Միջազգային խայտառակություն,Խայտառակություն առանց մեկնաբանության

Ինչի՞ մասին է Լավրովը մեկ անգամ ևս նախազգուշացրել Երևանին

Սեպտեմբերի 5, 2018
Ինչի՞ մասին է Լավրովը մեկ անգամ ևս նախազգուշացրել Երևանին

Ստանիսլավ Տարասով


Պուտին-Փաշինյան երկխոսությունը Մոսկվայում բարդ է լինելու

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին բանակցություններ կվարեն Մոսկվայում։ Այս մասին սկզբում երևանյան ԶԼՄ-ներին տեղեկացրել է ինքը՝ Փաշինյանը, հետո այս տեղեկատվությունը հաստատել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հայաստանի վարչապետի Մոսկվա կատարելիք այցը երրորդն է Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Սոչիում, Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում, տեղի էր ունեցել Պուտին-Փաշինյան առաջին հանդիպումը։ Հաջորդը տեղի էր ունեցել հունիսի 13-ին Մոսկվայում, երբ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի հրավերով մասնակցել էր ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։


Այնպես որ, Մոսկվայի և Երևանի միջև երկխոսությունը զարգանում է ինտենսիվորեն։ Բայց սպեցիֆիկ ձևով։ Այս մասին նշել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ հանդես գալով Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջին կուրսեցիների առջև։ «Կարծում եմ, որ մեզ համար կարևոր կլինի լսել, թե ինչպես է Հայաստանի նոր ղեկավարը գնահատում իրավիճակի զարգացման հեռանկարներն իր երկրում,- ընդգծել է Լավրովը։- Մեզ համար, իհարկե, բնավ միևնույն չէ, թե ինչպիսին են այդ իրավիճակում Հայաստանի պարտավորությունները ՀԱՊԿ-ի հանդեպ, մենք ելնում ենք այն բանից, որ այդ պարտավորությունները գործում են, դրանք պետք է լիարժեքորեն կատարել, այդ թվում նաև այն հարցում, ինչը վերաբերում է մեր ընդհանուր կազմակերպության հեղինակությանն ու համբավին»։ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Մոսկվան չի միջամտում Հայաստանում իշխանափոխության գործընթացին, ի տարբերություն որոշ այլ երկրների։


Իրականում, նոր իշխանությունները Երևանում, հայտարարելով շարունակվող «հեղափոխության» մասին, սկսելով հաշիվ տեսնել ոչ վաղեմի անցյալի հետ, որոշակի վակուում են ստեղծել Մոսկվայի հետ կառուցողական հարաբերությունների կերտման գործում, թեև նրանց կողմից Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին հայտարարությունները բավական շատ են։ Իսկ արդյունքում, հնարավոր է՝ ոչ պատահականորեն, այդ վակուումը լցրել է Ադրբեջանը։ Վերջերս Սոչիում Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած բանակցությունները, ինչպես երբեք, արդյունավետ են եղել։ Ստորագրվել է 16 փաստաթուղթ, որոնք վերաբերում են երկու երկրների միջև համագործակցությանն ամենատարբեր ոլորտներում՝ տնտեսություն, էներգետիկա, ռազմատեխնիկական ուղղություն և հումանիտար հարաբերություններ։


Սակայն բնավ էլ «հայկական քարտը» չէ, որ այս պահին խաղարկում է Մոսկվան։ Ընդհակառակը, Բաքվի հետ համագործակցությունն ընդլայնելու գաղափարը Ռուսաստանի կողմից նախազգուշացում է Ադրբեջանի որոշակի շրջանակների ձգտումներին՝ օգտվել Հայաստանի իրավիճակից, նորից դիմել ղարաբաղյան հակամարտության ուժային լուծմանը, ինչը հղի կլինի ոչ քիչ ռիսկերով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային համատեքստում։ Հարկ է պատշաճը մատուցել Ալիևին. նա հրաժարվեց հատել «կարմիր գիծը»։ Ամեն ինչից երևում է, որ հիմնախնդիրն այժմ դուրս է բերված ռուս-հայկական հարաբերությունների փակագծերից, թեև ավելի վաղ Փաշինյանը հանդես էր գալիս ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ինտրիգ պարունակող առաջարկություններով, առաջարկում էր Ստեփանակերտը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, բայց հետո նահանջեց իր խոսքերից։ Վարչապետը ներկա չէր նաև Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) Անկախության օրվա տոնակատարությանը, թեև շնորհավորական ուղերձ էր հղել։


Հետաքրքիր մի բան. դրանում մասնավորապես նշվում է, որ «Արցախն այսօր Հայաստանի և սփյուռքի հետ ուս ուսի շարունակում է ապրել և զարգանալ», որ «թավշյա հեղափոխության» հաղթանակը Հայաստանում հայ ազատասեր ոգու և անկոտրում կամքի ևս մեկ վկայությունն է», որ «Հայաստանը, Արցախը և սփյուռքն այսօր ավելի ուժեղ են, քանի որ ավելի համախմբված են և ավելի ազատ»։ Այսպես է կառուցվում Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը, ինչն, ի դեպ, Բաքվում գնահատվում է որպես Փաշինյանի կողմից Ստեփանակերտը բանակցությունների սուբյեկտ համարելուց հրաժարվելու հերթական հաստատում, ինչն, ի դեպ, միանգամայն բավարարում է Ադրբեջանին։ Պատահական չէ, որ Ալիևը Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի VI գագաթաժողովում ասել է, թե «հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կառուցողական դիրքորոշում կորդեգրի հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության լուծման գործում, մեր տարածքները կազատագրվեն օկուպացիայից, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի, և տարածաշրջանում կվերահաստատվեն խաղաղությունն ու համագործակցությունը»։


Այս արտահայտության մեջ կարևոր է նրա առաջին մասը, որը վերաբերում է Հայաստանի հնարավոր «կառուցողական դիրքորոշմանը հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության լուծման գործում»։ Այնպես որ, Բաքուն ինչ-որ որոշակի «հույսեր» ունի։ Այդ դեպքում ինչո՞վ է Մոսկվա գնալու Հայաստանի վարչապետը։ Բանակցային օրակարգն առայժմ նշված չէ։ Լոկ Լավրովի գնահատիչ արտահայտությունները կան այն մասին, որ «իրավիճակը Հայաստանում հիմա շարունակում է եռալ», և մենք «շատ ենք ուզում, որպեսզի այդ ներքին գործերը մնան օրենքի ամուր հիմքի, սահմանադրության ամուր հիմքի վրա, ինչպես նաև որքան հնարավոր է շուտ հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծարար խնդիրների վրա»։ Բայց Փաշինյանի կուսակցությունը խորհրդարանում այսօր մեծամասնություն չունի, նրա իշխանությունը առկախ է մնում։ Իրավիճակի փոփոխությունը հնարավոր է միայն այլ խմբակցությունների հետ բանակցությունների և փոխզիջումների արդյունքում, նոր կոալիցիայի ստեղծման միջոցով։


Կարծում ենք, որ վարչապետը և իր թիմը նման աշխատանք տանում են, բայց դրա հաջող ավարտման համար անհրաժեշտ են որոշակի դրական ներքին և արտաքին գործոններ, որոնք կարող են ձեռք բերվել լոկ ժամանակի ընթացքում։ Միևնույն ժամանակ, պահպանվում է Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հեռանկարը զուտ ապարատային հնարքներով։ Ի պատասխան՝ նա կարող է հակադրել փողոցի պոտենցիալը, սակայն այդ պոտենցիալը կայուն չէ։ Մոսկվա կատարելիք այցի նախօրեին վարչապետը խոստացել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում պետք է տեղի ունենան միայն գալիք տարվա մայիսին կամ հունիսին։ «Սահմանադրությունը փոխելու» աշխատանք է տարվում, «ինչի արդյունքում խորհրդարանը կարող է ցրվել առանց գործող վարչապետի հրաժարականի»։ Ըստ Փաշինյանի՝ «նոր Սահմանադրության նախագիծը շուտով կուղարկվի խորհրդարանի քննարկմանը, ինչից հետո կսկսվեն քաղաքական խորհրդատվությունները»։


Բայց կսատարե՞ն արդյոք պատգամավորներն առաջարկվող որոշումներին, թե՞ վարչապետը դրանց վրա ճնշում կգործադրի փողոցային տարերքի միջոցով։ Հայ շատ փորձագետների գնահատմամբ՝ մայիսին Փաշինյանի իշխանության գալու պահից սկսած՝ մինչև օգոստոս, երբ նա հանրահավաք կազմակերպեց Երևանում, «նրա ընդդիմախոսները սկսեցին շահել, հոգեբանորեն հասարակությունում ինչ-որ բան փոխվել է. հարյուրտոկոսանոց վստահությունը փոխարինվել է որոշ կասկածով, դա կարող է որոշակի հետևանքների բերել»։ Այս իրավիճակում Մոսկվան ինչպե՞ս պետք է բանակցություններ վարի Երևանի հետ՝ անգամ այդ հանրապետության ներքին գործերին չմիջամտելու մասին նշված դիրքորոշման պարագայում։ Եվ ո՞ւմ հետ։ Շատ բան, թեև ոչ ամեն բան, ներքաղաքական առումով կորոշեն Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրությունները, որոնք կդառնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախերգանքը։


Մոսկվայում ոչ մեկը չի թաքցնում, որ Հայաստանը մտնում է ռուսաստանյան շահերի շրջանակի մեջ, այդ թվում ՀԱՊԿ և Եվրասիական տնտեսական միության ձևաչափերի շրջանակներում։ Ցայժմ երկու երկրների միջև հարաբերությունները մեծ ազդեցություն են գործել տարածաշրջանում ընթացող գործընթացների վրա։ Բայց ամեն բան կարող է կտրուկ փոխվել, և ղարաբաղյան ուղղությամբ նույնպես։ Ահա թե ինչու Պուտինի և Փաշինյանի կայանալիք երկխոսությունը խոստանում է լինել ոչ հեշտ, գուցեև անգամ կոշտ։ Լավրովի ակնարկներն այս առումով ավելի քան թափանցիկ են։

 

Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն






Դիտումների քանակ 16623


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյանը գնում է Մոսկվա կռվելու մեզ համար, կեցցե՜ Փաշինյանը

Փաշինյանը գնում է Մոսկվա կռվելու մեզ համար, կեցցե՜ Փաշինյանը

Սեպտեմբերի 4, 2018


Նիկոլական մամուլը հիացմունքի մեջ է, օր չկա, որ սրանք մի ականավոր սխրանք չհայտնաբերեն ժողովրդի վարչապետի արած-չարածի մեջ: Եվ այս...

Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Նոյեմբերի 30, 2017


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստ...

Իսկ որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը

Իսկ որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը

Հունիսի 24, 2017


Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Հայաստանի ԱԳ նախարարը չէ: Նման ...

Կիրկորովն ու «հայկական հարցը»

Կիրկորովն ու «հայկական հարցը»

Հոկտեմբերի 11, 2016


Օրեր առաջ հռչակավոր էստրադային երգիչ Ֆիլիպ Բեդրոսի Կիրկորովը ի լուր աշխարհի հայտարարեց. «Իմ սիրտը պատկանում է Ադրբեջանին»։ Անշո...

Հայ ժողովուրդը բաղկացած է հինգուկես հոգուց

Հայ ժողովուրդը բաղկացած է հինգուկես հոգուց

Հոկտեմբերի 3, 2016


2016 թվականի օգոստոսի 1-ին նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկայում Աստված մեզ ուղարկելու է ազգային համաձայնության կառավարո...

Ալիևը մարտահրավեր է նետում ԵԱՀԿ Մինսկի խմբին

Ալիևը մարտահրավեր է նետում ԵԱՀԿ Մինսկի խմբին

Հուլիսի 12, 2016


Հուլիսի 11-12-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով լինելու է Ադրբեջանում։ Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկա...

Սեղան, որի վրա ինչ-որ բան կա

Սեղան, որի վրա ինչ-որ բան կա

Ապրիլի 8, 2016


Մարտադաշտում ամեն ինչ անհամեմատ ավելի պարզ է, քան դիվանագիտական դաշտում: Խրամատներում կանգնածի դիմաց թշնամին է, նա գիտե, թե ինչ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ