Սովորական խայտառակություն

Շատախոսության վնասները

Սեպտեմբերի 4, 2018
Շատախոսության վնասները

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր մեծ դառնություն պատճառեց լրագրողներին` հայտարարելով, որ այլև հարցազրույցներ չի տալու ու չի հայտնվելու տեսախցիկների առաջ: Վանեցյանի հիմնավորումն այն էր, որ ԱԱԾ հրապարակային աշխատանքը ճիշտ չէ: Այնպես չէ, որ նա մեծ բացահայտում էր արել, ուղղակի զարմանալի էր, որ դրա մասին խոսվում է միայն հիմա: Իսկ եթե խոսվում է ուշացումով, կնշանակի` լուրջ խնդիր կա:

 

Առաջին խնդիրը թերևս այն է, որ Վանեցյանն իրենց թույլ տված սխալը բացատրում է հանրության հետաքրքրության աստիճանով: «Ստեղծված իրավիճակից ելնելով սկզբնական շրջանում հետաքրքրությունը շատ մեծ էր և հրապարակայնությունը՝ նույնպես»,- ասում է նա, ինչն իր հերթին երկու բան է նշանակում. ԱԱԾ-ին օգտագործել են քաղաքական քարոզչության նպատակներով, իսկ այժմ ոգևորությունը սառել է, ու նախկին հետաքրքրությունից հետք չի մնացել:

 

Երկրորդ խնդիրը պետք է պայմանավորել այդ կառույցի խոշոր ձախողումներով: Մի շարք աղմկոտ ձերբակալությունները, խոշոր բացահայտումների մասին բարձրագոչ պնդումները ավարտվեցին նրանով, որ կամ մարդկանց ազատ արձակեցին, կամ մեղադրանքները ապացուցել չկարողացան: Հետևանքը եղավ այն, որ «հերոսական» ԱԱԾ-ի կերպարը հետզհետե մարդկանց աչքին գունաթափվեց, խամրեց և հանգեցրեց այն դառը հետևությանը, ինչի մասին Վանեցյանն այսօր անուղղակիորեն խոստովանեց:

 

Եվ վերջապես, երրորդ խնդիրը շատ ավելի տարողունակ է, քան ընդամենը ԱԱԾ կառույցը: «Թավշյա հեղափոխությունը» եկավ իր պատկերացրած բացախոսությամբ, երբ յուրաքանչյուր ոք` անկախ զբաղեցրած դիրքից, կարող էր սուրճ խմելու պահին ուղիղ եթեր մտնել ու տարատեսակ դատողություններ անել պետության կառավարման և երկրի ապագայի մասին: Արդյունքում կուտակվեց այնքան հիմարություն, այնքան աբսուրդ, այնքան հակասություն, որ դա պարզապես անտանելի բեռ դարձավ նոր իշխանության ուսերին: Ելքը մեկն էր` լռեցնել դատարկախոս յուրայինններին և գոնե այդ եղանակով ազատվել ավելորդ գլխացավանքից: Այնպես որ Արթուր Վանեցյանի ուշացած մեկուսացումը պետք է դիտարկել նաև սրա համատեքստում:

 

Իսկ եթե հետևենք ընդհանուր տրամաբանությանը, ապա հեղափոխությունը սկսվեց շատախոսությամբ, բայց կավարտվի խորը լռությամբ:

 






Դիտումների քանակ 7897


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյանը կատաղել է

Փաշինյանը կատաղել է

Սեպտեմբերի 17, 2018


Մոտ 60 տարի առաջ Ֆրանսիայում նկարահանեցին «Ֆանտոմաս» ֆիլմերի շարքը: Դրանցից մեկը կոչվում էր «Ֆանտոմասը կատաղել է»: Խորհրդային կ...

Որտե՞ղ է գտնվելու վանեցյան արթուրը 2019-ի հունվարի 1-ին

Որտե՞ղ է գտնվելու վանեցյան արթուրը 2019-ի հունվարի 1-ին

Սեպտեմբերի 12, 2018


Ամենայն հավանականությամբ, գլխավոր դատախազությունը կապիկություն է անում. դժվար թե քաղաքական իշխանությունից կախված մարմինն այս գո...

«Ռուսների հետ հազիվ բարիշել եմ, բռնենք՝ կլնենք խայտառակ»

«Ռուսների հետ հազիվ բարիշել եմ, բռնենք՝ կլնենք խայտառակ»

Սեպտեմբերի 12, 2018


Իշխանությունը Հայաստանում փոխվեց ուղիղ չորս ամիս առաջ։ Այդ ժամանակվանից ի վեր հասարակական-քաղաքական կյանքը հանրապետությունում ե...

Փաշինյան Նիկոլի օրինապաշտ աշխատողների հեռախոսազրույցների սղագրությունը

Փաշինյան Նիկոլի օրինապաշտ աշխատողների հեռախոսազրույցների սղագրությունը

Սեպտեմբերի 12, 2018


Պատասխան էի գրում քեզ, հիմնավոր... նայի՝ տես. մենք ունենք ձերբակալման երկու ռեժիմ. ձերբակալում անմիջականորեն ծագած կասկածի հիմա...

Քոչարյանի կաշառակերությունը բացահայտում է վանեցյանը, ապրի վանեցյանը

Քոչարյանի կաշառակերությունը բացահայտում է վանեցյանը, ապրի վանեցյանը

Սեպտեմբերի 11, 2018


ԱԱԾ լակոտ տնօրեն վանեցյան արթուրը, որն ի վիճակի չէ պաշտպանել իր հեռախոսազրույցների անվտանգությունը, բայց ճակատագրի հեգնանքով այ...

Փաշինյան Նիկոլը վտանգավոր է դառնում և սպառնում է Հայաստանին

Փաշինյան Նիկոլը վտանգավոր է դառնում և սպառնում է Հայաստանին

Սեպտեմբերի 11, 2018


Հայաստանում այսօր տեղի ունեցավ արտառոց իրադարձություն. երկրի առաջին դեմքը նախընտրական հանրահավաքի ժամանակ, մոռանալով հանրահավաք...

Երկու լակոտի խոստովանությունը

Երկու լակոտի խոստովանությունը

Սեպտեմբերի 11, 2018


Համացանցում հայտնվել է մի հետաքրքիր ձայներիզ. նոր Հայաստանի երկու ակնառու լակոտ` վանեցյան արթուրի և սորոսի քվոտայով նշանակված խ...

Գայանեին դեռ չեն ձերբակալել

Գայանեին դեռ չեն ձերբակալել

Հուլիսի 25, 2018


Երեկ գիշեր վաթսուն տարվա ընդմիջումից հետո Մոսկվայի Մեծ թատրոնում ներկայացվում էր Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Եվ քանի որ կա...

Պատին են դեմ տվել

Պատին են դեմ տվել

Հուլիսի 20, 2018


Հայաստանյան ֆուտբոլային ակումբները մեկը մյուսի ետևից հանդես են գալիս հայտարարությամբ, որոնց հիմնական իմաստն այն է, որ եթե ֆուտբ...

Վանեցյանն ինչո՞վ է լավագույնը

Վանեցյանն ինչո՞վ է լավագույնը

Հուլիսի 17, 2018


ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր չարդարացրեց մարդկանց սպասելիքները` հայտարարելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Բայց կ...

Կինո է, բա ի՞նչ է

Կինո է, բա ի՞նչ է

Հունիսի 23, 2018


ԱԱԾ գործողությունները հասարակության լայն շրջանների համար արդեն ձեռք են բերում դետեկտիվ սերիալների նշանակություն: Մարդիկ ամեն առ...

Քաղաքական դագանակը

Քաղաքական դագանակը

Հունիսի 20, 2018


Նոր իշխանությունները շատ հստակ մի խնդիր են դրել իրենց առաջ` յուրաքանչյուր օր հանդես գալ որևէ նոր բացահայտումով, բերման ենթարկել...

ԱԱԾ-ին խնկարկելիս ծխից հեռու կանգնեք

ԱԱԾ-ին խնկարկելիս ծխից հեռու կանգնեք

Հունիսի 18, 2018


Հեղափոխական էյֆորիային փոխարինելու են գալիս այլ էյֆորիկ դրսևորումներ: Դրանք բնական կլինեին, եթե դրանցից մեկը չվերաբերվեր Ազգայի...

Քարոզչական թյուրիմացություններ

Քարոզչական թյուրիմացություններ

Մայիսի 31, 2018


Թյուրիմացությունները կարող են լինել փոքր, մեծ և անհեթեթ: Այս օրերին շրջանառվող մի քանի թյուրիմացություններ հանգիստ կարելի էր դա...

Արդարադատությո՞ւն, թե՞ անձնական վրեժ

Արդարադատությո՞ւն, թե՞ անձնական վրեժ

Մայիսի 30, 2018


Նիկոլ Փաշինյանի շարժման հենց առաջին օրերից ակտիվիստները թիրախավորված վերաբերմունք էին դրսևորվում Սամվել Ալեքսանյանին պատկանող «...

Վենդետան սկսված է. ԱԱԾ-ն պատվեր է կատարում

Վենդետան սկսված է. ԱԱԾ-ն պատվեր է կատարում

Մայիսի 26, 2018


ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, որ հեղափոխական հանրությանը խոստացել էր ցնցել նորանոր ու աղմկահարույց բացահայտումներով, ...

Ո՞վ եք դուք, պրն Սանասարյան

Ո՞վ եք դուք, պրն Սանասարյան

Մայիսի 21, 2018


Երեկ գիշեր հայտնի դարձավ, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառա...

Ինչի՞ իմեննոյ Օսիպյանը

Ինչի՞ իմեննոյ Օսիպյանը

Մայիսի 11, 2018


Փաշինյան Նիկոլի առաջին կադրային որոշումները ցույց տվեցին, որ շուտով հայ ժողովուրդը երանի կտա ՀՀ երրորդ նախագահի կառավարությունն...

ԱԱԾ-ն հանցագործներին հայեցի է դաստիարակում

ԱԱԾ-ն հանցագործներին հայեցի է դաստիարակում

Սեպտեմբերի 23, 2016


ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր տեղեկացրեց մի հանցավոր խմբավորում բացահայտելու մասին: Պարզվում է, մի խումբ հայեր ա...

ԱԱԾ-ն արդեն պիցցա է ցրում

ԱԱԾ-ն արդեն պիցցա է ցրում

Հուլիսի 29, 2016


Երբ 5 օր առաջ Սարի թաղի մի բնակիչ իր մեքենայով ճեղքեց ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրեց ՊՊԾ գունդը գրաված զինյալ խմբի անդամն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ