Սովորական խայտառակություն

Ինչո՞ւ է լաչառացել Մակեյանը

Սեպտեմբերի 3, 2018
Ինչո՞ւ է լաչառացել Մակեյանը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը դիմել է վարչապետ Փաշինյան Նիկոլին՝ ահազանգելով Քոչարյանի ռևանշիստական ագրեսիվության մասին։ Հենց միայն այս երևույթն արդեն ինքնին հիմարության բարձրագույն դրսևորում է, որովհետև ուղեղի նվազագույն ծավալներ ունեցող ցանկացած մեկն էլ կհասկանար, որ երկրի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի քաղաքական դաշտում հավակնություններ ունենալ, և եթե Փաշինյանը պիտի խոչընդոտի այդ նկրտումներին, կնշանակի ինքն այլ ոք չէ, քան մի շարքային բռնակալ, որը ռեվանշիզմ պիտակը փակցնելով պատրաստ է չեզոքացնել իր իշխանությանը սպառնացող յուրաքանչյուր վտանգ:

 

Բայց վերադառնանք «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության լաչառությանը, որն իր հայտարարության մեջ գրել է, թե «մտահոգված է վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանի ռևանշիստական ագրեսիվությամբ, ինչպես նաև նրան աջակցող տարատեսակ խմբավորումների բացահայտ ցինիկ կեցվածքով ու համախմբման նկրտումներով, վերջիններիս սկսել են անթաքույց աջակցություն ցույց տալ նաև պետական համակարգի ու ինքնակառավարման մարմինների այն աշխատակիցները, որոնք նախորդ իշխանության ժամանակ ներքաշված են եղել կոռուպցիոն գործարքներում և ունենալով մտավախություն, որ հեղափոխության ձեռքերը կհասնեն նաև իրենց, սկսել են քողարկված կազմաքանդել պետական ու դատաիրավական համակարգերը»:


Նման շարադրանքը, որից էժանագին բոլշևիզմի հոտ է գալիս, այլ բան չի պահանջում Փաշինյանից, քան կարմիր տեռոր իրականցնել երկրում և բանտերը լցնել նրանց, ովքեր համարվում են նախկին: Այտեղ արդեն մեղքի կամ անմեղության առկայությունը կարևոր չէ, քանզի կուսակցության, ասել է, թե` նրա առաջնորդ Պետրոս Մակեյանի սիրտն արյուն է ուզում, քանի որ այս սուբյեկտը, ինչպես ինքն է ասում, 20 տարի պայքարել է ու ոչ մի արդյունքի չի հասել: Եվ փոխանակ մտածի այն մասին, թե 20 տարի անարդյունք ապրելուց հետո ավելի ճիշտ չէ՞ր լինի ինքնասպան լինել` վերջ տալով պորտաբույծ կյանքին և բեռ չդառնալ հասարակության ուսերին, հիմա մտադրվել է Նիկոլի ձեռքերով իր վրեժը լուծել, որովհետև ևս 20 տարի նա ի զորու չի լինելու անել այն, ինչ կատաղորեն փափագում է:


Եվ այսպես, ԺՀԿ-ն ահազանգ է հնչեցնում: Բայց սա ահազանգ չէ, այլ դատավճիռ կամ, ավելի ճիշտ` ինքնադատաստան, միայն թե դրա վերացական տարատեսակը, որովհետև եթե Նիկոլը Քոչարյանի հետ հաշվեհարդար տեսնելու համար ուժ ունենար, նրան կկարողանար մեկ շաբաթից ավել պահել փակի տակ: Իսկ Քոչարյանն այժմ ազատության մեջ է, և Մակեյան Պետրոսն իսկապես հիմքեր ունի ահաբեկվելու, որովհետև եթե «հեղափոխության ձեռքերը չհասան» Քոչարյանին, ապա չի բացառվում, որ մի օր Քոչարյանի ձեռքերը հասնեն Մակեյանին զրպարտության, սադրանքի, հանիրավի մեղադրանքների և վարկաբեկման համար:






Դիտումների քանակ 2433


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ֆորս-մաժորի ծնողները

Ֆորս-մաժորի ծնողները

Մարտի 14, 2018


Ժիրայր Սեֆիլյանի կողմից ձևավորված «Հանուն Հայաստան պետության» ճակատի վերջին հանրահավաքի հերթական ձախողումը եղավ: Այն, ինչ ակնկա...

Խեղկատակության կառավարությունը

Խեղկատակության կառավարությունը

Մարտի 9, 2018


Ընդդիմությունը պատրաստվում է ինչ-որ բան անել, բայց դեռ պատկերացում չունի, թե ինչ: Մի մասն ասում է` ընդվզենք, մի մասը երթեր ու ց...

Փնտրել ու գտել են դավաճանին

Փնտրել ու գտել են դավաճանին

Մարտի 8, 2018


Ընդդիմադիր քաղաքական ուժերի վերջին շրջանի մարտավարության մեջ մի զարմանալի հատկանիշ է նկատվում: Նրանցից յուրաքանչյուրն առանձին պ...

Արմատականները արդեն եղունգ են նայում

Արմատականները արդեն եղունգ են նայում

Դեկտեմբերի 18, 2017


Ամեն ինչ բառերի ու ձևակերպումների մեջ է: Օրինակ, ինչ-որ մեկը լռությունը կամ դադարը կարող է անվանել անգործություն ու պարապությու...

Թղթարարության գերիները և հեղափոխությունը

Թղթարարության գերիները և հեղափոխությունը

Նոյեմբերի 23, 2017


Ակամա մարդու ծիծաղ է գալիս, երբ որևէ տեղ ընթերցում է, թե իբր «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ի աշխատանքային խումբն այս ամբողջ...

Ուզում են սա էլ հարամել

Ուզում են սա էլ հարամել

Նոյեմբերի 10, 2017


Արդեն գրել էինք այն մասին, որ սպասվում էր Ազգային դիմադրության ճակատի աշխատանքները համակարգող Պետրոս Մակեյանը հանդիպումի ԱՄՆ-ից...

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Նոյեմբերի 9, 2017


Հետաքրքրասերներն այսօր մի փոքրիկ ինտրիգի են սպասում: «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում կհանդիպեն կուսակցու...

Ճակա՞տ, թե՞ հանցախումբ

Ճակա՞տ, թե՞ հանցախումբ

Նոյեմբերի 3, 2017


Այսօր «Հանուն Հայաստան պետության» ճակատը հրապարակեց հռչակագիրը, որն ընդամենը վերացարկված դատողությունների շարադրանք էր: Այսպիսի...

Նախ դատարկ աթոռները կլցնեն

Նախ դատարկ աթոռները կլցնեն

Հոկտեմբերի 2, 2017


Ժիրայր Սեֆիլյանը ազգային դիմադրության ճակատ ձևավորելու գաղափարի համար հրապարակ էր կանչել 31 «մահապարտի»: Արձագանքել էին 20-ը, ո...

Ամենաշատը աղմկում են մանրերը

Ամենաշատը աղմկում են մանրերը

Հունվարի 12, 2017


Մեծ իրարանցումը, որ քաղաքական դաշտում հարուցել է սպասվող ընտրությունների ուրվականը, արդեն իրավունք է տալիս խոսել որոշ օրինաչափո...

Պետրոս Մակեյանը ուզում է սոսինձ դառնալ

Պետրոս Մակեյանը ուզում է սոսինձ դառնալ

Հոկտեմբերի 20, 2016


«Ժողովրդավարական Հարենիք». ի՞նչ բան է սա: Մի քիչ արխիվ-մարխիվ ենք քչփորում ու պարզվում է, որ անցյալ դարում նման անունով կուսակց...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ