Խայտառակություն առանց մեկնաբանության

Քրիստոնեությունն ԱՄՆ-ում վախեցնող ձևեր է ընդունել

Սեպտեմբերի 7, 2018
Քրիստոնեությունն ԱՄՆ-ում վախեցնող ձևեր է ընդունել

Վիկտորիա Նիկիֆորովա

 

«Մշակութային պատերազմը» տանուլ է տրված, սպիտակ քրիստոնյաները դուրս են մղվում, ծխականների թիվն անշեղորեն նվազում է։ Այսպիսին են ԱՄՆ-ի՝ արևմտյան աշխարհի երբեմնի ամենակրոնական երկրի ներկայիս իրողությունները։ Զարմանալի չէ, որ առկա բողոքականները և կաթոլիկները պատրաստվում են անցում կատարել քարանձավային դրության։ Նրանց հավատին արդեն փոխարինելու է գալիս շատ բանով դրան նման, բայց նոր ամերիկյան կյանքի բավական ահավոր գաղափարախոսությունը։


Դեռևս 1976թ. տասը ամերիկացուց ութը իրեն «սպիտակ քրիստոնյա» էր անվանում։ Անգամ տասը տարի առաջ «սպիտակ քրիստոնյաները» կազմում էին երկրի բնակչության կեսից ավելին։ Այսօր նրանք ընդամենը 43% են։ Սա ամենամեծ կրոնական փոքրամասնությունն է, և այնուամենայնիվ, փոքրամասնություն է։


Խոսքն այժմ միայն կրոնական անկման մասին չէ։ Միջին տարիքի ամերիկացիները նկատում են, թե որքան արագ է անհետանում իրենց երկրի գրական-գեղագիտական կանոնը, որքան են լղոզվում ավանդական վարքի նորմերը, ինչպես են վերանում կենցաղային մանրուքները՝ ազգի մշակութային կոդի անքակտելի մասը։


Դժվար է դարձել գործընկերների հետ դպրոցական կլասիկայից մեջբերումներ փոխանակելը, չէ՞ որ այդ ամբողջ կլասիկան գրված է «մեռած սպիտակ տղամարդկանց» կողմից և ուսանելու համար պարտադիր չէ բազմամշակութային հանրույթում։


Այսօր ԱՄՆ լուսավորյալ քաղաքացին արդեն չի կարող հենց այնպես «Շնորհավոր Սուրբ ծնունդ» ասել սուպերմարքեթի վաճառողին կամ անցորդին։ Բա որ այդ բանալ արտահայտությունը վիրավորի՞ ինչ-որ մեկին։


«Հուդայա-քրիստոնեական արժեքներին» ամենից արագ հրաժեշտ է տալիս երիտասարդությունը։ Քրիստոնեական ընտրությունը փոխարինվում է կամ աթեիզմով, կամ իսլամով՝ այս կրոնն ամենասրընթաց կերպով է սերտաճում նորընծա հավատավորներին։


Իհարկե, ապաքրիստոնեացումն առայժմ իսթեբլիշմենթին չի դիպել։ Իշխանության մարմիններն Ամերիկայում լցված են գործող քրիստոնյաներով, իսկ նախագահի յուրաքանչյուր թեկնածու պարտավոր է ազգի առջև վկայել առ Աստված իր ամուր հավատի մասին։ Գերագույն դատարանի կազմում՝ նրա պատմության ողջ ընթացքում, և ոչ մի աթեիստ չի եղել։ Աթեիստներ չկան նաև սենատում, իսկ կոնգրեսում՝ ընդամենը մեկն է՝ Արիզոնա նահանգի ներկայացուցիչ Քիրսթեն Սինեման։ Նա նաև կոնգրես ընտրված առաջին բացահայտ բիսեքսուալն է և հույս ունի շուտով սենատոր դառնալ՝ փոքր-ինչ «նոսրացնելով» նրանց շարքերը բողոքականներից ու կաթոլիկներից։


Միևնույն ժամանակ, իշխանությունում քրիստոնեության հենց այս հետևորդներն են պարադոքսալ կերպով պարտադրում ամերիկացի ժողովրդին այնպիսի օրենքներ, որոնք ակնհայտորեն չեն տեղավորվում ավանդական քրիստոնեական պատկերացումների մեջ։ Այդ նրանց աջակցությամբ են սեռական փոքրամասնությունները դատական հայցերով տառացիորեն ահաբեկում գեյ-ամուսնությունները սպասարկել հրաժարվող գործարարներին։ Այդ նրանց համաձայնությամբ է հայփ բարձրացվում տրանսգենդերների շուրջ և թխվում են սեքս-սկանդալներ հոգևոր անձանց մասնակցությամբ։


Այդ թվում այդ պատճառով են նաև շարքային ամերիկացի քրիստոնյաները՝ գյուղական նահանգի ֆունդամենտալիստներից մինչև մեծ քաղաքների լուսավորյալ ինտելեկտուալները, ընդունում, որ իրենց «մշակութային պատերազմներն» անհուսալիորեն տանուլ են տրված։ Սրա դեմ ճար չկա, անգամ ամենահայտնի և ազդեցիկ կրոնական քարոզիչները, որոնք լիքը մարզադաշտեր են հավաքում, ոչ մի շանս չունեն հաղթահարելու այն քարոզչությունը, որով բնակչությանը սնում են մաս-մեդիաներն ու Հոլիվուդը։


Այո, պահպանողական ավետարանչական բողոքականները բավական վճռական են արդի Սոդոմ-Գոմորի դեմ իրենց պայքարում։ Սակայն նրանց հաջողությունները նույնքան աննշան են, որքան և լիբերալ մեյնսթրիմային բողոքականներինը։ Երկուսի դեպքում էլ ժողովրդագրությունը ձախողակ է՝ երիտասարդությունը համատարած դուրս է գրվում քրիստոնեական շարքերից, իսկ միջին տարիքի հոտին հնձում է բարձր մահացությունը։


Զարմանալի չէ, որ հավատացյալների մի մասին այժմ քարոզում են լիակատար պարտվողականություն։ Կրոնի պատմաբան Ռոբերտ Ջոնսն իր 2016թ. «Սպիտակ քրիստոնեական Ամերիկայի վերջը» գրքում քրիստոնյաներին առաջարկում է ընդունել, որ բարոյականության մասին իրենց հասկացություններով նրանք բացարձակ ֆրիկներ (մոլագարներ) են թվում արդի հասարակության ֆոնին և, հետևաբար, իրենց պետք է համարեն մշակութային փոքրամասնություն, հակամշակութային։ Մանավանդ որ պարտության հետ հաշտվելը լիովին քրիստոնեական է, չէ՞ որ եկեղեցին սկզբից ևեթ հալածյալ էր։


Արդի հալածյալների կարգավիճակում էլ հավատացյալներին առաջարկվում է լռվել-մնալ։ Շրջապատողների ծաղրուծանակը նրանց կենսակերպի, հավատի ու սրբությունների հանդեպ կցվում է։


Այսքան մազոխիստական միտումը վայրի կթվար ցանկացած այլ համաշխարհային կրոնի պարագայում։ Հետաքրքիր է, թե ինչ կասեին հեղինակի մասին, եթե նա հուդայականներին առաջարկեր ընդունել իրենց «մարգինալությունն այն հիման վրա, որ նրանց հավատը դարեր շարունակ ենթարկվել է հալածանքների։


«Քրիստոնեություն 2.0»-ի մյուս տարբերակը գետտոյացումն է։ Նրա ջատագովը դարձավ նշանավոր կրոնական բլոգեր և լրագրող Ռոդ Դրեերը՝ «Բենեդիկտոսի օպցիան. քրիստոնյաների ռազմավարությունը հետքրիստոնեական ազգի ժամանակ» բեսթսելերի հեղինակը։ Գրքի անվանման մեջ հիշատակված է VI դարի սուրբ Բենեդիկտոս Նուսիացին, որին այնքան դուր չէր եկել ապրել այլասերված Հռոմում, որ մի խումբ հետևորդներով հեռացել էր այնտեղից և հիմնել պատմության մեջ առաջին քրիստոնեական վանական օրդենը։


Դրեերը բարդ կրոնական կենսագրություն ունի։ Նա դաստիարակվել է մեթոդիստական հավատով, բայց երիտասարդ տարիքում հարել է կաթոլիկությանը։ Անդադար սկանդալներից և հոգևորականներին պեդոֆիլիայի մեջ մեղադրանքներից ընկճված՝ նա թողել է կաթոլիկությունը և 2006թ. ուղղափառություն ընդունել։ Այսօր նա ամերիկացիներին առաջարկում է օգտվել «Բենեդիկտոսի օպցիայից»՝ հեռանալ մեծ քաղաքներից և ստեղծել արդի վանքերի նման մի բան։ Դրանք կարող են լինել բնակելի համալիրներ կամ քոթեջներով գյուղակներ՝ բնակեցված հավատացյալ ընտանիքներով։ Դրանք կունենան իրենց եկեղեցիները, իրենց դպրոցները, ենթակառուցվածքները, իսկ երեխաների դաստիարակությունն ու կրթությունը կարելի է դնել վերահսկողության տակ՝ նրանց ազատելով «հանդուրժողականության դասերից» և նման բաներից։


Նման համայնքներ արդեն գոյություն ունեն։ Սովորաբար դրանք քոթեջային գյուղակներ են, որտեղ ապրում են միջին դասի ներկայացուցիչներ։ Կան կաթոլիկների բնակատեղիներ, նման բնակատեղիներ ունեն նաև բողոքականները։ Դրեերը շրջում է դրանցում և պատմում դրանց մասին իր բլոգում։ Այդ պատմությունները երկակի տպավորություն են թողնում։


Մի կողմից՝ հարգանք է առաջացնում մարդկանց համարձակությունը, ովքեր որոշել են այդքան արմատականորեն փոխել իրենց կենսակերպն ու նվիրվել հավատին։ Մյուս կողմից՝ այս կամավոր գետտոյացումը բացահայտ դեպրեսիվ է երևում։ Տպավորություն է ստեղծվում, թե ներկա կյանքը տառացիորեն մայթեզր է շպրտել հարյուր հազարավոր խելացի և հաջողակ մարդկանց, իսկ նրանք անգամ չեն փորձում պայքարել դրա դեմ։


Դրեերի սիրելի մետաֆորն է՝ ջրհեղեղ և տապան։ Նա արդի մաս-մշակույթը համեմատում է ջրհեղեղի հետ, որին անհնար է դիմակայել։ Իսկ հավատացյալների պարտքն է, ըստ նրա, հարմարավետ տապաններ կառուցել, որոնցում կկարողանան թաքնվել արդիականությունից։ Այս ամենը բացահայտ հիշեցնում է «դուրս մղվածների»՝ «выживальщик»-ների գաղափարախոսությունը, որի տարբեր ձևերն ավելի են տարածվում ԱՄՆ-ում։


Հարյուրամյակների ընթացքում քրիստոնեությունն ամերիկյան սոցիումի կազմավորման հզորագույն գործիք է եղել։ Նրա օգնությամբ են սպիտակ բողոքականները կառուցել Ամերիկայի Միացյալ Նահանգները այնպիսին, ինչպիսին մենք այն գիտենք։


Չնայած քրիստոնեական հավատի տեսանելի անկմանը՝ այդ գրվանի տակ մնացած, սերնդեսերունդ փոխանցվող հավատը չի կարող հենց այնպես «ավազի տակ անցնել»։ Ցայժմ այն իրենով է համակում Միացյալ Նահանգների տառացիորեն ողջ կյանքը, բայց ինչ-որ այլասերված ձևերով։ Եվ առաջվա նման նրա գլխավոր գործառույթներն են համարվում հասարակության շերտատումն ավելի ու պակաս բարեպաշտների, հերետիկոսներին հալածելն ու դաժան վհուկաորսը։


Հարասմենթի հետ կապված սկանդալները Հոլիվուդում չափից ավելի շատ են հիշեցնում սալեմյան վհուկների մասին սյուժեն։ Նույն զանգվածային հիստերիան, նույն անմեղին մեղավորից ջոկելը, «հերետիկոսների» նույն ցուցադրական հանրային մահապատիժը։


Կրոնական շիկացումն զգացվում է նորագույն ժամանակաշրջանի բոլոր քաղաքական հիստերիկաներում՝ հակաթրամփյան կամպանիայից մինչև «ռուսական միջամտության» հետ կապված պատմությունը։ ԱՄՆ-ում տիպիկ աղանդի է վերածվել նաև «լիբերալ» քաղաքականությունն իր թշնամիների փնտրտուքով, զանգվածային փսիխոզներով ու կասկածողների և «անհարմարների» ցուցադրական բոյկոտով։


Այնպիսի տպավորություն է, որ էներգիան ու կրոնական ավյունը, որ ամերիկացիները երբևէ ներդրել են իրենց հասարակությունը ստեղծելու մեջ, հիմա գործում են այն քայքայելու ուղղությամբ։

 

Աղբյուրը՝ ВЗГЛЯД 

 






Դիտումների քանակ 20007


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Stratfor-ի կանխատեսումը հատուկ հայրենի իդիոտների և այլ կեղտի համար

Stratfor-ի կանխատեսումը հատուկ հայրենի իդիոտների և այլ կեղտի համար

Նոյեմբերի 20, 2018


Հայաստանին դժվար ժամանակներ են սպասվում արտաքին քաղաքականությունում։ Թե ինչպես դրանից գլուխ կհանի Նիկոլ Փաշինյանի կառավարությու...

Բոլթոնը Փաշինյան Նիկոլին հանձնարարել է հանձնել Ղարաբաղը

Բոլթոնը Փաշինյան Նիկոլին հանձնարարել է հանձնել Ղարաբաղը

Հոկտեմբերի 25, 2018


«Եթե ընտրությունների արդյունքներով Փաշինյանը և նրա քաղաքական թիմը մեծ մանդատ ստանան, դա լավ հնարավորություն կլինի կարգավորման (...

Բոլթոնը դաս է տվել Փաշինյան Նիկոլին

Բոլթոնը դաս է տվել Փաշինյան Նիկոլին

Հոկտեմբերի 25, 2018


Երևան է ժամանել Ջոն Բոլթոնը` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականը: Սա շատ ազդեցիք դեմք է Ամերիկայում, Թրամփի վար...

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

Ապրիլի 18, 2018


Երկու գերտերությունները` Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, արձագանքել են Հայաստանում կատարվող դեպքերին: Մոսկվան ասել է, որ Կրեմ...

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ապրիլի 13, 2018


Տեղեկացվում է, որ Դոնալդ Թրամփի անկապ խոսքի 20-րդ րոպեին, երբ ասում էր, թե որը պետք է լինի հաջորդ քայլը Սիրիայում, ամերիկացի գ...

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Մարտի 22, 2018


Երկրագնդում ավելի մեծ սպառնալիք չկա, քան Վաշինգտոնն է։ Երկիր մոլորակի վրա կյանքը ոչնչացնելու Վաշինգտոնի վճռականության զսպումը ա...

Ամերիկան սեռափոխվում է

Ամերիկան սեռափոխվում է

Մարտի 5, 2018


Ամերիկյան լրատվամիջոցները հաճույքով շեփորում են իրենց երկրում ազատության նոր ձեռքբերումների մասին: Տեղեկացվում է, որ ԱՄՆ Դելավե...

Այդ ինչպե՞ս են որոնում, որ չեն գտնում

Այդ ինչպե՞ս են որոնում, որ չեն գտնում

Մարտի 2, 2018


Հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի, նույն ինքը` Դիանա Գրիգորյանի պատմության մասին արդեն շատերն են տեղյակ: Շուրջ մեկ ամիս առաջ ԱՄՆ ա...

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Փետրվարի 27, 2018


Երբ փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալ...

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

Փետրվարի 17, 2018


ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը հրապարակեց իր հերթական զեկույցը, և այնտեղ խոսվում է նաև հայ-ադրբեջանական ռազմա...

Անբարոյականություն ամերիկյան ձևով

Անբարոյականություն ամերիկյան ձևով

Հունվարի 30, 2018


Շատերն արդարացիորեն կարծում են, որ անբարոյականությունն անբարոյականություն է, որտեղ էլ որ այն լինի, ինչպես որ տուզն է տուզ նաև Ա...

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Հունվարի 14, 2018


Թրամփը դժգոհ է եղել նրանց սարքած ալիքից և տրտնջացել, որ այն «ձանձրալի է», քանի որ «գորիլաները չեն կռվում»։ Աշխատակիցները կտրել-...

Ծախու և չծախվող Հայաստան

Ծախու և չծախվող Հայաստան

Դեկտեմբերի 22, 2017


Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև ընդունեց, որով մերժեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը: Բա...

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Դեկտեմբերի 22, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի միակ ու անբաժանելի մայրաքաղաքը՝ դրանով իսկ հերթական անգամ անարգելով միջազգ...

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Նոյեմբերի 18, 2017


Նկատենք, որ ԱՄՆ կոնգրեսը այդպես էլ չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որն անվիճելի պատմական փաստ է, բայց, ահա, ...

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

Սեպտեմբերի 24, 2017


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայում գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող տարածքների աերոլուսան...

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Սեպտեմբերի 7, 2017


Ռուսական քաղաքականությունն ԱՄՆ-ի հանդեպ այսօր հենվում է մի հետաքրքիր գծի վրա, որն ինքը՝ Պուտինն անգամ չի փորձում թաքցնել։ Այն մ...

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

Հուլիսի 31, 2017


Կատարվե՛ց։ Ամերիկյան իսթեբլիշմենթը հասավ իր ուզածին՝ մի կրակոցով խփեց և՛ իր նախագահին, և՛ Ռուսաստանի առաջնորդին (ինչպես իրեն է ...

Ամերիկյան եսակենտրոնության և եսասիրության արդեն անտեղի դրսևորումների առիթով

Ամերիկյան եսակենտրոնության և եսասիրության արդեն անտեղի դրսևորումների առիթով

Հունիսի 17, 2017


Ռուսաստանյան օդադիեզերական ուժերի կողմից պրն ալ-Բաղդադիի (որը խալիֆ էր աշխատում այսպես կոչված «Իսլամական պետությունում») վերացո...

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Նոյեմբերի 16, 2016


Ինչպես տեսնում ենք, ավելի «սուրբծննդյան» և մարդասիրական բան ահաբեկչական ինտերնացիոնալի համար Վաշինգտոնում մտածել չեն կարողացել։...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ