի ձևով ներխուժում է մեր ներքին կյանք, բայց ինքնիշխան նախիրը նույնպես դա ընդունել և ընդունում է որպես ինքնին բնական ու հասկանալի երևույթ: Բայց երբ ռուս պաշտոնյաները մի քանի անգամ ասացին, որ Հայաստանի ժողովրդի վարչապետի արածը, մեղմ ասած, արած չի, մեր ինքնիշխան նախիրն ըմբոստացավ, կարծես թե յոնջեն քթների տակից քաշեցին մի կողմ:


Փաստորեն, մեր ինքնիշխան նախիրը ջղայնանում է այն ժամանակ, երբ ռուսներն են երբեմն իրենց վարչապետի սխալները մատնանշում: Այլ պարագաներում նախիրը ինքնիշխանության մասին չի խոսում, այլ ուղղակի հնազանդ լսում ու կատարում է: Բայց էսօր նախիրը իրեն տվեց-անցավ. ցերեկվանից համացանցը հեղեղված է գրառումներով, թե` մեր Նիկոլը Պուտինին կզցրեց: Սա արդեն ծանր հոգեկան հիվանդության ախտանիշ է: Ո՞նց կզցրեց, ո՞վ դա տեսավ: Կամ ի՞նչ առիթով կզցրեց: Ինքնիշխան նախիրն ասում է, թե իբր ուլտիմատում է դրել Գիքորը Պուտինի առաջ և արգելել է վերջինիս երբևիցե խառնվել ՀՀ ներքին գործերին: Ապշեցուցիչ է և զարմանալի… Իրականում Փաշինյան Նիկոլը հետևյալն է ասել իր իսկ էջում. «Հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը: Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»:


Թե ով է նախրին նման կտեր տվել կամ՝ ինչի՞ց է նախիրն էդ եզրակացությանը եկել` կիմանան հոգեբույժները, անձամբ ես անզոր եմ նման հարցերում...

 






Դիտումների քանակ 40253


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ