Տիեզերական խայտառակություն

Փաշինյանի էմիսարի հատուկ առաքելությունն Ադրբեջանում

Սեպտեմբերի 6, 2018
Փաշինյանի էմիսարի հատուկ առաքելությունն Ադրբեջանում

Փաշին Նիկոլյան

 

Մի արևմտամետ գրանտակեր կա, իր գոյությամբ պղտորում է Հայաստանի էկոլոգիան, սրա անունը գեորգի վանյան է: Սա արթուր սաքունցի ու բարսեղյան լևոնի կարգի մի խայտառակություն է, խելքն ու իտքը ադրբեջանական ֆիլմերի փառատոն կամ այդ կարգի այլ գրանտային ծրագիր իրականացնելն է: Այս ամռանը սա գնացել էր Ադրբեջան` խաղարարար առաքելությամբ, իր ադրբեջանցի գործընկեր Զարդուշտ Ալիզադեի լրջագույն բանակցություններ է անցկացրել և համատեղ հայտարարություն տարածել: Ստորև ներկայացնում ենք սրանց հայտարարության տեքստը, հետո կարտահայտենք մեր կարծիքը:

 

ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԻՐԵՆՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

 

Հարավային Կովկասի հակամարտող երկու պետություններում առաջին անգամ իշխանություն է եկել մի կառավարություն, որի մասին կարելի է ասել, որ այդ հակամարտության ծնունդ չէ։ Մենք սա համարում ենք խաղաղության հուսադրող հնարավորություն։ Մեզ՝ ադրբեջանցուն և հայիս, խաղաղարարությունն է ծանոթացրել և ընկերացրել. սկսել ենք միասին մտածել։ Անհերքելի փաստ է, որ Եվրոպայի իրական անվտանգությունն ապահովվեց այն ժամանակ, որ աշխարհամասի երկրները մի կողմ դրեցին իրենց տարաձայնությունները և քաղաքական ու տնտեսական միության շրջանակում սկսեցին սերտորեն համագործակցել։ Երբ սոցիալ-տնտեսական համագործակցության հարցերն առաջին պլան եկան, հակամարտությունները նահանջեցին, կորցրին արդիականությունը։ Համաշխարհային փորձն ապացուցում է՝ այն երկրները, որոնք իրենց հակամարտությունների խաղաղ, փոխադարձ հետաքրքրությունների պահպանմամբ՝ փոխզիջումային լուծումներ են գտնում, ոչ միայն իրենց անվտանգությունը, այլև իրենց համակողմանի զարգացման պայմաններն են ավելի հիմնավոր և ամուր պահպանում։ Հայ և ադրբեջանցի ժողովուրդների համար ղարաբաղյան հակամարտության կործանարար հետևանքների մասին հիշեցնելն ավելորդ է։ Դրանք արտացոլվել են մեր տարածաշրջանի յուրաքանչյուր բնակչի ճակատագրում։ Սակայն ուզում ենք, որ նախևառաջ՝ մեր հասարակությունները ղարաբաղյան հակամարտության մի բացասական հետևանքից ազատվեն՝ այն համոզումից, որ մեր ժողովուրդների միջև փոխվստահության հաստատումն անհնար է, որ հայը չի կարող վստահել ադրբեջանցուն, և որ ադրբեջանցին չի կարող վստահել հային։ Դա ճիշտ չէ. հավատացեք մեր փորձին, և իհարկե, հազարավոր այլ մարդկանց փորձի։ Մենք կոչով դիմում ենք մեր հասարակություններին՝ սկսենք լայնորեն քննարկել մեր տարածաշրջանում հաստատելի խաղաղության բնութագրիչները (պարամետրերը)։ Եվրոպայում կան հաջող և արդյունավետ օրինակներ, որոնք կարող ենք հիմքում դնել և միասին մշակել մեր «Խաղաղ կարգավորման ղարաբաղյան մոդելը»։ Եթե մեր հասարակություններն սկսեն լուրջ և մանրամասն քննարկել, նախագծել այն աշխարհակարգը, որ ցանկալի է մեզ և մեր երեխաների համար, «մինչև վերջին զինվորն ու վերջին փամփուշտը» դիմակայության ստոր կոչերը կդադարեն հասարակական քննարկումների լեյտմոտիվ լինելուց։ Եթե մենք սպառազինության մրցավազքի վրա ահռելի միջոցներ չվատնենք և այդ միջոցներն ուղղենք խաղաղություն փնտրելուն, հայ և ադրբեջանական հասարակությունների փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման ավանդույթների վերականգնմանը, համագործակցության պայմաններում մեզ համար միասին ավելի հեշտ կլինի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելը։ Համատեղ աշխատանքը վստահություն կբերի, վստահությունը կծնի անվտանգություն։ Մեզ պետք են ոչ թե տանկեր, հրթիռներ ու ինքնաթիռներ, այլ պարզ մարդկային վստահություն։ Ահա հակամարտության, իսկ դրա հետ՝ նաև մեր երկրների անվտանգության խնդրի պարզ լուծումը։

 

Զարդուշտ Ալիզադե – [email protected]

Գեորգի Վանյան – [email protected]

 

Ի՞նչ կարելի է ասել այս խայտառակության մասին: Նախ, բոլոր տառաճանաչ հայերը պետք է գիտակցեն մի չափազանց կարևոր հանգամանք, այն է` հայերն ադրբեջանցիներից բան չունեն ուզելու, ինչ պետք էր հայերին` վերցրել են: Ադրբեջանցիներին է հայերից բան պետք: Ըստ այդմ, եթե մենք որևէ պահանջ չունենք հարևան երկրի հանդեպ, ապա ո՞րն է այսօրինակ ջղաձգումների իմաստը: Իմաստ չկա, կա նպատակ` տարածքներ վերադարձնել Ադրբեջանին, ինչը կործանիչ է հայերի, բայց երջանկություն է ադրբեջանցիների համար: Այսինքն, վանյանների ու սաքունցների ու նրանց քավոր Փաշինյան Նիկոլի նպատակը հայերին պարտության մատնելն է այս հակամարտությունում` խաղաղություն և համագործակցություն հաստատելու ռոմանտիկ բառերի շղարշի տակ:

 

Հայտարարության տակ գեորգի վանյանն իր հասցեն գրել է, առաջարկում եմ նորմալ մարդկանց սրան մի քանի տող գրել, բացատրել, թե ինչ են նրանք տածում սրա գերդաստանի և բարոյական կերպարի մասին...






Դիտումների քանակ 28501


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Կրոնի պատմություն» առարկան պիտի հանվի դպրոցներից». որոշել է բարսեղյան լևոնը

«Կրոնի պատմություն» առարկան պիտի հանվի դպրոցներից». որոշել է բարսեղյան լևոնը

Սեպտեմբերի 17, 2018


Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ լևոն բարսեղյանը, որը հայտնի է որպես սրբապիղծ (սեքս է ունեցել հարսի` զավակի կնո...

Սերը և սեքսը որպես Նոր Հայաստանի կադրային փաստարկ

Սերը և սեքսը որպես Նոր Հայաստանի կադրային փաստարկ

Սեպտեմբերի 9, 2018


Նոր Հայաստանում գրեթե վերացրել են խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պաշտոնների նշանակելը: Այժմ այլ սկզբունք է գործում` պաշտոններ բ...

Խայտառակ դիմանկարներ. բարսեղյան լևոն` Փաշինյան Նիկոլի հոգեհարազատ զինվոր

Խայտառակ դիմանկարներ. բարսեղյան լևոն` Փաշինյան Նիկոլի հոգեհարազատ զինվոր

Սեպտեմբերի 2, 2018


Ամեն ինչ սկսվեց 1966թ. ամռանը, երբ մի լենինականցի ընտանիք, Բարսեղյան ազգանվամբ, որոշեց հրաժարվել աբորտի գաղափարից, և 1967-ի հու...

Հայաստանը գնում է ստրկատիրության

Հայաստանը գնում է ստրկատիրության

Հուլիսի 30, 2018


«Walk Free Foundation» հասարակական կազմակերպությունը հրապարակել է զեկույց, ըստ որի՝ Հայաստանում 16 հազար ստրուկ կա: Հայաստանում...

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

Սաքունցի սիրտը արյուն է ուզում

Սաքունցի սիրտը արյուն է ուզում

Ապրիլի 17, 2018


Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում մթնոլորտը շիկացած է, շատերին է մտահոգում այն հեռանկարը, որ ինչ-որ մեկի անխոհեմ ար...

Բա Սաքունցին ո՞վ փող կտա

Բա Սաքունցին ո՞վ փող կտա

Փետրվարի 12, 2018


Արդարադատության նախարարությունը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջ...

Ալամ աշխարհի հերոս Սաքունցը

Ալամ աշխարհի հերոս Սաքունցը

Փետրվարի 2, 2018


Հայաստանի հերոս ով ասես կարող է դառնալ: Իսկ դուք կարո՞ղ էլ լինել Կովկասի հերոս: Չեք կարող: Բայց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլե...

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Դեկտեմբերի 3, 2017


Զարմացնում են հայերի գթասրտությունը, բարեգործության վերաբերյալ նրանց ունեցած պատկերացումը, խիղճը, մի խոսքով` հայերի խելքը: Ոմն ...

Օրենք աման լվալու մասին

Օրենք աման լվալու մասին

Հոկտեմբերի 19, 2017


Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ընդունման կողմնակիցներն այս օրերին տարատեսակ միջոցներով փորձում են ապացուցել իրենց իրավ...

Սաքունցը պատանդ է վերցնում Գոռի հարազատներին

Սաքունցը պատանդ է վերցնում Գոռի հարազատներին

Սեպտեմբերի 4, 2017


Երբ Երևանի բիլիարդանոցներից մեկում օրեր առաջ նշանառուն գնդակահարեց պատանդ պահող հանցագործին, դրանից հետո հրապարակվեցին վերջինիս...

ՀԿ-նե՞ր, թե՞ օտարերկրյա գործակալներ

ՀԿ-նե՞ր, թե՞ օտարերկրյա գործակալներ

Հուլիսի 29, 2017


Ոչ ոք չի կարող անսխալ ասել, թե Հայաստանում քանի հասարակական կազմակերպություն կա: Նույնիսկ արդարադատության նախարարությունը: Դրան...

Ինչո՞ւ սպանել Սաքունցին

Ինչո՞ւ սպանել Սաքունցին

Հունիսի 6, 2017


Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ահազանգել է այն մասին, որ իրեն ցանկանում են սպանել: Սպանողն էլ թաքուն մեկը չէ, վարձու մարդասպան չէ...

Սոված Խզմալյանը վտանգավոր է

Սոված Խզմալյանը վտանգավոր է

Մայիսի 1, 2017


«Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար Տիգրան Խզմալյանը հերթական անգամ միջազգային ծավալների դավադրություն է բացահայտել:...

Իսրայելից սովորելու շատ բան կա

Իսրայելից սովորելու շատ բան կա

Ապրիլի 28, 2017


Իսրայելը շարունակում է օրինակելի երկիր մնալ բազում երկրների համար, հատկապես Հայաստանի: Այսպես, նախանձելի է Իսրայելի վարչապետ Բե...

Գրանտակերը նաև գող է

Գրանտակերը նաև գող է

Ապրիլի 27, 2017


Արևմուտքից դրամաշնորհներ ստացող և օտարներին ծառայություններ մատուցողների մասին շատ անգամ է գրվել: Ժողովրդավարության ու ազատությ...

Ի՞նչ է ուզում Ռիչարդ Միլսը

Ի՞նչ է ուզում Ռիչարդ Միլսը

Հուլիսի 29, 2016


Հայաստանում ամերիկյան դիվանագիտական կորպուսի անհանգստությունը մեր երկրում ծավալվող իրադարձությունների նկատմամբ նախանձ է շարժում...

Պարոնայք հումանիստները շատ զբաղված են

Պարոնայք հումանիստները շատ զբաղված են

Հուլիսի 18, 2016
1

Հենց որ Էրեբունի թաղամասում հնչեցին առաջին կրակոցներն ու զինյալները ներխուժեցին ոստիկանական հաստատության տարածք, հանրապետության...

Կադրային աղքատության պտուղը

Կադրային աղքատության պտուղը

Հուլիսի 5, 2016


Նորաստեղծ ԳԱԼԱ կուսակցությունն այնուամենայնիվ կատարեց իր առաջին ընտրությունը, և այդ ընտրությունը կանգ առավ «Ժառանգություն» կուս...

Արթուր Սաքունցն ու գժանոցը

Արթուր Սաքունցն ու գժանոցը

Մայիսի 31, 2016


«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի, այլ կերպ ասած` հոգեբուժարանի հիվանդ Ժ.Ամարիկյանը գտել է, որ իրեն կենտրոնի աշխատակիցները վա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ