Տիեզերական խայտառակություն

Փաշինյան Նիկոլի կնիկը փուռն է տալիս մարդուն ՀՀ դեսպանի օգնությամբ

Սեպտեմբերի 8, 2018
Փաշինյան Նիկոլի կնիկը փուռն է տալիս մարդուն ՀՀ դեսպանի օգնությամբ

Արտյոմ Խաչատրյան

 

Փաշինյան Նիկոլի կինը գնացել էր Փարիզ: Պարզ է, որ պիտի շոփինգ աներ, իսկ հայաստանյան մամուլը գրեց, որ շոփինգը տիեզերական ծավալների էր հասել: Եվ այսօր Փաշինյան Նիկոլի կինը` Աննա Հակոբյանը, բացատրություն է տվել Facebook-ում իր փարիզյան զբոսանքի վերաբերյալ: Ահա թե ինչ է գրել տիկին Աննան. «Երեկ թերթերից մեկը լուր էր հրապարակել Փարիզում իմ կատարած գնումների մասին: Լուրն արտատպել էին հայաստանյան գրեթե բոլոր կայքերը, իսկ շատերի մոտ այն օրվա ամենաընթերցված լուրն էր դարձել: Սա նշանակում է, որ հանրությանն իսկապես հետաքրքրում է, թե ինչ գնումներ եմ արել Փարիզում: Ու որպեսզի դա չմնա մարդկանց երևակայության տիրույթում, սիրով ներկայացնում եմ, թե ինչ եմ գնել Փարիզում (լուսանկարում): Ի դեպ, Փարիզ մեկնելիս ունեցել եմ 300 եվրո, որից ծախսել եմ 100-ը։ Բոլորը միասին գնել եմ նվերներ Մարիամի, Շուշանի ու Արփիի համար. սպորտային կոշիկ՝ Մարիամին, պայուսակ` Շուշանին և նկարում պատկերված մնացածը՝ Արփիին: Շուշանի ու Արփիի նվերների ծախսը «իր վրա վերցրեց» Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, այնպես որ ես անձամբ Փարիզում գնել եմ մեկ զույգ սպորտային կոշիկ: Այսքանը։


Փարիզում իմ շոփինգի ընթացքում ինձ ուղեկցել են դեսպանը, դեսպանատան վարորդը և ինձ հետ մեկնած անվտանգության աշխատակիցները (անվտանգություն ապահովող անձանց խնդիրը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ):

 


Սիրում եմ բոլորիդ»: 


Նախ՝ նողկալի է կարդալ, թե Փաշինյան Նիկոլի կինը ընդամենը 300 եվրոյով է գնացել Փարիզ և ծախսել է ընդամենը 100-ը: Տեղին է հիշել, թե՝ какой моральный человек в Москву без денег приезжает, և դա՝ այն Փաշինյան Նիկոլի կինը, որը, խմբագիր եղած ժամանակ, 2000-18թթ., ըստ օպերատիվ տվյալների, 1000 դոլարից պակաս գումար չէր շորթում, էլ չեմ խոսում ռեժիմից ստացած բարիքների մասին (մասնավորապես, «Հայկական ժամանակի» ողջ տպաքանակը գնում էր նախագահականի հետ ասոցիացված «Պրես-ստենդ» ընկերությունը, անկախ վաճառքից, Փաշինյան Նիկոլն իր փողը ստանում էր): Երկրորդ՝ զարմանալի է, որ Փաշինյան Նիկոլն իր կնոջ հետ կարծում է, թե հայերը, անգամ զոմբիացած ՀՀ հպարտ քաղաքացիները, այնքան են ապուշացել, որ պիտի անվերապահորեն հավատան, թե Աննան Փարիզ էր մեկնել ընդամենը հաշված կոպեկներով և ծախսել էր ընդամենը դրանց մեկ երրորդը:


Այժմ` կրիմինալի մասին:


Փաշինյան Նիկոլի տիկինը գրում է, որ իր գնումների մի մասի դիմաց վճարել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանը: Սա օրենսդրությունը կաշառք է որակում, և գլխավոր դատախազը պետք է անպայման միջոցներ ձեռնարկի, քանզի երկրի ղեկավարի կամ նրա ընտանիքի անձնական ծախսերի ֆինանսավորումը ստորադաս պաշտոնյայի կողմից այլ կերպ չի կարող ընկալվել ողջ աշխարհում: Օրինակ, Միացյալ Նահանգների նախագահն իրավունք չունի 100 դոլարից թանկ նվեր ստանալ` նա պարտավոր է այն հանձնել պետությանը, հակառակ դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվի: Մի խոսքով, վաղը մենք պաշտոնապես կդիմենք ՀՀ գլխավոր դատախազ պրն Արթուր Դավթյանին և կխնդրենք օրենսդրության սահմաններում պատասխանատվության ենթարկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանին և Աննա Հակոբյանին:


Այժմ` հակապետականի մասին: Աննա Հակոբյանը գրում է, թե իր հետ են Փարիզ մեկնել անվտանգության աշխատակիցներ, իսկ իրեն Փարիզում ուղեկցել են դեսպանը, վարորդը և այլն: Հարց. մի՞թե Հայաստանի Հանրապետությունն այնքան հարուստ է, որ վարչապետի տիկնոջ 100 եվրո արժողությամբ շոփինգի համար Փարիզ է գործուղում անվտանգության սպաներին: Ի՞նչ է նստել մեզ վրա Աննա Հակոբյանի փարիզյան զբոսանքը: Ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե Աննա Հակոբյանի 100 եվրոն ուղարկեին դեսպանին, նա էլ իր ներդրումը ավելացներ դրան և այդ շոփինգը կատարեր: Թե՞ հարցն այստեղ էնքան շոփինգը չէր, որքան Փաշինյան Նիկոլի տիկնոջ, մեղմ ասած, աշխարհ տեսնելը: Չենք կարող ասել՝ կա՞ այստեղ օրենքի խախտում կամ քրեորեն հետապնդելի արարք, բայց ողջամտությունն ու բարոյականությունը հուշում են, որ սա պարզապես անելու բան չէ: Փաշինյան Նիկոլը պետք է գիտակցի, որ նրան ժամանակավոր տվել են ՀՀ իշխանությունը, այլ ոչ թե Հայաստանն ամբողջությամբ: Կարծում եմ, Ազգային ժողովում այս հարցը պիտի բարձրացվի ու բարձրաձայնվի: Հակառակ դեպքում Փաշինյան Նիկոլի տիկինը Փարիզը կդարձնի Իջևանի ճամփա, և դա մեզ վրա էժան չի նստի:


Ինչևէ, զզվելի է Նոր Հայաստանն իր բարքերով, լակոտակրատիայով, աղանդներով, միասեռականների դիմաց վառած կանաչ լույսով, ավանդական արժեքները պղծելով, լակոտ նախարարների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների ռուսատյացությամբ ու արևմտականությամբ...


Հետգրություն


Այնպիսի մանրուք դուրս մնաց տեքստից, ինչպիսին է տիկին Հակոբյանի կացության և ճանապարհածախսը, որն ամենևին էլ փոքր չէ: Ո՞նց կարող է Փաշինյան Նիկոլի տիկինը առնվազն 10 աստղանի հյուրանոցում չհանգրվանել: Եվ ո՞վ է վճարել այդ ծախսերը:

 






Դիտումների քանակ 124083


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Յուրի Վարդանյանի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Յուրի Վարդանյանի

Հուլիսի 30, 2019


Փաշինյան Նիկոլը չունեցավ տաղանդ ոչ սպորտում, ոչ գիտության մեջ, որ արվեստում: Սակայն փառքի և ռեկորդակիրության ծարավը նրան հանգիս...

Փաշինյան Նիկոլի հզորությունը զարմացնում է աշխարհին

Փաշինյան Նիկոլի հզորությունը զարմացնում է աշխարհին

Հուլիսի 26, 2019


Հինգերորդ ալիքում երեկ Ագնեսա Խամոյանի հյուրը Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Սևակ Թորոսյանն էր: Նա ֆրանսիացի իրավաբան է, լավ է տիրապե...

Վալերի Օսիպյան. Փաշինյանը խուլիգան է

Վալերի Օսիպյան. Փաշինյանը խուլիգան է

Հուլիսի 25, 2019


Narek Samsonyan-ը գրել է իր էջում. «Երեկ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «փողոց փակելը ԽՈՒԼԻ...

Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը

Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը

Հուլիսի 24, 2019


Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ գրում են զանազան բաներ աբաջյան գոհարի մարդու հերթական պատմական այցի մասին Միացյալ Նահանգներ: Ան...

Հայաստան. մի տրտնջացեք ձեր կառավարությունից, պարզապես փոխեք այն

Հայաստան. մի տրտնջացեք ձեր կառավարությունից, պարզապես փոխեք այն

Հուլիսի 22, 2019


Հայաստանում տեղի ունեցած պետական հեղաշրջումից (2018թ. ապրիլ-մայիս) հետո անցած 15 ամիսները ցույց տվեցին սթափ մտածող մարդկանց փոր...

Հայ-ամերիկյան հարաբերություններն ու Փաշինյան Նիկոլի երկրային առաքելությունը

Հայ-ամերիկյան հարաբերություններն ու Փաշինյան Նիկոլի երկրային առաքելությունը

Հուլիսի 22, 2019


Փաշինյան Նիկոլի կառավարությունն առաջինն է անկախ Հայաստանի պատմությունում, որը կարելի է անվերապահորեն համարել ԱՄՆ պետդեպարտամենտ...

Վենետիկի հանձնաժողովը կօգնի Փաշինյան Նիկոլին, իսկ ավելի շատ՝ հակահեղափոխությանը

Վենետիկի հանձնաժողովը կօգնի Փաշինյան Նիկոլին, իսկ ավելի շատ՝ հակահեղափոխությանը

Հուլիսի 19, 2019


Մեծ հաշվով, մեր՝ հակահեղափոխության հաղթանակի համար այսօր ձեռնտու են միայն Փաշինյան Նիկոլի գժություններն ու ապօրինությունները: Ո...

Լավ, բա ի՞նչ անի Փաշինյան Նիկոլը

Լավ, բա ի՞նչ անի Փաշինյան Նիկոլը

Հուլիսի 19, 2019


Փաշինյան Նիկոլն այս 14 ամիսների ընթացքում, նախ, հասավ իր քաղաքական կերպարի ընկալմանը հանրության կողմից, որն այսօր ուղղակի փոշմա...

Փաշինյան Նիկոլի զարմանալի ուղերձները

Փաշինյան Նիկոլի զարմանալի ուղերձները

Հուլիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլն երեկ հարցազրույց տվեց իր սիրելի «Ազատություն» ռադիոկայանին: Նա ասաց, որ մտադիր է իր իսկ կողմից հրահրած ճգնաժամը...

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Հուլիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլը հեղափոխությունից հետո մեծ պրոբլեմ ձեռք բերեց ի դեմս դատական համակարգի: Ժողովրդի վարչապետը տեսավ, որ ոչ բոլոր դա...

Փաշինյան Նիկոլը չստեց, բայց մի բան թաքցրեց

Փաշինյան Նիկոլը չստեց, բայց մի բան թաքցրեց

Հուլիսի 13, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր այցելել էր ինչ-որ մի գրանտակեր կազմակերպություն («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱ...

Փաշինյան Նիկոլն ուրիշ է՝ աշխատավարձ է բարձրացնում, որն իրականում պակասում է

Փաշինյան Նիկոլն ուրիշ է՝ աշխատավարձ է բարձրացնում, որն իրականում պակասում է

Հուլիսի 6, 2019


Ժողովրդի վարչապետն ու իրեն սպասարկող խայտառակ լրատվամիջոցները շատ են սիրում «մանիպուլյացիա» եզրույթը, հատկապես համասեռամոլ բաբա...

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Հուլիսի 6, 2019


Սկսելով կարդալ այս հոդվածը՝ ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է հարց տալ. ինչո՞ւ դրա հեղինակն արդեն երկար ժամանակ հրապարա...

Փաշինյան Նիկոլի նախընտրած սեքսի տոնի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի նախընտրած սեքսի տոնի կապակցությամբ

Հուլիսի 5, 2019


Այսօր Փաշինյան Նիկոլի սիրած տոնն է՝ Սահմանադրության օրը: Ժողովրդի վարչապետը շատ է սիրում այն, քանզի բոլորից շատ սեքս է ունեցել ...

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Հուլիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի մոտ նախագահ աշխատող Սարգսյան Արմենը հունիսի 30-ին Մինսկում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այսինքն,...

Փաշինյան Նիկոլի Հակոբյան Աննան դժգոհում է հայ մամուլից

Փաշինյան Նիկոլի Հակոբյան Աննան դժգոհում է հայ մամուլից

Հուլիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի Հակոբյան Աննան գնացել է Բեյրութ, մասնակցել է Հայ մամուլի համահայկական համագումարի բացմանը: Եվ ելույթ է ունեցել:...

Կոնստանտին Զատուլին. Ժողովրդի վարչապետն իրեն լավ չի պահում

Կոնստանտին Զատուլին. Ժողովրդի վարչապետն իրեն լավ չի պահում

Հունիսի 29, 2019


ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի վերջին հանդիպումները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա գործում ներգ...

Հայաստանը՝ Սաակաշվիլիի ճանապարհով

Հայաստանը՝ Սաակաշվիլիի ճանապարհով

Հունիսի 28, 2019


Մեկ ամիս առաջ, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ էր կայացրել կալանքից ազատելու Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Ք...

Տիտանների տարաձայնությունների պատճառը պուպուլիկն է

Տիտանների տարաձայնությունների պատճառը պուպուլիկն է

Հունիսի 28, 2019


Մամուլից տեղեկանում ենք, որ միքայելյան սասունը կատաղած է Փաշինյան Նիկոլի վրա և կարող է անգամ հրաժարվել մանդատից: Վազգեն Սարգսյա...

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Հունիսի 27, 2019


Ադրբեջանական մամուլի տեսությունը թույլ է տալիս ամրագրել, որ Բաքվում ավելի լավ են հասկանում ու ներկայացնում հայկական իրողություն...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ