Սովորական խայտառակություն

ՀԺԱՄ-ը արժեզրկեց Նիկոլի խոստումը

Սեպտեմբերի 3, 2018
ՀԺԱՄ-ը արժեզրկեց Նիկոլի խոստումը

Ինչ բան է «Հայաստանի Ժողովրդավարական ազատական միությունը»: Սա մի կուսակցություն է, որ վերջին անգամ քաղաքական ասպարեզում քիչ թե շատ տեսանելի կերպով առկայծել է 15 տարի առաջ, իսկ հետագա տարիներին ընդամենը ժամանակ առ ժամանակ կենդանության նշաններ է ցուցաբերել: Նախորդ տարի ՀԺԱՄ-ն իր մասին հիշեցրեց, երբ հայտարարեց, որ ընտրություններում աջակցելու է ՀՀԿ-ին: Իսկ այժմ` ընդամենը 20 օր առաջ նրանք տեղեկացրեցին, որ որոշել են մասնակցել Երևան քաղաքի ավագանու ընտրություններին: «Մենք գալիս ենք մերժելու համասեռամոլներին ու աղանդավորներին»,- հայտարարեցին նրանք, բայց կարծես թե ստացվեց ճիշտ հակառակը` համասեռամոլների ու աղանդավորների թիմը ՀԺԱՄ-ին փաստի առաջ կանգնեցրեց:

 

Այսօր արդեն ԿԸՀ-ն տեղեկացրեց, որ այդ կուսակցությունը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Իսկ ՀԺԱՄ-ն իր հերթին հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ պարզաբանվում էր նահանջի պատճառները: Նրանք ի մասնավորի գրում էին, որ Հայաստանում առկա նոր իրողությունը հույս էր ներշնչել, թե այսուհետ ՀՀ-ում ընտրություններն ընթանալու էին առանց վարչական լծակների կիրառման և ֆինանսական խոշոր միջոցների անհրաժեշտության: Սակայն պարզվեց, որ իրենք չարաչար խաբված են: Սրա հետ մեկտեղ հայտարարության մեջ ասվում էր. «Անընդունելի ենք համարում դեռ չսկսված ընտրապայքարը «հեղափոխականների» և «հակահեղափոխականներ», «հների» և «նորերի», «սևերի» և «սպիտակների» մրցավազքի վերածելու և հասարակությունը հակամարտող կողմերի վերածելու վտանգավոր փորձերը»:

 

Մի խոսքով, ՀԺԱՄ-ը խաղից դուրս է գալիս: Ասել, թե նրանք կարող էին ավագանու ընտրություններում լուրջ արդյունքներ գրանցել, միամտություն կլինի: Բայց ներկա պահին դա չէ էականը: Այս կուսակցության ինքնաբացարկով արդեն իսկ ի չիք է դառնում Փաշինյանի այն հավաստիացումը, թե ինքն ընդունակ է կազմակերպել Հայաստանի պատմության մեջ ամենաարդար և թափանցիկ ընտրությունները: Իսկ դա էլ իր հերթին մի սև հետք է թողնում Նիկոլական նորաթուխ ժողովրդավարության վրա` սպառնալով խորանալ ու գունափոխվել ավելի արագ, քան նրանք կկարողանան հասկանալ սևի ու սպիտակի տարբերությունը:

 

 






Դիտումների քանակ 14483


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

1200 անհետացած տեսախցիկ

1200 անհետացած տեսախցիկ

Հուլիսի 4, 2018


Հավանաբար, շատերն են հիշում, թե վերջին խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելիս որքան խոսակցություններ գնացին բոլոր ընտ...

Ուտե՞լ, թե՞ չուտել` այս է խնդիրը

Ուտե՞լ, թե՞ չուտել` այս է խնդիրը

Նոյեմբերի 20, 2017


Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը առոք-փառոք, լավ կերած-խմած, լրագրողներին իր գլխին հավաքած գնաց ԿԸՀ, որ հայտարարված հացադո...

Մուկուչյանը գնում է դեպի կատարելություն

Մուկուչյանը գնում է դեպի կատարելություն

Հուլիսի 10, 2017


Ազգային ժողովում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունության մասին հաղորդման քննարկման ժամանակ ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մու...

Goodbye, Տիգրան Մուկուչյան

Goodbye, Տիգրան Մուկուչյան

Մայիսի 21, 2016


Աշնանը սպասվում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի փոփոխություն։ Նոր Սահմանադրության պահանջով, պետք է մինչև 2016թ....

Բարձիկներ Տիգան Մուկուչյանի համար

Բարձիկներ Տիգան Մուկուչյանի համար

Դեկտեմբերի 24, 2015


Պետական միջոցների վատնումի դեպքերն այնքան շատ են, որ այժմ մարդկանց ուշադրությունն առավելապես բևեռվում է միայն այն փաստերի վրա, ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ