Ազգային խայտառակություն

Փաշինյան Նիկոլի արդարադատությունն անտանելի է դառնում

Սեպտեմբերի 6, 2018
Փաշինյան Նիկոլի արդարադատությունն անտանելի է դառնում

Արտյոմ Խաչատրյան

 

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը երեկ «Կենտրոն» հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանի հյուրն էր: Բնականաբար, խոսում էին Քոչարյանի քրեական հետապնդման մասին: Ի թիվս շատ բաների, Ալումյանը մի ապշեցուցիչ, զարհուրելի բան ասաց, որը նախադեպ չի ունեցել անկախ Հայաստանի կեղծարարությունների շտեմարանում: Խոսքը Քոչարյանի անձնագիրը չվերադարձնելու մասին է: ՀՔԾ անկախ քննիչը, որն այսօր ոչխարի պես կատարում է վերադասի հրահանգը` չմտածելով, որ վաղն իրեն, բացի քրեականից, նաև այլ կարգի պատասխանատվության կենթարկեն, իր որոշումը հիմնավորել է նրանով, որ կա քրեական գործ, կա մեղադրյալ, և նա իրավունք ունի պահել անձնագիրը: Նրա տանձին ընդհանրապես չի եղել Վերաքննիչ դատարանի որոշումն առ այն, որ Քոչարյանն անձեռնմխելիություն ունի և, հետևաբար, ենթակա չէ քրեական հետապնդման, նաև այն, որ Քոչարյանի հանդեպ խափանման միջոց պարզապես չկա: Ավելին, այս ապագա դժբախտ ոչխարը նաև անտեսել է Սահմանադրական դատարանի որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչվել կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիր պահելու օրենքի դրույթը: Փաստորեն, Սորոսի նշանակած կադրի ղեկավարած հիմնարկի քննիչն իրեն վերապահում է նաև սահմանադրության մեկնաբանության գործառույթներ, ինչն արդեն որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում:


Այն, որ Քոչարյանի գործն անկախ Հայաստանի ամենալկտի քաղաքական հետապնդումն է, կասկածից վեր է: Բայց նողկանք է առաջացնում Փաշինյան Նիկոլի և լակոտակրատիայի այլ դեմքերի լկտիաբար սուտ խոսելը: Սրանք այնպիսի միամիտ դեմքով են ասում, թե ընդհանրապես չեն միջամտում դատարանների և քննչական մարմինների աշխատանքին, որ կարելի է ապշել մարդկային լկտիության անսահմանափակության վրա: Ալբերտ Էյնշտեյնն ասում էր, թե աշխարհում կա երկու անվերջություն` տիեզերքը և մարդկային տգիտությունը: Թեպետ Էյնշտեյնը որոշակի կասկածներ ուներ առաջինի անվերջության վերաբերյալ… Այսօր կարելի է ասել, որ կա և երրորդ անվերջությունը՝ մարդկային լկտիությունը, որի դրսևորումներն ամեն օր ցնցում են նոր Հայաստանը։


Փաստորեն, ստացվում է, որ մի շարք դատավորներ ու քննիչներ ընկել են իրենց հետևից, բանուգործը թողած՝ մտածում են, թե էլ ինչ ահաբեկիչ ազատեն, էլ ոնց անեն, որ Քոչարյանին փակեն, էլ ինչ ձև կա Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամներին պատժելու, էլ ինչ անեն, որ սահմանադրությունը պղծեն: Եվ նրանց չի հետաքրքրում, որ վաղը բազմակողմանի պատասխանատվության առջև են կանգնելու: Բա սա հավատալու բա՞ն է:


Գիտենք, որ Փաշինյան Նիկոլն իր հպարտ հպատակներին էշի տեղ է դրել, նրա համար հրապարակում գոռացող ցանկացած մեկը ոչ այլ ինչ է, եթե ոչ էշ կամ գոնե ոչխար: Բայց Հայաստանում, բացի ՀՀ հպարտ քաղաքացիներից, կան նաև նորմալ մարդիկ, որոնց համար Փաշինյան Նիկոլի արդարադատությունն այլևս սրտխառնոց է առաջացնում, իսկ այս երկրում ապրելը դարձնում անտանելի:


Տեսնենք, թե դեռ որքան կքայքայի մեզ Փաշինյան Նիկոլը, և ինչ եղանակով ենք մենք սրանից փրկվելու:


Հետգրություն


Դեռ չենք խոսում հարցի բարոյական կողմի մասին. Քոչարյանը, հավանաբար, հիվանդ է, եթե տարեկան երկու անգամ զննման է գնում: Իսկ հիվանդ մարդուն զրկել բժշկական օգնություն ստանալուց, այն էլ՝ ապօրինաբար, խախտելով օրենքի բոլոր նորմերը, նշանակում է՝ լինել աշխարհի ամենաանբարոյական մարդկանցից ծնունդ առած կենդանի: Այլ կարծիք այստեղ լինել չի կարող, այլ կարծիք կարող են ունենալ ՀՀ հպարտ և մյուս բոլոր տավար քաղաքացիները...

 






Դիտումների քանակ 98417


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նազարբաևի նամակն ու նիկոլականների խանդը

Նազարբաևի նամակն ու նիկոլականների խանդը

Ապրիլի 15, 2019


Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով տեղեկացրել է ՀՀ երկրորդ նա...

Քոչարյանը կխոչընդոտի քննությանը, եթե հայտնվի ազատության մեջ

Քոչարյանը կխոչընդոտի քննությանը, եթե հայտնվի ազատության մեջ

Ապրիլի 11, 2019


Այս որոշման ապօրինության վերաբերյալ կարելի է միայն մեկ փաստարկ բերել: Դատարանի փաստարկը այն է, որ Քոչարյանը, մնալով ազատության ...

Հայոց պետականության հիմքերի խափանումը մտել է եզրափակիչ փուլ

Հայոց պետականության հիմքերի խափանումը մտել է եզրափակիչ փուլ

Մարտի 30, 2019


Եթե Հայաստանում խափանարար կազմակերպությունների գործունեության օպերատիվ և կոշտ կասեցման միջոցներ չձեռնարկվեն, մեր «արևմտյան բարի...

Գործը հասավ 1998-ի ընտրություններին

Գործը հասավ 1998-ի ընտրություններին

Մարտի 26, 2019


Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ն հիմա էլ ուզում է զբաղվել 1998թ. նախագահական ընտրություններով: Այդ թեման թարմացրեց Շիրխանյան Վահանի բաց նա...

Վերջացնում ենք Շիրխանյան Վահանի նամակի ընթերցումը

Վերջացնում ենք Շիրխանյան Վահանի նամակի ընթերցումը

Մարտի 25, 2019


Սպարապետ Վազգենի «շեստյորկա» Շիրխանյան Վահանի բաց նամակը Ռոբերտ Քոչարյանին աղմուկ առաջացրեց երկրում, այն մեկնաբանում են, քննարկ...

Ի՞նչ ճանապարհով են ՀՀ դատավորների խելքները գլուխներին հասնում

Ի՞նչ ճանապարհով են ՀՀ դատավորների խելքները գլուխներին հասնում

Մարտի 18, 2019


Գաղտնիքը Փաշինյան Նիկոլի՝ դատավորներին խելքները գլուխները հավաքել պարտադրելու մեջ է, հավանաբար, դա նա անում է դատավորների քամակ...

Երկու նվեր՝ մեկը մյուսից լավ

Երկու նվեր՝ մեկը մյուսից լավ

Մարտի 15, 2019


Նոր Հայաստանի անկախ դատարաններն այսօր ևս երկու անկախ որոշում կայացրեցին, երկուսն էլ՝ Փաշինյան Նիկոլի սրտով: Դատավոր Արմեն Բեկթա...

Սորոսի դուքանը բարձրացնում է խաղադրույքները

Սորոսի դուքանը բարձրացնում է խաղադրույքները

Փետրվարի 12, 2019


Ջորջ Սորոսի հայաստանյան գրասենյակներից մեկը` ՀՔԾ անունով, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել: Բացի ...

Ողորմի տանք մոտակա ապագայի զոհերի անցավորած կողքի մեռելներին

Ողորմի տանք մոտակա ապագայի զոհերի անցավորած կողքի մեռելներին

Փետրվարի 9, 2019


Հայտնի փաստաբան Հայկ Ալումյանը, որն այժմ իրականացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը, հարցազրույցում անդրադարձել երկրի դատա...

Ռոբերտ Քոչարյանի խայտառակ ողբերգությունը

Ռոբերտ Քոչարյանի խայտառակ ողբերգությունը

Փետրվարի 7, 2019


1944թ. դեկտեմբերի 14-ին լեգենդար Նելսոն Ստեփանյանն իր վերջին թռիչքը կատարեց. նրա օդանավը հավասար օդային պայքարում խփվեց և ընկավ...

Դատախազ Վահագնը Քոչարյանին խառնել է Փաշինյանի հետ

Դատախազ Վահագնը Քոչարյանին խառնել է Փաշինյանի հետ

Փետրվարի 7, 2019


Այն, որ Հայաստանի դատախազները հիմնականում զուրկ են բարոյականությունից, կարող են ցանկացած իրավական հարց գլխիվայր շրջել և նենգափո...

Դատական համակարգը դառնում է կրկես

Դատական համակարգը դառնում է կրկես

Փետրվարի 7, 2019


ՀՀ անկախ դատական համակարգն այսօր գրանցեց խայտառակության ևս մեկ ռեկորդ` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ: Փաշին...

Մասնավոր Քոչարյանն ու ունիվերսալ բարսեղյան լևոնը

Մասնավոր Քոչարյանն ու ունիվերսալ բարսեղյան լևոնը

Հունվարի 29, 2019


Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Սրան ընդունել են նախագա...

Սև թուղթ` Ռոբերտ Քոչարյանից

Սև թուղթ` Ռոբերտ Քոչարյանից

Հունվարի 25, 2019


Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից ուղերձով դիմել է իր համակիրներին: Ասել է այն, ինչ մենք ասում ենք ամիսներ շարունակ, այն է` Փաշինյա...

Արդարադատություն հայ-ուկրաինական ձևով

Արդարադատություն հայ-ուկրաինական ձևով

Հունվարի 25, 2019


Կիևի շրջաններից մեկի անկախ դատարանը երեկ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին դատապարտել է 13 տարվա ազատազրկման պետակա...

Հայաստանի դատավորներն ու քննիչները վախ չունեն

Հայաստանի դատավորներն ու քննիչները վախ չունեն

Հունվարի 18, 2019


Այսօր՝ հունվարի 18-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը որոշում կայացրեց բավարարել ՀՀ հատո...

Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին

Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին

Դեկտեմբերի 11, 2018


Ընդհանրապես, մարդուն, նրա էությունը, կերպարը, քաղաքական հայացքներն ու մտադրությունները բոլորից լավ բնութագրում են նրա ընկերներն...

Ռոբերտ Քոչարյանի երկրորդ կալանքի խորհրդավոր հետևանքների վերաբերյալ

Ռոբերտ Քոչարյանի երկրորդ կալանքի խորհրդավոր հետևանքների վերաբերյալ

Դեկտեմբերի 8, 2018


Ռոբերտ Քոչարյանի երկրորդ ապօրինի կալանքը Հայաստանում շուխուռ չգցեց: Կարծես հավի ճուտ են կալանավորել, ոչ թե երկրի պաշտոնաթող նախ...

Երբ Պուտինին տանձի տեղ չեն դնում, դրամատիզմ է ավելանում կյանքում

Երբ Պուտինին տանձի տեղ չեն դնում, դրամատիզմ է ավելանում կյանքում

Դեկտեմբերի 7, 2018


Փաշինյան Նիկոլն այսօր Presto տեմպ հաղորդեց իր կործանման պրոցեսին, ավելացրեց իր կործանման օպերացիայի մասնակիցների թիվը, ընդ որու...

Ինչո՞ւ Քոչարյանն անձնագիր չունի

Ինչո՞ւ Քոչարյանն անձնագիր չունի

Հոկտեմբերի 30, 2018


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական պարբերականին: «Կարծում եմ, որ հայկական կողմը պետք է Ղարաբաղի վերաբ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ